Լրահոս
Օրվա լրահոսը

Խճուղավազք՝ նվիրված Երեւանի 2800-ամյակին

Հոկտեմբեր 28,2018 20:45

Այսօր տարբեր տարիքային խմբերի շուրջ 150 սիրողական վազորդներ մրցեցին Ծիծեռնակաբերդի ծառուղիներում:

Նախաձեռնության հեղինակը Հայաստանի հավաքականի նախկին անդամ Ամալյա Շառոյանն է, որը որպես մարզիչ-մանկավարժ վերջերս  վերապատրաստվել է Գերմանիայում: Նա Aravot.am-ի հետ զրույցում ասաց. «Այս միտքը ծնվեց երեխաների մեջ աթլետիկայի նկատմամբ սեր արթնացնելու համար: Այլ երկրներում հատկապես երեխաների համար այսպիսի մեկնարկներ շատ են կազմակերպվում: Այս առումով մեր մոտ աթլետիկան խեղճ վիճակում է. Սպորտի թագուհի մարզաձեւի նկատմամբ  երեխաների մեջ սեր ու ցանկություն չկա, մասսայական ու առողջ ապրելակերպի մեկնարկներ հազվադեպ են կազմակերպվում: Ուզում եմ, որպեսզի աթլետիկան էլ ակտիվանա, ինչպես ֆուտբոլն ու մյուս մարզաձեւերը:

Առաջին անգամ անցկացվող սիրողական այս միջոցառման առիթը Երեւանի 2800-ամյակն է: Մենք հայտեր ուղարկել ենք մարզեր, Գյումրի, Վանաձոր, Արտաշատ, աթլետիկայի մարզադպրոցներ եւ Արցախ: Շատերն արձագանքել են, ու այսօր մեկնարկի կելնի, կարծում եմ, 150-ից ավելի մարդ: Ի դեպ, վազելու հայտ ներկայացրել են նաեւ այլ մարզաձեւերի՝ ըմբշամարտի, բռնցքամարտի, լողի ներկայացուցիչներ: Լինելու են վեց տարիքային խմբի մեկնարկներ: Յուրաքանչյուր տարիքային խումբ  կհաղթահարի իր համար սահմանված մրցատարածությունը: Բոլոր հաղթողներին (բացի փոքրերից) եւ մրցանակակիրներին հանձնելու ենք մեդալ, դիպլոմ եւ դրամական պարգեւ, իսկ երեխաներին դրամի փոխարեն՝ մարզահագուստ»:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031