Օրվա լրահոսը

ՔԺԿ-ին տրված 60 ձայնը կորել է`մինչեւ ԿԸՀ հասնելը. Լեւոն Շիրինյան

Քրիստոնեաժողովրդավարները կլինեն արտախորհրդարանական այլընտրանք

Ընտրություններից առաջ ձևավորած այն սպասումը, որ գործող իշխանությունը հաղթելու է՝ արձանագրելով աննախադեպ բարձր արդյունքներ, ընտրողների մոտ նվազեցրել էր սեփական քվեի կարևորությունը. «168 ժամ»

Այդ կարևորությունը բարձր կլիներ, եթե քաղաքական ուժերի միջև պայքարը լիներ հավասար, և ընտրողը գիտակցեր, որ իր ձայնը կարող է լինել վճռորոշ։ Հակառակ դեպքում՝ ընտրողի ձայնը դառնում է 70 տոկոսի մեջ հերթականը, և կարևորության զգացումը նվազում է։

Արտակ Մարկոսյան. «Պատասխանը պարզ է. կա քիչ մարդ, ունենք ուռճացված ցուցակներ, ինչի արդյունքում այդպիսի թիվ է ստացվել». «Փաստ»

Պետք չէ պատասխաններ փնտրել այն հարցին, թե ինչու են քիչ թվով մարդիկ մասնակցել:

18-ամյա աղջկան մեղադրանք է առաջադրվել՝ 17-ամյա երիտասարդին դանակահարելու համար

ՀՀ Քննչական կոմիտեի Երևան  քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում 17-ամյա երիտասարդի դանակահարության դեպքի առթիվ քննվող քրեական գործով մեղադրանք է առաջադրվել 18-ամյա աղջկան: Ավելի վաղ հայտնել էինք, որ դեկտեմբերի 3-ին՝ ժամը 19:15-ին, «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» Բ/Կ-ից հաղորդում է ստացվել առ այն, որ «կրծքավանդակի ծակած վերք» ախտորոշմամբ իրենց մոտ բուժօգնության է

ԿԸՀ-ն հրապարակել է քվեարկությանը մասնակցած ընտրողների ցուցակները

Ընտրական օրենսդրության համաձայն` սկանավորվել և Կենտրոնական ընտրական հանձնաժողովի համացանցային կայքում հրապարակվել են 2018 թվականի դեկտեմբերի 9-ին կայացած ԱԺ արտահերթ ընտրությունների քվեարկությանը մասնակցած ընտրողների ցուցակները: Ցուցակները տեղադրված են Կենտրոնական ընտրական հանձնաժողովի համացանցային կայքում` https://www.elections.am/lists/  հասցեով: ՀՀ ընտրական օրենսգրքի կանոնակարգումների համաձայն` այլ անձի փոխարեն քվեարկելու մասին դիմում ներկայացնելու իրավունք ունեն` 1) ընտրություններին մասնակցող կուսակցության, դաշինքի լիազոր ներկայացուցիչը, 2) վստահված

Ստանիսլավ Տարասով. «Նախընտրական քարոզարշավի ժամանակ ես ծրագիր չեմ տեսել, բարեփոխումների տեսլական չեմ տեսել». «168 ժամ»

«Ինչո՞ւ է մասնակցությունը ցածր, որովհետև բողոքական ընտրազանգվածը պարզապես չի մասնակցել ընտրություններին, ինչու է հրաժարվել, որովհետև կա հիասթափություն, կա հավատի բացակայություն այս հեղափոխության վերաբերյալ։

Թե՛ ՀՀԿ–ի, թե՛ ՀՅԴ–ի խորհրդարան չանցնելը ազդակ է, որ հին համակարգի այս երկու ուժերը չկարողացան նոր իրավիճակում ռեաբիլիտացվել. «Փաստ»

Մյուս կողմից էլ, սակայն, կյանքը ցույց է տվել, որ Հայաստանում քաղաքական օրակարգը չի թելադրվում միայն խորհրդարանից: Խորհրդարանը մեծամասամբ գործադիրի նախաձեռնությունները դակողի և քաղաքական կյանքի հրապարակային տեսարանների ապահովման գործով է զբաղված: Ավելին՝ շատ հաճախ խորհրդարանում ներկայացված ուժերից դուրս կան քաղաքական այլ սուբյեկտներ ու դերակատարներ, որոնք,  օրինակ, ավելի ազդու կերպով են ներգործում քաղաքական կյանքի վրա:

«Սասնա Ծռեր». Մեր հետագա անելիքը պետք է դառնա կազմակերպչական հզորացումը և ժողովրդի հետ ամենօրյա աշխատանքը

Ուղերձ կուսակիցներին, աջակիցներին և ընտրողներին Սասնա Ծռեր համահայկական կուսակցության սիրելի անդամներ, աջակիցներ և ընտրողներ Խորին շնորհակալություն բոլորիդ՝ ընտրարշավի ժամանակ կատարած տքնաջան աշխատանքի և մեր կուսակցությանը ձայն տալու համար։ Հիշենք, որ մեր կուսակցությունը գրանցվել է ս.թ. նոյեմբերի 8-ին, իսկ նոյեմբերի 14-ին արդեն մտել է ընտրապայքարի մեջ։ Մեր ձայները քիչ չեն, իսկ մեր նկատմամբ համակրանքն առանց չափազանցության

Ունենալու ենք մի խորհրդարան, որտեղ ընդդիմությունը սոսկ դեկորացիա է լինելու. «Հրապարակ»

Ողբերգությունն այն է, որ մերժված ՀՀԿ-ի օրոք ձեւավորված խորհրդարանը շատ ավելի լիբերալ ու դեմոկրատական պատկեր ուներ, շատ ավելի համահունչ էր պառլամենտարիզմի ոգուն ու գաղափարին, քան Նոր ձեւավորվելիքն է։ ՀՀԿ-ն վեցերորդ գումարման խորհրդարանում ուներ ընդամենը 58 պատգամավոր՝ 109-ից։ Այսինքն՝ սահմանադրական օրենքների ընդունման ժամանակ այլ ուժերի, օրինակ՝ Դաշնակցության օգնության կարիքն էր զգում, որ ապահովեր նվազագույնը 63 ձայն՝ անցկացնելու համար 3/5-ով ընդունվող օրենքները։ Հիմա «Իմ քայլն» ունենալու է 88 պատգամավոր եւ թքած է ունենալու ԲՀԿ-ի եւ «Լուսավորի» վրա. ցանկացած օրենք կարողանալու է ինքնուրույն անցկացնել։

Նախագահն ընդունել է Հայաստանում Ղազախստանի դեսպանին

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Ղազախստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Թիմուր Ուրազաևին: Կողմերն անդրադարձել են հայ-ղազախական հարաբերությունների ներկա օրակարգին և, մասնավորապես, հումանիտար ոլորտում կապերի խորացման հարցերին: Նախագահ Արմեն Սարգսյանը շնորհավորել է դեսպանին և ի դեմս դեսպանի՝ Ղազախստանի ժողովրդին գալիք ազգային տոնի` Ղազախստանի Անկախության օրվա կապակցությամբ: Հայաստանի Հանրապետության Նախագահի աշխատակազմ

Իշխանություններն այնուամենայնիվ պիտի որոշակի հետեւություններ անեն եւ թույլ չտան վարկանիշի հետագա անկում. «Հայկական ժամանակ»

«Իմ քայլը» դաշինքը ստացավ մոտ տասը տոկոսով ավելի քիչ ձայն, քան Երեւանի ավագանու ընտրությունների ժամանակ, ինչը նշանակում է, որ մարդկանց մի մասն այնուամենայնիվ ավելի մեծ ակնկալիքներ ուներ, քան կարողացան ապահովել նոր իշխանությունները։

«Տուրիստները զարմանում են, երբ իմանում են, որ էս չքնաղ տեղից հեռացող էլ կա». «Իրատես»

Խաչքարերի գերեզմանոցի մուտքի մոտ, մի մեծ քարի վրա համաչափ շարված ասեղնագործ գլխարկների, գուլպաների ու մանկական «փափուչների» կողքին արևին թիկնած նստել է նորատուսցի 73-ամյա Սիրանուշը, որին գյուղում Սատանի Սիրան են անվանում: Պատմում է, որ պապերը 1828-ին Նորատուս են գաղթել Արևմտյան Հայաստանի Բայազետ գավառից, տուն ու տեղ են դրել ու ապրել գերդաստանով: Սակայն սակավախոս պապը, չցանկանալով շփվել

Բագրատ Ասատրյան. «Դաշտում շատ է մեծացել չարությունը». «Հրապարակ»

Ակնհայտ դրական տեղաշարժերը չտեսնելու մեծագույն ձգտումը նախընտրական պայքարի ժամանակ ակնհայտ էր։

Ի տարբերություն ազգային կենացների, նոր խորհրդարանը պատրաստ է կատարել ազգային ու պետական աշխատանք. «Ժամանակ»

Դա էր այդ կուսակցությունների իրական գաղափարախոսությունը, ազգային կենացների ներքո:

Անհրաժեշտ է հրաժեշտ տալ նախընտրական հռետորաբանությանը և գործելաոճին․ հայտարարություն

Պահպանողական կուսակցությունը շնորհավորում է 7-րդ գումարման Ազգային ժողով անցած երեք քաղաքական ուժերին՝ բարեմաղթելով պետականաշահ բեղմնավոր գործունեություն: Միևնույն ժամանակ շնորհավորում է ՀՀ բոլոր քաղաքացիներին, ովքեր տասնամյակներից ի վեր կրկին հնարավորություն ունեցան ազատ կամարտահայտման, ինչը ժամանակակից պետականության ամրության հիմնարար գրավականն է: Գլոբալ և տարածաշրջանային մարտահրավերներին հնարավորինս պատրաստ լինելու հարցում մեծ են Խորհրդարանի դերը և պատասխանատվությունը, ուստի այսօրվանից,

Նարինե Մկրտչյան․ Ընտրողների 51 տոկոսը մերժել է մասնակից բոլոր 11 քաղաքական միավորներին

2018թ. դեկտեմբերի 9-ի Ազգային ժողովի ընտրություններով ընդգծվեց, որ հեղափոխական իշխանության քաղաքական կամքն առկա է Հայաստանում օրինական ընտրությունների անցկացման համար: Անհրաժեշտ է, որ արագ ձևավորվեն այդ կամքն ամրագրելու՝ իրավաքաղաքական հիմքերը, ժողովրդավարական մեխանիզմները, որոնք հնարավորություն կտան անշրջելի դարձնել ազատ ընտրական համակարգի կայացումը: Խորհրդարանական ընտրությունների արդյունքներն արտահայտում են քվեարկության մասնակիցների ձգտումներն ու տրամադրությունները. մի կողմից՝ մերժելու նախկին վարչակարգին,

Վարդենյաց լեռնանցքում տեղ-տեղ մերկասառույց է

ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 11-ին՝ ժամը 09:30-ի դրությամբ, Վարդենյաց լեռնանցքում տեղ-տեղ մերկասառույց է: Ծանրաքաշ և կցորդիչով տրասնպորտային միջոցների համար Վարդենյաց լեռնանցքը փակ է:   ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության  լրատվական ծառայություն

«Այս տարին Հայաստանի համար կարեւորագույն փոփոխություններ նշանավորեց»․ ԱՄՆ Պետքարտուղարության հայտարարությունը

«Միացյալ Նահանգները շնորհավորում է Հայաստանի քաղաքացիներին դեկտեմբերի 9-ին անցած խորհրդարանական ընտրությունների կապակցությամբ», – ասված է ԱՄՆ-ի Պետքարտուղարության հայտարարության մեջ: Հայտնում է Ամերիկայի ձայնը։  Վաշինգտոնը ողջունում է ԵԱՀԿ ԺՄԻԳ դիտորդների գնահատականը, համաձայն որի Հայաստանում անցած ընտրությունները մրցակցային էին եւ թեկնածուներին հնարավորություն էր տրված ազատ քարոզչություն վարել: «Միացյալ Նահանգները միանում է ԵԱՀԿ-ի նախնական գնահատականին, համաձայն որի ընտրական

Հրդեհ բնակարանում. կան զոհեր

Դեկտեմբերի 11-ին, ժամը 06:33-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Լոռու մարզի Ստեփանավան քաղաքի Աշոտաբերդ թաղամասի 3-րդ շենքի բնակարաններից մեկում: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ: Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Աշոտաբերդ թաղամասի թիվ 3 շենքի (երկհարկանի փայտյա) բնակարաններից մեկում: Փրկարարները բնակարանից դուրս են բերել Վ.

ԵՄ. Արտահերթ խորհրդարանական ընտրությունները բարձրացրեցին հանրային վստահությունը ընտրական գործընթացների նկատմամբ՝ Հայաստանում

Ակնկալում ենք, որպեսզի բոլոր շահագրգիռ կողմերը շարունակեն ջանքերը երկրի հետագա ժողովրդավարացման և արդիականացման ուղղությամբ:

Ինչու ՀՀԿ-ն չմտավ խորհրդարան

Այս շաբաթվա նշումներում փորձ եմ անելու ներկայացնել իմ դիտարկումներն անցած ընտրությունների մասին եւ սկսեմ ընտրարշավի «ամենահետաքրքիր» մասնակցից՝ ՀՀԿ-ից: Ինչպես հայտնի է, այդ կուսակցությունը, ԿԸՀ-ի նախնական տվյալներով, ստացել է 59 068 ձայն կամ ընտրողների 4.7 տոկոսը՝ այսպիսով մոտ լինելով 5 տոկոսանոց շեմին: Որ նախորդ իշխանությունը մերժված է մեր հասարակության մեծամասնության կողմից՝ դա ակնհայտ է: Այդ իշխանությանը

Իսկական քաղաքացիական համարձակությունը հենց ՀՀԿ-ի օգտին քվեարկած հայրենակիցներից էր պահանջվում. «Հայոց աշխարհ»

Ըստ որում՝ հարկ է նկատի ունենալ, որ նման որոշում ընդունած քաղաքացիների մի մասը ելել է խորհրդարանում պատրաստված եւ իրական ընդդիմություն ունենալու անհրաժեշտությունից: 

7-րդ գումարման ԱԺ-ն ոչ այնքան ընտրածների, որքան չընտրածների խորհրդարանն է. «Իրատես»

 Ընտրություններում չէր շրջանառվում նորին մեծություն 10-հազարանոցը, բայց իր խոսքն ասաց վարչական ռեսուրսը` գյուղապետից մարզպետ իրենց պատվի հարցն էին համարում իշխանությանը ծառայել, ու դա կապ չունի ՔՊ-ի հետ

Միջազգային դիտորդների քննադատական դիտողությունները ԱԺ արտահերթ ընտրության վերաբերյալ. նախնական զեկույց

Առկա էին քաղաքական զարգացումների լուսաբանման նկատելի տարբերություններ քարոզարշավի պաշտոնական մեկնարկից առաջ և հետո, այդ թվում՝ մշտադիտարկված բոլոր հեռարձակողները զգալիորեն նվազեցրել էին ներկա կառավարության և գործող վարչապետի լուսաբանումը: Օրինակ՝ Հ1 հեռուստաընկերությամբ կառավարությանը նվիրված լուսաբանման տոկոսը 79-ից իջել է 17-ի՝ պահպանելով բացառապես դրական կամ չեզոք տոնայնություն

Դեկտեմբերի 9-ին այլեւս արձանագրված պասիվությունը բացահայտեց այն պնդման սին լինելը, թե ԱԺ արտահերթ ընտրությունները համաժողովրդական պահանջ են. «Հայոց աշխարհ»

Ֆորմալ տրամաբանության ու թվաբանության տեսանկյունից ստացվում է, որ ընտրելու իրավունք ունեցող քաղաքացիների փոքրամասնությունը որոշել է, թե ով է լինելու երկրի բնակչության մեծամասնության իշխանությունը: 

ԱՍԵԿՈՍԵ

Արցախի հարցում ի սկզբանե սխալ ճանապարհով ենք շարժվել՝ տարածքներ զիջելու պատրաստակամություն հայտնելով:  ԱՐԱ ՊԱՊՅԱՆ  

Ներկրողներն ավելի շատ արտոնություններ ունեն, քան ներքին արտադրողները

Լավ կադրեր ունենալու համար պետությունը պետք է ոչ թե փակեր բոլոր ուսումնարանները, այլ ընդհակառակը՝ ավելացներ այդ ուսումնարանների թիվը

«Լուսավոր Հայաստան» կուսակցության ռեյտինգային թեկնածուների ձայները՝ ըստ նվազման

1.ԼՀԿ Մարուքյան Էդմոն Հրաչիկի 4450 2.ԼՀԿ Թանդիլյան Մանե Վանյայի 3636 3.ԼՀԿ Ավագյան Վահրամ Հմայակի 2146 4.ԼՀԿ Մարուքյան Քրիստ Հրաչիկի 2041 5.ԼՀԿ Մինասյան Սարիկ Սամվելի 1963 6.ԼՀԿ Անդրեասյան Էդվարդ Հրաչի 1915 7.ԼՀԿ Գորգիսյան Գեվորգ Սամվելի 1672 8.ԼՀԿ Սիմոնյան Տարոն Վարդանի 1361 9.ԼՀԿ Գեվորգյան Հայկ Սամվելի 1233 10.ԼՀԿ Բաղդասարյան Գուրգեն Նիկոլի 1223 11.ԼՀԿ Մուրադյան Սուրեն Ալբերտի 1215

ՀՅԴ ռեյտինգային ձայներն՝ ըստ նվազման

1.Սաղաթելյան Իշխան Վաչիկի 2967 2.Սիմոնյան Աշոտ Ժորայի 2212 3.Գեվորգյան Գագիկ Լեռնիկի 1798 4.Մանուկյան Ռոմիկ Շավարշի 1554 5.Մինասյան Արծվիկ Գարեգինի 1499 6.Մանուկյան Սուրեն Սերժիկի 1374 7.Մաթիլյան Հակոբ Աղասու 1201 8.Դանիելյան Գառնիկ Պավելի 1047 9.Արշակյան Կարեն Արշակի 1014 10.Մխիթարյան Արամայիս Թորգոմի 909 11.Կյուրեղյան Արմենուհի Ստեփանի 868 12.Արեվշատյան Լավրիկ Գուրգենի 838 13.Հունանյան Արտաշ Ղազարի 806 14.Փայտյան Արայիկ Սուրենի

Լրահոս

Օրացույց
Մարտ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ    
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031