Օրվա լրահոսը
Օջախիս երկրաշարժը
(հատված վիպակից) Ցավալին այն է, որ մեզանից հեռացածների մասին հիշողությունն էլ է մեզանից հեռանում… …Մոտակա գյուղի ճանապարհից Սպիտակի մայրուղի մտնելու պահին կարծես մեքենայի ղեկը խլեն ձեռքիցս: Մեքենայի առաջամասն անկանոն վերուվար արեց, այս ու այն կողմ ճոճվեց: Ես մտածեցի՝ անվադողերը փախան մեքենայի տակից: Չհասկանալով ի՞նչ է կատարվում, ստիպված արգելակեցի և դուրս եկա մեքենայից… Եվ…, տե՜ր իմ
Ռուսաստանի դեսպանը բացատրել է իր երկրի դիրքորոշումը ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի հարցում
ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի նշանակման հարցում Ռուսաստանի դիրքորոշումը հիմնված է կազմակերպության արդյունավետության բարձրացման վրա: Այս մասին հայտարարել է Հայաստանում Ռուսաստանի դեսպան Սերգեյ Կոպիրկինը Երևանում տեղի ունեցած մամուլի ասուլիսում: «Միանգամից ասեմ: Ես ՀԱՊԿ-ում Ռուսաստանի ներկայացուցիչը չեմ, ուստի սահմանափակ մեկնաբանությունների հնարավորություններ ունեմ: Իմ ըմբռնմամբ՝ ՌԴ դիրքորոշումը հիմնված է բազային շահերի վրա՝ Կազմակերպության ամրապնդում, անդամ-երկրների միջև համաձայնության ամրապնդում, այն
Հայաստանը ՄԱԿ-ի ԳՎ-ում դեմ է քվեարկել հակառուսական բանաձևին
Դեմ քվեարկած մյուս երկրներն են Ռուսաստանը, Բելառուսը, Սերբիան, Բոլիվիան, Բուրունդին, Կամբոջան, Կուբան, Հյուսիսային Կորեան, Իրանը, Լաոսը, Մյանմարը, Նիկարագուան, Հարավային Սուդանը, Սիրիան, Ուզբեկստանը, Վենեսուելան և Զիմբաբվեն:
«Ի՞նչ է շշնջացել Նիկոլն Ալիեւի ականջին. ասել է պատին կծեփեմ կամ էլ ասֆալտին կփռեմ». Արամ Սարգսյան
Ֆեյքերն այնքան են գժվել, հայտարարում են`«Նիկոլը գիտի ինչ ա անում»: Բայց մենք էլ պիտի իմանանք`ի՞նչ է անում»,- ասաց բանախոսը:
Վահրամ Բաբայանի երաժշտության 3-րդ փառատոնը կամփոփվի
Դեկտեմբերի 19-ին Կոմիտասի թանգարան-ինստիտուտում կկայանա Վահրամ Բաբայանի երաժշտության 3-րդ փառատոնի փակման երեկոն՝ նվիրված կոմպոզիտորի ծննդյան 70-ամյակին: Վահրամ Բաբայանը սկսել է ստեղծագործել դեռ մանկուց և արդեն ինը տարեկանում գրել է սիմֆոնիա լարային նվագախմբի համար: Կոմպոզիտորը ստեղծագործում է բոլոր ժանրերում, բայց նրա երաժշտության մեջ առավել նկատելի է սիմֆոնիզմը: Հեղինակի ստեղծագործությունները հնչում են ոչ միայն Հայաստանում, այլև աշխարհի
Հետազոտությունը ցույց է տալիս, որ ըստ աշխատանքի կատեգորիայի գերակշռում են Ծրագրավորման աշխատանքները
Այսօր «Սպուտնիկ Արմենիա» մամուլի կենտրոնում տեղի ունեցավ մամուլի ասուլիս՝ «2018թ․-ին ՀՀ աշխատաշուկայի ակտիվության վիճակագրական վերլուծություն» թեմայով, որն իրականացվել է staff.am կարիերայի օնլայն հարթակի կողմից հավաքագրված վիճակագրական տվյալների հիման վրա: Վերլուծությունը պարունակում է 2018թ․ աշխատաշուկայի տվյալները, ինչպես նաև համեմատական վերլուծություն 2017թ․-ի տվյալների հետ։ 2018թ․-ին աշխատաշուկայում ամենաակտիվ ոլորտներն ըստ գործատուի եղել են՝ Տեղեկատվական տեխնոլոգիաները, Ֆինանսաբանկային ոլորտը, Արդյունաբերության
«Փակել թուրքական սահմանը մեկընդմիշտ». Ֆերմերները մտահոգ են, թուրքական լոլիկ է ներմուծվել
Ֆերմերները կասկածում են՝ թուրքական լոլիկները էժան են տեղականից, քանի որ չեն մաքսազերծում
Ինչպե՞ս են արձագանքել Ադրբեջանի ընդդիմադիրները՝ ՀՀ ԱԺ ընտրությունների արդյունքներին
Ըստ Տաթեւ Հայրապետյանի՝ Ադրբեջանի ընդդիմադիր շրջանակները հասկանում են, որ Հայաստանն Արցախի հարցում իր դիրքորոշումն արդյունավետ ներկայացնելու հնարավորություն ունի
Արգենտինայի դեսպանությունը կենտրոն է բացում Երևանի Վ.Բրյուսովի անվան պետական լեզվահասարակագիտական համալսարանում
Դեկտեմբերի 18-ին Երևանի Վ.Բրյուսովի անվան պետական լեզվահասարակագիտական համալսարանում տեղի ունեցավ Արգենտինական կենտրոնի բացումը, որը Հայաստանում Արգենտինայի դեսպանատան և Բրյուսովի համալսարանի երկարատև համագործակցության արդյունքներից մեկն է: Բացմանը ներկա էին Հայաստանում Արգենտինայի դեսպան Գոնզալո Ուրրիոլաբեիտիան, Համալսարանի ռեկտոր Կարինե Հարությունյանը, Կոնվերս Բանկի խորհրդի անդամ Արթուր Հակոբյանը, համալսարանի դասախոսական կազմը, ինչպես նաև այլ պաշտոնյաներ, հյուրեր և գործընկերներ: Ի թիվս
Հանրապետության մի շարք ավտոճանապարհներին ձյուն և մառախուղ է
ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 18-ին՝ ժամը 15:00-ի դրությամբ, Թալինի, Արթիկի, Վայքի, Սևանի, Գավառի տարածաշրջանների ավտոճանապարհներին ձյուն է տեղում: Սևանի թերակղզուց մինչև Ծովագյուղ հատվածում բուք է, տեսանելիությունը՝ 20-30 մետր: Ապարանի ավտոճանապարհներին մառախուղ է, տեսանելիությունը՝ 20-30 մետր: Մաստարա-Լանջիկ հատվածում, Արտաշավանի, Կոտայքի (Չայնի), Հրազդանի, Սիսիանի (Զանգեր) ճանապարհներին և Սարավանի լեռնանցքում նույնպես
«Բարեկամությունն» ինձ ընդունեց բարեկամաբար»
Հարցազրույց վաստակավոր կոլեկտիվ Հայաստանի պարարվեստի «Բարեկամություն» պետական անսամբլի նորանշանակ տնօրեն Արթուր Դանիելյանի հետ – Վերջին շրջանում մշակութային դաշտում փոփոխությունները, մասնավորապես՝ թատրոնների նոր ղեկավարների նշանակումները, միանշանակ չընդունվեցին կոլեկտիվների կողմից: Մինչ օրս էլ շարունակվում են դժգոհությունները: Ձեզ ինչպե՞ս ընդունեց «Բարեկամությունը»: – «Բարեկամությունն» ինձ ընդունեց բարեկամաբար, ջերմ՝ սկսած գեղարվեստական ղեկավար, անվանի խորեոգրաֆ Նորայր Մեհրաբյանից, անսամբլի արտիստներից մինչեւ ադմինիստրատիվ
16-րդ «Ոսկե ծիրանի» նորությունները` «Խելառ կեսգիշեր» եւ ժանրային ոչ մի սահմանափակում` հիմնական մրցութային ծրագրում
«Ամբողջ թիմի համար շատ մեծ պատասխանատվություն է…ի՞նչ պետք է անես արդեն 15 տարի կայացած մեծ փառատոնի հետ, որն ունի միջազգային համբավ: Չնայած երկար մտածելուց հետո հասկացանք, որ կարող ենք մեր թիմով էլ նոր բան բերել փառատոն: Նորություններ կլինեն, սակայն դրանք ծայրահեղ ու կտրուկ չեն լինելու»,- ասաց «Ոսկե ծիրան» կինոփառատոնի նորանշանակ տնօրեն Հասմիկ Հովհաննիսյանը: Հավելեց, որ
Վանաձորցիները դժգոհում են անբարեկարգ կանգառներից
Հայաստանի շատ քաղաքների պես, Վանաձորն էլ չունի բարեկարգ կանգառներ: Բնակիչները դժգոհում են, որոշ երթուղայիններ լավ չեն աշխատում, դրա հետ միասին նաեւ կանգառներն են անբարեկարգ: Նրանց խոսքով՝ ստիպված են լինում վատ աշխատող տրանսպորտին սպասել ոտքի վրա, արեւի ու անձրեւի տակ: «Քիմ գործարանից մինչեւ Խնձորուտ, ամբողջ կանգառներում ո՛չ նստարան կա, ո՛չ ծածկ: Եթե անձրեւոտ եղանակ է լինում,
«Տավուշի սահմանից ադրբեջանական ԶՈՒ տեղափոխումը գուցե մարտավարական գործողության միտում ունի». փորձագետ
Հայկական կողմը պետք է քայլեր ձեռնարկի, որպեսզի ցույց տա՝ Ադրբեջանի «խաղաղասեր» մոտեցումները կեղծ են եւ քաղաքական նպատակներ են հետապնդում
Հարուցվել է քրեական գործ՝ պայմանագրային զինծառայողին անզգուշությամբ հրազենային վնասվածք պատճառելու դեպքի առթիվ
2018թ. դեկտեմբերի 16-ին՝ ժամը 23:40-ի սահմաններում, ՀՀ ՊՆ N զորամասի զինծառայող, ավագ լեյտենանտ Գ.Մ.-ն մարտական դիրքի գետնատնակում խախտել է զենքի հետ վարվելու կանոնները՝ իրեն կցված ԱԿՄ տեսակի ինքնաձիգից կրակոց է արձակել և պայմանագրային զինծառայող Արմեն Խաչատուրի Հարությունյանին անզգուշությամբ պատճառել է ձախ ազդրի հետին մակերեսի գնդակային միջանցիկ հրազենային վնասվածք: Ա.Հարությունյանը տեղափոխվել է զինվորական հոսպիտալ: Դեպքի առթիվ
«Մանվել Գրիգորյանն այդ 40 օբյեկտները ձեռք է բերել օրինական ճանապարհով». պաշտպան
Այդ տարածքների առնչությամբ որեւէ քրեական գործ առկա չէ: Եթե կեղծ մրցույթներ եղած լինեին, վաղուց քրեական գործ կհարուցվեր,-նկատում է Լեւոն Բաղդասարյանը
Հարություն Խաչատրյան. «15 տարի մենք ձեզ դիմացանք, հիմա երիտասարդների ժամանակն է»
«Ոսկե ծիրան» կինոփառատոնի հիմնադիր նախագահ, կինոռեժիսոր Հարություն Խաչատրյանը դեկտեմբերի 18-ին Կինոյի տանը կայացած ասուլիսում հայտարարեց, որ փառատոնի ողջ ղեկավար կազմը փոխվում է: Ասաց, որ ավագները շատ գործ ունեն` Կինոյի մասին օրենքով պետք է զբաղվեն, արտադրությամբ ու ջահելներին հաստատ չեն խանգարի: «Կյանքը շատ է փոխվել, երիտասարդների ժամանակն է եկել»,- նշեց Հարություն Խաչատրյանը: Նրա ձեւակերպմամբ, 15 տարի
Ռուբեն Հակոբյան. «Պարզվում է, որ ասֆալտին փռելու, պատեպատ տալու`թաղի լաչառին հատուկ հոխորտացողներ կան նաև ՀԱՊԿ-ի այլ տարածքներում»
Նվաստացուցիչ է, երբ ՀԱՊԿ-ի անդամ պետություններից մեկի ղեկավարը քաղաքական հրապարակային ապտակ է հասցնում քո պետության ղեկավարին` հայհոյանքախառն և բարձր տոնայնությամբ բացատրելով գործընկերային հարաբերություններում քաղաքական և բարոյական այբբենական ճշմարտություններ: Ու պարզվում է, որ ասֆալտին փռելու, պատեպատ տալու`թաղի լաչառին հատուկ հոխորտացողներ կան նաև ՀԱՊԿ-ի այլ տարածքներում: Այս դեպքում էլ, ցավոք, այդ հոխորտանքը քո պետության առաջին դեմքի անհավասարակշիռ
Հավի ձուն թանկացել է 5 դրամով. Սուրեն Պարսյան
Վերջին օրերի ընթացքում հավի ձուն արդեն իսկ թանկացել է 5 ՀՀ դրամով: Սովորաբար դեկտեմբերին և Զատիկի օրերին Հայաստանում ձվի պահանջարկը մի քանի անգամ մեծանում է, և դա բավարարելու համար խոշոր խմբաքանակներով ձվի ներմուծում է իրականացվում, հիմնականում ձու արտադրող ընկերությունների կողմից, ինչը թույլ չի տալիս, որ ձվի գինը կտրուկ աճի: Այս դեկտեմբերին ներմուծված ձվի մեծ ծավալներ
Փոստանջյանը պնդում է՝ Նիկոլ Փաշինյանը հող հանձնելու պայմանավորվածություն ունի
«Ես մեղադրում եմ պետական դավաճանության մեջ». Զարուհի Փոստանջյան
Նախագահ Արմեն Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Կատարի Հայր Էմիր Շեյխ Համադ Բին Խալիֆա Ալ Թանիին
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր շնորհավորական ուղերձ է հղել Կատարի Պետության Հայր Էմիր Շեյխ Համադ Բին Խալիֆա Ալ Թանիին երկրի Ազգային տոնի առթիվ՝ մաղթելով Շեյխ Համադ Բին Խալիֆա Ալ Թանիին քաջառողջություն և ամենայն բարիք, իսկ Կատարի բարեկամ ժողովրդին՝ հարատև խաղաղություն և բարօրություն: Հայաստանի Հանրապետության Նախագահի աշխատակազմ
Նախնական տվյալներով՝ Վանաձորում պայթյունի պատճառը գազի արտահոսքն է եղել
Երեկ ժամը 18:40-ի սահմաններում Վանաձորի Շիրակացի փողոցում գտնվող հանրակացարանում պայթյուն է տեղի ունեցել: Պայթյունի հետեւանքով կոտրվել են բնակարանի հյուրասենյակի եւ ննջասենյակի ապակիները: «Նախնական տվյալներով տանը ունեցել են 3 կիլոգրամանոց գազաբալոն, որից եղել է արտահոսք: Դրա հետեւանքով էլ տեղի է ունեցել պայթյունը: Տեղում ոստիկանությունն ու փորձագետներն են աշխատում, որպեսզի հասկանան պայթյունի պատճառը«,- Aravot.am-ի հետ զրույցում ասաց
Գեղարքունիքի մարզպետ. «Ես չեմ կարծում, որ Գեղարքունիքի մարզում կան մարդիկ, որոնց կարելի է անվանել ձկնագողեր: Պարզապես նրանց պետք է բերել օրենքի դաշտ»
Դեկտեմբերի 17-ին Գեղարքունիքի մարզպետարանում անցկացվեց աշխատանքային խորհրդակցություն, որին մասնակցեցին ՀՀ բնապահպանության նախարարության, «Սևան» Ազգային պարկի, ՀՀ ընդերքի և բնապահպանական պետական տեսչության, ՀՀ ոստիկանության Գեղարքունիքի մարզային վարչության , մարզպետարանի բնապահպանության և գյուղատնտեսության վարչության ներկայացուցիչներ, Սևանա լճի ափամերձ համայնքների ղեկավարներ: Խորհրդակցության նպատակն էր՝ համատեղ քննարկել եւ որոշել Սևանա լճում սիգ ձկան որսի արգելքի ժամկետները: Նիստը վարում էր
Պարզաբանում թակարդն ընկած արջի դեպքով նշանակված 30.000 ՀՀ դրամի չափով տուգանքի վերաբերյալ
Պարզաբանում թակարդն ընկած արջի դեպքով նշանակված 30.000 ՀՀ դրամի չափով տուգանքի վերաբերյալ։ Սույն թվականի նոյեմբերի 10-ին Օհանավան համայնքի վարչական տարածքի ձորակում Ոստիկանության Աշտարակի բաժնի կողմից հայտնաբերվել էր թակարդի մեջ խճճված գորշ արջ։ Ոստիկանության կողմից հարուցված վարույթի արդյունքում ստացված նյութերի հիման վրա` Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը կիրառել է համապատասխանող օրենսդրական նորմ՝ նշանակելով քաղաքացու նկատմամբ 30.000
Աղբի կուտակում դպրոցի բակում
Ըստ տեղեկությունը՝ տրամադրողի դպրոցի տնօրենը և համապատասխան անձինք կուտակված աղբի առնչությամբ «դիմել են, բայց ցավոք անարձագանք»:
Հայաստանը ցանկանում է մեծացնել Իրանից ներկրվող գազի ծավալը. Parstoday
Իրանում ՀՀ դեսպանը երկուշաբթի գիշեր հայտարարել է, որ իր երկիրը ցանկանում է մեծացնել Իրանից ներկրվող գազի ծավալները: Հաղորդում է Pardtoday-ը։ ԻՌՆԱ-ի հաղորդման համաձայն, Արտաշես Թումանյանը Թեհրանում գումարված «Իրանի ու Հայաստանի հարաբերությունները, առիթներ ու մարտահրավերներ» խորագրով նիստում տեղեկացրել է Իրան արտահանվող էլեկտրաէներգիայի ծավալների մեծացման կապակցությամբ Հայաստանի ցանկության մասին և հույս հայտնել, որ երկու երկրի միջև առևտրաշրջանառության
Զորակոչիկների իրավունքների խախտումները 35 տոկոսով ավելացել են
«Որոշ ախտորոշումներ չեն համապատասխանում միջազգային դասակարգումներին, շատ ձեւակերպումներ անորոշ են, հրամանում շատ ժամանակ խտրական կամ նեգատիվ բնույթի արտահայտություններ են պարունակում որոշակի հիվանդությունների ֆունկցիայի աստիճանները հստակ չեն եւ թողնված են բժիշկների սուբյեկտիվ մոտեցմանը, որոշ հիվանդությունների դեպքում անգամ ախտորոշիչ մեթոդները սահմանված չեն, կան վիրահատական ցուցումներ, որոնք մինչ զորակոչը պետք է իրականացվեն, բայց առանց վիրահատության քաղաքացուն զորակոչում են»,- կառավարության որոշման վերաբերյալ վերապահումները թվարկեց Արմինե Սադիկյանը:
Ուղևորը գումար է վերցրել տաքսու վարորդից և սպառնացել նրան
Նոյեմբերի 23-ին, ժամը 00.50-ին, ոստիկանության Մասիսի բաժին 37-ամյա տաքսու վարորդից հաղորդում էր ստացվել, որ «Մալաթիա» տոնավաճառից ուղևոր է վերցրել ու տարել Մասիս քաղաքի մոտակայք, որտեղ ուղևորը իրենից 5000 դրամ է վերցրել, հետո քաշքշել են իրար, ուղևորը սպառնացել է, որ դանակով կխփի իրեն, ապա դիմել է փախուստի: Մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ նույն օրը, ժամը
Հայաստանը կարող էր ձեռնպահ լինել, ինչպես վարվել են 72 այլ պետություններ. Սասնա ծռեր
«Սասնա Ծռեր» համահայկական կուսակցության Քարտուղարության հայտարարությունը 18-ը դեկտեմբերի 2018 թ. Երևան Երեկ՝ 2018 թ. դեկտեմբերի 17-ին, ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան ընդունել է Ուկրաինայի և մի շարք այլ երկրների առաջարկած բանաձևի նախագիծը՝ Ղրիմում, Սևաստոպոլում, Սև և Ազովի ծովերի մի մասում ռազմականացման խնդրի մասին: Բանաձևում Ռուսաստանին կոչ է արվում դուրս բերել զինված ուժերը Ղրիմից և դադարեցնել ուկրաինական տարածքների


















































