Լրահոս
Օրվա լրահոսը

Ինչպե՞ս են արձագանքել Ադրբեջանի ընդդիմադիրները՝ ՀՀ ԱԺ ընտրությունների արդյունքներին

Դեկտեմբեր 18,2018 16:00

Ադրբեջանի հարցերով փորձագետ Տաթեւ Հայրապետյանն արձանագրում է, որ Ադրբեջանում փորձում են նսեմացնել ՀՀ-ում տեղի ունեցած վերջին քաղաքական իրադարձությունների նշանակությունը: «Ադրբեջանի որոշ պատգամավորներ եւ քաղաքական գործիչներ ասում են, թե ՀՀ ԱԺ ընտրությունները կեղծված էին, որ մասնակցության ցուցանիշը ցածր էր, բայց ընդդիմադիր գործիչները հետաքրքիր գրառումներ են արել սոցցանցերում: Նրանք շեշտում են, որ Հայաստանը վերջապես ժողովրդավարական ընտրություններ ունեցավ»,-«Արմենպրեսում»-ում այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց Տաթեւ Հայրապետյանը:

Նա մեջբերեց Ադրբեջանի ընդդիմադիր գործիչներից մեկի այն խոսքը, որ Արցախյան հակամարտության բանակցային գործընթացը լինելու է գործընթաց՝ ժողովրդավարության եւ ավտորիտարիզմի միջեւ:

Ըստ Տաթեւ Հայրապետյանի՝ Ադրբեջանի ընդդիմադիր շրջանակները հասկանում են, որ Հայաստանն Արցախի հարցում իր դիրքորոշումն արդյունավետ ներկայացնելու հնարավորություն ունի: Իսկ թե հայաստանյան վերջին իրադարձությունները որպես օրինակ ազդակ հանդիսացե՞լ են Ադրբեջանի ընդդիմադիրների միավորման համար, Տաթեւ Հայրապետյանը նշեց. «Ներկայումս ընդդիմադիրների միավորման միտում չեմ տեսնում, քանի որ հայտնի ընդդիմադիրների դիրքորոշումները հակասական են: Մրցակցություն է, թե ով կստանձնի առաջնորդի դերը, եթե զարգացումներ լինեն»:

Որպես օրինակ փորձագետը մատնանշեց, որ նոյեմբերին ընդդիմադիր Ալի Քերիմլին փորձեց առաջնորդել սոցիալական բողոքի ալիքը, սակայն ձերբակալվեց. «Սա Ադրբեջանի իշխանության ազդակն է առ այն, որ չփորձեք սոցիալական բողոքն օգտագործել քաղաքական նպատակների համար»:

Ուղիղ։ Արցախյան հակամարտության շուրջ վերջին զարգացումներ, փոփոխություններ Ադրբեջանում։ Քաղաքագետ Նարեկ Մինասյանի եւ ադրբեջանագետ Տաթեւիկ Հայրապետյանի մամուլի ասուլիսը։

Gepostet von Aravot am Dienstag, 18. Dezember 2018

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31