Օրվա լրահոսը
Վիգեն Չալդրանյանի հրաժարականի մասին ինֆորմացիան իմանալուց անմիջապես հետո գործադուլը դադարեցրել են. «Իրատես»
Հաջողությունը կարծես չուշացավ: Համազգային թատրոնի դերասան Արման Նավասարյանը ասաց, որ Վիգեն Չալդրանյանի հրաժարականի մասին ինֆորմացիան իմանալուց անմիջապես հետո գործադուլը դադարեցրել են: Մշակույթի նախարարությունը կնշանակի թատրոնի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար, իսկ որոշակի ժամանակ անց կկայանա տնօրենի թափուր պաշտոնի համար մրցույթը: Հետաքրքրվեցի, թե ովքեր են տնօրենի և գեղարվեստական ղեկավարի հավանական թեկնածուները: Դերասանն ասաց, որ դեռ պարզ չէ: Իսկ
Ներմուծման սահմանափակումներ ՌԴ-ից
Խոզերի աֆրիկական ժանտախտ և թռչնի գրիպ հիվանդությունների մուտքը Հայաստանի Հանրապետության տարածք կանխելու նպատակով՝ գործում են ներմուծման ժամանակավոր սահմանափակումներ Ռուսաստանի Դաշնության այն տարածքներից, որոնք այդ հիվանդությունների նկատմամբ ունեն «ԱՆԱՊԱՀՈՎ» կամ «ԱՆՈՐՈՇ» կարգավիճակ: Մասնավորապես, 2018 թվականի դեկտեմբերի 14-ից ժամանակավորապես կասեցվել է կենդանի խոզերի, նրանց գենետիկական նյութերի, խոզի մսի և այլ սննդային մսային հումքի, վայրի խոզի մսի, իրենց բաղադրության
«Արձանագրել ենք Մանվել Գրիգորյանի առողջական եւ հոգեբանական վիճակի բացասական դինամիկա». Թաթոյան
ՄԻՊ-ը գրություններ է ուղարկել վարույթն իրականացնող իրավապահ մարմին եւ ՀՀ արդարադատության նախարարությանը
Արայիկ Հարությունյան․ Բակո Սահակյանին փոխարինելու համար ընտրություններ պետք է լինեն․ «Հրապարակ»
Երեկվանից իրարամերժ լուրեր էին տարածվում՝ Արցախի ուժային բլոկին առնչվող, այդ թվում նաեւ այն, որ ԼՂ նախկին վարչապետ Արայիկ Հարությունյանը կփոխարինի Բակո Սահակյանին եւ այդ իսկ պատճառով այս օրերին գտնվում է Մոսկվայում։ Մեր հարցին ի պատասխան՝ Արայիկ Հարությունյանն ասաց․ «Ես Մոսկվայում եմ ընտանիքով՝ ընդամենը անձնական գործերով, ինչ վերաբերում է Ձեր մատնանշումներին, ո՛չ նման բան կա, ո՛չ
Թալին և Աշտարակ քաղաքներում առկա են տեղումներ ձյան տեսքով
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 14-ին ժամը 11:00-ի դրությամբ ՀՀ տարածքում կան դժվարանցանելի ավտոճանապարհներ: Փակ է Վարդենյաց լեռնանցքը: Դժվարանցանելի են Սպիտակի ոլորանները (բեռնատար ավտոմեքենաների համար) և Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհը: Վայոց ձորի մարզի Սարավան-«Զանգեր» հատվածում և Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհին առկա է մերկասառույց: Արագածոտնի մարզի Թալին և Աշտարակ քաղաքներում առկա են տեղումներ ձյան տեսքով: Վարորդներին խորհուրդ
Ձերբակալվել է «Հայփոստ» ՓԲ ընկերության երկու աշխատակից
ՀՀ քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչությունում Վարդենիսի սոցիալական աջակցության տարածքային գործակալության աշխատակիցների կողմից առանձնապես խոշոր չափերով ապօրինի վարձատրություն ստանալու դեպքի առթիվ քննվող քրեական գործով ձեռնարկված միջոցառումների արդյունքում այսօր ձերբակալվել է ևս երկու անձ՝ առանձնապես խոշոր չափերով խարդախություն կատարելու կասկածանքով: Ավելի վաղ հայտնել էինք, որ ձեռնարկված մեծածավալ քննչական գործողությունների արդյունքում պարզվել էր, որ Վարդենիսի սոցիալական
ՄԻՊ-ն այցելել է կալանավորված Ռոբերտ Քոչարյանին, որը որոշ հարցեր է արծարծել
Համապատասխան գրություններ եւ հարցումներ ենք նախապատրաստել այն հարցերի շուրջ, որոնք բարձրացվել են նրա կողմից
2018 թվականին Հայաստան է ներկրվել 62,5 հազար ավտոմեքենա
ՊԵԿ. հերթերից խուսափելու նպատակով ավտոմաքսատունը կաշխատի երկուշաբթիից-ուրբաթ՝ 9:00-ից մինչև 21:00-ն
«Հայկական թավշյա հեղափոխություն»-ը թարգմանվել է անգլերեն
Քաղաքագետ, Գլոբալիզացիայի և տարածաշրջանային համագործակցության վերլուծական կենտրոնի խորհրդի նախագահ Ստեփան Գրիգորյանի «Հայկական թավշյա հեղափոխություն»-ը գիրքը թարգմանվել է անգլերեն: Գրքում ներկայացված է վերջին մի քանի տարիներին Հայաստանում տիրող քաղաքական իրավիճակը, ինչպես նաև երկրում տեղի ունեցող քաղաքական գործընթացների ժամանակագրությունն ու վերլուծությունը՝ սկսած 2018 թ. մարտի 31-ից, երբ ընդդիմության առաջնորդ Նիկոլ Փաշինյանն իր կողմնակիցների հետ Գյումրու քաղաքի կենտրոնական
Չինացի գիտնականների հետ քննարկվել է Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքը «Մեկ գոտի, մեկ ճանապարհ» նախաձեռնությանը համակցելու հնարավորությունը
«Տրանսպորտային ծրագրերի իրականացման կազմակերպություն» ՊՈԱԿ-ի գլխավոր տնօրենի պաշտոնակատար Վազգեն Պետրոսյանը, կազմակերպության Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագրի խորհրդատու Մհեր Սահակյանը հյուրընկալել են Չինաստանի հասարակական գիտությունների ակադեմիայի Ռուսաստանի, Արևելյան Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի ինստիտուտի գիտաշխատողների։ Քաղաքագիտության դոկտորներ Սիաո Բինի, Պաո Յիի, Սիաո Բինի հետ քննարկվել են «Մեկ գոտի, մեկ ճանապարհ» չինական նախաձեռնությունը, դրան Հայաստանի միանալու հնարավորությունը։ Ինչպես
Սևանի թերակղզուց մինչև Դիլիջանի թունել ճանապարհահատվածում բուք է
ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 14-ին՝ ժամը 09:30-ի դրությամբ, Գորիս-Սիսիան, Արթիկ-Արագած, Վեդի-Լանջառ ճանապարհահատվածներում, Սիսիանի «Զանգեր» հատվածում, Ջերմուկի ավտոճանապարհներին, Սարավանի և Վարդենյաց լեռնանցքներում տեղ-տեղ մերկասառույց է: Սևանի թերակղզուց մինչև Դիլիջանի թունել ճանապարհահատվածում բուք է: Բքի և անբավարար տեսանելիության պատճառով Վարդենյաց լեռնանցքը փակ է: Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին կատարում են մաքրման և աղով,
Սուրեն Քրմոյան. Արմենակ Դավթյանը փակ հաստատությունում՝ ՔԿՀ-ում է, բայց շարունակում է ստեղծագործել, արարել, սովորել
Սա նշանակում է, որ նա վերասոցիալականացվում է եւ հասարակությանը վերաինտեգրվելու փուլում է։ Նշանակում է՝ նա թունելի վերջում լույս է տեսնում»,-նշեց փոխնախարարը։
«Վագա Ֆարմն» ընդդեմ «Նատալի Ֆարմի» և «Ալֆա ֆարմի». ՏՄՊՊՀ-ը քննում է գործը
«Վագա Ֆարմը» նշում է, որ ինքը չի կարողանում մրցակցել հավասար պայմաններով, քանի որ մյուս ընկերությունները, իրենց տրամադրված ավելի մեծ զեղչերի հաշվին, կարողանում են վարել ավելի ճկուն գնային քաղաքականություն: Դիմումատուն նշում է նաև, որ բազմիցս դիմել է մատակարարներին՝ իրենց հանդեպ ևս մյուսներին հավասար զեղչեր կիրառելու խնդրանքով, որը, սակայն մերժվել է՝ անարժանահավատ պատճառաբանություններով:
Գաղափարներով եւ առանց գաղափարների
Այս ընտրարշավին մասնակցող նորաստեղծ կուսակցություններից երկուսն իրենց ներկայացրել են որպես hստակ գաղափարախոսություն կրող՝ «Քաղաքացու որոշումն» իր անվանման մեջ էր ընդգրկել «սոցիալ-դեմոկրատական» բնորոշումը, իսկ Լեւոն Շիրինյանի «Քրիստոնյա-ժողովրդական վերածնունդը» հանդես էր գալիս ազգայնական դիրքերից: Թե որքանով են այդ կուսակցությունների մտադրությունները լուրջ՝ դժվար չէ պարզել. եթե նրանք շարունակեն գործունեությունը եւ պատրաստվեն հաջորդ ընտրություններին, ուրեմն նրանց նպատակներն այսրոպեական չէին:
Այս տարվա տասը ամիսներին միայն բանկային համակարգի միջոցով երկրից դուրս է եկել շուրջ 1 մլրդ դոլար. «Հայոց աշխարհ»
Սա նշանակում է, որ տեղի է ունենում փողի փախուստ։
Նոր հաղորդաշար «Առավոտի» կայքում. «Առաջին դեմքից»
Այսուհետ ամեն կիրակի 15.00-ին դիտեք «Առաջին դեմքից» հաղորդաշարի թողարկումները, որոնց ընթացքում անդրադառնալու ենք շաբաթվա ընթացքում տեղի ունեցած հասարակական քաղաքական կարեւոր իրադարձություններին: Մեր առաջին հյուրը Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Տիգրան Մուկուչյանն է, որի հետ զրույցի թեման արտահերթ խորհրդարանական ընտրությունների գործընթացն է: Հարցազրույցը վարում է Աննա Իսրայելյանը:
Լարիսա Ալավերդյան. Հայտնի քաղաքական գործիչների հանդեպ հարուցված գործերի քննությունն ընթանում է մարդու իրավունքների կոպտագույն խախտումներով. «Հայոց աշխարհ»
Լարիսա Ալավերդյանի դիտարկմամբ՝ իշխանափոխությունից հետո Հայաստանում ի հայտ եկավ արատավոր մեկ այլ երեւույթ եւս, որը նա լուրջ հետընթաց է համարում: Դա ազատ մամուլի նկատմամբ նպատակային ճնշումների գործադրումն է իշխանության կողմից, ինչն անընդունելի է խոսքի ազատության ոլորտում նվաճումներ գրանցած երկրի համար. «Վերջերս ոստիկանությունը 3 լրատվամիջոցի գրասենյակ է մտել տարբեր պատրվակներով ու մեղադրանքներով, որոնք անհասկանալի եւ անհիմն են:
Որոշվեցին 2018 թվականի երիտասարդական մրցանակաբաշխության դափնեկիրները
Այսօր կայացավ 2018 թվականի Երիտասարդական մրցանաբաշխությունը, որն ավանդաբար կազմակերպում է ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարությունը: Մրցանակաբաշխությունից առաջ լրագրողների հետ ճեպազրույցում փոխնախարար Քրիստինե Ասատրյանն ասաց, որ այս անգամ այն անցկացվում է նոր ձեւաչափով եւ նախատեսված է 11 անվանակարգ՝ հայրենիքի երիտասարդ պաշտպան, Երիտասարդ մշակութային գործիչ, երիտասարդ բժիշկ, երիտասարդ մարզիկ, երիտասարդ գիտնական, երիտասարդ գործարար, երիտասարդ բնապահպան, երիտասարդ
ՃՏՊ Սիսիան-Երևան ավտոճանապարհին. կա երեք զոհ և մեկ տուժած
եկտեմբերի 13-ին, ժամը 16:28-ին «911» ծառայությանը տեղեկություն է հաղորդվել, որ Սյունիքի մարզի Գորայք գյուղի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ, մարդատար ավտոմեքենան բախվել է ավտոբուսին. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Սիսիան-Երևան ավտոճանապարհի 34-րդ կմ-ին բախվել են «Opel Astra» մակնիշի ավտոմեքենան և իրանական ավտոբուսը: Բախման հետևանքով
Միջազգային դիտորդի համակարգչի գողությունը բացահայտվեց դեպքից ժամեր անց
Դեկտեմբերի 3-ին, ժամը 4-ին, ոստիկանության Սյունիքի մարզային վարչության և Կապանի բաժնի ծառայողները, իրացնելով ստացված օպերատիվ տեղեկությունները, գողություն կատարելու կասկածանով բաժին բերման ենթարկեցին 39-ամյա Գևորգ Գևորգյանին։ Նա կասկածվում էր, դեկտեմբերի 2-ին միջազգային դիտորդական կազմակերպության անդամի համակարգիչը գաղտնի հափշտակելու մեջ։ Ձեռնարկված միջոցառումներով ոստիկաններին հաջողվեց պարզել, որ Գևորգյանն օգտվել է դիտորդի՝ վարձակալած բնակարանից կարճատև բացակայությունից, մտել է տուն
Հայաստանը շատ ավելի առաջադեմ և հեռանկարային առաջնորդ է ընտրել, քան Վրաստանը. Նիկա Գվարամիա
Հայաստանը 100 անգամ ավելի առաջադեմ, համակրելի և հեռանկարային առաջնորդ է ընտրել, քան Վրաստանը: Նման կարծիք է հայտնել վրացի քաղաքական գործիչ, «Ռուսթավի 2» հեռուստաալիքի գլխավոր տնօրեն Նիկա Գվարամիան: «Հայերը հզոր և հարուստ մշակույթ ունեցող ժողովուրդ են: Շատ բաներ կան, որոնց մենք կարող էինք նախանձել սպիտակ նախանձով, օրինակ նրանց աշխատասիրությությունն ու կարողությունները բիզնեսում: Բայց եթե մենք վերցնենք
«Կենդանաբանական այգում ուսումնասիրությունների արդյունքներն ամբողջությամբ կներկայացվեն հանրությանը». Տիգրան Վիրաբյան
Կենդանիների հաճախակի անկում, մի շարք աշխատակիցների դժգոհություններ և հատուկ ուսումնասիրություններ: Երևանի կենդանաբանական այգու շուրջ վերջին շրջանում հնչող անհանգստությունները և առկա խնդիրներն ուսումնասիրելու նպատակով Երևանի քաղաքապետի հանձնարարությամբ ստեղծված աշխատանքային խումբն արդեն գործի է անցել: Զուգահեռաբար ձևավորված հանձնաժողովն էլ ուսումնասիրում է այգու նախորդ 3 տարվա ֆինանսատնտեսական գործունեությունը: Կենդանաբանական այգու խնդիրներին և իրականացվող ուսումնասիրությունների ընթացքին տեղում ծանոթացել է Երևանի
Ստամբուլում առաջին անգամ բացվել է Սերգեյ Փարաջանովին նվիրված ցուցահանդես. Ermenihaber.am
Աշխարհահռչակ հայ ռեժիսոր և արվեստագետ Սերգեյ Փարաջանովի ստեղծագործությունները, տարատեսակ իրերից պատրաստված կերպարվեստի նմուշներն առաջին անգամ ցուցադրության են ներկայացվել Ստամբուլում՝ Բերայի թանգարանում։ «Փարաջանով, Սարգիսի հետ» խորագրով ցուցահանդեսը գործելու է 2018 թ.-ի դեկտեմբերի 13-ից մինչև 2019 թ.-ի մարտի 17-ը։ Ցուցահանդեսին անդրադարձել է թուրքական birgun.net լրատվական կայքը՝ նշելով, որ այս ցուցահանդեսը «Պոետիկ կինոյի մեծագույն վարպետներից մեկը հանդիսացող արվեստագետի
«Կոալա», «Մի ամբողջ կյանք» գրքերի թարգմանիչը «փակագծեր» բացեց
Դեկտեմբերի 12-ին հայ ընթերցասերները և համաշխարհային գրականությամբ հետաքրքրվողները «Գյոթե» կենտրոնում մասնակցեցին Լուկաս Բերֆուսի «Կոալա» և Ռոբերտ Զեեթալերի «Մի ամբողջ կյանք» հայերեն թարգմանությամբ գրքերի շնորհանդեսին: Գրքերը լույս են տեսել «Զանգակ» հրատարակչության կողմից: Թարգմանության հեղինակն էր Գայանե Գինոսյանը: Կազմակերպիչները նշեցին, որ «Գյոթե» կենտրոնը իրականացրել է գրական թարգմանությունների սեմինար աշխատանքներ, որի նպատակն է եղել կատարել երկկողմ թարգմանություններ ՝
Նիկոլ Փաշինյանին շնորհավորական հեռագիր է հղել ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնակատար Վալերի Սեմերիկովը
Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանին շնորհավորական հեռագիր է հղել Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության գլխավոր քարտուղարի պաշտոնակատար Վալերի Սեմերիկովը, որում մասնավորապես ասված է. «Հարգելի Նիկոլ Վովայի, թույլ տվեք անկեղծորեն շնորհավորել Ձեզ Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի արտահերթ ընտրությունների հաջող անցկացման կապակցությամբ: Ընտրական գործընթացի կազմակերպման բարձր մակարդակը, քվեարկության նախապատրաստման և անցկացման ընթացքում քաղաքական ուժերի դրսևորած պատասխանատվության զգացումը վկայում են
Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովը հաստատեց Հայաստանում ԱՄՆ-ի նոր դեսպանի թեկնածությունը. «Ամերիկայի ձայն»
«Ամերիկայի ձայն» ռադիոկայան. Դեսպան Լինն Թրեյսին այսօր հաստատվել է ԱՄՆ-ի Սենատի կողմից Հայաստանում Միացյալ Նահանգների դիվանագիտական առաքելության ղեկավարի պաշտոնում, «Ամերիկայի Ձայն»-ին հայտնել են Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովից: Ավելի վաղ դեսպան Թրեյսիի թեկնածությունն առաջադրել էր ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը: Նախորդ շաբաթ անցած լսումների ընթացքում դեսպանը, պատասխանելով սենատորներ Էդ Մարքիի եւ Բոբ Մենենդեզի հարցերին, ընդգծել էր, որ
Դանակահարվածը 4 տարի անց հրաժարվել է ցուցմունքներից. գործով վկա
2014-ին տեղի ունեցած դանակահարության գործով նոր հանգամանքներ են ի հայտ եկել


















































