Լրահոս
Օրվա լրահոսը

28-ամյա երիտասարդն իրենց տանը կախվել է

Նոյեմբեր 27,2018 12:09

Այսօր՝ նոյեմբերի 27-ին  ժամը 10-ի սահմաններում  տնեցիները հայտնաբերել են Հաղթանակ գյուղի 28-ամյա բնակչի դին: Մահացածի ընտանիքը զբաղվում  է գյուղատնտեսությամբ, տան  2 տղաները Ռուսաստան արտագնա աշխատանքի են մեկնել, 3-րդ տղան խնամել է իր հիվանդ մորը: Հաղթանակից հայտնում են, որ ընտանիքը վերջերս Բագրատաշենում  տուն է  գնել:

Երիտասարդն առողջական որեւէ խնդիր չի ունեցել:  Նա կախվել է մոտավորապես ժամը 6-ի սահմաններում, հակավորման թելով, իր սենյակի լուսավորման ջահից: Հաղթանակցիների տեղեկություններով՝  չամուսնացած  երիտասարդը ընկերական մեծ շրջապատ չուներ, շփվելու  հակում չուներ:

Դեպքի վերաբերյալ հայտնել են ոստիկանության Նոյեմբերյանի բաժին, քննություն է կատարվում:

Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930