Լրահոս
Օրվա լրահոսը

«Արձանագրել ենք Մանվել Գրիգորյանի առողջական եւ հոգեբանական վիճակի բացասական դինամիկա». Թաթոյան

Դեկտեմբեր 14,2018 11:37

ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը, բացի կալանավորված ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին այցելելուց, օրերս եղել է նաեւ կալանավորված Մանվել Գրիգորյանի մոտ եւ առանձնազրույց ունեցել: Այս մասին այսօր լրագրողներին հայտնեց Արման Թաթոյանը: Նա տեղեկացրեց, որ Գրիգորյանի հետ առանձնազրույցի արդյունքներով՝ ՄԻՊ-ը գրություններ է ուղարկել վարույթն իրականացնող իրավապահ մարմին եւ ՀՀ արդարադատության նախարարությանը:

«Միայն կարող եմ հայտնել այն, որ մենք արձանագրել ենք առողջական եւ հոգեբանական վիճակի բացասական դինամիկա»,-նշեց Արման Թաթոյանը: Նա նաեւ տեղեկացրեց, որ ՄԻՊ աշխատակազմի բժիշկը պարբերաբար այցելում է Մանվել Գրիգորյանին:

Հիշեցնենք, որ ըստ Մանվել Գրիգորյանի պաշտպանների՝  նա տասից ավելի հիվանդություն ունի, մինչդեռ կալանավայրում հնարավոր չէ պատշաճ բուժօգնություն ապահովել: Մանվել Գրիգորյանը մեղադրվում է ապօրինի զենք-զինամթերք պահելու եւ առանձնապես խոշոր չափի գույքի յուրացման համար:

Ուղիղ։ ՄԻՊ Արման Թաթոյանն այցելել է Ռոբերտ Քոչարյանին եւ Մանվել Գրիգորյանին։

Gepostet von Aravot am Donnerstag, 13. Dezember 2018

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31