Լրահոս
Օրվա լրահոսը

«Մենք չեն պատրաստվում որևէ կերպ ազդել ընդդիմության գործունեության վրա». «Ա1+»

Դեկտեմբեր 25,2018 19:15

«Ա1+»-ի հյուրն է  ՔՊ անդամ, ԱԺ փոխնախագահի թեկնածու Լենա Նազարյանը

–ՀՀԿ-ն, որը, թերևս, գլխավոր ընդդիմադիր ուժն էր, չանցավ խորհրդարան: Սա դիտարկում եք որպես առավելությո՞ւն, թե՞ թերություն՝ նոր ձևավորված Ազգային ժողովի համար:

-Սա համարում եմ փաստ: Այն ընտրողների քաղաքական գնահատականն էր ՀՀԿ-ի երկարամյա կառավարմանը:

– ԼՀԿ-ն և ԲՀԿ-ն,  կարծես ընդդիմություն են միմյանց հանդեպ և ոչ թե «Իմ քայլի», կարծում եք այս պրոցեսը կշարունակվի՞։

-Ինձ համար անհասկանալի է իրենց այս չակերտավոր հրաձգությունը, ավելի հասկանալի կլիներ, եթե այն լիներ նախընտրական շրջանում, բայց, երևի սկսելով նախընտրական շրջանից շարունակվեց նաև հետընտրական շրջանում, այնուամենայնիվ շատ մեծ իմաստ չեմ գտնում այդ փոխադարձ մեղադրանքների մեջ և հուսով եմ՝ խորհրդարանում ավելի կառուցողական բանավեճ կլինի նրանց միջև:

–Սա չի՞ մտահոգում «Իմ քայլին»:

-Ըստ էության ոչ, դա մեր գործը չէ և մենք չեն պատրաստվում որևէ կերպ ազդել ընդդիմության գործունեության վրա:

–Կա կարծիք, որ «Իմ քայլը» դաշինքի ներսում ընդդիմություն կարող է լինել, ինչպե՞ս եք վերաբերվում դրան:

-Անկեղծ ասած համաձայն չեմ այն մտքի հետ, որ ընդդիմություն կլինի «Իմ քայլը» դաշինքի ներսում: Իհարկե, մեր պատգամավորների թիվը, նրանց ակտիվությունն ու նախաձեռնողականությունը հաշվի առնելով, կարող եմ ենթադրել, որ լինելու են բուռն բանավեճեր, ներքին քննարկումներ: Բոլորի կողմից կա գիտակցում, որ ներքին քննարկումների ժամանակ պատգամավորներն էլ կարող են մեկը մյուսին համոզել, կառավարության հետ բանավիճել, կառավարությանը համոզել, բայց, եթե ընդունվի ընդհանուր որոշում՝ քվեարկությունը պետք է միատեսակ լինի, և յուրաքանչյուր «պարտված ներքին ընդդիմություն» պետք է գիտակցի, որ իր որոշումը ընդհանուր որոշման մեջ է մտնում:

–Այսինքն` խմբակցությունում կա՞ ընդհանուր մոտեցում:

-Միանշանակ: Եվ ճիշտ է, որ խմբակցությունը  լիագումար նիստերի դահլիճում ունենա արդեն իսկ միասնական որոշում և ըստ այդմ էլ քվեարկի:

Մանրամասներին կարող եք ծանոթանալ՝ «Ա1+»-ի կայքում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31