Օրվա լրահոսը
«Այն, ինչ ասել է Սասուն Միքայելյանը, իրականում քաղաքական ծրագիր է, որն իրականացնում է Նիկոլ Փաշինյանը». Դավիթ Շահնազարյան
«Ձեզ թվում է այն ժամանակ, երբ ես ԱԱԾ-ն էի ղեկավարում, նման բաներ չե՞ն եղել, շատ-շատ են եղել: Ես տեղյակ էի պահում դրանց մասին այն ժամանակ ՊՆ նախարարին՝ Սերժ Սարգսյանին, բայց ԱԱԾ-ն որեւէ ձերբակալություն բանակում չի կատարել»: Դավիթ Շահնազարյանն ասաց, որ այսօրվա ԱԱԾ-ին չի մեղադրում. «Բանակի թուլացումը կատարվում է վարչապետի հրահանգով»:
Սորոսի հիմնադրամը դադարեցնում է աշխատանքը Թուրքիայում
Ամերիկացի միլիարդատեր Ջորջ Սորոսին պատկանող «Բաց հասարակություն» հիմնադրամի հոգաբարձուների խորհուրդը որոշել է դադարեցնել իր աշխատանքը Թուրքիայում, գրում է «Կոմերսանտը»՝ վկայակոչելով հիմնադրամի թուրքական մասնաճյուղի ներկայացուցիչ Կայա Հեյսեին: «Նման առաջարկ արվել այն բանից հետո, երբ վերջին օրերին մեր գործունեության և չարաշահումների մասին լրատվամիջոցներում հայտնվեցին չհիմնավորված մեղադրանքներ, որոնք անհնարին դարձրին մեր աշխատանքի շարունակությունը»,- ասել է Հեյսեն: Ավելի վաղ
Զավեն Խաչիկյանի «Կարս էն Քարշ» անհատական ցուցահանդեսը՝ Տորոնտոյում
Այս տարի լրանում է Տորոնտոյի Ս. երրորդություն հայ առաքելական եկեղեցու 90 ամյակը: Այդ առիթով եկեղեցու հովանու ներքո գործող Բարև մշակութային կենտրոնը կազմակերպել է լուսանկարիչ Զավեն Խաչիկյանի «Կարս էն Քարշ» խորագրի ներքո ընթացող անհանտական ցուցահանդեսը, որի բացումը տեղի է ունեցել նոյեմբերի 25-ին՝ եկեղեցու «Մարալ Իշխանեան» սրահում: Զավեն Խաչիկյանը Երևանից Տորոնտո էր մեկնել ներկա գտնվելու իր աշխատանքների
Փաշինյանը՝ ՀՀԿ-ականներին. «Սասուն Միքայելյանի մարմնում ձեր քաշի չափ«ասկոլկա» կա»
Դուք այդ ումի՞ց եք պաշտպանում, դուք, որ երկար տարիներ բերաններդ ջուր առած՝ ղեկավարել եք բանակի թալանը
«Կպառկեցնենք ասֆալտին, կտանք պատերով». Փաշինյանը՝ ՀՀԿ-ական գյուղապետերին եւ թաղային հեղինակություններին
«Ձայն չտաք ՀՀԿ-ին եւ այն ուժերին, որոնք մտածում են, թե զենքով եւ բռնությամբ կարող են հարց լուծել»,-կոչ արեց նա Սպիտակում
«Դուք գիտե՞ք՝ պրոֆեսիոնալ հանցագործները որտեղ են թաքցնում դիակները՝ նոր դիակների քողի տակ». Դավիթ Շահնազարյանը՝ Փաշինյանի մասին
«ՀՀԿ-ն արել է երկու կարեւոր քայլ՝ ի շահ մեր պետության: Առաջինը՝ այն, որ այսօր իշխող վարչախումբն ու նրա պարագլուխը անընդհատ շեշտում է, որ եղել է խաղաղ, թավշյա , իրենց ասելով՝ հեղափոխություն: Եթե այդպես է եղել, դա իրենց պատճառով չի եղել: Դա եղել է բացառապես նախկին իշխանությունների որոշումով: Առնվազն հարգանքի է արժանի այս քայլը: Եթե որեւէ
«Ձեր տեղը խելոք նստեք». Արայիկ Հարությունյանը՝ «մտահոգներին»
Այդ մտահոգներին պետք է ասել՝ գնացեք ձեր բիզնեսներով զբաղվեք, ձեր տեղը խելոք նստեք եւ մի խառնվեք քաղաքական գործընթացին
Ողջ ծավալով գործի կդրվեն օրենքով նախատեսված բոլոր միջոցները քողարկված ձևերով կամ բարեգործության անվան տակ ընտրակաշառք տալու դեպքերը բացահայտելու համար. դատախազություն
Վերջին շրջանում զանգվածային լրատվության միջոցներով և համացանցում պարբերաբար տեղեկություններ են հայտնվում ընտրություններին մասնակցող կուսակցությունների, կուսակցությունների դաշինքների կամ թեկնածուների կողմից ակտիվ քաղաքացիական շրջանակների ներկայացուցիչներին, ընտրողներին նախընտրական շտաբներում վարձավճարով աշխատանքի ընդունելու կամ զարտուղի այլևայլ եղանակների անվան տակ քողարկված ընտրակաշառք, նյութական արժեքներ տալու մասին: Անհրաժեշտ ենք համարում պարզաբանել, որ 2018թ. սեպտեմբերի 7-ին ՀՀ քրեական օրենսգրքում կատարված փոփոխություններով քրեական
«Արեւմտամետ ուժերի ներկայությունն օգնելու է իշխանությանը լուծել հայ-ռուսական հարաբերություններում առաջացող խնդիրները». «168ժամ»
«168 ժամը» օտարերկրյա փորձագետների հետ քննարկել է այս ընտրություններին ընդառաջ երևակվող արտաքին քաղաքական պահանջները, դրանց իրատեսականությունն ու հեռանկարայնությունը։ Մեզ հետ զրույցում ռուս քաղաքական վերլուծաբան Ստանիսլավ Տարասովն ասաց, որ Հայաստանում միշտ են եղել արևմտամետ ուժեր, հնչեցրել են ԵԱՏՄ-ից դուրս գալու, Ռուսաստանի հետ սերտ հարաբերությունները կամ հարաբերությունների որակը վերանայելու պահանջներ, քանի որ հայ-ռուսական հարաբերություններում եղել են խնդիրներ,
«Քաղաքական ամուսնություն»՝ առանց երեխայի. «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» օրաթերթը դեկտեմբերի 9-ի ԱԺ արտահերթ ընտրությունների, նախընտրական քարոզարշավի եւ հանրության սպասելիքների մասին զրուցել է «Անտարես» հրատարակչության տնօրեն Արմեն Մարտիրոսյանի հետ։ – Պարոն Սարտիրոսյան, խորհրդարանական ընտրություններին մասնակցող քաղաքական ուժերի նախընտրական ծրագրերին ծանո՞թ եք։ Համաձա՞յն եք, որ այսօր ծրագրերը, քարոզարշավի բովանդակային մասը մղվել է հետին պլան, եւ առաջնային տեղում պոպուլիզմն է։ – Հայաստաևյան նախկին ընտրություններում ուժ,
Սահմանային ուժեղացված հսկողություն ներկրվող ձվի նկատմամբ
Օրենսդրության պահանջներին չհամապատասխանող սննդային ձվի ներմուծումը կանխելու նպատակով՝ Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը նոյեմբերի 27-ից խստացրել է սահմանային պետական վերասկողությունը երրորդ երկրներից և Եվրասիական տնտեսական միության անդամ պետություններից Հայաստանի Հանրապետություն ներմուծվող սննդային ձվի նկատմամբ: Խստացման համար հիմք է ընդունվել նաև Ռուսաստանի Դաշնությունում «Կենդանիների վարակիչ հիվանդությունների նկատմամբ գոտիավորման վերաբերյալ» որոշումը՝ կապված այդ երկրի մի շարք շրջաններում արձանագրված
Առջեւում նաեւ կադրային հեղափոխություն է. «Հրապարակ»
Կառավարությունում ընտրություններից հետո նոր վերակազմավորում է սպասվում եւ գործազրկության նոր ալիք։ 18 նախարարության փոխարեն ունենալու ենք 11 կամ 12-ը։ Դրանց մի մասը միանալու է իրար, մյուսները կրճատվելու են։ Եթե հաշվի առնենք, որ ամեն նախարարություն՝ կից կառույցներով, մոտ 300-400 աշխատող ունի, բուն նախարարության ապարատում՝ 150-ի կարգի, ապա ստացվում է, որ կրճատումների արդյունքում առնվազն 3-3,5 հազար մարդ
Իմ կյանքն ավելի լուրջ է, քան քաղաքականությունը. «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» օրաթերթը երեկ զրուցել է «Մենք» դաշինքը գլխավորող «Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Սարգսյանի հետ։ – Պարոն Սարգսյան, ի՞նչ սկզբունքով են կազմվել «Մենք» դաշինքի ցուցակները։ – Երկու հիմնական սկզբունք, առաջինը՝ ի՞նչ ծառայություններ ունի մարդը հայրենիքի հանդեպ, ի՞նչ է արել, եւ երկրորդ սկզբունքը՝ կիսո՞ւմ է արդյոք այն գաղափարախոսությունը, ինչը ունի «Մենք» դաշինքը։ Քանի որ մեր մոտեցումները ե՛ւ
Նոր նշանակում Մայր Աթոռում
Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի հայրապետական տնօրինությամբ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի միաբան Գերաշնորհ Տ. Խաժակ արքեպիսկոպոս Պարսամյանը նշանակվել է Արևմտյան Եվրոպայի Հայրապետական պատվիրակ և Վատիկանում Ամենայն Հայոց Կաթողիկոսի ներկայացուցիչ (նստավայրը` Հռոմ): Տեղեկատվական համակարգ Մայր Աթոռ Ս. Էջմիածին Հայաստանյայց Առաքելական Ս. Եկեղեցի
«Ժողովրդավարական Հայրենիք» կուսակցությունն ԱԺ արտահերթ ընտրություններում աջակցելու է «Սասնա Ծռեր» համահայկական կուսակցությանը
Վերլուծելով Հայաստանում ձևավորված իրողությունը, մասնավորապես՝ արտահերթ ընտրությունների անցկացումը հին ընտրական օրենքով, որի դեպքում ժամկետները խիստ սահմանափակվում են, և 12 օրում հնարավորություն չի ընձեռվում լիարժեք քարոզչություն իրականացնել։ Միաժամանակ, վարչապետ Նիկոլ Փաշինյանի բարձր վարկանիշը և ձևավորված զգացմունքային միջավայրը, ինչպես նաև իշխանությունների կողմից նախորդ ռեժիմի ներկայացուցիչների ներգրավումն ընտրական գործընթացներում, որոնք, իրենց զինանոցում ունենալով վարչական ու ֆինանսական ռեսուրսների չարաշահումների
Հայաստանի U16 շախմատի հավաքականը երկու անընդմեջ հաղթանակ է տարել Թուրքիայում
Քոնիայում (Թուրքիա) ընթացող U16 շախմատիստների համաշխարհային օլիմպիադայի մեկնարկային տուրում կրած անսպասելի պարտությունից հետո Հայաստանի պատանիների հավաքականը երկու անընդմեջ հաղթանակ է տոնել: Երկրորդ տուրում մեր շախմատիստները 3,5:0:5 հաշվով առավելության են հասել Ղրղզստանի, երրորդում 2,5:1,5 հաշվով՝ Դանիայի իրենց հասակակիցների նկատմամբ եւ թիմային չորս միավորով 46 թիմերի մեջ բարձրացել են 17-րդ հորիզոնական: Այսօր Հայաստանի մրցակիցը Պորտուգալիան է: Աշոտ
Կարեն Մովսիսյանը վետերան շախմատիստների ԱԱ-ում դարձավ միանձնյա առաջատար
Սլովենիայում ընթացող վետերան շախմատիստների աշխարհի 28-րդ առաջնությունում Հայաստանը ներկայացնող գրոսմայստեր Կարեն Մովսիսյանը գերազանց է հանդես գալիս: 50-ից բարձր տարիքային խմբի ութերորդ տուրում մեր հայրենակիցը սեւերով հաղթեց իսլանդացի Հենրիկ Դանիելսենին եւ 7 միավորով մրցաշարի ավարտից երեք տուր առաջ միանձնյա գլխավորեց մրցաշարային աղյուսակը: Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ
ԱՍԵԿՈՍԵ
Հեղափոխությունը դեռեւս փոփոխություն չէ. այն փոփոխության հնարավորություն է: ՎԱՀԵ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ
«Քայլ արա՛, ընտրի՛ր Հայաստանը». գյուղատնտեսություն
Բիզնես Արմենիան հրապարակել է գյուղատնտեսության ոլորտի ներդրումային առավելությունները ներկայացնող մարքեթինգային փաթեթը։ Այն ուղղված է միջազգային ներդրողներին, ներկայացվում է «Select Armenia» («Ընտրի՛ր Հայաստանը») բրենդավորմամբ և «Քայլ արա՛, ընտրի՛ր Հայաստանը» կարգախոսով։ Բիզնես Արմենիայի հետազոտության համաձայն, ԱՊՀ երկրների շարքում Հայաստանը կոնյակի ամենախոշոր արտահանողն է, աշխարհում՝ 6-րդը։ Խմիչքին է բաժին հասնում արտահանման 11 տոկոսը, վերամշակված սննդամթերքին՝ 4.5 տոկոսը։ Անցած
Քաղաքական ընտրություն կատարեք. «Հրապարակ»
Ամենաբարդը, անշուշտ, ընտրողի վիճակն է՝ ում ընտրել, ինչպես կողմնորոշվել այս բազմազանության մեջ, երբ ժամանակը շատ կարճ է, խոսողները՝ շատ, խոստումները՝ ծով։ Ամենակարեւոր գործոնը թերեւս քաղաքական ընտրություն կատարելու հանգամանքը պետք է լինի։ Այսինքն, ընտրողը չքվեարկի հարեւան-բարեկամի խնդրանքով կամ «Պողոսն ընտրվի՝ մի օր ինձ պետք կգա» տրամաբանությամբ, դա կլինի ապաքաղաքական ընտրություն։ Իսկ ընտրությունը քաղաքական է, երբ որեւէ
Նիկոլ Փաշինյանի՝ Արթիկում հնչեցրած հայտարարության վերաբերյալ
Երեկ՝ 2018 թ. նոյեմբերի 26-ին, ՀՀ ԱԺ ընտրությունների քարոզարշավի շրջանակներում, Արթիկ քաղաքում տեղի ունեցած հանրահավաքի ժամանակ ՀՀ վարչապետի ժամանակավոր պաշտոնակատար, ՀՀ ԱԺ պատգամավորության թեկնածու, «Իմ Քայլը» դաշինքի առաջնորդ Նիկոլ Փաշինյանը, «Սասնա Ծռեր» համահայկական կուսակցության ներկայացուցիչներին ուղղված իր հայտարարության մեջ կատարել է անհիմն պնդումներ, օգտագործել է սպառնալիքներ և վիրավորական ենթատեքստ ունեցող արտահայտություններ: Մեզ համար խիստ տարակուսելի
Լանջիկ-Ախուրյան ճանապարհին մառախուղ է, տեսանելիությունը՝ 50-60 մետր
ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է, որ նոյեմբերի 27-ին՝ ժամը 09:30-ի դրությամբ, Լանջիկ-Ախուրյան ճանապարհին մառախուղ է, տեսանելիությունը՝ 50-60 մետր: ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են: Միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհների վիճակի վերաբերյալ ամբողջական և օպերատիվ տեղեկատվություն քաղաքացիները կարող են ստանալ ինչպես նախարարության պաշտոնական կայքից (www.mtcit.am, ինչպես նաև ard.am), այնպես
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է
Վրաստանի ենթակառուցվածքների նախարարության ճանապարհային դեպարտամենտից ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությանը տեղեկացնում են, որ նոյեմբերի 27-ին՝ ժամը 10:00-ի դրությամբ, Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է տրանսպորտային բոլոր միջոցների համար: ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության լրատվական ծառայություն
Մագնուս Կարլսեն-Ֆաբիանո Կարուանա. գործը հասավ թայ-բրեքին
Լոնդոնում շախմատի աշխարհի թագի համար մրցամարտի 12-րդ պարտիան նույնպես ավարտվեց ոչ-ոքի: Սա պատմության մեջ առաջին դեպքն է, որ գործող չեմպիոնն ու հավակնորդը նախատեսված բոլոր դասական պարտիաներում բաժանում են միավորը: Հիմա կանոնակարգով մրցակիցները պետք է խաղան 25 րոպեանոց չորս պարտիա՝ յուրաքանչյուր քայլին +10 վայրկյան ավելացումով: Հավասարության դեպքում կկազմակերպվի կայծակնային երկու պարտիա՝ 5 րոպե + 3 վայրկյան
Քարոզարշավի դիտարժան մասը
Երբ ես ցանկություն էի հայտնում, որ ՀՀԿ-ն չմասնակցի ընտրություններին, ասում էի, որ ամբողջ քարոզարշավը վերածվելու է այդ կուսակցության ուղղությամբ քարեր շպրտելուն: Այդպես էլ եղավ: Մեծ մասամբ այն, ինչ ասվում է նախորդ իշխանության հասցեին, արդարացի է, բայց երկու շաբաթ եւ ավելի բացառապես դրա մասին խոսելը նշանակում է, որ ո՛չ ընտրարշավի մասնակիցներին, ոչ էլ, այսպես ասած, հանդիսատեսին
Իլհամ Ալիևը իսկական ընկեր է, որի վրա միշտ կարելի է հույս դնել. Լուկաշենկո
Բելառուսի հանրային հեռուստատեսությունը ռեպորտաժ է պատրաստել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի՝ Մինսկ կատարած այցի մասին: Հեռուստաալիքը հրապարակել է Իլհամ Ալիևի և Ալեքսանդր Լուկաշենկոյի, ինչպես նաև ադրբեջանցի և բելառուս նախարարների բանակցությունների՝ մինչ այժմ չհրապարակված կադրեր: Ռեպորտաժի հեղինակները հատուկ ուշադրություն են դարձրել, թե ինչ ջերմորեն է Լուկաշենկոն ընդունել և ճանապարհել Իլհամ Ալիևին: Հաղորդավարը նշում է, որ այդ կադրերի
ԵԱՀԿ դիտորդական խումբ. «Քարոզարշավը սկսվել է այսօր, սրանից հետո հնարավոր է խախտումներ եւ բացահայտումներ, որոնք մենք հետո կզեկուցենք»
Այսօր պաշտոնապես մեկնարկեց ՀՀ ԱԺ արտահերթ ընտրությունների քարոզարշավի մեկնարկը: Հիշեցնենք, որ ընտրություններին մասնակցում է 11 քաղաքական ուժ: Երկրում դիտորդական առաքելություն իրականացնելու համար նոյեմբերի 12-ից ՀՀ նախագահի հրավերով Հայաստանում է գտնվում ԵԱՀԿ ժողովրդավարական հաստատությունների դիտորդական խումբը: Լոռու մարզում խմբի ղեկավարը Ուշուլա Գարցեգն է. «Մինչեւ այսօր մենք հիմնականում կենտրոնացել ենք գրանցման գործընթացի վրա: Եվ քանի որ քարոզարշավը
Կազմակերպությունները չունեն պատշաճ գործող ինտերնետային կայքեր. Հայտարարություն «կեղծ» դիտորդական առաքելությունների վերաբերյալ
Ընտրությունների ընթացքում քաղաքացիական հասարակության կազմակերպությունների կողմից իրականացվող դիտորդական առաքելության նպատակն ընտրական գործընթացների վերաբերյալ հավաստի տեղեկությունների հավաքագրումն է և դրանց հիման վրա անկախ եզրակացության կազմումը: Չափազանց կարևոր է, որ դիտորդական առաքելությունը լինի չեզոք և անկողմնակալ, զերծ մնա ընտրություններին մասնակցող որևէ կուսակցության/դաշինքի կամ թեկնածուի օգտին քարոզչություն կամ հակաքարոզչություն կատարելուց և հանրությանը տրամադրի օբյեկտիվ տեղեկություններ ընտրությունների մասին: Ընտրությունների
Պատգամավորության թեկնածու մարզպետը չվճարվող արձակուրդի մեջ է
Նա ռեյտինգային ընտրակարգով պատգամավորության թեկնածու է


















































