Լրահոս
Օրվա լրահոսը

«Իմ մոտ իր մեղքը հիմնավորվել է ԱԱԾ-ի տեսագրություններով». Քառօրյա պատերազմի մասնակից Մանուել Մանուկյանը Մանվել Գրիգորյանի խափանման միջոցի փոփոխությանը դեմ է

Դեկտեմբեր 25,2018 16:11 Share

«Դիրքապահ» քառօրյա պատերազմի մասնակիցների միավորում ՀԿ ղեկավար Մանուել Մանուկյանը, անդամներ Դավիթ Օհանջանյանը եւ Սարգիս Սարգսյանն այսօր «Տեսակետ» մամուլի ակումբում իրենց բողոքն էին ներկայացնում Մանվել Գրիգորյանի խափանման միջոցը գրավի դիմաց փոխելու մասով: «Մտահոգիչ է, որ զինվորի բաժինը գողացողն այսօր կարող է լինել ազատության մեջ»,- ասաց Մանուել Մանուկյանը: Նաեւ Մանվել Գրիգորյանի խափանման միջոցի փոփոխությունն իրենց վիրավորել է, քանի որ տեսանյութում լրագրողի հացին ի պատասխան, Մանվել Գրիգորյանն ասում է, որ շատ լավ է զգում իրեն, մինչդեռ նրա խափանման միջոցը փոխելու հիմնական պատճառներից մեկն էլ առողջական խնդիրն է բերվում:

«Էլի կան մարդիկ, ովքեր գողացել են, տեսնելով այս ամենը, իրենց շատ հանգիստ ու ապահով կզգան, մինչդեռ երբեւէ զինվորի բաժինը գողացած անձինք պետք է պատասխանատվության ենթարկվեն»,- շարունակեց Մանուել Մանուկյանը`հավելելով`եթե ամենը մի կողմ դնենք`այն նամակները, որոնք զինվորին էին գրված, այդ օրերին դիրք չհասան… Իսկ բարոյահոգեբանական մթնոլորտը ինքը շատ է կարեւորում:

Կազմակերպության ղեկավարն ու անդամները սպառնում են դուրս գալ փողոց, պայքարն օրինականության համար շարունակել, քանի որ այդ պայքարն իրենք ասում են՝ սկսել են դեռ ապրիլյան պատերազմից հետո: «Դատավորն ո՞ւմ նշանակածն է եղել, ինչքանո՞վ է պատասխանատու, ինչքանո՞վ` ոչ, թող պատկան մարմինները զբաղվեն, բայց երկրով մտահոգ բոլոր հայերի նկատմամբ սա անբարոյական վերաբերմունք է: Մի ստիպենք, որ մենք նույնպես դուրս գանք փողոց: Մենք վստահել ենք այս կառավարությանն ու իշխանությանը, ինչի արդյունքում իրենք մանդատ են ստացել: Այդ վստահության համար է, որ դուրս չենք գալիս փողոց, բայց իրենք չպետք է մեզ հիասթափեցնեն»,- շարունակեց Մանուել Մանուկյանը:

Լրագրողներից մեկը նկատեց`իրավական գործընթաց է գնում, Մանվել Գրիգորյանին չեն արդարացրել, ձեր կողմից վստահության արժանացած կառավարությունն էլ այդ վստահությունն է փորձում իրացնել, յուրաքանչյուր մարդ ունի իրավունք, որը պետք է իրացվի. նման հայտարարությունները ձեր կողմից արդյո՞ք ճնշում չեն: Երիտասարդները մնացին անդրդվելի`սա իրենց տեսակետն ու պահանջն է: «Շատ է կարեւորվում այսօր ժողովրդի խոսքը, ոչ թե օրենքի առումով, այլ որպես հասարակության պահանջ: Իմ մոտ իր մեղքը հիմնավորվել է ԱԱԾ-ի տեսագրություններով, հիմնավորվել է, որ ներկայացվել են այդպիսի փաստեր: Մնացածը`ինձ չի հետաքրքրում»,-ասաց Մանուել Մանուկյանը:

Հարցին`եթե հանկարծ, ասենք, մեկ տարի անց պարզվի, որ այն մեղքերը , որոնք վերագրվում են Մանվել Գրիգորյանին, իրականությանը չեն համապատասխանում, նա լավ էլ արդար է, հերոս է, ի՞նչ կանեն իրենք, երիտասարդները հստակ պատասխան չտվեցին: Վերջում ասացին. «Կփաստենք, որ սխալ տեղեկատվություն է տրամադրվել մեզ»:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31