Օրվա լրահոսը
Թվում է, թե իսկապես խորհրդարանական ընտրության յուրօրինակ մանրակերտ է, սակայն տվյալ պարագայում հարկավոր է նկատի ունենալ մի հանգամանք. «Ժամանակ»
Երևանի ավագանու արտահերթ ընտրությունն ավելի ու ավելի հաճախ է սկսել դիտարկվել իբրև խորհրդարանական արտահերթ ընտրության հնարավոր, թեկուզ պայմանական, հարաբերական, բայց մանրակերտ: Թե՛ մեկ, թե՛ մյուս ընտրությունը դեռևս չեն էլ վերածվել նախընտրական պաշտոնական գործընթացի, թեև կարծես թե աներկբա է, որ դրանք տեղի են ունենալու: Բայց, բոլոր դեպքերում, «մանրակերտային» կապն այլևս անքակտելի է: Երևանի ավագանու արտահերթ ընտրությանը
Մի ամբողջ Պետական վերահսկողական ծառայություն ընկել է ոստիկանական պաշտոնաթող գեներալների… «գոլդ համարների» հետեւից. «Հայոց աշխարհ»
Բայց, Աստծո սիրույն, դա անգամ ոստիկանապետի մակարդակի հարց չէ, առավելագույնը՝ ՃՈ պետի հրահանգով կարգավորվող խնդիր է:
Ինչ-որ իմաստով պատերազմի նախաձեռնությունը Ադրբեջանի ձեռքում է, բայց մենք կարող ենք (պարտավոր ենք) վերցնել պատերազմի զսպմա՛ն նախաձեռնությունը. Վահե Հովհաննիսյան
Պետության շահն է պահանջում, որ գործող իշխանությունն այս խնդրով շփվի Լևոն Տեր-Պետրոսյանի, Ռոբերտ Քոչարյանի, Սերժ Սարգսյանի, Վարդան Օսկանյանի, Վիգեն Սարգսյանի, Էդիկ Նալբանդյանի, Սամվել Բաբայանի հետ։
Մտադրություն ունեն հասնել «Սևանա լճի մասին» օրենքում լճից ջրի բացթողման սահմանված առավելագույն ծավալի (մինչև 170 մլն խորանարդ մետր) ավելացման 100 մլն խմ-ով. «Իրատես»
Պարզվում է, նոր Հայաստանի իշխանավորներից ոմանք նույնպես, ինչպես և իրենց նախորդները, չեն հասկանում Հայաստանի և, ընդհանրապես, ողջ տարածաշրջանի համար Սևանա լճի մակարդակի նվազեցում թույլ չտալու կարևորությունն ու հրամայական անհրաժեշտությունը, լճի մակարդակի նվազեցման աղետալի հետևանքները, կամ էլ, հասկանալով հանդերձ, արհամարհում են լիճը որպես արժեք, ավելին` որպես ՀՀ բնակչության անվտանգության ու նույնիսկ գոյության գրավական: ՀՀ վարչապետ Նիկոլ
Որքան էլ հայկական կողմի այժմյան դիրքորոշումը ՌԴ-ին կամ այլ երկրի համար ընդունելի չլինի, միեւնույն է, նրանք պարտավոր են հաշվի նստել իրավիճակի հետ. «Ժողովուրդ»
Թեեւ ՌԴ նախագահը երեկ հեռախոսազրույց ունեցել է նաեւ ԵԱՏՄ անդամ մյուս պետությունների ղեկավարների՝ Բելառուսի նախագահ Լուկաշենկոյի եւ Ղազախստանի նախագահ Նազարբաեւի հետ, սակայն Փաշինյանի հետ զրույցն ուշագրավ էր Հայաստանում վերջին իրադարձությունների համատեքստում։ Ինչպես հայտնի է, Փանիկ գյուղում 102-րդ ռուսական ռազմաբազայի անակնկալ զորավարժությունները մեծ աղմուկ հանեցին ու միանշանակ չընդունվեցին Հայաստանում։ Ավելին՝ հարկ եղավ, որպեսզի հայկական կողմը բարձր
Արա Բաբլոյանի պահվածքը վրդովվեցրել է. «Գոնե մի քիչ արդարանալու տեղ ունե՞ս այդ քայլը որ անում ես, թե՞ քեզ պետք էր քո տիրոջը հաճոյանալ»
Մանվել Ղազարյանին վրդովվեցրել է Արա Բաբլոյանի պահվածքը. «Արա Բաբլոյանը երկնքից էր իջել, թեւերն էլ ամպոտ էին, հա՞, էնքան անմեղ էր, Նիկոլ Փաշինյանին մեղադրում էր անչափահասների իրավունքների խախտման մեջ: Ուղղակի մարդ պետք է մի քիչ չափ ու սահմանի զգացողություն ունենա, պետք է ամաչի իր արածների համար, առաջին հերթին ինքն իրենից մի հատ պահանջի, որ այս քայլը ես անում եմ, ինչքան մարդ ինձ ամոթանք կտա»:
Կրակոցներ Էրեբունիում․ հանգամանքները պարզվում են
Հուլիսի 23-ին՝ ժամը 23.10-ին, «Էրեբունի» բժշկական կենտրոնից ոստիկանության Էրեբունու բաժին հաղորդում է ստացվել, որ «հրազենի վնասվածք, տրավմատիկ շոկ» ախտորոշմամբ բուժօգնության է տեղափոխվել 27-ամյա մի երիտասարդ։ Ահազանգով մեկնած ոստիկանության տարբեր ստորաբաժանումների ծառայողները պարզել են, որ Տիտոգրադյան փողոցում՝ «Էրեբունի» բժշկական կենտրոնի մոտակայքում, դեռևս անձը չպարզված մեկը, երիտասարդին հայհոյել, հարվածել, նաև հրազենով նրա ուղղությամբ մի քանի անգամ կրակել
Օֆշորում գրանցված հանք շահագործող եւ հանքաքարը վերավաճառող ընկերությունները սերտորեն փոխկապակցված են. «Հայկական ժամանակ»
Տարիներ շարունակ նախկին բարձրաստիճան պաշտոնյաները մտածել են ոչ թե բնությանը նվազագույն վնասներ հասցնելով առավելագույն բյուջետային մուտքեր ստանալու մասին, այլ մտածել են, թե ինչպես անեն, որ հնարավորինս շատ փող «վաստակեն» իրենց անձնական բյուջեի համար։ Ու, պետք է խոստովանել, որ ստեղծվել են բազմաքայլ սխեմաներ այդ փողը «վաստակելու»։ Այդ սխեմաների սկիզբը լիցենզավորումների փուլն էր։ Ամենաբարձր պաշտոնյաների ամենամերձավոր, նրանց
Վթարային ջրանջատում Երեւանում ու Վայոց ձորում հուլիսի 24-ին
Վեոլիա Ջուր ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարային աշխատանքներով պայմանավորված, ս.թ. հուլիսի 24-ին կդադարեցվի հետեւյալ տարածքների ջրամատակարարումը. ժամը 09.30-20.00-ն՝ Վայոց ձորի մարզի Վայք քաղաքի, ժամը 11.00-16:00-ն՝ Երեւանի Նոր-Նորք վարչական շրջանի 5-րդ զանգվածի՝ Միկոյան փող. 6, 8, 10, 12, 14, Գալշոյան փող. 6, 8, 8/1, 10, 14, 16 համարների: Ընկերությունը հայցում է սպառողների
Դավիթ Տոնոյանն ասում է այն, ինչ պետք է ասի պատերազմող երկրի պաշտպանության նախարարը. «Ժամանակ»
Ադրբեջանին լռելյայն տրված պատերազմի մենաշնորհն ամենևին չէր նշանակում, որ հայկական կողմում էլ խաղաղության մենաշնորհն էր՝ դարձյալ միջազգայնորեն ճանաչված: Հայկական կողմին թողել էին, այսպես ասած, համբերելու կամ ըմբռնելու մենաշնորհը: Դա պետք է փոխվի, և պաշտպանության նախարարը ներկայացնում է այդ հայտը, ինչն անկասկած չի կարող լինել առանց ավելի բարձր մակարդակի քաղաքական որոշման: Վերջին հաշվով, Դավիթ Տոնոյանի հարցազրույցը,
Կասեցվել է ալրային հրուշակեղենի և հացի արտադրամասի գործունեությունը
ՀՀ կառավարությանը ենթակա սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի մասնագետները վերահսկողություն են իրականացրել «Ա. Ավետիսյանի ԱՍԱ» ՍՊԸ-ին (ք. Երևան) պատկանող ալրային հրուշակեղենի և «Սիսիանի հաց» ՍՊԸ-ին (Սյունիքի մարզ, ք. Սիսիան) պատկանող հացի արտադրամասերում: Պարզվել է, որ արտադրություններն իրականացվել են սննդամթերքի հիգիենային ներկայացվող պահանջների խախտմամբ, որն էլ հանգեցրել է հնարավոր խաչաձև աղտոտումների: «Սիսիանի հաց» ՍՊԸ-ի թողարկվող արտադրանքը չի
«Վարդաշեն» ՔԿՀ-ում՝ մեկ ամսում երկու ժամանակավոր պաշտոնակատար
Մեր տեղեկություններով՝ ՀՀ արդարադատության նախարարի հրամանով «Վարդաշեն» ՔԿՀ-ի պետի ժամանակավոր պաշտոնակատար է նշանակվել Վազգեն Առաքելյանը։ Նա համակարգի հնաբնակներից է, համակարգել է քրեակատարողական ծառայության օպերատիվ բաժնի աշխատանքները։ Նշենք, որ այս ՔԿՀ-ի պետի պաշտոնը թափուր էր մնացել հունիսից, երբ նախկին պետ Արկադի Բալյանը վարչապետի հրամանով նշանակվեց ՀՀ արտակարգ իրավիճակների փոխնախարար։ Արկադի Բալյանին փոխարինում էր ժամանակավոր պաշտոնակատար Գեւորգ
Երևանում թալանել են ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի դատավորի տունը. հափշտակել են ոսկյա և արծաթյա զարդեր. shamshyan.com
SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ երեկ՝ հուլիսի 23-ին, խոշոր չափի գողության դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 22։30-ի սահմաններում Երևան քաղաքի Ծարավ Աղբյուր փողոցի շենքերից մեկի բնակիչը ահազանգել է ոստիկանության Նոր Նորքի բաժին և հայտնել, որ նույն օրը, ժամը 08։30-ից մինչև 21։30-ն ընկած ժամանակահատվածում անհայտ անձը կամ անձինք իր տան դռան փականը բացելու միջոցով ներս են մտել տուն
Ինչպես ընտրել կենսաթոշակային ֆոնդ և կառավարիչ
Եթե Դուք կուտակային կենսաթոշակային համակարգի մասնակից եք, ապա ինքնուրույն կարող եք ընտրել կենսաթոշակային ֆոնդ, որտեղ կուտակվելու է Ձեր գումարը, և ֆոնդի կառավարիչ, որն այդ միջոցներով կատարելու է ներդրումներ` Ձեզ համար եկամուտ ապահովելու նպատակով: Կենսաթոշակային ֆոնդ ընտրելով` մասնակիցն ընտրում է այն քաղաքականությունը, որով կառավարվելու են նրա գումարները, և, համապատասխանաբար, եկամտաբերությունը. որքան ռիսկային է ֆոնդը, այնքան ավելի
Նուբարաշենում օձ է նկատվել
Հուլիսի 24-ին, ժամը 02:12-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Նուբարաշենի Գ-3 թաղամասում օձ է նկատվել. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Փրկարարները հայտնաբերել են շահմար տեսակի օձ և տեղափոխել անվտանգ տարածք: ՀՀ ԱԻՆ
«Լիդիան Արմենիան» որևէ առնչություն չունի հարուցված քրեական գործի հետ
«Լիդիան Արմենիա» ՓԲ ընկերությունը, անդրադառնալով ՀՀ Քննչական Կոմիտեի պաշտոնական հաղորդագրությանը «Հարուցվել է քրեական գործ՝ շրջակա միջավայրի աղտոտման մասին տեղեկություններըդիտավորությամբ թաքցնելու առերևույթ դեպքի առթիվ» վերտառությամբ և ԶԼՄ-ների կողմից այդ հաղորդագրության տարածմանը, արտահայտում է իր վրդովմունքն ու տարակուսանքը՝ ինչպես Կոմիտեի կողմից վերոնշյալ հաղորդագրությունում «Լիդիան Արմենիա» ՓԲ ընկերության անվան շահարկման, այնպես էլ՝ որոշ լրատվամիջոցների կողմից hաղորդագրությունում առկա տեղեկատվության ակնհայտ խեղաթյուրման առնչությամբ: Սույնով հայտարարում ենք, որ «Լիդիան Արմենիա» ՓԲԸ-ն որևէ առնչություն չունի հարուցված քրեական
ԱՍԵԿՈՍԵ
Չեմ ասում՝ սուրբ եմ, բայց քաղաքական կենսագրությանս մեջ չեմ արել սխալներ, որոնց համար բալիկս կարող է ամաչել: ԷԴՈՒԱՐԴ ՇԱՐՄԱԶԱՆՈՎ
Ամերիկյան վերլուծաբանները տարբեր կերպ են գնահատում Փաշինյանի մոտեցումը ղարաբաղյան հարցում. «Ամերիկայի Ձայն»
«Ամերիկայի Ձայն». Հայաստանի նոր կառավարության դիրքորոշումը Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման վերաբերյալ ամերիկյան նախկին դիվանագետները տարբեր կերպ են գնահատել: «Ցանկացած նոր կառավարությանը ժամանակ է անհրաժեշտ վերջնական մոտեցումները շտկելու համար», – ԵԱՀԿ Մինսկի խմբի նախկին համանախագահ դեսպան Քերի Քավանոն հիշեցնում է՝ բանակցություններում ղարաբաղյան կողմի ներգրավման մասին Երեւանի մոտեցումը նոր չէ: Դեռեւս Քավանոյի համանախագահության տարիներին միջնորդները հանդիպումներ էին անցկացնում
Անլուրջին` թեթեւ, լուրջին` ուշադիր
Մեդիափորձագետ Սամվել Մարտիրոսյանը նկատել է, որ նոր իշխանությունները չափից դուրս մեծ նշանակություն են տալիս սոցիալական ցանցերում իրենց հասցեին բացասական գնահատականներին եւ անհամաչափ ջանքեր են ծախսում նույն հարթակում «արժանի հակահարվածներ» տալուն: Այդ դիտարկման հետ կարելի է հիմնականում համաձայնել՝ թերեւս լրացնելով, որ այս պարագայում, ինչպես եւ ամենուր, անհրաժեշտ է դրսեւորել տարբերակված մոտեցում: Պարզաբանեմ միտքս առաջին փոխվարչապետ Արարատ
«Արամը գոնե զոհվածի ծնողին մինչեւ վերջ կլսի ու կփորձի օգնել, ոչ թե Մանվելի նման կասի՝ «քո համար ա գնացել քո տղեն կռվել». Մանվել Ղազարյան
Նրա մեկնաբանությամբ՝ եթե պաշտպանության նախարարը կարող է քաղաքացիական անձ լինել, ԵԿՄ վարչության նախագահն ինչո՞ւ չի կարող. «Որդեկորույս մորը ո՞նց կարելի է չլսել, մի հատ էլ վիրավորել ու ճանապարհել՝ հռի-բռի մեթոդներով, որը չպիտի լինի: Այսինքն, ավելի լավ է մի հատ երկրորդ հռի-բռի գեներա՞լն ունենանք ԵԿՄ նախագահ, թե՞ ունենանք քաղաքացիական անձ, որը ավելի պարկեշտ, ավելի խելոք, ավելի լսելու ընդունակ անձնավորություն կլինի, որը նաեւ կբարձրացնի ԵԿՄ-ի հեղինակությունը»:
Հեղափոխականները սաբոտաժ բառը մշտապես օգտագործում են հակառակորդներին վարկաբեկելու, նրանց հետ հաշվեհարդար տեսնելու եւ վերջապես՝ անհաջողություններն այլոց վրա բարդելու նպատակով. «Հայոց աշխարհ»
«Սերժից ծախվածներ», «ազգի դավաճան», «սադրիչ», «ժողովրդի ընտրյալ առաջնորդ» եւ այլն. սրանք նախահեղափոխական շրջանից են, իսկ հետհեղափոխական շրջանում առավել տարածվածը «սաբոտաժն» է: Բառի ծագումն այնքան էլ կարեւոր չէ, իսկ բովանդակությունը՝ դիտավորյալ վնասարարությունն է: Սաբոտաժ անող մարդն էլ նա է, որ դիտավորյալ չի կատարում իր պաշտոնեական պարտականությունները եւ այդպիսով վնասում տվյալ հաստատությանը, ոլորտին կամ ավելի ընդհանրական՝ պետությանը:
Գոռ Գալստյանն Իտալիայում բավարարվեց 10-րդ տեղով
Միլանում ընթացող ծանրամարտի Եվրոպայի U15 եւ U17 տարեկանների առաջնությունում այսօր Հայաստանից պայքարի մեջ մտավ միայն ավագ տարիքային խմբի 62 կգ քաշային Գոռ Գալստյանը, որը ի սկզբանե մեդալի չէր հավակնում: Գոռը երկամարտում ցույց տվեց 240 (105+135) կիլոգրամ՝ վեց հնարավորությունից հաջող կատարելով մեկական մոտեցում: Արդյունքում Գոռ Գալստյանը բավարարվեց 10-րդ տեղով: Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ
«Տաբուները ջարդելու և խնդրահարույց հարցերը զգուշորեն վերանայելու քաղաքականություն պետք է որդեգրվի նոր իշխանությունների կողմից». Էդգար Վարդանյան
«Մինչհեղափոխական և հետհեղափոխական իշխող քաղաքական վերնախավերի շրջանում տարածված մոտեցումները Հայաստանի սովետական անցյալի նկատմամբ» հետազոտությունը՝ սովետականության վերաբերյալ հին և նոր իշխանությունների պատկերացումների մասին:
Մանվել Ղազարյանը պատմում է, թե ինչպես է գեներալ Մանվելի ավտոպարկը տեսնելով՝ ուզել իր «Վոլգան» նվիրել նրան
Գործարարը պատմեց, որ ապրիլյան դեպքերի օրերին Սոչիի հայ համայնքը մեծ գումար է հավաքել, 10 մեքենա առել, որ ուղարկեն Հայաստան. «Ինձ զանգ են տալիս, ասում են, որ այդ մեքենաներից մեկը քեզ տանք: Ասեցի՝ ինձ պետք չի: Ինձ՝ նկատի ունեմ մեր ջոկատին: Խնդրեցի այդ մեքենան, տարան տվեցին Ասկերանի ազատամարտի վետերանների միությանը: Այդ նույն ձեւի հիմա կարող է մենք վերցրած լինեինք մեքենան, հետո խուզարկությունների արդյունքում պարզվեր, որ մենք էլ այդպես մեքենա ունենք»:
Մանվել Ղազարյանը՝ ԲՀԿ-ի ցուցակով առաջադրվելու եւ իր նկատմամբ հետապնդումների լուրերի մասին
Հովիկ Աբրահամյանի կողմից առաջարկ եղե՞լ է ԲՀԿ-ի ցուցակով առաջադրվելու՝ նա պատասխանեց. «Անուններ չտանք, առաջարկ եղել է, բայց որոշ քննարկումներից հետո ես հրաժարվել եմ: Իրոք, չէի ուզում այդ դահլիճ մտնեի այլեւս: Հետո, եթե դու պիտի գնաս Ազգային ժողով ու չկարողանաս քո կոչմանը ծառայես, ԱԺ-ն վեր էր ածվել մի հատ ինչ-որ դակիչ օրգանի, եթե դու չես կարող կառավարության բերած օրենքի նախագծերը քննարկել, քննադատել, ուղղումներ մտցնել, առաջարկներ անել, շատ քիչ բան կարող է կարողանաս փոխել, գնում ես այնտեղ ի՞նչ անես, կոճա՞կ սեղմես:
«Վազգենի հետեւից հաչալը անբարոյականություն, անբարոյականի զավակ լինել է, ո՞նց հանգստացնենք ձեզ ախր». Մանվել Ղազարյան
Վազգենը Մանվելին չէր թողնում Հորադիզից էս կողմ գար՝ հասկանալով, որ Մանվելը կարող է մի քիչ հռի-բռի բնավորություն ունենա, մի քիչ զոռբա լինի, մի քիչ անտաշ լինի: Նրան ասում էր՝ քո տեղը կամ Հորադիզն է, կամ Եռաբլուրը: Վազգենին սպանեցին, Մանվելին բերեցին դրեցին պաշտպանության փոխնախարար, զորքով, թիկնապահներով: Կամ մենակ Մանվելի՞ մեջ է այդ խնդիրը: Ցանկացած մարդ, ինչի՞ պիտի 20 հոգանոց «զորքով» ման գա էս երկրում, կամ 5 հոգանոց, մենակ ման եկեք, որ իմանաք ձեր գինը, ա՛յ մարդիկ, ինչի՞ եք 20 հոգով ման գալիս:
Հաղարծնի բնակիչները մոտ 40 րոպե փակել են միջպետական ճանապարհը
Նրանց հանդիպել են մարզպետի տեղակալները, մարզի ոստիկանապետը
«Քեֆի ժամանակ Վազգենը մեզ ասաց՝ տղերք, ձեզ խորհուրդ կտամ ոչ մի կուսակցություն չմտնեք, քաղաքականությունը ձեր բանը չի». Մանվել Ղազարյան
«Վեդի Ալկոյի» սեփականատեր, նախկին պատգամավոր Մանվել Ղազարյանը երկարատեւ «լռությունից» հետո Aravot.am-ի հետ զրույցում իր գնահատականները տվեց նախկին իշխանության սխալների, գործարարների նկատմամբ նրանց դրսեւորած խտրական վերաբերմունքի եւ նոր իրողությունների մասին:
Սուրեն Պապիկյանը դիմել է ՀՀ գլխավոր դատախազին
ՀՀ Տարածքային կառավարման և զարգացման նախարար Սուրեն Պապիկյանը Տավուշի մարզի Ազատամուտ համայնքում կատարված ուսումնասիրությունների հիման վրա դիմել է ՀՀ Գլխավոր դատախազ Արթուր Դավթյանին։ Ավելի վաղ նախարար Սուրեն Պապիկյանին էր դիմել Տավուշի մարզի Ազատամուտ համայնքի ավագանու անդամներից մեկը՝ տեղեկացնելով համայնքի ղեկավարի կողմից համայնքային բյուջեն ոչ արդյունավետ ծախսելու, համայնքային ենթակայության հողերը և շենքերը ապօրինի օտարելու և իր


















































