Լրահոս
Օրվա լրահոսը

Արցախը՝ Globe Spots-ի Թոփ 10-ում

Հունվար 04,2019 14:30

Globe Spots-ը կազմել է իր 11-րդ «Թոփ 10»  երկրների այս տարվա ցանկը:

Globe Spots-ն Անգոլայի, Շվեդիայի, Բութանի, Թայվանի, Դոմինիկյան հանրապետության հետ այս ցանկում ներառել է նաեւ Արցախը՝ ներկայացնելով նաեւ որպես Լեռնային Ղարաբաղը:

2019-ին թվականին ճանապարհորդության համար ընտրած այս 10 երկրները Globe Spots-ն ներկայացնում է որպես մուտքի արտոնագրի՝ վիզային համակարգը դյուրացրած երկրներ եւ զբոսաշրջության համար առավել մեծ ուշադրության արժանի:

Արցախը ներկայացնելով՝ Globe Spots-ը գրում է. «Որքան ավելի շատ պետություններ են մեղմացնում վիզայի պահանջները՝ մուտքի արտոնագրի գործընթացն, այնքանով նվազում է «աշխարհից կտրված» վայրերի ու տարածաշրջանների թիվը:

Սա, իհարկե, վատ չէ. ճանապարհորդողի տեսանկյունից միշտ հետաքրքիր է այցելել նոր վայրեր, որոնք միանգամայն տարբերվում են մյուսներից:

Արցախի հանրապետությունը հենց այդ վայրերից է: Քչերին հայտնի եւ ճանաչված է՛լ ավելի քչերի կողմից, վերջերս փոխեց իր անունը՝ Լեռնային Ղարաբաղի հանրապետությունը վերանվանվեց Արցախի հանրապետություն»:

Անկախ ճամփորդողների այս կայքը Արցախի մասին գրում է՝ «Հանրապետությունը գտնվել է Ադրբեջանի սահմաններում, բայց այնտեղ միշտ բնակվել են հիմնականում հայեր: Խորհրդային տարիներին Արցախը փոխանցվել է Ադրբեջանին: Սա հետագայում հանգեցրել է զինված հակամարտության ԽՍՀՄ-ի փլուզումից հետո: Չնայած պատերազմն  ավարտվել է  1994 թվականին, վերջին բախումները տեղի էին ունեցել 2016-ին»:

Կայքը նշում է՝ «Հաշվի առեք՝ Արցախ հնարավոր է այցելել միայն Հայաստանի տարածքով: Հետագայում ձեր մուտքն Ադրբեջան  կմերժվի, եթե նրանք ձեր՝ Արցախ այցի ապացույց կամ փաստ ունենան»։

 

Պատրաստեց՝ Նելլի ԲԱԲԱՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031