Լրահոս
Օրվա լրահոսը

Չավուշօղլուն վերահաստատել է Հայաստանի հետ հարաբերվելու Թուրքիայի նախապայմանը. Ermenihaber.am

Դեկտեմբեր 25,2018 19:00

Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն  լրագրողների հետ զրուցում անդրադարձել է Անկարայի արտաքին քաղաքականության առանցքային հարցերին և խոսել հայ-թուրքական հարաբերություններից:

Անդրադառնալով Հայաստանի նոր իշխանությունների այն հայտարարությանը, թե Երևանն առանց նախապայմանների պատրաստ է դիվանագիտական հարաբերություններ հաստատել Թուրքիայի հետ, Չավուշօղլուն ասել է.

«Հայաստանի նոր իշխանությունները հայտարարում են, թե «պատրաստ են Թուրքիայի հետ առանց նախապայմանների բանակցել», սակայն մեր նախապայմանը հստակ է: Ադրբեջանի զգայունությունն առանց հաշվի առնելու մի՞թե որևէ քայլ կանենք: Պետք է ինչպես Թուրքիայի, այնպես էլ Ադրբեջանի հետ հարաբերությունները միաժամանակ կարգավորելով քայլեր ձեռնարկել, խնդիրները լուծել: Սա Հայաստանի համար ավելի ողջամիտ կլինի: Ղարաբաղի հարցը, բռնագրաված հողերի խնդիրը պիտի լուծել»:

Չավուշօղլուն նշել է, որ եթե Հայաստանը չի ուզում մեկուսացված ապրել, ապա պետք է առկա խնդիրները լուծվեն: Նա շարունակել է՝ ասելով. «Թուրքիայի համար զգայուն հարցերը հայտնի են: Մենք կսատարենք այն լուծումը, որը կընդունի Ադրբեջանը»:

Աղբյուր`    Ermenihaber.am/Yeni akit

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31