Օրվա լրահոսը

«Կեղծել էր հրամանատարի ձեռագիրը»

Նա գրառումներ էր արել, իբր տավարի միսը հրամանատարի կողմից է փոխարինվել խոզի մսով Կոռուպցիոն բնույթի հանցագործությունների, մասնավորապես, կաշառքի, ստվերի, հանցավոր գործունեություն իրականացրած պաշտոնատար անձանց դատական գործերի քննություններն անցնում են կամ դռնփակ ընթացակարգով եւ կամ արագացված, որտեղ «թղթե ամբաստանյալը» իր դատավարական իրավունքներն է իրականացնում «թղթե դատավորի» սեղանին, «թղթե մեղադրողի» մեղադրանքի պաշտպանության պայմաններում: Մարտական ուղի անցած կապիտանի

Ռուսական ռազմաբազայի 12 զոհերը

2018 թվականի դեկտեմբերի 2-ին Գյումրու ռուսական ռազմակայանում ծառայություն անցնող զինվորներից մեկը ծեծելով ու շշով հարվածելով սպանել է 57-ամյա Ջուլիետա Ղազարյանին, ով պարզապես փողոցները մաքրող հավաքարար էր: Ահասարսուռ այս դեպքը, սակայն, առաջինը չէ և նախկինում բազում են եղել դեպքեր, երբ Հայաստանում ծառայող ռուսաստանցի զինվորականները սպանել են գյումրեցիներին: Տեսանյութում վերհիշել ենք այդ դեպքերը։ «Իրազեկ քաղաքացիների միավորում» 

Մոսկուայի Հայ երիտասարդների խօսքը Սփիւռքի եւ Մշակոյթի նախարարութիւնները լուծարելու մասին

Մի քանի խօսք Մշակոյթի եւ Սփիւռքի նախարարութիւնները փակելու մասին… Հայ մշակոյթը մեր ազգային արժանապատւութեան մեծագոյն աղբիւրն է: Տեւական հերոս կարող է դառնալ այն Հայը միայն, ով գիտի մեր մշակոյթի արժեքը եւ նրա դերը համամարդկային քաղաքակրթութեան զարգացման գործում: Դա ամենամեծ բանն է, որ մենք ունենք եւ միաժամանակ մեր բոլոր մեծ խնդիրների պատճառն է, որ չէնք ճանաչել

Արցախի պետնախարար․ Մեկ շնչի հաշվով համախառն ներքին արդյունքը 2018 թ. համար կկազմի շուրջ 4260 դոլար՝ գրեթե հավասարվելով Հայաստանի ցուցանիշին

Արցախի Հանրապետության պետական նախարար Գրիգորի Մարտիրոսյանը դեկտեմբերի 27-ին հանդես է եկել տարեվերջյան ամփոփիչ ասուլիսով։ Պետնախարարը նախ անդրադարձել է անցնող տարվա տնտեսական հիմնական ցուցանիշներին՝ նշելով, որ թեև դրանք դեռ վերջնական չեն ամփոփվել, բայց առկա տեղեկությունները հնարավորություն են տալիս փաստելու, որ ընդհանուր առմամբ պահպանվում են տնտեսության զարգացման՝ նախորդ տարիներին արձանագրված միտումները։ «Մինչև տարեվերջ կանխատեսվում է, որ համախառն

Հարցում. երեւանցիների 70,6 տոկոսը կողմ է թանկ տոնածառին

«GALLUP International association»-ի Հայաստանում լիիրավ անդամ «Էմ Փի ՋԻ» ընկերության Երեւանում անցկացված հարցման համաձայն, մայրաքաղաքի հանրապետության հրապարակում մոտ 150 հազար դոլար արժողությամբ նոր տոնածառ տեղադրելու քաղաքապետ Հայկ Մարությանի որոշումը արդարացված է համարում երեւանցիների 70,6 տոկոսը: Ընկերության տնօրեն Արամ Նավասարդյանն այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց, որ հարցումն անցկացվել է դեկտեմբերի 20-25-ի հատվածում, հարցվել է 602

«Հարավկովկասյան երկաթուղի». Քննության նման սկզբունքներն ոչ կոռեկտ են և ՀԿԵ-ի գործունեության կողմնակալ գնահատականների հիմք են հանդիսանում

«Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ մամուլի քարտուղար Ռուբեն Գրձելյանի մեկնաբանությունը ընկերությունում անցնող ստուգումների մասին ՀՀ Քննչական կոմիտեի հրապարակումների վերաբերյալ  Հայաստանի Հանրապետության Քննչական կոմիտեն պարբերաբար չճշտված տեղեկատվություն է տարածում «Հարավկովկասյան երկաթուղի» ընկերությունում անցնող ստուգումների վերաբերյալ: Քննչական մարմինների գործառույթների իրականացման տեսանկյունից նման գործողություններն անհասկանալի են: Նրանք միայն նեգատիվ զգացմունքային ֆոն են ձևավորում Հայաստանի հասարակության շրջանում և չեն կարող այլ

Ընտրողն ակնկալում եւ սպասում է

Վերջապես ունենք իշխանություն՝ լեգիտիմ եւ լեգալ: Արդեն սկսվում է իշխանության քննադատությունը: Եվ ցանկանում եմ, որ գործող իշխանությունը մեկընդմիշտ գիտակցի, որ ինքը գտնվում է հասարակության մշտական հսկողության ներքո, արդար, իսկ երբեմն էլ ոչ այնքան արդար, անգամ թշնամական, քննադատության թիրախում, ինչպիսին էլ որ լինի: Անգամ չափազանց գրագետ եւ արդյունավետ իշխանությունը ենթակա է քննադատության, որովհետեւ մարդկանց սպասումները միշտ

Ո՞ր նախարարներն են մասնավոր բուհերում օտար լեզվով ուսուցում իրականացնելու հրամաններ տվել

Aravot.am-ը ԿԳ նախարարությանը հարցում էր ուղարկել ու խնդրել պատասխանել հետեւյալ հարցերին` օտար լեզվով ուսուցում իրականացնելու իրավունք ունեցող (այդ թվում բժշկական) քանի՞ մասնավոր բուհ կա Հայաստանում, կրթության եւ գիտության ո՞ր նախարարների օրոք են տրվել այդ թույլտվությունները: ԿԳ նախարարությունից ստացել ենք հետեւյալ պատասխանը. «Ի պատասխան 2018 թ. դեկտեմբերի 25-ին էլեկտրոնային փոստով ստացված Ձեր հարցմանը` կից ներկայացնում եմ

Աբիժնիկության և հեղափոխության սահմանը

Իմ հարևան-բարեկամների, ծանոթների ու անծանոթների շրջանակում հիասթափվածների ու աբիժնիկների քանակը թվաբանական պրոգրեսիայով է աճում: Դատելով լրահոսից՝ երկրաչափական պրոգրեսիայով աճում է պաշտոններ, մանդատներ, կարգավիճակներ ստացած որոշ հեղափոխական դրոշակակիրների ոգևորությունն ու ինքնավստահության անհող ավելցուկը: Այդ ոգևորությունը հանկարծ չբարձրանա մինչև իններորդ ալիք:

Կառավարությունը 5 մլրդ 705 մլն դրամ հատկացրեց զինվորական ծառայությունից սահմանված կարգով արձակված նախկին զինծառայողների ընտանիքների բնակարանային խնդիրների լուծմանն աջակցելու նպատակով

Կառավարությունը 5 մլրդ 705 մլն դրամ հատկացրեց զինվորական ծառայությունից սահմանված կարգով արձակված նախկին զինծառայողների ընտանիքների բնակարանային խնդիրների լուծմանն աջակցելու նպատակով։ Ծրագրի շահառու է ճանաչվել Երևան քաղաքի և մարզերի 1141 ընտանիք: https://www.facebook.com/armgovernment/photos/a.465404970149239/2122294857793567/?type=3&theater ՀՀ կառավարություն

Հայաստանի համար ավիատիեզերական բիզնեսն ու ռազմարդյունաբերությունը զարգացնելու հնարավորություններ են բացվում

Հայաստանի նկատմամբ միջազգային եւ տեղական ներդրողների հետաքրքրությունը բարձրացնելու համար կառավարությունը տնտեսական ոլորտում մի շարք բարեփոխումներ է նախաձեռնել: Տնտեսագետների խոսքով` ներդրումն իր շուրջը ստեղծում է բազմաթիվ փոքր եւ միջին բիզնեսներ, ու սա հենց այն բանաձեւն է, որի շնորհիվ մեր երկրի քաղաքացիները չեն գնա արտերկրում աշխատանք փնտրելու: ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը նույնպես կարեւորում է ներդրումային միջավայրի բարելավումը

Վառվեցին Սևան քաղաքի գլխավոր տոնածառի լույսերը

Սևանի համայնքապետարանի վարչական շենքի հարակից հրապարակում կանգնած տոնածառը սպասում էր գլխավոր արարողակարգին, որը տեղի ունեցավ նախօրեին` երեխաների երգ ու պարի, Ձմեռ պապի բարեմաղթանքների ուղեկցությամբ: Վառվեցին Սևան քաղաքի գլխավոր տոնածառի լույսերը և ամբողջացրին քաղաքի տոնական տրամադրությունը: Մինչ տոնածառի շուրջ Սևանի մշակութային կենտրոնի պարային համույթների սաների կատարումներն էին հաջորդում միմյանց, քիչ այն կողմ. «Սևան» երիտասարդական ակումբ» ՀԿ-ի

Փաստը, որ այժմ Միքայել Հարությունյանը ՌԴ քաղաքացի է և դիտարկում է այդ քաղաքացիությունն իբրև ՀՀ իրավապահ համակարգից պաշտպանության միջոց՝ իշխող համակարգի խորքային արատի վկայություն է. «Ժամանակ»

Պաշտպանության նախկին նախարար Միքայել Հարությունյանի ՌԴ քաղաքացի լինելու հանգամանքը, որ պաշտոնապես հաստատվել է օրերս, բացահայտում է Հայաստանում նախկին իշխող համակարգի անկման ամբողջ խորությունը, այդ անկման վտանգի խորությունն ու նաև տարածականությունը՝ պետականության, ազգային անվտանգության տեսանկյունից: Ընդ որում՝ կարևոր չէ, թե երբվանից է Միքայել Հարությունյանը դարձել ՌԴ քաղաքացի, նա օտար երկրի քաղաքացի է եղել պաշտպանության նախարար եղա՞ծ

Սոցիալապես անապահովները 2019 թվականի փետրվարի 1-ից էլեկտրաէներգիայի համար կվճարեն 10 դրամ էժան սակագնով

ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2018 թվականի դեկտեմբերի 27-ին կայացած նիստում քննարկվել են էլեկտրաէներգետիկական համակարգի ընկերությունների սակագների վերանայման և հանձնաժողովի 2016 թվականի դեկտեմբերի 23-ի №422Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացում կատարելու մասին հարցերը: Քննարկելով վերոնշյալ հարցերը՝ ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը սահմանեց էլեկտրաէներգետիկական համակարգի ընկերությունների կողմից էլեկտրական էներգիայի արտադրության և ծառայությունների մատուցման վերանայված սակագները։ Միևնույն ժամանակ,

«Երկու շաբաթ քնել եմ առանց բարձի»

Ասում է ռուս իրավապահների կողմից անազատության մեջ հայտնված ՀՀ քաղաքացին Մասնագիտությամբ ծրագրավորող Արմեն Նիկոլայանն այս տարվա հուլիսին մեկնեց արտագնա աշխատանքի Ռուսաստանի Դաշնության Կրասնոդարի երկրամաս: Տեղավորվեց տեղի սրճարաններից մեկում, աշխատում էր որպես բարմեն: Արմենն ասում է, որ Հայաստանում էլ աշխատում էր բարմեն, քանի որ բնակվում էր վարձով, մայրը մահացել էր, իսկ մինչ այդ իր ողջ աշխատածը

Ադրբեջանի հատուկ ծառայությունն իր շարքերում «խորը դավադրական լրտեսական ցանց» է բացահայտել

Պետական անվտանգության ծառայությունը օպերատիվ տեղեկատվություն էր ստացել, որ Ադրբեջանի հատուկ ծառայությունների համակարգում օտարերկրյա պետության լրտեսական ցանց կա:

Առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում

ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ Դեկտեմբերի 27-ին հյուսիսային շրջաններում, 28-ին կենտրոնական շրջաններում սպասվում են ձյան առատ տեղումներ, բուք, ցածր հորիզոնական տեսանելիություն, ճանապարհներին` մերկասառույց: Հանրապետության տարածքում` Դեկտեմբերի 27-ի կեսօրից հետո առանձին շրջաններում, 28-ին շրջանների զգալի մասում, 29-ի գիշերը Վայոց ձորում, Սյունիքում և Արցախում սպասվում են տեղումներ, 27-ին լեռնային և նախալեռնային շրջաններում, 28-ին ամենուրեք՝ ձյուն, 27-28-ն առանձին շրջաններում սպասվում է քամու

Դոն Պիպո. Հիմա Մանվել Գրիգորյանը աղոթք է անելու, որ նստած լինի. «Ժողովուրդ»

Հիմա եթե ինքը խորը մտածի, խորը հասկանա՝ ինչ է արել, կտեսնի, որ ինքը երկու ճանապարհ ունի, մի ճանապարհը այն է, որ իր ատրճանակով պիտի առանձնանա մի սենյակում, իսկ եթե իր տղամարդկությունը չի հերիքում, որ դա անի, կարող է գնալ, դառնալ ճգնավոր, որ ժողովուրդը ների իրեն։

Չարաշահումներ են բացահայտվել զինված ուժերի համար հենապատերի կառուցապատման աշխատանքների ընթացքում

ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչության վարույթում քննվող քրեական գործով մի շարք չարաշահումներ են բացահայտվել զինված ուժերի համար հենապատերի կառուցապատման աշխատանքների ընթացքում, մեղադրանք է առաջադրվել կապալառու ընկերության գործադիր տնօրենին։ Մասնավորապես՝ քրեական գործով կատարված մեծածավալ քննչական գործողությունների արդյունքում պարզվել է, որ ՍՊ ընկերությունը պայմանագիր է ստորագրել զինված ուժերի համար անհրաժեշտ կառուցապատման աշխատանքներ կատարելու վերաբերյալ, որի

«Ռոսսելխոզնադզորը» արգելել է հայկական «Ֆիշարտ» ընկերության արտադրանքի ներմուծումը Ռուսաստան

Ռոսսելխոզնադզորին» ենթակա լաբորատորիաների կողմից բացահայտվել են Եվրասիական տնտեսական միության և Ռուսաստանի անասնապահական-սանիտարական պահանջների խախտումեր կենդանական ծագման արտադրանքում, որոնք Ռուսաստան են ներմուծվել Ղազախստանի, Հայաստանի, Իտալիայի, Բելգիայի և Նիդերլանդների ձեռնարկություններից:

«Նոր էջ բացելու համար երբեք ուշ չէ»

Ասում է փորձառու խմբավար Արմեն Ամիրխանյանը Վերջին շրջանում Հայաստան վերադարձողների թվում կան նաեւ արտասահմանում մեկ-երկու, նույնիսկ ավելի տասնամյակներ գործունեություն ծավալած արվեստագետներ: Կան նաեւ այնպիսիները, որոնք ժամանակին հայաստանյան մշակութային կյանքում առանձնացել են ոչ միայն իրենց բարձրարվեստ աշխատանքով, այլեւ բառի ուղղակի իմաստով՝ ստեղծարար գործունեությամբ: Սակայն միանգամից առաջ է գալիս հարցերի հարցը՝ որտեղ պետք է աշխատեն, մեկնարկային ինչ

Արթուր Մեսչյան. Կարելի է բնակարան կառուցելու հնարավորություն ընձեռել՝ պայմանով, որ փոխարենը պետք է լուծեն շենքի վերելակի խնդիրը. «Հայկական ժամանակ»

Երեւանի գլխավոր ճարտարապետ Արթուր Մեսչյանը պաշտոնավարման առաջին օրերին խոսել էր Երեւանում վերելակների նորացման իր պատկերացումների մասին՝ խնդրի լուծումը փոխկապակցելով ձեղնահարկերի հետ։ Նա նկատել էր, որ պետք է մշակել այնպիսի բիզնես պլան, որ այն դեպքերում, երբ շենքերի վերեւի հարկերի բնակիչները ցանկություն չունենան ձեղնահարկ կառուցել, որպեսզի այժմ բուսած «մանսարդները» միասնականացվեն, իսկ քաղաքն ազատվի թունավոր ազբոշիֆերից, ապա կարելի

Դավիթ Գասպարյան. «Էսքան ղեկավար, նախարարություն ավելորդ է, պետք է սեղմել եւ օպտիմալացնել». «Հրապարակ»

Գասպարյանը հորդորում է նաեւ մշակույթի նախարարությունը տարբերել մշակույթից. «Մշակույթի նախարարությունն ամենեւին էլ մշակույթը չէ, մշակույթը Տիգրան Մանսուրյանն է, Հովհաննես Չեքիջյանն է, հազար ներողություն՝ մշակույթը ես եմ, որ Չարենցի անտիպներն եմ տպում, բայց իրենք կալանավորում են։

ՀՀԿ իշխանության տարիներին, երբ քաղաքացին օտարված էր իր պետությունից՝ բնական է՝ իրեն չէր կարող երջանիկ համարել. «Ժողովուրդ»

Այլապես հազիվ թե երջանիկ ժողովուրդն ընտրությունների ժամանակ իրեն թույլ տար քվեն՝ առաջիկա հինգ տարիները, վաճառել 10 հազար դրամով. տխուր պատկեր, որին ականատես ենք եղել նախկինում ու ականատես ենք եղել մշտապես։

«Նախարարներն անգամ որոշող չեն, ուր մնաց՝ փոխնախարարները որոշեն». կրթության փորձագետ

Երբ կրթության ռազմավարական խնդիրները լուծված չեն, նպատակահարմար չէ ԿԳՆ-ին միացնել մշակույթի, սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարությունը

Ավարտվել է «Արարատյան բակալավրիատ» ծրագրի ուսումնասիրությունը. հայտնաբերվել են խախտումներ․ ԿԳՆ

ՀՀ կրթության և գիտության նախարարությունն ավարտել է «Արարատյան բակալավրիատ» ծրագրի ուսումնասիրությունը: Նպատակ էր դրվել ուսումնասիրել ծրագրի բովանդակությունը,  արդյունքները, մարդկային և կրթական ռեսուրսների զարգացման ընթացքը, ֆինանսական հարցերը, հիմնադրամ-պետություն հարաբերությունների բաց և խնդրահարույց կողմերը։ Ուսումնասիրությունը կատարվել է հետևյալ ուղղություներով` բովանդակություն, ֆինանսներ, ծրագրի ներդրում: Բովանդակություն. «Արարատյան բակալավրիատի» բովանդակային մասի ուսումնասիրության վերհանած խնդրահարույց հիմնական կետերն են` առարկայական ծրագրերի թարգմանված

Սննդամթերքի պահպանման ժամկետները` ըստ առողջապահության նախարարության

Թռչնի մսից պատրաստված կոտլետները, բանջարեղենից, մսից, ձկից և այլ մթերքից աղցանները` թթվասերով, մայոնեզով համեմված, կարելի է պահել 12 ժամ: Աղցանների համար նախատեսված եփած միսը, աղացած մսից պատրաստված տապակած կերակրատեսակները՝ կոտլետներ, պելմենի, բլինչիկ, տապակած լյարդը, թռչնի եփած մսեղիքը, ձուկը, չհամեմված բանջարեղենից աղցանները  կարելի է պահել 24 ժամ: Տավարի և խոզի տապակած միսը, տապակած ձուկը, պաստերացված կաթը,

Ջրամատակարարում. դժվարին, բայց արդյունավետ տարի

Այցեքարտ. ՀՀ ԷԵԲՊՆ Ջրային տնտեսության պետական կոմիտեի՝ Վարձատու, ֆրանսիական Վեոլիա Գրուպ ընկերության՝ Հայտատու եւ վերջինիս կողմից հիմնված Վեոլիա Ջուրը ընկերության՝ Վարձակալ միջեւ 2016թ. նոյեմբերի 21-ին կնքված եռակողմ 15-ամյա վարձակալության պայմանագրով, Վեոլիա Ջուրը 2017թ.-ից ձեռնամուխ է եղել նախկին Երեւան Ջուր, Հայջրմուղկոյուղի, Լոռի – ջրմուղկոյուղի, Շիրակ – ջրմուղկոյուղի ու Նոր Ակունք ընկերությունների սպասարկման տարածքի ջրմուղ-կոյուղու համակարգերի կառավարման:

«Եթե վատ աշխատողներին կրճատենք, ինչ-որ մեկն իրեն հրապարակում կայրի կամ այլ վատ բան կանի». Սերոբ Խաչատրյան

«Եթե կան սուրճ խմողներ, ո՞վ է ասում, որ խնդրի լուծումը նախարարության միավորումն է մեկ այլ նախարարությանը»,-հարցադրում է անում կրթության փորձագետը

Հյուսիս-հարավ ներդրումային ծրագրով աշխատող քաղաքացիները փակել են Երևան-Թալին մայրուղին. պահանջում են իրենց աշխատավարձերը

Այս պահին Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագրով աշխատող մի շարք կազմակերպությունների աշխատակիցներ փակել են Երևան Թալին մայրուղին: Հարյուրավոր քաղաքացիներ, իրենց մեքենաներով փակելով ճանապարհը, պահանջում են, որպեսզի ներդրումային ծրագրի կապալառու Կորսան Կորվիամ Կոնստրուկսյոն Էս Ա ընկերությունը վճարի իրենց աշխատավարձերը: Ոստիկանների հետ զրույցում ցուցարարները հայտարարում են. «Հարյուրավոր հոգու փող ուտելը հեշտ չի»: Մեկ ուրիշն էլ նշում է.

Լրահոս

Օրացույց
Մարտ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ    
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031