Լրահոս
Օրվա լրահոսը

7-րդ գումարման ԱԺ-ն ոչ այնքան ընտրածների, որքան չընտրածների խորհրդարանն է. «Իրատես»

Դեկտեմբեր 11,2018 09:30

Ընդամենը արձանագրենք.

1. 7-րդ գումարման ԱԺ-ն ոչ այնքան ընտրածների, որքան չընտրածների խորհրդարանն է: Ընտրության մասնակիցների 48,63 տոկոսը, եթե նույնիսկ համարենք ընտրողների ոչ ռեալ թվի արգասիք, միևնույն է, հեղափոխություն արած հպարտ քաղաքացին մնացել է նախահեղափոխական կյանքում:

2. Նիկոլ Փաշինյանն ու ՔՊ-ն ամեն ինչ արեցին ՀՀԿ-ին ԱԺ տանելու համար ու ստանալու ընդդիմություն, որի ձայնը ամենահեշտն է կտրելը` «նախորդ հանցավոր ռեժիմի» տարեգրությունից մեջբերումներով, չստացվեց: ՀՀԿ-ի 59059 ձայնը կամ 4,70 տոկոսը վկայում են` ՀՀԿ-ն չպիտի մասնակցեր ընտրությանը:

3. Ընտրություններում չէր շրջանառվում նորին մեծություն 10-հազարանոցը, բայց իր խոսքն ասաց վարչական ռեսուրսը` գյուղապետից մարզպետ իրենց պատվի հարցն էին համարում իշխանությանը ծառայել, ու դա կապ չունի ՔՊ-ի հետ:

4. «Ելքի» ու «Լույսի» հաշվին` մենք երկրորդն ենք ասելով ԱԺ մտավ ԼՀԿ-ն, որ արագ թոթափելու է իրեն ընտրածների պատրանքները ու նախաձեռնելու է հերթական իշխանափոխությունը` ներքին վերափոխումներից հետո:

5. 7-րդ գումարման ԱԺ-ում չձևավորվեց ՔՊ-ի մենիշխանությանը հակակշիռ, ու դա երաշխիք է, որ ՔՊ-ն սկսելու է տրոհվել ու մասնատվել:

6. Նորաստեղծ կուսակցություններն ընտրարշավով ավարտեցին առաքելությունը, իսկ ընտրություններում ընդամենը ձայներ փոշիացրին:

7. «Մենքի» 2 տոկոսը վկայում է, որ, այնուամենայնիվ, մտածելու ունակ 2 տոկոս մարդ կա ու ի տարբերություն ՀՀԿ-ի, ՀՅԴ-ի, նրանն է փողոցը, որտեղ այսուհետ ապրելու են Հայաստանի ռեալ հեռանկարն ու ապագան:

Անահիտ ԱԴԱՄՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Իրատես» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31