Օրվա լրահոսը
Կոմունիստները բողոքում են՝ ինչո՞ւ պիտի «Ինչ, որտեղ, երբ» խաղը հայերեն լինի, բյուջեի հաշվին անգլերեն սովորեցնեն, Սվիտալսկուն էլ չստիպեն, որ հայերեն խոսի
Երջանիկ Ղազարյանն ասաց. «Խի՞ են ԵՄ դեսպանները, դեսպանատան աշխատողները, Պյոտր Սվիտալսկու նմանները անգլերեն խոսում մամուլի ասուլիսին»: Լրագրողները նկատեցին՝ այդ ասուլիսները հայերեն թարգմանությամբ են ուղեկցվում՝ նա էլ թե՝ «կոնֆերանսի ժամանակ՝ հա, բայց առանձին հարցազրույցներում ոչ մի բան էլ չի թարգմանվում: Ինչպես անգլերենն են փորձում ապացուցել, որ միջազգային հաղորդակցման լեզու է, այնպես էլ ռուսերենն է միջազգային լեզու»:
«Մենք չեն պատրաստվում որևէ կերպ ազդել ընդդիմության գործունեության վրա». «Ա1+»
«Ա1+»-ի հյուրն է ՔՊ անդամ, ԱԺ փոխնախագահի թեկնածու Լենա Նազարյանը –ՀՀԿ-ն, որը, թերևս, գլխավոր ընդդիմադիր ուժն էր, չանցավ խորհրդարան: Սա դիտարկում եք որպես առավելությո՞ւն, թե՞ թերություն՝ նոր ձևավորված Ազգային ժողովի համար: -Սա համարում եմ փաստ: Այն ընտրողների քաղաքական գնահատականն էր ՀՀԿ-ի երկարամյա կառավարմանը: – ԼՀԿ-ն և ԲՀԿ-ն, կարծես ընդդիմություն են միմյանց հանդեպ և ոչ թե
Չավուշօղլուն վերահաստատել է Հայաստանի հետ հարաբերվելու Թուրքիայի նախապայմանը. Ermenihaber.am
Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն լրագրողների հետ զրուցում անդրադարձել է Անկարայի արտաքին քաղաքականության առանցքային հարցերին և խոսել հայ-թուրքական հարաբերություններից: Անդրադառնալով Հայաստանի նոր իշխանությունների այն հայտարարությանը, թե Երևանն առանց նախապայմանների պատրաստ է դիվանագիտական հարաբերություններ հաստատել Թուրքիայի հետ, Չավուշօղլուն ասել է. «Հայաստանի նոր իշխանությունները հայտարարում են, թե «պատրաստ են Թուրքիայի հետ առանց նախապայմանների բանակցել», սակայն մեր նախապայմանը հստակ
Հետախուզում է հայտարարվել՝ սոցիալական աջակցության Վարդենիսի տարածքային գործակալության նախկին պետի նկատմամբ
ՀՀ քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչությունում քննվող քրեական գործով շարունակվում են ձեռնարկվել անհրաժեշտ քննչական և դատավարական այլ գործողություններ՝ Վարդենիսի սոցիալական աջակցության տարածքային գործակալությունում հայտնաբերված առերևույթ չարաշահումների բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ: Հետախուզում է հայտարարվել մարզպետարանի աշխատակազմի սոցիալական աջակցության Վարդենիսի տարածքային գործակալության նախկին պետի նկատմամբ: Իրականացված մեծածավալ քննչական գործողությունների արդյունքում տվյալներ են ձեռք բերվել նաև՝ ՀՀ
Պլանային ջրանջատում Երևանի Նորք-Մարաշ վարչական շրջանում դեկտեմբերի 27-ին
«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ պլանային աշխատանքներով պայմանավորված, ս.թ. դեկտեմբերի 27-ին ժամը 10:00-22։00 կդադարեցվի Երևան քաղաքի Նորք-Մարաշ վարչական շրջանի՝ 1, 2, 5, 6, 7, 8, 9, 11, 13, Նորքի այգիներ, Սերո Խանզադյան փողոցի, Սերո Խանզադյան փ. 1-ին և 2-րդ նրբանցքների, Նորքի 1-ին նրբանցքի, Հովսեփյան փողոցի 60-90 համարների ջրամատակարարումը: Ընկերությունը հայցում
Գագիկ Ծառուկյանը՝ Սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարությունը օպտիմալացնելու մասին
«Մերը գործն է եւ արդյունքները»
Չեմ ասում եղբայրական պետություն, կլինենք գործընկերներ. Լուկաշենկոն՝ Մոսկվայի հետ հարաբերությունների մասին
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն առաջարկել է Ռուսաստանը չանվանել եղբայրական պետություն, քանի որ երկու երկրների հարաբերությունները սկսել են այլ կերպ ընկալվել: Այս մասին նա ասել է Մոսկվայի հետ համագործակցության արդի հարցերով խորհրդակցության ժամանակ: Նա մասնավորապես, նշել է, որ Ռուսաստանը առանցքային արտաքին գործընկեր է Բելառուսի համար: «Ես արդեն չեմ ասում եղբայրական պետություն, քանի որ, ինչպես ինձ տեղեկացնում
«Լույսի» ավագանու անդամը Հայկ Մարությանին՝ «Ելք»-ի 55 հազար դրամի շնորհիվ դուք դարձաք քաղաքապետ
Բուռն բանավեճի պատճառով քաղաքապետարանում ընդմիջում հայտարարվեց:
«Նոր իշխանությունն ընդունում է, որ 2008թ.-ից սահմանադրական կարգը տապալված է եղել». Գարեգին Չուգասզյան
Այդ նշանակմամբ գործող իշխանությունը փաստեց, որ ապրիլյան ռազմական գործողությունների ժամանակ, չնայած հետախուզության տվյալներին, երկրի ղեկավարությունը չի ձեռնարկել անհրաժեշտը քայլեր՝ կորուստներից խուսափելու համար
Գագիկ Ծառուկյանը նախապես ներկայացված օլիմպիական մարզաձեւերի վեց մարզիկների փոխարեն պարգեւատրեց 10 մարզիկի
ՀԱՕԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը այսօր Օլիմպավանում պարգեւատրեց մրցաշրջան 2018-ին օլիմպիական մարզաձեւերից աշխարհի ու Եվրոպայի առաջնություններում մեդալներ նվաճած մարզիկներին: Արարողությունից առաջ ՀԱՕԿ գլխավոր քարտուղար Հրաչյա Ռոստոմյանը հայտարարեց, որ այս պարգեւատրությունը որեւէ կապ չունի «Հայաստանի 10 լավագույն մարզիկներ 2018» մրցույթի հետ: «Երեկվանից մամուլում լուրեր են շրջանառվում, իբր այսօր պարգեւատրվելու են այդ տասնյակում տեղ գտած մարզիկների մի մասը
«Ովքեր ուզում են խցկվել, խորհուրդ կտամ չգալ». Գյումրու թատրոնն ունի տնօրենի իր թեկնածուն
Aravot.am-ը Գյումրու Վարդան Աճեմյանի անվան դրամատիկական թատրոնի գեղարվեստական ղեկավար, տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Լյուդվիգ Հարությունյանից հետաքրքրվեց, թե ե՞րբ է լինելու տնօրենի թափուր պաշտոնի մրցույթը ու արդյոք կա՞ն արդեն շրջանառվող անուններ, ինտրիգային իրավիճակ, ինչպես երկու տարի առաջ էր։ Հիշեցնենք, որ տնօրեն Տիգրան Վիրաբյանը Երևանի ավագանու ընտրություններից անմիջապես հետո նշանակվեց փոխքաղաքապետ ու թատրոնի տնօրենի պարտականությունները դրվեցին Լյուդվիգ Հարությունյանի
850 հազար եվրոն ջո՞ւրն է ընկնելու, եթե պարզվի, որ տրանսպորտային ցանցի նոր նախագիծը պիտանի չէ
Եթե միջազգային խորհրդատուն սխալ նախագծած լինի տրանսպորտային նոր ցանցը, ապա՝ պատասխանատուն ինքն է լինելու
Նախապայմանները, էլ չենք ասում՝ սպառնալիքները, ազդեցություն չեն ունենալու բանակցություններում մեր դիրքորոշման վրա․ ԱԳՆ
ԱԳՆ մամուլի խոսնակի պատասխանը Հանրային հեռուստաընկերության «Լուրեր» ծրագրին Հարց: Ինչպես կմեկնաբանեք Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովի վերջին հայտարարությունը ղարաբաղյան հակամարտության կարգավորման վերաբերյալ: Աննա Նաղդալյան: Երկու մոտեցում կարող է լինել այս հայտարարության առնչությամբ: Կարող ենք վերահաստատել մեր շատ հստակ դիրքորոշումը բանակցային փաթեթում Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի և անվտանգության գերակայության վերաբերյալ՝ երկու դեպքում էլ տալով առավել լայն պարզաբանումներ: Այնուամենայնիվ, կարծում ենք
«Ոչ մի բրիտանական, եվրոպական ընկերություն այդ ծախսերն իր վրա չի վերցնի, եթե իրենք էլ չկարծեն, որ այդ խնդիրը կա». Մարության
Հայկ Մարությանն ու Դավիթ Խաժակյանը բանավիճեցին
«Վստրեչի ապեր»-ի գործով դատական նիստերը ցանկանում են դռնփակ անցկացնել․ «Ա1+»
Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանում այսօր մեկնարկեց Արամ Վարդանյանի՝ Վստրեչի ապերի եւ Գարեգին Իսկանդարյանի գործով դատական նիստը։ Արամ Վարդանյանը մեղադրվում է մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ 2017թ․ հուլիսի 17-ին Նորագավիթ թաղամասում գտնվող «Արամիս» սուպերմարկետի շրջակայքից բռնության գործադրմամբ, զենքով կյանքի և առողջության համար վտանգավոր բռնություն գործադրելու սպառնալիքով Մամիկոն Բագրատունու բացահայտ առևանգումը կազմակերպելու, ղեկավարելու մեջ։ Իսկ
Հայաստան, Բելառուս, Ռուսաստան՝ ոչ դաշնակցային եռանկյունի
ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի և գազի գնի շուրջ ստեղծված իրավիճակը հետաքրքիր եռանկյունի է առաջացրել Հայաստանի, Բելառուսի և Ռուսաստանի միջև հարաբերություններում։ Այսօր՝ դեկտեմբերի 25-ին, Մոսկվայում սպասվում է Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի հանդիպումը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ, իսկ դեկտեմբերի 27-ին՝ ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի հանդիպումը ՌԴ ղեկավարի հետ։ Հենց այս հանդիպումների արդյունքում էլ, ամենայն հավանականությամբ, կհանգուցալուծվի
Գինեգործները չեն ցանկանում որ կառավարությունը լուծարի Հայաստանի խաղողագործության և գինեգործության հիմնադրամը
Հարգելի՛ պարոն վարչապետ, Հայաստանը մշտապես համարվել է գինու նվիրական երկիր, իսկ հայկական գինիները բարձր են գնահատվել պատմության տարբեր ժամանակներում՝ ամբողջ աշխարհում և հանդիսացել են մեր երկրի հիմնական այցեքարտերից մեկը: Խորհրդային ժամանակներում, կապված պլանային տնտեսության թելադրած պայմանների հետ, Հայաստանում գինեգործությունը մղվեց հետին պլան: Սակայն հետխորհրդային ժամանակներում գինեգործությունը սկզբում՝ կամաց-կամաց, իսկ ներկայումս՝ ավելի լայն թափով է զարգանում՝
Գևորգ Դանիելյան․ Իրավական պետությանն անհարիր են դատավորի արժանապատվությունը վիրավորող արձագանքները
Մանվել Գրիգորյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանքը գրավով փոխարինելու լուրը տեղիք է տվել հանրային դժգոհությունների, փորձ է արվել անգամ պարզաբանումներ պահանջել որոշում կայացրած դատավորից և այլն: Նմանաբնույթ հարցերը մշտապես եղել են Բարձրագույն դատական խորհրդի ուշադրության առանցքում, ուստի պարզաբանումներ ստանալու ակնկալիքով դիմեցինք այդ կառույցի անդամ, իրավաբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Գևորգ Դանիելյանին: Պարոն Դանիելյանը պարզաբանեց, որ այդ
2018 թ. նոյեմբերին գրանցվել է 1.0% գնաճ
2018 թ. դեկտեմբերի 25-ի նիստում ԿԲ խորհուրդը որոշեց անփոփոխ թողնել վերաֆինանսավորման տոկոսադրույքը՝ 6.0%: 2018 թ. նոյեմբերին գրանցվել է 1.0% գնաճ՝ նախորդ տարվա նույն ամսվա 2.0%-ի փոխարեն, որն հիմնականում պայմանավորվել է սեզոնային ապրանքների գների համեմատաբար ցածր աճով: Այս պարագայում 12-ամսյա գնաճը նվազել է՝ ամսվա վերջին կազմելով 1.8%, ինչը նաև ուղեկցվել է բնականոն գնաճի որոշակի դանդաղմամբ: ԿԲ
«Խորհուրդ կտայի առնվազն մեկ տարի նախարարությունների միացման, անջատման հարց չդնել»․ Վազգեն Մանուկյան
Անկախ-ի հետ զրույցում Հանրային խորհրդի նախագահ Վազգեն Մանուկյանն իր տեսակետն է հայտնում «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքի նախագծի վերաբերյալ, ըստ որի նախարարությունների թիվը 17-ից դառնում է 12։ -Պարո՛ն Մանուկյան, վերջին օրերին հանրության շրջանում բուռն քննարկումների թեմա է դարձել նախարարությունների միացման և կրճատման հարցը։ Հետաքրքիր է իմանալ Ձեր կարծիքը այս փոփոխությունների վերաբերյալ։ -Ես կարծում եմ,
«2019թ. ԼՂ հիմնախնդրի լուծման հարցում էական փոփոխություն չի գրանցվի». ադրբեջանագետ
Մամեդյարովի «սադրիչ» հայտարարությունների հետքերով
«Դժվար թե Բաքուն համաձայնի Արցախի մասնակցությանը՝ «Ղարաբաղի ադրբեջանական համայնք»-ի մասնակցության պայմանով». Լ. Ալավերդյան
Կան Հեյդար Ալիեւի կողմից ստորագրված նամակներ, որոնք ուղարկված էին Սամվել Բաբայանին: Դրանցում գրվում էր՝ «командующему фронта…»
Գյումրու թատրոնը ռեկորդ է խփել
Գյումրու Վարդան Աճեմյանի անվան դրամատիկական թատրոնի գեղարվեստական ղեկավար ու տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Լյուդվիգ Հարությունյանը, թատրոնի մենեջեր Նվարդ Ղազարյանն ու թատրոնի գեղարվեստական խորհրդատու, ՀՀ ժողովրդական արտիստ Նիկոլայ Ծատուրյանն այսօր հանդես եկան ամփոփիչ մամուլի ասուլիսով։ Լյուդվիգ Հարությունյանը մի քանի ուշագրավ թվեր ներկայացրեց։ Նա նշեց, որ 2018 թվականին 20 հազարով ավելացել է թատրոնի հանդիսատեսի թիվը՝ փաստացի դառնալով 61
«Քաղաքացու որոշում»․ Ջուլիետա Ղազարյանի սպանության գործով անհրաժեշտ է կասկածյալին փոխանցել ՀՀ իրավասու մարմիններին
«Քաղաքացու որոշում» կուսակցության հայտարարությունը գյումրեցի Ջուլիետա Ղազարյանի սպանության վերաբերյալ Ի պատասխան մեր կողմից 13.12.2018թ․ ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանին հասցեագրված տեղեկատվություն ստանալու հարցման, 18.12.2018թ․-ին ստացել ենք ՀՀ գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանի ստորագրությամբ գրությունը։ Ըստ այդ գրության կարելի է արձանագրել հետևյալը․ Սպանությունը տեղի է ունեցել 02.12.2018 թ․-ին։ Նույն օրը ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 2-րդ
Կոմունիստները սպառնում են ՌԴ դեսպանատան մոտ՝ ով ռուսներին բան ասի՝ ականջները կկտրենք. «Էդ կոնչիտաներն են ասում»
Մի կոմունիստ էլ բողոքեց, թե՝ «ինչի՞ եք քաղաքականացնում էդ հարցը, հայն էլ է սպանում, հայ տաքսու վարորդը տարավ մի կնոջ վիզը կտրեց, բա ինչի՞ չեք ասում: Ի՞նչ կապ ունի, որ սպանել են, ուրեմն ռուս ժողովո՞ւրդն է մեղավոր, որ զոհ է լինում»: Մեկ այլ կոմունիստ սկսեց վիճել, թե՝ 3 մլն հայ ՌԴ-ում է ապրում, մոռանո՞ւմ եք, մեկ ուրիշն էլ ասաց՝ հալալ ա, ռուսներին, որ էսքան պրովոկացիաներից հետո թողում են հայերին՝ Ռուսաստանում աշխատեն:
Աննա Հակոբյանն ու Արսեն Թորոսյանը քննարկել են մանկական քաղցկեղի դեմ պայքարում համագործակցության ուղիները
Դեկտեմբերի 25-ին ՀՀ վարչապետի պաշտոնակատարի տիկին, «Իմ քայլը» և «City of smile» բարեգործական հիմնադրամների հոգաբարձուների խորհրդի նախագահ Աննա Հակոբյանը հանդիպել է առողջապահության նախարարի պաշտոնակատար Արսեն Թորոսյանին, ներկայացրել քաղցկեղի դեմ պայքարում հիմնադրամի կատարած աշխատանքն ու ապագայի ծրագրերը: Հանդիպմանը մասնակցել են Առողջապահության նախարարի տեղակալ Անահիտ Ավանեսյանը, Պրոֆ. Ռ.Օ. Յոլյանի անվան արյունաբանական կենտրոնի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Սամվել Դանիելյանը,
Հայկ Մարության. «WYG ընկերության մասնագետն է ասել՝ եթե շեղումը 20 %-ից ավել լինի, նոր ցանցի կարիք կլինի»
Դավիթ Խաժակյանին քաղաքապետը մանրամասներ ներկայացրեց միջազգային խորհրդատուի հետ զրույցից
Շուռնուխում ԼԳԲՏ անձանց հալածողները համաներմամբ ազատվել են պատասխանատվությունից
Փաստաբաններն ահազանգում են, որ տուժողների իրավունքները խախտվել են
«Իմ մոտ իր մեղքը հիմնավորվել է ԱԱԾ-ի տեսագրություններով». Քառօրյա պատերազմի մասնակից Մանուել Մանուկյանը Մանվել Գրիգորյանի խափանման միջոցի փոփոխությանը դեմ է
«Դիրքապահ» քառօրյա պատերազմի մասնակիցների միավորում հասարակական կազմակերպության անդամներին օրենքը չի հետաքրքրում, իրենք իրենց մոտեցումն են կարեւորում
«Հայաստանը չի՛ եղել ու չի՛ դառնա Կալինինգրադի մարզ, մենք անկախ պետություն ենք». Բողոքի ցույց՝ ՌԴ դեսպանատան մոտ
Հանրագիրը հանձնելիս ՌԴ դեսպանատնից որեւէ պաշտոնյա դուրս չեկավ ու չվերցրեց այն, հանրագիրը փոստարկղով ուղարկեցին: Նարինե Մկրտչյանն ասաց, որ սա ցույց է տալիս, որ ՌԴ-ն պատրաստ չէ լսել ՀՀ քաղաքացիների պահանջները, ՌԴ դեսպանությունը եւ Մոսկվան վստահ է, որ ՀՀ քաղաքացիների հետ կարող են վարվել այնպես, ինչպես Կալինինգրադի մարզի քաղաքացիների հետ:


















































