Լրահոս
Օրվա լրահոսը

Որոշվեցին 2018 թվականի երիտասարդական մրցանակաբաշխության դափնեկիրները

Դեկտեմբեր 13,2018 23:59

Այսօր կայացավ 2018 թվականի Երիտասարդական մրցանաբաշխությունը, որն ավանդաբար կազմակերպում է ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարությունը:

Մրցանակաբաշխությունից առաջ լրագրողների հետ ճեպազրույցում փոխնախարար Քրիստինե Ասատրյանն ասաց, որ այս անգամ այն անցկացվում է նոր ձեւաչափով եւ նախատեսված է 11 անվանակարգ՝ հայրենիքի երիտասարդ պաշտպան, Երիտասարդ մշակութային գործիչ, երիտասարդ բժիշկ, երիտասարդ մարզիկ, երիտասարդ գիտնական,  երիտասարդ գործարար,  երիտասարդ բնապահպան, երիտասարդ գյուղատնտես,  երիտասարդ աշխատող, երիտասարդ հայրենադարձ եւ տարվա երիտասարդ:

 

«Անվանակարգերն ընտրվել են առաջարկությունների հիման վրա եւ հաշվի է առնվել երիտասարդների ակտիվությունը տվյալ բնագավառում: Մրցանակաբաշխությունն այս տարի անցկացվում է նոր ձեւաչափով: Մրցույթի հայտարարումից անմիջապես հետո կազմակերպությունները կամ անհատները տարբեր անվանակարգերում թեկնածուներ առաջադրելու հնարավորություն են ունեցել: Վերջնական ցուցակն ընտրվել է ըստ առաջարկությունների քանակի եւ այն թեկնածուները, որ ամենաշատ առաջադրումն են ունեցել, հայտնվել են մրցանակաբաշխության: Նորությունն այն է,որ այս տարի լավագույնները ընտրվելու են հենց տեղում՝ օնլայն քվեարկությամբ: Իսկ այստեղ գտնվող քվեարկողները մինչեւ ընտրություն կատարելը հենց դահլիճում ծանոթանում են թեկնածուների ծավալած գործունեությանը:

Հետո սկսվեց քվեարկության արարողությունը: Յուրաքանչյուր անվանակարգում քվեարկությամբ որոշվեցին լավագույնները, բացի  Հայրենիքի լավագույն պաշտպան անվանակարգից, քանի որ բոլորն էլ միաձայն համաձայն էին, որ եթե թեկնածուներն էլ, որոնք հայրենիքի զինվոր են, արժանի են լավագույնը ճանաչվելուն:

Ըստ անվանակարգերի հաղթողների անունները կհրապարակենք ավելի ուշ, սակայն նշենք, որ լավագույն երիտասարդ մարզիկ անվանակարգում խորհրդանշական գավաթը եւ հավաստագիրը շնորհվեց աշխարհի չեմպիոն, ծանրորդ Սիմոն Մարտիրոսյանին:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31