Լրահոս
Օրվա լրահոսը

Հաղարծնի բնակիչները մոտ 40 րոպե փակել են միջպետական ճանապարհը

Հուլիս 23,2018 22:45

Այսօր ժամը 18-ից 19-ի սահմաններում, մոտ 40 րոպե Տավուշի մարզի Հաղարծին գյուղի բնակիչները փակել են միջպետական ավտոճանապարհը: Հաղարծնի վարչական ղեկավար Գեւորգ Թամրազյանից տեղեկացանք, որ բողոքի գործողության մասնակիցներից ոմանք պահանջել են, որ բնապահպան ակտիվիստները հեռանան տարածքից:

Ճանապարհ փակած հաղարծնեցիներն ասել են, որ Դիլիջան ազգային պարկի աշխատակիցները, ոստիկանությունը զբաղվում են ապօրինի ծառահատումների դեմ պայքարով, բնապահպան ակտիվիստները գերազանցում են իրենց լիազորությունները,որի հետեւանքով բնակիչների հետ խնդիրներ են առաջանում:

Գ. Թամրազյանն ասաց՝ բազմաթիվ հաղարծնեցիներ պնդում են, թե իրենք համացանցում տեսել են, որ բնապահպանները իրենց տարածած տեսանյութում հայհոյանքներ են հնչեցրել ծառահատում թույլ տված անձանց հասցեին, այդ տեսանյութը, հավանաբար, նրանք հետո ջնջել են:

Վարչական ղեկավարն ասաց, որ վերջերս Հաղարծին գյուղում ընդհարում է տեղի ունեցել բնապահպանների եւ գյուղի բնակիչների միջեւ,ինքը մինչ այդ գյուղացիների եւ բնապահպանների ոչ հարթ հարաբերությունների մասին հայտնել է Դիլիջան համայնքի ղեկավար Արմեն Սանթրոսյանին, Տավուշի մարզպետ Վահե Ղալումյանին;

Գ. Թամրազյանը հայտնեց, որ ճանապարհը բացելու համար Հաղարծին են ժամանել Տավուշի մարզպետի տեղակալներ Վարդան Ալեքսանյանը, Տիգրան Թամրազյանը, ոստիկանության Տավուշի մարզային վարչության պետ Վահե Ղազարյանը; Նրանք հանդիպել են բնակիչների 20-30 հոգանոց խմբի հետ, որից հետո միջպետական ճանապարհը բացվել է: Որոշվել է, որ վաղը`հուլիսի 24-ին Հաղարծնի բնակիչները վերոհիշյալ խնդրի առնչությամբ հանդիպում կունենան համապատասխան պաշտոնատարների հետ:

Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031