Լրահոս
Օրվա լրահոսը

Փաշինյանը՝ ՀՀԿ-ականներին. «Սասուն Միքայելյանի մարմնում ձեր քաշի չափ«ասկոլկա» կա»

Նոյեմբեր 27,2018 13:48

«Սասուն Միքայելյանը միտքը ձեւակերպել է, հետո՝ պարզաբանել: Բանը հասել է նրան, որ որոշ ՀՀԿ-ականներ՝ Շուշան Պետրոսյան, Արմեն Աշոտյան, Արցախյան ազատամարտը, ուշադիր լսեք, որոշել են պաշտպանել Սասուն Միքայելյանից»,-Սպիտակում այսօր նախընտրական քարոզարշավի ժամանակ անդրադառնալով ազատամարտիկ, «Իմ քայլը» դաշինքի պատգամավորի թեկնածու Սասուն Միքայելյանի՝ քննադատված հայտարարությանը, ասաց ՀՀ վարչապետի ժամանակավոր պաշտոնակատար, «Իմ քայլը» դաշինքի առաջնորդ Նիկոլ Փաշինյանը: Հիշեցնենք, որ դեկտեմբերի 9-ին տեղի կունենան արտահերթ ԱԺ ընտրությունները:

Փաշինյանը շարունակեց միտքը. «Տո ձեր քաշի չափ Սասուն Միքայելյանի մարմնում ասկոլկա կա… դուք այդ ումի՞ց եք պաշտպանում, դուք, որ երկար տարիներ բերաններդ ջուր առած՝ ղեկավարել եք բանակի թալանը, հիմա էլ եղունգներով ուզում եք պաշտպանել բանակը թալանելու ձեր իրավունքը: Թույլ չեմ տալու: Չեմ հիշում, որ որոշները, այդ թվում՝  Արցախում, որեւէ նախադասություն ասած լինեն այն ժամանակ, երբ պարզվեց, որ Մանվել Գրիգորյանը զինվորի հացը գողացել եւ կերակրել է իր արջերին-շներին»:

Նիկոլ Փաշինյանը հարց ուղղեց Սասուն Միքայելյանին քննադատողներին. «Բա ո՞ւր էիք այդ ժամանակ, ա՛յ ազատամարտի «պաշտպաններ»:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930