Լրահոս
Օրվա լրահոսը

Ի վերջո, ի՞նչ գումար է առաջարկվել Նիկոլ Փաշինյանին կամ առաջարկվե՞լ է արդյոք

Դեկտեմբեր 26,2018 19:45

Վերջին մի քանի օրերին համացանցում բավականին զվարճության տեղիք է տվել Վրաստանի նախկին նախագահ Միխայիլ Սահակաշվիլու հայտարարությունը` Հայաստանի նախկին վարչապետ Կարեն Կարապետյանի կողմից, ապրիլ-մայիսյան հեղափոխական գործընթացներին օրերին այժմ ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանին 270 միլիոն դոլար առաջարկելու մասին:

Հիշեցնենք, չընդունելով Վրաստանի վերջին նախագահական ընտրությունների արդյունքները, Միխայիլ Սահակաշվիլին տեսաուղերձներ է հղում իր կողմնակիցներին`ընդվզելու կոչերով: Իր հերթական տեսաուղերձներից մեկի տակ արված գրառմանը`թե առանց փողերի ու միջոցների հնարավոր չէ ինչ-որ բան փոխել, Միխայիլ Սահակաշվիլին պատասխանել է Հայաստանի օրինակով. «Փաշինյանը գումար ունե՞ր, անգամ իր մեքենան չէր կարողանում լիցքավորել: Ավելին, երբ Փաշինյանը բանտում էր, Կարեն Կարապետյանը ճամպրուկով նրա մոտ տարավ 270 մլն դոլար՝ ասելով՝ ահա փողը»։

Լրագրողները ՀՀ վարչապետի պաշտոնակատարի խոսնակ Արման Եղոյանից հետաքրքրվել են`իրականության նշույլ կա՞ Միխայիլ Սահակաշվիլու հայտարարության մեջ:

«Իմ կողմից որեւէ մեկնաբանություն չկա»,- ասել է Նիկոլ Փաշինյանի մամուլի խոսնակը:

Նախկին վարչապետ Կարեն Կարապետյանի շրջապատն այդպես էլ չարձագանքեց Վրաստանի նախկին նախագահի այս պնդմանը: Aravot.am-ը փորձեց ՀՀԿ-ական գործիչներից եւ Կարեն Կարապետյանի մերձավոր ընկալվող գործիչներից մեկնաբանություններ ստանալ: Արձագանքները հումորային էին`հորդորով`չհրապարակել իրենց անունից կամ «անհեթեթություն», «հիմարություն» որակումներով:

Ի դեպ, ապրիլի 28-ին «Ժամանակ»- թերթը տեղեկություն հրապարակեց այն մասին, որ «Նիկոլ Փաշինյանը իշխանություններից առաջարկ է ստացել՝ համաժողովրդական պայքարից հրաժարվելու դեպքում իրեն կվճարեն 200 միլիոն դոլար: Վարչապետի պաշտոնակատար Կարեն Կարապետյանը և նրան աջակցող ուժերը հենց այդքան են գնահատել ապագա խորհրդարանական ընտրություններում իրենց հաղթանակը: Նոր ընտրություններ կազմակերպելու, ընտրակաշառք բաժանելու, ընտրություն կեղծելու փոխարեն, նրանք մտածել են, որ ավելի հեշտ ճանապարհ կա՝ այդ գումարը վճարել Նիկոլ Փաշինյանին և սպանել համաժողովրդական շարժումը: Նիկոլ Փաշինյանը հրաժարվել է գործարքից՝ ասելով, որ ավելի լավ կանեն, եթե այդ գումարը պահեն իրենց»:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31