Լրահոս
Օրվա լրահոսը

ԵԱՀԿ դիտորդական խումբ. «Քարոզարշավը սկսվել է այսօր, սրանից հետո հնարավոր է խախտումներ եւ բացահայտումներ, որոնք մենք հետո կզեկուցենք»

Նոյեմբեր 26,2018 23:30

Այսօր պաշտոնապես մեկնարկեց ՀՀ ԱԺ արտահերթ ընտրությունների քարոզարշավի մեկնարկը: Հիշեցնենք, որ ընտրություններին մասնակցում է 11 քաղաքական ուժ: Երկրում դիտորդական առաքելություն իրականացնելու համար նոյեմբերի 12-ից ՀՀ նախագահի հրավերով Հայաստանում է գտնվում ԵԱՀԿ ժողովրդավարական հաստատությունների դիտորդական խումբը:

Լոռու մարզում խմբի ղեկավարը Ուշուլա Գարցեգն է. «Մինչեւ այսօր մենք հիմնականում կենտրոնացել ենք գրանցման գործընթացի վրա: Եվ քանի որ քարոզարշավը սկսվել է այսօր, սրանից հետո հնարավոր է խախտումներ եւ բացահայտումներ, որոնք մենք հետո կզեկուցենք: Այս պահին չունենք հատուկ ասելիք, կապված մարզերի հետ»:

Գարցեգը տվյալներ չցանկացավ փոխանցել, նշելով, որ վաղը կհրապարակեն առաջին միջանկյալ հաշվետվությունը, որտեղ կներկայացնեն առաջին տպավորություններն ու դիտարկումների արդյունքները. «Մենք իրավունք չունենք մինչեւ մեր պաշտոնական զեկույցը ներկայացնելը մեր բացահայտումների մասին բարձրաձայնենք եւ խոսենք, որովհետեւ մեր առաքելությունն էլ ունի իր կանոնները: Մենք այստեղ ենք դիտարկելու թե ՀՀ-ն հետեւում է իր տեղական օրենքներին եւ միջազգային չափորոշիչներին, թե ոչ: Նույն ձեւով մենք ունենք մեր առաքելության ներքին կանոնները, որ իրավունք չի տալիս մեզ մեր բացահայտումների մասին առանձին ներկայացնել»:

Դիտորդական առաքելություն իրականացնող խմբի մեջ են մտնում ԵԱՀԿ կազմի մեջ մտնող 11 երկրների ներկայացուցիչներ: Իսկ ընտրությունների օրը նրանց կմիանան եւս 200 կարճաժամկետ դիտորդներ:

Տաթեւիկ ՂԱԶԱՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Նոյեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930