Լրահոս
Օրվա լրահոսը

Ուղևորը գումար է վերցրել տաքսու վարորդից և սպառնացել նրան

Դեկտեմբեր 18,2018 13:54

Նոյեմբերի 23-ին, ժամը 00.50-ին, ոստիկանության Մասիսի բաժին 37-ամյա տաքսու վարորդից հաղորդում էր ստացվել, որ «Մալաթիա» տոնավաճառից ուղևոր է վերցրել ու տարել Մասիս քաղաքի մոտակայք, որտեղ ուղևորը իրենից 5000 դրամ է վերցրել, հետո քաշքշել են իրար, ուղևորը սպառնացել է, որ դանակով կխփի իրեն, ապա դիմել է փախուստի:

Մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ նույն օրը, ժամը 00.30-ի սահմաններում, տուժողը իրեն պատկանող «Օպել» մակնիշի ավտոմեքենայով նշված տոնավաճառի դիմացից անծանոթ երիտասարդի տեղափոխել է Այնթապ գյուղ, որտեղ սուպերմարկետի մոտ, մորը դեղ գնելու պատրվակով, ուղևորը վարորդից խնդրել է 5000 դրամ՝ ասելով, որ վարձավճարի հետ կվերադարձնի, սակայն հասնելով Այնթապ գյուղում իր նշված վայր՝ հրաժարվել է վերադարձնել գումարը և վարձավճարը, վիճաբանել է վարորդի հետ և սպառնացել, որ կվնասի նրան:

Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ:

Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում, դեկտեմբերի 17-ին պարզվել է, որ նշված հանցագործությունը կատարել է 1993 թ. ծնված Զավեն Մ.-ն, որը ներկայացել է Մասիսի քննչական բաժին և տվել ցուցմունք:

Նախաքննությունը շարունակվում է:

Ոստիկանություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31