Լրահոս
Օրվա լրահոսը

«Այս տարին Հայաստանի համար կարեւորագույն փոփոխություններ նշանավորեց»․ ԱՄՆ Պետքարտուղարության հայտարարությունը

Դեկտեմբեր 11,2018 10:41

«Միացյալ Նահանգները շնորհավորում է Հայաստանի քաղաքացիներին դեկտեմբերի 9-ին անցած խորհրդարանական ընտրությունների կապակցությամբ», – ասված է ԱՄՆ-ի Պետքարտուղարության հայտարարության մեջ: Հայտնում է Ամերիկայի ձայնը։ 

Վաշինգտոնը ողջունում է ԵԱՀԿ ԺՄԻԳ դիտորդների գնահատականը, համաձայն որի Հայաստանում անցած ընտրությունները մրցակցային էին եւ թեկնածուներին հնարավորություն էր տրված ազատ քարոզչություն վարել:

«Միացյալ Նահանգները միանում է ԵԱՀԿ-ի նախնական գնահատականին, համաձայն որի ընտրական գործընթացը վայելում էր հասարակական լայն վստահություն եւ համապատասխանում էր հիմնարար ազատություններին», – հայտարարել է Պետքարտուղարությունը:

«Այս տարին Հայաստանի համար կարեւորագույն փոփոխություններ նշանավորեց: 27 տարի շարունակ Միացյալ Նահանգները ձգտել է աջակցել Հայաստանում ժողովրդավարական գործընթացների եւ հաստատությունների զարգացմանը, եւ մենք կշարունակենք դա անել ապագայում: Մենք ակնկալում են համագործակցել Հայաստանի նոր Խորհրդարանի եւ Կառավարության հետ՝ խորացնելով մեր երկկողմ գործընկերությունը եւ համագործակցությունը, ամրապնդելով օրենքի գերիշխանությունն ու ժողովրդավար հաստատությունները, պայքարելով կոռուպցիայի դեմ, զարգացնելով առեւտուրն ու ներդրումները եւ ապահովելով տարածաշրջանային եւ գլոբալ անվտանգությունը», – ընդգծված է ԱՄՆ-ի Պետքարտուղարության հայտարարության մեջ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31