Լրահոս
Օրվա լրահոսը

Խոշոր ներդրում Գյումրիում․ «Շիրակ» օդանավակայանի հարակից տարածքում կարտադրվեն ինքնաթիռներ

Դեկտեմբեր 26,2018 18:40

Շիրակի մարզպետ Կարեն Սարուխանյանն այսօր լրագրողների հետ զրույցում տեղեկացրեց, որ Շիրակի մարզը սկսել է հետաքրքրել խոշոր ներդրողներին։

Այս պահին երկու խոշոր ներդրման հույս կա․ մեկը՝ Աշոցքում, մյուսը՝ «Շիրակ» օդանավակայանին հարակից տարածքում։ Ըստ մարզպետի, շատերը ներդրումներ կատարելու համար սպասում էին ԱԺ արտահերթ ընտրությունների ավարտին, ասել է թե՝ թավշյա հեղափոխության վերջնական հաղթանակին։

«Աշոցքում մոտ 25 միլիոն դոլարի ցանկություն կա ներդրման։ Ասեմ, որ քննարկումներ եմ ունեցել․ օդանավակայանին կից 30 հեկտար տարածք են խնդրում, ինքնաթիռների արտադրություն են ուզում ստեղծել։ Ներդրողը դրսից է։ Այն, որ հոսք կա, շարժ կա, մարդիկ ցանկանում են մեր երկրում, Շիրակի մարզում ներդրումներ կատարել, ստեղծել աշխատատեղեր, դա փաստ է»,- ասաց մարզպետը։

Իսկ թե ի՞նչ ներդրում են կատարելու Աշոցքում, Կարեն Սարուխանյանը պարզաբանեց, որ փորձելու են ստանալ արևային էներգիա։ Այդ նպատակով ներդրողին առաջարկվել է էլեկտրացանցին կից տարածքը, նրանք պիտի գան ու ուսումնասիրեն՝ արդյո՞ք համապատասխանում է թեքությունը արևային էներգիայի արտադրություն սկսելու համար։

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Մարզպետի լուսանկարը՝ Շիրակի մարզպետարանի ֆեյսբուքյան էջի

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Կարո says:

    Լավ էլիիիիիիիիիիիիիիիիիիիիիիիիիիիիիիիիիիիիիիիի………Չէ,տիեզերանավեր արտադրեք:Ամոթ է,ամոթ:Ֆանտաստ մարզպետը:

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31