Օրվա լրահոսը

Նիկոլ Փաշինյանին օգնելու ճիշտ ձեւը ոչ թե նրան գովելը, շողոքորթելն է, այլ եղած թերությունները ցույց տալը. Արամ Սարգսյան. «Հրապարակ»

«Մենք» դաշինքի ցուցակը գլխավորող Արամ Սարգսյանը երեկ մեզ հետ զրույցում դժգոհեց, որ ՔՊ-ն ՀՀԿ-ին է կանչում բանավեճի, ՀՀԿ-ն՝ ՔՊ-ին, դրանով ուզում են ասել, որ դաշտում միայն ՀՀԿ-ն է ու ՔՊ-ն, որ քվեները բաժանվեն նրանց միջեւ։ – Պարոն Սարգսյան, իսկ դուք քննադատո՞ւմ եք իշխանություններին այնպես, ինչպես հանրապետականները։ – Այո, իհարկե, քննադատում ենք։ Ես գտնում եմ, որ

Բանավեճի իմաստն, ըստ էության, կողմերի միջև տարբերություններ արձանագրելն է, էլեկտորատին կողմնորոշելու շանս տալը. «Փաստ»

Բանավեճի իմաստն, ըստ էության, կողմերի միջև տարբերություններ արձանագրելն է, առաջարկությունների միջև համեմատություն դնելն ու էլեկտորատին կողմնորոշելու շանս տալը: Ինչի՞ մասին են նախընտրական բանավեճերը Հայաստանում, եթե բոլոր կուսակցությունները կամ խուսափում են իզմերից, կամ, եթե չեն էլ խուսափում, ապա այդ իզմերն օգտագործում են այնքանով որքանով՝ դրանք դեկլարացնելով կամ կուսակցության վերնագրի, կամ էլ նախընտրական ծրագրի խորագրի ներքո: Իսկ

Հայաստան-Վրաստան քաղաքական զարգացումներում, ընտրական գործընթացներում զուգահեռներ անցկացնել պետք չէ. Իրակլի Մենագարիշվիլի. «168 ժամ»

«Վրաստանի նախագահական ընտրությունների արդյունքները ձևավորվեցին ոչ թե խախտումների շնորհիվ, այլ այն հանգամանքի, որ իշխանությունը կարողացավ իր ընտրազանգվածին մոբիլիզացնել»,- այս մասին մեզ հետ զրույցում ասաց վրացի քաղաքական վերլուծաբան Իրակլի Մենագարիշվիլին՝ անդրադառնալով նոյեմբերի 28-ին Վրաստանում կայացած նախագահական ընտրությունների արդյունքներին: Իրակլի Մենագարիշվիլին ասաց, որ ընդդիմությունը, որոշ դիտորդներ, կազմակերպություններ իշխանությանը մեղադրում են ընտրախախտումների մեջ: Սակայն, ըստ նրա, սխալ կլինի

Երեւանի կենդանաբանական այգում իսկական գազանանոց է. «Ազգ»

Տպավորություն ունեմ, որ Երեւանի կենդանաբանական այգում իսկական գազանանոց է: Ամեն դեպքում միայն գազանանոցում զեբրն ու կոկորդիլոսը չէին դիմանա: Երկուսն էլ չկան, զեբրի դեպքում պարզել են`թունավորվել է, կոկորդիլոսի հարցում դիահերձման պատասխանը դեռ չկա, կամ գուցե կա, պարզապես կոկորդիլոսի բարեկամներին չեն ուզում նեղացնել` բորբոքելով նրանց վիշտը: Թե ի՞նչ է իրականում կատարվում մեր կենդանաբանական այգում, դժվար է ասել:

Եթե ՀՀԿ իշխանության ժամանակ ՌԴ-ն անգամ երկրից դուրս էր հանում իր կապիտալը, ապա հիմա բավական մեծ գումարներ է ներդնում. «Ժողովուրդ»

Հայաստանում օտարերկրյա ներդրումներն աճելու միտում են ցուցաբերում: Ըստ վիճակագրական կոմիտեի` այս տարվա հունվար-սեպտեմբեր ամիսներին օտարերկրյա ուղղակի ներդրումները կազմել են 59 մլրդ 848.4 մլն դրամ՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի 57 մլրդ դրամի փոխարեն: Նկատենք, որ թավշյա հեղափոխության օրերին ու դրանից անմիջապես հետո ներդրումների ծավալները նվազելու միտում էին ցուցաբերում: Եթե հունվար-մարտին ներդրումները կազմել էին մոտ 40.3 մլրդ

Մահացել է Ջորջ Բուշ ավագը

94 տարեկանում մահացել է ԱՄՆ նախկին նախագահ Ջորջ Բուշ-ավագը, հաղորդում է BBC-ն: Ջորջ Բուշ ավագը եղել է ԱՄՆ 41-րդ նախագահը: Նա երկիրը ղեկավարել է 1989-1993թթ.: Բացի այդ, 1981-1989թթ. Ռոնալդ Ռեյգանի օրոք եղել է փոխնախագահ: Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ

Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է

Վրաստանի ենթակառուցվածքների նախարարության ճանապարհային դեպարտամենտից ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությանը տեղեկացնում են, որ դեկտեմբերի 1-ին՝ ժամը 10:30-ի դրությամբ, Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է տրանսպորտային բոլոր միջոցների համար: ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության լրատվական ծառայություն

Վահագն Հարությունյանը դատի է տվել Սասուն Խաչատրյանին. ՀԺ

Մարտի 1-ի գործով քննչական խմբի նախկին ղեկավար, նույն գործով ապացույցներ կեղծելու համար որպես մեղադրյալ ներգրավված Վահագն Հարությունյանը դատի է տվել ՀՀ հատուկ քննչական ծառայության պետ Սասուն Խաչատրյանին: Հայցվորը պահանջում է ՀՔԾ պետից հերքել զրպարտություն համարվող տեքստը: Թե մասնավորապես ինչն է Հարությունյանը համարել զրպարտություն, առայժմ ճշտել չհաջողվեց: «Մարտի 1»-ի գործով քննչական խմբի նախկին ղեկավարը որպես մեղադրյալ

Լիդեր քաղաքական ուժի սեփական երաշխիքների համար հարկավոր է «կերակրել» մարդկանց. Գրիգորի Տրոֆիմչուկ. «168 ժամ»

«Հայաստանի ներքաղաքական իրավիճակն ավելի ու ավելի ծանր և ոչ թեթև է դառնում, սակայն Նիկոլ Փաշինյանի հակառակորդները դեռ նախընտրում են լրջորեն «չերևալ»: Նրանք սպասում են, թե երբ կգա առաջին լուրջ ճգնաժամը, և առաջին հերթին՝ վստահության ճգնաժամը քաղաքացիների հիմնական, կրիտիկական կարևոր զանգվածի մոտ: Այդ ժամանակ կսկսվի իրական հակազդեցություն «նոր ռեժիմին»»,- մեզ հետ զրույցում ասել է ռուս քաղաքական

Սպիտակի և Վայքի ավտոճանապարհներին ձյուն է տեղում

ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 1-ին՝ ժամը 10:00-ի դրությամբ, Սպիտակի և Վայքի տարածաշրջանների ավտոճանապարհներին ձյուն է տեղում: Արթիկի, Եղեգնաձորի և Մարտունու ավտոճանապարհներին ձնախառն անձրև է: Վայքի, Ստեփանավանի ճանապարհներին և Գորիս-Սիսիան հատվածում տեղ-տեղ մերկասառույց է: Սպիտակի տարածաշրջանի ավտոճանապարհներին մառախուղ է, տեսանելիությունը՝ 50 մետր: Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին կատարում են մաքրման և աղով,

Ովքեր են հարցաքննվել մարտի 1-ի գործով. «Ժողովուրդ»

Օրերս ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանը հայտարարել էր, թե մարտի 1-ի գործով տեղի է ունեցել հազարից ավելի հարցաքննություն: Եւ ահա երեկ «Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ հարցաքննվածների թվում են եղել ՀՀ նախկին ոստիկանապետ գեներալ Հայկ Հարությունյանը, նրա առաջին տեղակալ գեներալ-լեյտենանտ Արարատ Մահտեսյանը: Սակայն մեզ չհաջողվեց պարզել՝ արդյոք նրանք մեղադրյալի կարգավիճակ ունեն, թե ոչ: Բանն այն է,

Ինչո՞ւ է Ծառուկյանը բանավեճին՝ իր մասնակցությունը պայմանավորում Նիկոլ Փաշինյանի մասնակցությամբ. «Ժամանակ»

Բանավեճը շրջանակ է, որտեղ այդ ամենը չի աշխատելու, հնչելու են հարցեր, արվելու են հարցադրումներ, հիշեցումներ և այլն: Այդ դեպքում բանավեճը կարող է լինել ուղղակի Գագիկ Ծառուկյանի ու ԲՀԿ տապալումը: Իսկ եթե մասնակցում է Նիկոլ Փաշինյանը, ապա «ծանրության» և ուշադրության կենտրոնում նա է, մեծ հավանականությամբ բանավեճում կգերակայի, այսպես ասած՝ Փաշինյան-Վիգեն Սարգսյան գիծը, այն կկլանի հիմնական ուշադրությունն

ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 1-ին ժամը 10:00-ի դրությամբ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են: Սյունիքի մարզի Գորիս-Սիսիան-«Զանգեր» ավտոճանապարհին տեղ-տեղ առկա է մերկասառույց: Արագածոտնի մարզի Ապարան, Աշտարակ, Սյունիքի մարզի Գորիս, Կապան քաղաքներում և «Մեղրու սար» կոչվող տարածքում մառախուղ է: Վարորդներին խորհուրդ է տրվում մարզեր երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։ Վրաստանի ՆԳՆ ԱԻ գործակալությունից

Ավտոմեքենան դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի հատվածից, բախվել գազատար խողովակին և այրվել

Նոյեմբերի 30-ին, ժամը 21:49-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Արարատի մարզի Դաշտաքար գյուղում այրվում է գազի հաշվիչ, գազատար խողովակից տեղի է ունեցել պայթյուն՝ հրդեհի բռնկումով: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Դաշտաքար գյուղի կենտրոնական փողոցի սկզբնամասում «ՎԱԶ 2106» մակնիշի (վարորդը` Ա. Մ., 1981 թ.) ավտոմեքենան դուրս

Ընտանիքներին հանգիստ թողնենք

Քաղաքական եւ հատկապես նախընտրական պայքարում անձնական բնույթի «կոմպրոմատներ» օգտագործելը, բնականաբար, հայկական հասարակական մտքի know how չէ: Ամբողջ աշխարհում, որտեղ ընտրողների ձայները թեկուզ չնչին նշանակություն ունեն, քաղաքական գործընթացի մասնակիցները «փորփրում» են իրենց մրցակիցների անձնական կյանքը եւ վարկաբեկիչ նյութեր են պեղում՝ այս մեկի որդին թմրամոլ է, այս մեկի թոռը համակարգչով «պոռնո» է նայում, իսկ այն մեկի կինը

Արթուր Գեւորգյանը հավաքականների մարզիչներ է նշանակել

ՀԲՖ նախագահ Արթուր Գեւորգյանը նոր նշանակումների մասին գրել է ֆեյսբուքյան իր էջում: «Այսօր հանդիպում եմ ունեցել մարզչական անձնակազմի հետ: Հանդիպման ընթացքում ներկայացրեցի այն մարզիչների անունները, որոնք կնախապատրաստեն հավաքականներին գալիք տարում կայանալիք մրցաշարերի համար: Մեծահասակների հավաքականը կշարունակի գլխավորել Դավիթ Թորոսյանը: Հավաքականի 2-րդ մարզիչ է նշանակվել Ռուդիկ Մկրտչյանը(Գյումրի): Իմ որոշմամբ հավաքականի նախկին 2-րդ մարզիչ Վահան Ադիլխանյանը նշանակվել

Մենք հեղափոխականներ ենք, և հեղափոխություն բառով հասկանում ենք կտրուկ առաջընթաց, ոչ շաբլոն լուծումներ. Նիկոլ Փաշինյան

Նիկոլ Փաշինյանը ՏՏ ոլորտում համաշխարհային ներդրման համար ՀՀ պետական մրցանակ է հանձնել «Նեյշնլ Ինսթրումենթս» ընկերության համահիմնադիր և նախագահ Ջեյմս Թրուշարդին

Երկու պարտությունից հետո Հայաստանի U16 հավաքականը հաղթեց Մոլդովային

Թուրքիայի Քոնիա քաղաքում շարունակվում է մինչեւ 16 տարեկան շախմատիստների համաշխարհային օլիմպիադան: Հայաստանի հավաքականը 5-րդ եւ 6-րդ տուրերում Հնդկաստանից եւ Ադրբեջանից կրած պարտություններից հետո այսօր 7-րդ տուրում 3:1 հաշվով թիմային հաղթանակ տարավ Մոլդովայի իր հասակակիցների նկատմամբ: Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

«Շիրակի մարզը՝ 44 տոկոս աղքատությամբ, չեմպիոնն է աղքատ երկրում»․ Մանե Թանդիլյան

Այսօր Գյումրու Տեքստիլագործների ակումբում «Լուսավոր Հայաստան» կուսակցության  փոխնախագահ,  ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախկին նախարար Մանե Թանդիլյանը, որը ցուցակի երկրորդ տեղն է զբաղեցնում, տխուր մի թիվ հրապարակեց։ «Շիրակի մարզը տարիներ շարունակ բոլորի համար վիճակագրական թիվ է որպես  ամենաաղքատ մարզերից։ Եվ ահա հրապարակվել է ևս մեկ վիճակագրություն․ նախորդ տարվա 42 տոկոս աղքատության  համեմատ՝ Շիրակը 44 տոկոս

Ստորագրվել է «Հայաստանում կենսաբազմազանության և կայուն տեղական զարգացման» ծրագրի վերաբերյալ դրամաշնորհային համաձայնագիրը

Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի ներկայությամբ Հայաստանի Հանրապետության և Գերմանական զարգացման բանկի (KfW) միջև այսօր ստորագրվել է «Հայաստանում կենսաբազմազանության և կայուն տեղական զարգացման» ծրագրի վերաբերյալ դրամաշնորհային համաձայնագիրը: Համաձայնագիրն ստորագրել են ՀՀ ֆինանսների նախարարի պաշտոնակատար Ատոմ Ջանջուղազյանը, ՀՀ բնապահպանության նախարարի պաշտոնակատար Էրիկ Գրիգորյանը և KfW խմբի տարածաշրջանային գրասենյակի տնօրեն դոկտոր Կլաուս Վեյգելը: Դրամաշնորհային ծրագրի ընդհանուր բյուջեն կազմում

«Պետք չէր շալակել 15 Բրաբուս հետեւից՝ մարզերում ճռռիկներ անելու համար». Աշոտյանի արձագանքը՝ Փաշինյանին

Խոսում է Բրաբուսներից, ինքը արձակուրդի մեջ է, թող տասնյակ մեքենաներից կազմված սեւ ջիպերի շարասյուններով չշրջի Հայաստանով մեկ: Իհարկե, պետական պաշտպանվող անձ է անգամ արձակուրդի մեջ, բայց դա չի նշանակում, որ տասնյակ մեքենաներ պետք է իրեն ուղեկցեն քարոզարշավի ընթացքում եւ ոչ միայն իրեն, այլեւ իր նախարարների մեքենաները: Ով գտնվում է արձակուրդում, շարունակում է օգտվել պետական մեքենաներից ու միջոցներից:

Կենդաբանական այգու կոկորդիլոսը 10 տարի հիվանդ է եղել

Երեւանի կենդանաբանական այգին կհամալրվի զեբրերով, անտիլոպներով

«Ամեն անգամ ՀՀԿ-ի անունը տալուց առաջ Նիկոլ Փաշինյանին առաջարկում եմ լեզուն կծել». Աշոտյան

Տեսեք ադրբեջանական մամուլի հրճվախառը վերնագրերը, թե ինչպես են նրանք գովում Նիկոլ Փաշինյանին: Ի պատասխան՝ Նիկոլ Փաշինյանն էլ Ալիեւին համարում է կիրթ մարդ, իսկ Բակո Սահակյանի վրա փորձում է մատ թափ տալ, դո՞ւ ես ՀՀ անվտանգության երաշխավորը, դո՞ւ ես Արցախի խնդիրը լուծողը, դո՞ւ, որ քո մի քանի տոկոս ձայնի համար պատրաստ ես զոհաբերել ու մանրադրամի վերածել ամեն ինչ՝ ե՛ւ բարոյական արժեքները:

Ինչպես Մանվել Գրիգորյանի կամ Սաշիկ Սարգսյանի վերադարձրած 30 մլն․ դոլարով կառուցել Գյումրին․ Էդմոն Մարուքյանի ծրագիրը (Տեսանյութ)

«Լուսավոր Հայաստան» կուսակցության թեկնածուներին Գյումրիում այսօր ընդունեցին աղ ու հացով։ Տեքստիլագործների ակումբում նրանց հետ հանդիպման էին եկել բավական մեծ թվով մարդիկ, կարելի է ասել աշխատավոր խավը, այնտեղ կային մեծ թվով տնտեսվարողներ։ Նշենք, որ մեքենաներն այնքան շատ էին, որ կայանելու տեղ անգամ չէր մնացել։ Ձայն տրվեց թեկնածուներից յուրաքանչյուրին, ելույթներն ամփոփեց «Լուսավոր Հայաստան» կուսակցության ցուցակը գլխավորող Էդմոն

«Մի՛ վախեցիր, գնա եւ ընտրիր». Արփինե Հովհաննիսյանի կոչը՝ իրենց համակիրներին

Արփինե Հովհաննիսյանն արձագանքեց. «Ես հիմա հարց եմ ուզում տալ՝ ո՞վ է թույլ տվել վարչապետին վիրավորել իմ քրոջը, Արմեն Աշոտյանի հարազատներին, Վիգեն Սարգսյանի կնոջը, Էդուարդ Շարմազանովի մորը եւ մեր մյուս համակիրներին ու ընկերներին: Ինչի ինքը ՀՀ վարչապե՞տն է, թե՞ միայն «Իմ քայլը» դաշինքի համակիրների վարչապետն է: Վերջապես որքա՞ն կարելի է վարչապետի պաշտոնին ոչ հարիր պահվածք դրսեւորել»:

Ադրբեջանը Պակիստանից բարձրակարգ ավիառումբեր կգնի. Azeri Defence

Պակիստանը Ադրբեջանին կմատակարարի տարբեր նշանակության ավիառումբեր: Այս մասին գրում է Azeri Defence պորտալը՝ վկայակոչելով Պակիստանի Global Industrial & Defence Solutions (GIDS) պետական ընկերության հայտարարությունը: «Մենք պատրաստվում ենք Ադրբեջան արտահանել տարբեր նշանակության ավիացիոն ռումբեր: Մենք արդեն Ադրբեջանի ռազմաօդային ուժերին ներկայացրել ենք ավիառումբերը և դրանց նավիգացիոն բաղադրիչները»,- ասել է GIDS-ի ներկայացուցիչը: Նրա խոսքով՝ ռումբերն ունակ են «բարձր

«Արարատ Միրզոյանը Լուկաշենկոյին բարեւելիս ինչո՞ւ այդպես ջերմ ողջագուրվեց, ո՞ւր է ձեր սկզբունքայնությունը, ու՞ր է ձեր հռչակած սուվերենությունը». Աշոտյան

Աշոտյանի խոսքով՝ «Եթե դեկտեմբերի 6-ին ՀՀ ներկայացուցիչը ՀՀ-ի համար սահմանված ժամկետում չմնա ՀԱՊԿ գլխավոր քարտուղար, Նիկոլ Փաշինյանը պետք է քաղաքական դատափետման ենթարկվի, որովհետեւ ոչ միայն չի կարողացել ավելացնել այն, ինչ մենք իրեն տվել ենք, այլ չի կարողանում անգամ պահել այն, ինչ մենք ստեղծել ենք»:

«Ես պայքարում եմ նաև Շարմազանովի իրավունքների համար». Խաչատուր Քոքոբելյան

Արտակ Զեյնալյանը որոշակի անհավասարություն է տեսնում քարոզարշավի ընթացքում:

Արցախի նախագահը ընդունել է ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղարին

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը նոյեմբերի 30-ին ընդունել է Հայաստանի Հանրապետության անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանին: Քննարկվել են անվտանգությանն առնչվող խնդիրների շուրջ հայկական երկու հանրապետությունների փոխգործակցությանը վերաբերող հարցեր:   ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԳԼԽԱՎՈՐ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

ՀՅԴ. «Յուրաքանչյուր պաշտոնյա պետք է անձնական պատասխանատվություն կրի իր արածի ու չարածի համար»

Դաշնակցությունն իր նախընտրական ծրագրով առաջարկում է՝ մենաշնորհներին ու գերիշխող դիրք ունեցող ընկերություններին լրացուցիչ հարկել

Լրահոս

Օրացույց
Փետրվար 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն    
 1
2345678
9101112131415
16171819202122
232425262728