Օրվա լրահոսը
Քաղաքական խորհրդակցություններ Հայաստանի և Վրաստանի արտաքին գործերի նախարարությունների միջև
Քննարկվեց նաև 2019 թվականի սկզբին միջկառավարական տնտեսական հանձնաժողովի հերթական նիստն անցկացնելու հարցը
Երկու նոր մեղադրանք՝ Վահագն Հարությունյանին. նրան կալանավորելու միջնորդություն է ներկայացվել
Այսօր ՀՀ Հատուկ քննչական ծառայության կողմից որոշում է կայացվել լրացնել Մարտի 1-ի գործով քննչական խմբի նախկին ղեկավար Վահագն Հարությունյանի մեղադրանքը: Aravot.am-ի հետ զրույցում ՀՔԾ խոսնակ Մարինա Օհանջանյանը պարզաբանեց. «Բացի նախկինում Վահագն Հարությունյանին վերագրվող՝ գործով կարևոր ապացույցներ կեղծելու մեղադրանքից, նա նաև մեղադրվում է կամ որպես մեղադրյալ է ներգրավվել 308-րդ հոդվածի երկրորդ մասի և 309-րդ հոդվածի երկրորդ
Ի վերջո, ի՞նչ գումար է առաջարկվել Նիկոլ Փաշինյանին կամ առաջարկվե՞լ է արդյոք
Խոսակցություններ, որոնք ոմանք անհեթեթություն են համարում, ոմանք`անլուրջ
Ո՞վ կլինի Շիրակի մարզպետ․ Կարեն Սարուխանյանի պարզաբանումը
Aravot.am-ը Շիրակի մարզպետ Կարեն Սարուխանյանից հետաքրքրվեց՝ որքանո՞վ են իրական այն լուրերը, թե ինքը պատրաստվում է գնալ Ազգային ժողով՝ օրենսդիր աշխատանքի։ Մենք նաև նշեցինք, որ որպես մարզպետացուներ՝ տարբեր անձանց անուններ են շրջանառվում, այդ թվում նաև փոխմարզպետների։ Կարեն Սարուխանյանն ասաց․ «Ասեմ, որ լուրջ չեմ համարում անունների շրջանառությունը, որովհետև գործող մարզպետ կա և անկախ ամեն ինչից, իմ ցանկություններից,
Սարքավորումները ԱՄՆ-ի դեսպանության աջակցությամբ նվիրաբերվել են ՀՀ Փորձաքննությունների ազգային բյուրոյին
2016թ. հունիսին Փորձաքննությունների ազգային բյուրոյի սարք-սարքավորումների ցանկը ԱՄՆ-ի դեսպանության աջակցությամբ «Թմրամիջոցների դեմ պայքարի իրավապահ համագործակցության» (INL) ծրագրի շրջանակներում համալրվել է «Cellebrite UFED Touch Ultimate» փորձագիտական հետազոտական համակարգով, որը բջջային հեռախոսների սպասարկման և բջջային հեռախոսներից տեղեկատվության արտածման նորագույն տեխնոլոգիաների լավագույն համադրությունն է: «Cellebrite UFED Touch Ultimate» փորձագիտական հետազոտական համակարգը Փորձաքննությունների ազգային բյուրոյի փորձագետներին հնարավորություն է ընձեռում
«Թող Հայկ Մարությանը չմտածի, որ ինքը սուրբ է և միայն այն պատճառով, որ սիրված դերասան է, մենք իր կատարած կամ չկատարած գործերի պատճառով իրեն չենք քննադատելու». Մարինա Խաչատրյան
Ավագանու նախկին անդամը Հայկ Մարությանին առաջարկում է, որ Հայկ Մարությանը հրաման արձակի, որոշում կայացնի, որ ներկայիս ավագանին 55 հազար դրամը չստանա, ու ասում՝ տեսնենք Իմ քայլի ավագանու անդամներն ինչպիսի՞ արձագանք կտան նրա՝ այդ որոշմանը:
Աննա Հակոբյանն այցելել է քաղցկեղով հիվանդ երեխաներին
Դեկտեմբերի 26-ին ՀՀ վարչապետի պաշտոնակատարի տիկին, «City of smile» բարեգործական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ Աննա Հակոբյանը, ԵՊԲՀ ռեկտոր Արմեն Մուրադյանի, «City of smile» բարեգործական հիմնադրամի գործադիր տնօրեն Էսթեր Դեմիրճյանի հետ այցելել է «Մուրացան» հիվանդանոցային համալիր և Պրոֆ. Ռ.Օ. Յոլյանի անվան արյունաբանական կենտրոն: Մանկական ուռուցքաբան, արյունաբան Գևորգ Թամամյանի և Պրոֆ. Ռ.Օ. Յոլյանի անվան արյունաբանական կենտրոնի տնօրենի
Դավիթ Տոնոյանը մասնակցել է նորակառույց բնակելի շենքի բացման հանդիսավոր արարողությանը
Դեկտեմբերի 26-ին ՀՀ պաշտպանության նախարարի պաշտոնակատար Դավիթ Տոնոյանը Սյունիքի մարզի Ագարակ քաղաքում մասնակցել է զինծառայողների և նրանց ընտանիքների անդամների համար նախատեսված նորակառույց բնակելի շենքի բացման հանդիսավոր արարողությանը։ Շնորհավորելով նորակառույց շենքի բնակիչներին՝ զինված ուժերի 20 սպաներին և նրանց ընտանիքներին, Դավիթ Տոնոյանը նշել է, որ ՀՀ ռազմաքաղաքական ղեկավարությունն անում է հնարավորը զինծառայողների և նրանց ընտանիքների սոցիալական ապահովության
Լրագրողի գործը քննող դատավորը փոխվել է. գործը կքննվի սկզբից
Այսօր Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանը վերսկսեց «Լոռի» հեռուստաընկերության գլխավոր խմբագիր Նարինե Ավետիսյանի գործով դատական նիստը: Լրագրողի մասնագիտական գործունեությունը խոչընդոտելու գործի քննությունը հանձնվել է դատավոր Սուսաննա Գզոգյանին: Դատավորի փոփոխությունը պայմանավորված է նրանով, որ նախկին դատավոր Լուսինե Աբգարյանը նշանակվել է վերաքննիչ քրեական դատարանի դատավոր: Սա գործով առաջին դատական նիստն էր: Ներկայացել էին բոլորը, բացի տուժող Նարինե
Խոշոր ներդրում Գյումրիում․ «Շիրակ» օդանավակայանի հարակից տարածքում կարտադրվեն ինքնաթիռներ
Շիրակի մարզպետ Կարեն Սարուխանյանն այսօր լրագրողների հետ զրույցում տեղեկացրեց, որ Շիրակի մարզը սկսել է հետաքրքրել խոշոր ներդրողներին։ Այս պահին երկու խոշոր ներդրման հույս կա․ մեկը՝ Աշոցքում, մյուսը՝ «Շիրակ» օդանավակայանին հարակից տարածքում։ Ըստ մարզպետի, շատերը ներդրումներ կատարելու համար սպասում էին ԱԺ արտահերթ ընտրությունների ավարտին, ասել է թե՝ թավշյա հեղափոխության վերջնական հաղթանակին։ «Աշոցքում մոտ 25 միլիոն դոլարի
Դիտարկվել է հակառակորդի զինծառայողների կողմից ընկած զինծառայողին քարշ տալով տանելը
Դեկտեմբերի 26-ին՝ ժամը 16:00-ի սահմաններում, Ադրբեջանի Հանրապետության զինված ուժերի Բաշ-Քարվենդ բնակավայրի դիմաց տեղակայված մարտական հենակետերից մեկում, ՊԲ առաջապահ ստորաբաժանումների կողմից արձանագրվել է հակառակորդի զինծառայողների միջև բարձր (ամենայն հավանականությամբ վիճաբանության, իսկ այնուհետև փոխհրաձգության) ձայներ, որից հետո դիտարկվել է հակառակորդի զինծառայողների կողմից ընկած զինծառայողին քարշ տալով տանելը: Նմանատիպ միջադեպերը հաճախակի կրկնվող երևույթներ են, որոնք մշտապես դիտարկվում և
Նախարարի պաշտոնական էլեկտրոնային փոստին ֆիզիկական և իրավաբանական անձանցից ստացված նամակները հրապարակելու օրենսդրական պահանջ չկա
Հայկական բնապահպանական ճակատ քաղաքացիական նախաձեռնությունն այսօր հայտարարություն էր տարածել այն մասին, որ Բնապահպանության նախարարությունն իրենց հարցումն անպատասխան է թողել և չի տրամադրել նախարարի էլեկտրոնային փոստին Ամուլսարի ծրագրի վերաբերյալ փորձագետի ուղարկած կարծիքը։ Բնապահպանության նախարարությունը հայտնում է, որ նախարարի պաշտոնական էլեկտրոնային փոստին ֆիզիկական և իրավաբանական անձանցից ստացված նամակները հրապարակելու օրենսդրական պահանջ չկա, առավել ևս, երբ ուղարկված նյութի
Հովհաննես Քոչարյանը պնդում է՝ իր տնից 5-6 կտոր ոսկի գողացողը հաստատ կպատժվի
«Հին եւ նոր Հայաստանը որեւէ կապ չունեն հանցավորության հետ». ՀՀ փոխոստիկանապետ
Հակառակորդը շարունակում է առաջնային գծի տարբեր հատվածներում ինտենսիվորեն խախտել հրադադարի պահպանման ռեժիմը
Չնայած վերջին շրջանում արցախա-ադրբեջանանական հակամարտ զորքերի շփման գծում կողմերի միջև ձեռքբերված բանավոր պայմանավորվածության, այդուհանդերձ հակառակորդը շարունակում է առաջնային գծի տարբեր հատվածներում ինտենսիվորեն խախտել հրադադարի պահպանման ռեժիմը, ինչպես նաև որոշ ուղղություններում իրականացնել ռազմավարամարտավարական նշանակության սադրիչ գործողություններ: ՊԲ առաջապահ ստորաբաժանումները առայժմ ձեռնպահ են մնում դիմել պատասխան քայլերի, սակայն պատրաստակամ են ադրբեջանական զինուժի կողմից դրսևորվող նման վարքագծի շարունակման
Հայ դայակին տարել են Ստամբուլ ու ենթարկել սեքս ստրկության. Թրաֆիքինգի թեմայով լուսաբանման մրցանակակիրները հայտնի են
Արմինեն հրապարակման մեջ ներկայացրել է մի հայ աղջկա՝ դայակի պատմություն, թե ինչպես են նրան առաջարկել ամսական 1000 դոլար աշխատավարձով փոքրիկ հայ երեխայի խնամել Հունաստանում, մտածել է՝ կգնա, նաեւ այնտեղ կգտնի իր կյանքի մեծ սերը, ռոմանտիկ ու լավ տրամադրությամբ, մեծ երազանքներով մեկնել է ծանոթի հետ Ստամբուլ, որտեղից էլ պետք է իբր գնային Հունաստան:
Ոստիկանությունը չարաշահման նոր դեպքեր է բացահայտել
Ոստիկանությունը համագործակցելով ԱԱԾ հետ` շարունակում է ակտիվ պայքարը կոռուպցիայի դեմ` բացահայտելով պետական միջոցների յուրացման և վատնման նոր դեպքեր: Ներկայացնենք վերջին մի քանի օրերի բացահայտումները հանրապետության տարբեր մարզերում: Օրերս ստացված օպերատիվ տեղեկությունների հիման վրա ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության կոռուպցիայի և տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների հակազդման վարչության ծառայողները, Շիրակի մարզային վարչության և Աշոցքի
Ռուսաստանի ԱԳՆ-ն հրաժարվել է ԼՂ կարգավորման հստակ ժամկետներ նշել
Ռուսաստանի ԱԳՆ մամուլի խոսնակ Մարիա Զախարովան այսօր տեղի ունեցած ճեպազրույցում հայտարարել է, որ Ռուսաստանն ամեն բան կանի Լեռնային Ղարաբաղի հակամարտության շուտափույթ լուծման համար, բայց հրաժարվել է կոնկրետ ժամկետներ նշել: «Մենք ժամանակային շրջանակներ չենք դնում, մշտապես հանդես ենք գալիս շուտափույթ կարգավորման օգտին և դրա համար կձեռնարկենք բոլոր միջոցները»,- ասել է Զախարովան: Ընդ որում, նա կարգավորման ժամկետներ
Համահարթեցումը սասանում է հանրային համերաշխությունը. ուղերձ ՀՀ վարչապետին
Սույն դիրքորոշումն ի պաշտպանություն պրոգրեսիվ եկամտային հարկի 2018թ. դեկտեմբերի 25-ին ուղարկվել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին։ Ամբողջական տեքստը կարող եք ներբեռնել ստորև զետեղված հղումով։ Փաստաթուղթը Քաղաքական դիսկուրս հանդեսի խմբագրակազմի անդամ Վահրամ Սողոմոնյանի կողմից 2018թ. աշնանն անցկացված փաստահավաք ուսումնասիրության և տարբեր երկրների փորձի գնահատման արդյունքն է։ Բացի փաստական և վերլուծական նյութից, ուսումնասիրության արդյունքում կապ է հաստատվել նաև Մակեդոնիայի
Քրեակատարողական հիմնարկների խնդիրները Հայաստանում
Հայաստանյան ՔԿՀ-ներում առկա են բազմաթիվ խնդիրներ․ հաշվետվություն ՀՀ Ազգային ժողովը այս տարվա նոյեմբերի 1-ին ընդունեց համաներման մասին որոշման նախագիծը, որով ներում շնորհվեց հայաստանյան քրեակատարողական հիմնարկներում կալանավորված անձանց շուրջ 30 տոկոսին։ Այս իրադարձությունը տեղեկատվական առիթ դարձավ ՔԿՀ-ներում տիրող իրավիճակի, Հայաստանում բանտային պայմանների մասին ավելի շատ խոսելու համար։ Դեկտեմբերի 10-ին հրապարակվեց ՀՀ քրեակատարողական հիմնարկներում և մարմիններում հասարակական
Արարատ Միրզոյան․ Մամեդյարովին խորհուրդ եմ տալիս առաջարկը ներկայացնել նաև Արցախի ժողովրդին
Ադրբեջանի արտգործնախարար Մամեդյարովը հերթական անգամ ասել է, որ Բաքուն պատրաստ է ապահովել Արցախի հայության անվտանգությունը և նրանց բարձր մակարդակի ինքնակառավարման իրավունք տրամադրել: Պրն Մամեդյարովին խորհուրդ եմ տալիս առաջարկը ներկայացնել նաև Արցախի ժողովրդին՝ բանակցելով նաև Արցախի հետ․ ի վերջո արցախցիներն իրենք են որոշելու իրենց ճակատագիրը։ Ինքնորոշումը նրանց բնական, անօտարելի, որևէ սպառնալիքով կամ զենքի ուժով չճնշվող իրավունքն
Սարսափելի հերթեր՝ ավտոմեքենաների հաշվառման համար․ «Ա1+»
Դավիթ Բեկի փողոցում մեքենաների այս կուտակումը ճանապարհային պատահարի արդյունք չէ, վարորդները սպասում են, թե երբ են մուտք գործելու ՃՈ ծառայության Երեւանի հաշվառման քննական բաժին։ Ռազմիկ Գրիգորյան ասում է. «Մեքենա եմ գնել, ուզում եմ հաշվառման կանգնել, էս երեք օր է: Նոր էլ իմ աչքի առաջ, քանի որ փողոցը փակ է, երկու հատ վթար եղավ»: Էդգար Ղամբարյանն
ՎՏԲ-Հայաստան Բանկը ՎիվաՍել-ՄՏՍ-ի հետ համատեղ հայտարարել է նոր ակցիայի մասին
ՎՏԲ-Հայաստան Բանկը ՎիվաՍել-ՄՏՍ-ի հետ համատեղ մեկնարկել է նոր ակցիա, որը կընթանա մինչև 2019թ.-ի փետրվարի 19-ը ու հաճախորդներին կընձեռնի հնարավորություն վարկի ձևակերպման օրվանից առաջին երկու ամիսները վճարել 0 ՀՀ դրամ: ՎՏԲ-Հայաստան Բանկը առաջարկում է իր հաճախորդներին գնումներ կատարել ՎիվաՍել-ՄՏՍ-ի վաճառքի կետերում՝ օգտվելով ՎՏԲ-Հայաստան Բանկի ապառիկ վարկավորումից, ու չվճարել առաջին երկու ամիսների դիմաց: ՎՏԲ-Հայաստան Բանկում ապառիկ վարկավորումը
Դավիթ Շահնազարյան. «Մի միջազգային փորձ եմ գտել, դա կա զուլուսների՝ աֆրիկյան ցեղի մոտ, երբ սպանողին հանձնում են սպանվածի հարազատներին»
Համաներման հետ կապված Դավիթ Շահնազարյանն ասաց. «Ուսումնասիրեցի, չեմ գտել միջազգային փորձ, ուրախ կլինեմ, եթե ինձ ասեն: Մի միջազգային փորձ եմ գտել, դա կա զուլուսների՝ աֆրիկյան ցեղի մոտ, երբ սպանողին հանձնում են սպանվածի հարազատներին եւ նրանք պետք որոշեն թե՛ պատիժը, թե՛ իրականացնեն այդ պատիժը: Եվ պատժաչափը, որպես կանոն, որոշվում է այն դրամի քանակով, կամ ապրանքի ձեւով, որը մարդասպանը հանձնում է սպանվածի ընտանիքին»:
Սփյուռքի նախարարությունը սփյուռքահայի տունն է․ Հրանուշ Հակոբյան
«ԶԱՐԹՕՆՔ», ԲԵՅՐՈՒԹ-ԵՐԵՎԱՆ: ՀՀ Ազգային Ժողովի ընտրություններից հետո ՀՀ կառավարությունը վերանայում է կառավարության կառուցվածքը և օպտիմալացնում կառավարման համակարգը։ 17 նախարարությունների փոխարեն առաջարկում է կառավարության կազմում ունենալ 12 նախարարություն։ Հայաստանում և Սփյուռքում քննարկման առարկա են դարձել հատկապես Սփյուռքի և Մշակույթի նախարարությունների՝ այլ նախարարությունների հետ միավորելու հիմնախնդիրը։ Այդ կապակցությամբ ձեզ եմ ներկայացնում «Զարթօնք»-ի հարցազրույցը ՀՀ Սփյուռքի հիմնադիր նախարար
Ապօրինի շինարարության և պետությանը պատճառած խոշոր վնասի դեպքով հարուցվել է քրեական գործ
Երևանի քաղաքապետարանը «Անի-97» ՍՊ ընկերության տնօրենի` շինարարական աշխատանքների ընթացքում թույլ տված տարաբնույթ չարաշահումների վերաբերյալ գրություն էր ուղարկել ոստիկանություն: Նախապատրաստված նյութերով պարզվել է, որ Խաղաղ Դոնի 1/34 հասցեում գտնվող, ընկերության տնօրենի մորը պատկանող հողատարածքում 1270 քմ մակերեսով շինություն կառուցելու համար նախագծվել և ստացվել է շինարարության թույլտվություն։ Ընկերության տնօրենը սահմանված կարգով շինարարություն կատարելու արտոնագիր ունեցող կազմակերպության հետ
Ինչու առանց մշակույթի Հայաստան չի լինի
Ես մշակույթի 20 նախարար եմ տեսել իմ կյանքում, բոլորն էլ վատ էին։ Անխտիր։
Բայց ամենից վատը վերջինն էր։ Եվ դա վերջն էր, ինչպես բոլորս տեսնում ենք։
Ռոբերտ Քոչարյանի կալանավորումը գրավով փոխարինելու վերաբերյալ պաշտպանները միջնորդություն են ներկայացրել դատարան
ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշպանները 26.12.2018 թվականին միջնորդություն են ներկայացրել դատարան՝ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ կալանավորման այլընտրանքային խափանման միջոց գրավի կիրառումը թույլատրելի ճանաչելու վերաբերյալ: Պաշտպանները դատարանին խնդրել են ներկայացված միջնորդությունը քննել օրենքով նախատեսված հնարավոր սեղմ ժամկետում: Միջնորդությունը ներկայացնելու հիմքում դրվել է այն, որ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ խափանման միջոց կալանավորումը ընտրելու մասին դատարանի՝ 27.07.2018թ․ որոշումից անցել
Անձնական տվյալների պաշտպանություն. վերապահում լրագրության համար
Հայաստանում անձնական տվյալներ ապօրինի հավաքելու, մշակելու եւ տարածելու համար պատասխանատվության ենթարկելու դեպքեր առայժմ հայտնի չեն։ «Թվային իրավունքներ» ՀԿ տնօրեն Անդրանիկ Մարկոսյանը համեմատում է Եվրամիության երկրների հետ, որտեղ նվազագույն տուգանքներն այդ ոլորտում սկսվում են 115 հազար եվրոյից։ Տեղեկատվության անվտանգության մասնագետը համոզվել է, որ Հայաստանում անձնական տվյալների հավաքագրումն արվում է զարմանալի քմահաճ ձեւով. «Գնում եք ինչ-որ փոքրիկ
2018թ-ի ընթացքում ԱԳԼՃԿ ոլորտում ստուգումներ են իրականացվել 25 տնտեսվարողների մոտ. բոլոր տնտեսվարողների մոտ հայտնաբերվել են խախտումներ,
Հայաստանի Հանրապետության շուկայի վերահսկողության տեսչական մարմինը (այսուհետ` Տեսչական մարմին) վերահսկողություն է իրականացնում Հայաստանի Հանրապետության կառավարության 2008թ-ի օգոստոսի 28-ի №1101-Ն որոշմամբ հաստատված «Ավտոգազալիցքավորման ճնշակայանների (ԱԳԼՃԿ) կառուցման և շահագործման նվազագույն պահանջների տեխնիկական կանոնակարգի» (այսուհետ` Կանոնակարգ) պահանջների կատարման և պահպանման նկատմամբ: Համաձայն Կանոնակարգի Տեսչական մարմինը վերահսկողություն է իրականացնում լիցքավորման համակարգի բաղադրիչներին եվ տեխնոլոգիական սարքավորումներին ներկայացված պահանջների պահպանման նկատմամբ:
Արտագաղթի տխուր հետեւանքը
Ոսկեպարի բնակիչները հայտնեցին, որ իրենց գյուղում հաշվառված մոտ 300 հոգի վաղուց բնակվում է Ռուսաստանում, մեծամասամբ՝ Բելգորոդի մարզի Ստարի Օսկոլ քաղաքում, որը ոսկեպարցիները կատակով Նոր Ոսկեպար են կոչում:


















































