Օրվա լրահոսը

Դպրոցից ԲՈՒՀ անցումը պետք է շատ սահուն լինի. Յուրի Սաֆարյան

Կրթության ազգային ինստիտուտի փոխտնօրեն Յուրի Սաֆարյանի խոսքը «Բարեփոխումների աջակցության հանրային նախաձեռնության» կազմակերպած «Հանրակրթության ոլորտի խնդիրները եւ լուծումները» թեմայով հանդիպում-քննարկման ժամանակ Ես եղել եմ տարբեր երկրների հայտնի համալսարաններում: Ի՞նչ տարբերություն կա նրանց եւ մեր կրթության մոդելների մեջ: Դպրոցական նստարանից մենք մեր երեխաներին չենք վարժեցնում կյանքին: Պարտադրում ենք շատ բարդ ծրագրեր, որի պատճառով էլ շատ երեխաները դուրս

Նոր հենասյուների հիման վրա պետք է ձեւավորել կրթության նոր տեսլականը. Լիլիթ Նազարյան

«Բաց հասարակության հիմնադրամ» ազգային կրթության ծրագրի պատասխանատու Լիլիթ Նազարյանի խոսքը «Բարեփոխումների աջակցության հանրային նախաձեռնության» կազմակերպած «Հանրակրթության ոլորտի խնդիրները եւ լուծումները» թեմայով հանդիպում-քննարկման ժամանակ Շատ է խոսվում երեխաների մասին, բայց ես շատ խիստ կասկածներ ունեմ, թե նախարարությունում որեւէ մեկը տեղյակ է արդյո՞ք միջին վիճակագրական երեխայի պատկերից՝ մարզից մարզ կտրվածքով: Կարծում եմ, կարեւոր է ճանաչել երեխային, ունենալ

Մանկավարժները պետք է հասկանան, թե ինչպե՞ս կարելի է մոտիվացնել այսօրվա աշակերտին. Գոռ Հարությունյան

Մանկավարժ Գոռ Հարությունյանի խոսքը «Բարեփոխումների աջակցության հանրային նախաձեռնության» կազմակերպած «Հանրակրթության ոլորտի խնդիրները եւ լուծումները» թեմայով հանդիպում-քննարկման ժամանակ Այսօրվա մանկավարժը եռաչափ մոդելով աշխատելու խնդիր ունի, որտեղ կարեւոր օղակներ են երեխան, ծնողը եւ ուսուցիչը: Օրինակ, բոլոր երեխաների ձեռքին կան սմարթֆոններ, պետք է գալ համաձայնության, որ այդ սմարթֆոնները դասապրոցեսի ընթացքում չլինեն երեխայի ձեռքում, որովհետեւ դա շեղում է երեխային:

Երեխան դպրոցում ոչ թե սերտել պետք է սովորի, այլ ապրել ու զգալ. Արա Աթայան

«Արեգնազան» կրթահամալիրի ուսուցիչ Արա Աթայանի խոսքը «Բարեփոխումների աջակցության հանրային նախաձեռնության» կազմակերպած «Հանրակրթության ոլորտի խնդիրները եւ լուծումները» թեմայով հանդիպում-քննարկման ժամանակ  Կրթության ոլորտում մեր առաջնային խնդիրն այն է, որ չունենք բազմազանություն: Սա լճացման երաշխիքներ է ստեղծում: Համակարգը, որտեղ չկա բազմազանություն, որտեղ դպրոցները ուրիշ դպրոցների հետ համեմատվելու եզր չունեն, ըստ իս, դատապարտված է ճահիճ դառնալու: Հետեւաբար պետք է

Հայաստանում կրթական հեղափոխություն կլինի, եթե լավագույն մանկավարժները դառնան դասվարներ. Սերոբ Խաչատրյան

Կրթության փորձագետ Սերոբ Խաչատրյանի խոսքը Բարեփոխումների աջակցության հանրային նախաձեռնության» կազմակերպած «Հանրակրթության ոլորտի խնդիրները եւ լուծումները» թեմայով հանդիպում-քննարկման ժամանակ Հայտնի գրող Անդրեյ Ժիդն ասում էր՝ մի հավատացեք այն մարդկանց, որոնք գտել են լուծումները, հավատացեք մարդկանց, ովքեր որոնում են լուծումները: Կրթության մեջ առաջարկված առանձին լուծումները, ըստ իս, չեն աշխատելու: Մեզ պետք է բազմամասնագիտական կայուն մի խումբ, որտեղ

Հայաստանում պետք է լինեն երեք տեսակի դպրոցներ. Հայկազն Նավասարդյան

Արտաշես Շահինյանի անվան ֆիզմաթ դպրոցի տնօրեն Հայկազն Նավասարդյանի խոսքը Բարեփոխումների աջակցության հանրային նախաձեռնության» կազմակերպած «Հանրակրթության ոլորտի խնդիրները եւ լուծումները» թեմայով հանդիպում-քննարկման ժամանակ Հանրակրթության մեջ խնդիրները շատ են՝ 12-ամյա կրթությունը, ուսուցիչների կրթական մակարդակը, ծրագրերը, ուսպլանները եւ այլն: Կարեւորագույն խնդիրը, ըստ իս, սակայն այն է, որ բոլոր դպրոցները չափվում են նույն օրենքներով: 1400 հանրակրթական դպրոցները ենթարկվում են

Երեխան դպրոցում երջանիկ պետք է լինի. «Այբ» դպրոցի տնօրեն

«Այբ» դպրոցի տնօրեն Արամ Փախչանյանի խոսքը «Բարեփոխումների աջակցության հանրային նախաձեռնության» կազմակերպած «Հանրակրթության ոլորտի խնդիրները եւ լուծումները» թեմայով հանդիպում-քննարկման ժամանակ  Հանրակրթության ոլորտում խնդիրները շատ են. Առանձնացնեմ հիմնական կետերը: Հանրակրթությունը չունի հստակ զարգացման միտում, ճանապարհ: Չափորոշիչների, ծրագրերի եւ վերջնարդյունքների խզվածություն կա: Ոչ պակաս կարեւոր խնդիրից են նաեւ ուսուցիչների ոչ բավարար որակավորումը, ֆինանսավորման պակասը, դպրոցների բավարար պայմաններ չունենալը

Ինչո՞ւ էր արտասվում ադրբեջանցի մարզիկը (տեսանյութ)

Հունահռոմեական ըմբշամարտի աշխարհի առաջնությունում Հայաստանի ազգային հավաքականի անդամ 87 կգ քաշային Արթուր Շահինյանը բրոնզե մեդալի համար գոտեմարտում 6:1 հաշվով հաղթեց ադրբեջանցի Իսլամ Աբբասովին: Սպորտում միշտ մեկը հաղթում է, մյուսը՝ պարտվում: Բայց տանուլ տված ադրբեջանցին, որին գորգի մրցավարն անընդհատ ոչ մարզական մանր արարքների համար անընդհատ դիտողություն էր անում, դեռ գոտեմարտը չավարտված հենց մրցագորգում ողբերգության մի այնպիսի

Ոչ մի կրթական մոդել աշխարհում իդեալական չէ. Արուսյակ Հայրապետյան

Անատոլ Ֆրանսի անվան ֆրանսիական դպրոցի հասարակական կապերի պատասխանատու Արուսյակ Հայրապետյանի խոսքը «Բարեփոխումների աջակցության հանրային նախաձեռնության» կազմակերպած «Հանրակրթության ոլորտի խնդիրները եւ լուծումները» թեմայով հանդիպում-քննարկման ժամանակ Այս քննարկման ժամանակ ինձ ավելի հետաքրքիր է լսել, թե որոնք են խնդիրները, թե ինչքանով են դրանք նման ու տարբեր այն խնդիրներից, որ կան մեր համակարգում: Ֆրանսիական դպրոցը միակն է Հայաստանում, որտեղ

Կրթության վրա ծախսվող գումարների տրամաբանությունը պետք է փոխեալ. Վահագն Պողոսյան

«Ինստիգեյթ»-ի հիմնադիր Վահագն Պողոսյանի խոսքը «Բարեփոխումների աջակցության հանրային նախաձեռնության» կազմակերպած «Հանրակրթության ոլորտի խնդիրները եւ լուծումները» թեմայով հանդիպում-քննարկման ժամանակ Այսօր մեր առաջնահերթությունների ցանկում, ցավոք, չի մտնում մեր երեխաների երջանկությունը: Մենք մանկապարտեզից սկսած հոգ չենք տանում նրանց հոգեվիճակի ներդաշնակ զարգացման մասին: Ծնողները զուտ կենցաղային նպատակներ ունեն երեխաների հետ կապված.  նա պետք է դպրոցը ավարտի, համալսարան ընդունվի եւ

Արմեն Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Չեխիայի նախագահ Միլոշ Զեմանին

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր շնորհավորական ուղերձ է հղել Չեխիայի Հանրապետության նախագահ Միլոշ Զեմանին՝ երկրի Ազգային օրվա առթիվ: Նախագահ Արմեն Սարգսյանը վստահություն է հայտնել, որ Հայաստանի և Չեխիայի միջև առկա համագործակցությունն ավելի կամրապնդվի, իսկ քաղաքական երկխոսության շարունակականությունը կնպաստի երկու երկրների միջև առկա միջպետական հարաբերությունների հետագա զարգացմանը: ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի

Արթուր Ալեքսանյանը չներկայացավ բրոնզի համար գոտեմարտին

Բուդապեշտում ավարտվեց հունահռոմեական ըմբշամարտի աշխարհի առաջնությունը, որտեղ Հայաստանի հավաքականն ի դեմս Մաքսիմ Մանուկյանի եւ Արթուր Շահինյանի նվաճեց ընդամենը երկու բրոնզե մեդալ: Մեր երկրին երրորդ բրոնզը բերելու հնարավորություն ուներ նաեւ Արթուր Ալեքսանյանը, սակայն այսօր նա անհայտ պատճառով չներկայացավ մրցագորգ, ու հաղթանակն առանց պայքարի շնորհվեց նրա մրցակից իրանցի ըմբիշին: Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Խճուղավազք՝ նվիրված Երեւանի 2800-ամյակին

Այսօր տարբեր տարիքային խմբերի շուրջ 150 սիրողական վազորդներ մրցեցին Ծիծեռնակաբերդի ծառուղիներում: Նախաձեռնության հեղինակը Հայաստանի հավաքականի նախկին անդամ Ամալյա Շառոյանն է, որը որպես մարզիչ-մանկավարժ վերջերս  վերապատրաստվել է Գերմանիայում: Նա Aravot.am-ի հետ զրույցում ասաց. «Այս միտքը ծնվեց երեխաների մեջ աթլետիկայի նկատմամբ սեր արթնացնելու համար: Այլ երկրներում հատկապես երեխաների համար այսպիսի մեկնարկներ շատ են կազմակերպվում: Այս առումով մեր

«Ե՛վ զարմացած եմ, և՛ ուրախ»․ Շիրակի փոխմարզպետի տպավորությունը՝ նորածին երկվորյակների մոր հետ հանդիպումից

Շիրակի փոխմարզպետ Սոֆյա Հովսեփյանը, որը բազմաթիվ գրավոր դիմումներ էր ստացել «Ֆրիտյոֆ Նանսենի անվան երեխաների խնամքի պաշտպանության թիվ 2 գիշերօթիկ հաստատության» բակում հայտնված նորածին երկվորյակներին որդեգրելու խնդրանքով, երեկ շփվելով երեխաների մոր հետ, Ֆեյսբուքյան իր էջում կիսվել է տպավորություններով։ «Հարգելիներս, այսօր հանդիպեցի երկվորյակ երեխաների մայրիկի հետ: Միասին եղանք և՛ ոստիկանական բաժանմունքում, և՛ մանկատանը: Բավականին աշխատանք պետք է,

Սվիտալսկի. Եվրամիությունը մեծապես կարեւորում է Հայաստանում անիմացիոն ֆիլմերի վերածնունդը

Այսօր ցուցադրվեց «Մահացել է մարդ» ֆրանսիական ֆիլմը

Խստորեն դատապարտում ենք բռնության ու անհանդուրժողականության այս զազրելի դրսևորումը. Նիկոլ Փաշինյանը՝ Դոնալդ Թրամփին

Նիկոլ Փաշինյանը ցավակցական հեռագիր է հղել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին Փիթսբուրգի սինագոգում տեղի ունեցած ողբերգության կապակցությամբ Նիկոլ Փաշինյանը ցավակցական հեռագիր է հղել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին Փիթսբուրգի սինագոգում տեղի ունեցած ողբերգության կապակցությամբ, որի հետևանքով զոհվել են մեկ տասնյակից ավելի մարդիկ: Ցավակցական հեռագրում, մասնավորապես, ասված է. «Խոր ցավով տեղեկացանք Փիթսբուրգի սինագոգում մեկ տասնյակից ավել անմեղ մարդկանց

Բակո Սահակյանը՝ Բերձորի ծառատունկին

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը հոկտեմբերի 28-ին Բերձոր քաղաքում մասնակցել է Երեւանի պետական համալսարանի 100-ամյակի կապակցությամբ կազմակերպվող ծառատունկին: Նախագահը գոհունակությամբ նշել է, որ Բերձորում նման միջոցառումների անցկացումը դարձել է ավանդական, ինչն իր յուրահատուկ ներդրումն ունի քաղաքի շենացման ու բարեկարգման գործում: ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ          ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԳԼԽԱՎՈՐ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

Փոխվարչապետը դատական հայց է ներկայացրել ընդդեմ politik.am-ի

ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել և տեղեկացրել, որ պատրաստվում է դատական հայց ներկայացնել՝ ընդդեմ politik.am-ի՝ իրեն զրպարտելու համար։ Նա գրել է․ «Սիրելի՛ ընկերներ, Վստահ եմ բոլորդ շատ լավ գիտեք, որ մեր կառավարությունը մեծ կարևորություն է տալիս ազատ մամուլին։ Որևէ մեկը չի կարող թերագնահատել ԶԼՄ-ների դերը ժողովրդավարական հասարակության կերտման և ամրապնդման

Տիգրան Ավինյան. Հայաստանում տեղի ունեցած հեղափոխությունը նաեւ տեղեկատվական տեխնոլոգիաների շնորհիվ էր (տեսանյութ)

Փոխվարչապետի պաշտոնակատարը վստահեցրեց, որ ՏՏ-ն շարունակելու  են մեր կյանքում բարելավվել:

«Երբ տեսա փոքրիկիս, պիտի ուշաթափվեի, հասկացա, որ Վիտյաս է վերածնվել»․ասում է ապրիլյան պատերազմում զոհված Վիկտորի հայրը (տեսանյութ, ֆոտոշարք)

Ինչպես տեղեկացրել ենք, երեկ երեկոյան, ժամը 21․00 սահմաններում Գյումրու «Մոր ու մանկան» ավստրիական հիվանդանոցում ծնվել է ապրիլյան պատերազմի ժամանակ Թալիշում նահատակված Վիկտոր Յուզիխովիչի եղբայրը։ Անունը ի պատիվ Վիկտորի՝ Վիտյա են դրել։ Ծնողները հուզմունքից մերթ լաց էին լինում, մերթ ուրախությունից ժպտում։ Բժիշկը՝ Արմեն Մկրտչյանը պատմեց, որ հերոսի մայրը չի իմացել, որ հղի է։ «Տիկին Աննան 14

Պաշտպանության նախարարը՝ Բոլթոնի առաջարկած զենքի մասին (տեսանյութ)

Պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը պատասխանելով Aravot.am-ի հարցին, թե ՀՀԿ ընդդիմադիր գործիչները պարբերաբար նշում են, որ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի միջև Դուշանբեում ձեռք բերած պայմանավորվածությունը չի պահպանվում և որ կրակոցների ինտենսիվությունը չի նվազել, Դավիթ Տոնոյանն ասաց. «Ես պաշտոնապես հայտարարում եմ, որ այս պահին ամենանվազ վիճակում են հրադադարի խախտումները և դա, որոշակիորեն պայմանավորվածությունների արդյունք

Առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում

Հանրապետության տարածքում` Հոկտեմբերի 28-ի ցերեկը, 29-31-ը, նոյեմբերի 1-2-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Նոյեմբերի 1-ի ցերեկը Լոռիում, Տավուշում, Սյունիքում և Արցախում սպասվում են թույլ տեղումներ: Քամին՝ հյուսիս-արևմտյան՝ 3-8 մ/վ: Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի: Երևան քաղաքում՝ Հոկտեմբերի 28-ի ցերեկը, 29-31-ը, նոյեմբերի 1-2-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։ ՀՀ ԱԻՆ

«Գազպրոմ Արմենիա»-ի պարզաբանումը ցույց է տալիս, որ սակագնի կամ եթե կուզեք զեղչի հիմքում 15$-ն է». Միքայել Մելքումյան

ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ, Գազի և էլեկտրաէներգիայի սակագների հարցով ԱԺ Քննիչ հանձնաժողովի նախագահ Միքայել Մելքումյանը հաղորդագրություն է տարածել՝ պատասխանելով «Գազպրոմ Արմենիա» ընկերության՝ ավելի վաղ արված հայտարարությանը, թե ընկերությունը երբեք 135 դոլարով բնական գազ չի գնել: Միքայել Մելքումյանի հաղորդագրության մեր մասնավորապես նշված է. «Նախ ողջունում եմ, որ «Գազպրոմ Արմենիա»-ն ստացել է ՀՀ Ազգային ժողովի քննիչ հանձնաժողովի հարցաշարը: Հիանալի

Արտաշատի տարածաշրջանն այսուհետ կսպասարկի հիմնանորոգված բարձրակարգ հիվանդանոց

Առողջապահության նախարարի պաշտոնակատար Արսեն Թորոսյանի և Համաշխարհային բանկի հայաստանյան գրասենյակի ղեկավար Սիլվի Բոսութղոյի, Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանի մասնակցությամբ տրվել է Արտաշատի հիմնանորոգված բուժկենտրոնի շահագործման մեկնարկը: Բուժկենտրոնը հիմնանորոգվել է Համաշխարհային բանկի վարկային միջոցներով` «Առողջապահական ծրագրերի իրականացման գրասենյակ» պետական հիմնարկի կողմից: «Այսօր շահագործման ենք հանձնում ևս մեկ մարզային, ժամանակի պահանջներին համապատասխան բժշկական հաստատություն: Սա նշանակում է, որ 

«Թաքնված երազները»` Թբիլիսիի Բեմանկարչական բիենալեում (ֆոտոշարք)

Արդեն երկրորդ տարին է, ինչ Հայաստանը մասնակցում է Թբիլիսիում անցկացվող բեմական դիզայնի բիենալեին, որը կազմակերպվում է «Վալերիան Գունիա» երիտասարդ թատերական գործիչների միության եւ OISTAT –ի Վրաստանի ազգային կենտրոնի կողմից։ Բիենալեի գլխավոր նպատակը երիտասարդ բեմանկարիչների համար առաջխաղացման ու զարգացման հնարավորություն ստեղծելն է։ Հոկտեմբերի 11-16-ը կայացած Բիենալեին այս տարի մասնակցում էին ներկայացուցիչներ 7 երկրներից՝ Վրաստանից, Հայաստանից, Ադրբեջանից,

Նոր իշխանության ակտիվ գաղափարակիր որոշ գործիչների մոտ նախ երևացին «Դու ո՞վ դարձար, որ քննադատես, դու՛, որ 1000 դրամով բանակ էիր պահում» մակարդակի փաստարկներ. Ռուբեն Մելիքյան

Երեկ առավոտյան Վիգեն Սարգսյանը հրապարակել էր քաղաքական խոսք պարունակող քննադատական նյութ, որտեղ բարձրացնում էր ՀՀ արտաքին քաղաքականությանը վերաբերող մի շարք հարցեր՝ փաստարկված ու դետալացված ձևով։ Պարոն Սարգսյանի շատ հարցադրումներ իմ մոտ էլ էին առաջացել, և ես սպասում էի հետաքրքիր բովանդակային բանավեճի։ Սակայն, ցավոք, իմ սպասումները չարդարացան։ Նոր իշխանության ակտիվ գաղափարակիր որոշ գործիչների մոտ նախ երևացին

Բնակարանում հայտնաբերվել է ԱԺ պատգամավոր էդմոն Մարուքյանի վարորդի դին. shamshyan.com

Երեկ երեկոյան ժամը 20:40-ի սահմաններում Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության 9-11 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի Ամառանոցային 2-րդ տարածքի տներից մեկի բնակիչը չի արձագանքում դռան և հեռախոսազանգերին: Ինչպես հայտնում է ֆոտոլագրող Գագիկ Շամշյանը, դեպքի վայր են մեկնել հրշեջ-փրկարարական ջոկտաը՝ 1 մարտական հաշվարկով: Ժամանել է նաև Երևանի 1-03 շտապօգնության բժիշկների թիվ

Հայաստանն առանց Շառլ Ազնավուրի

Չնայած Շառլ Ազնավուրը երբևէ Հայաստանում չի ապրել, այդուհանդերձ դժվար է պատկերացնել Հայաստանն առանց Շառլ Ազնավուրի: Հայաստանում Շառլ Ազնավուրին ոչ միայն պարզապես հայ են համարում, այլեւ համարում են մեծագույն հայ: Ֆրանսիայում էլ Շառլին ֆրանսիացի են համարում: Մեծ ֆրանսիացի: Եթե վրացիներին մնար, նրանք ևս Շառլ Ազնավուրին վրացի կհամարեին: Պատճառը ոչ միայն այն է, որ Շառլի ծնողները ծագումով

Կարամելա-շոկոլադային քաղցրավենիք՝ «Թվիքս»

Շատ համեղ եւ շատ հագեցնող այս խմորեղենը հեշտ է պատրաստել, եւ շատ հարմար է այն դեպքերում, երբ թխելու հնարավորություն չկա: Սա, այսպես կոչված, սառը տորթերից է: Անհրաժեշտ մթերքները Թխվածքաբլիթ-300 գրամ Ընկույզ-50 գրամ (պարտադիր չէ) Կարագ-150 գրամ Կարամելի համար Խտացրած կաթ- 1 տուփ Կարագ-100 գրամ Վանիլի մզվածք-1 ճաշի գդալ (պարտադիր չէ) Ջնարակի (գլազուրի) համար Դառը շոկոլադ

Լրահոս

Օրացույց
Հունվար 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ    
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031