Օրվա լրահոսը

Էրեբունիում տեղի ունեցած անկարգություններին մասնակցություն է ունեցել նաև Մասիս քաղաքի մարզադպրոցի տնօրենը. հայտարարվել է հետախուզում

Ավելի վաղ տեղեկացրել ենք, որ 2018թ. ապրիլի 22-ին մի խումբ անձինք, որոշները՝ բժշկական դիմակներով, հարձակվել են բողոքի ակցիա իրականացնող քաղաքացիների վրա և քարերով, մահակներով, էլեկտրահարող սարքերով բռնություն գործադրել։

Ճանապարհային ոստիկանությունը երթևեկության կազմակերպման գործում որդեգրել է առավելագույն հանդուրժողականության քաղաքականություն

Խնդիրը բարդ չէ. պարզապես չգերազանցենք թույլատրված արագությունը, մերժենք ոգելից օգտագործած վիճակում մեքենա վարելու միտքն անգամ, կապենք ամրագոտիները, ուշադիր ու հոգատար լինենք երթևեկության մյուս մասնակիցների հանդեպ, և կունենանք այնպիսի երթևեկություն, որի համար բնորոշ կլինեն ոչ թե զոհերն ու վիրավորները, այլ փոխադարձ օգնությունը,հանդուրժողականությունը…

Կոռուպցիան պետք է վերանա համակարգից և այն պետք է տեսանելի լինի Հայաստանի քաղաքացուն. Արտակ Զեյնալյան

Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանն այսօր ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայության աշխատակազմին է ներկայացրել Ծառայության նորանշանակ պետ Արտյոմ Մխոյանին: Հանդիպմանը մասնակցել են նաև արդարադատության նախարարի առաջին տեղակալ Արթուր Հովհաննիսյանը, նախարարի տեղակալ Սուրեն Քրմոյանը և ՀՀ ԱՆ վերահսկողական ծառայության պետ Միքայել Մինասյանը: Նախարարը շնորհավորել է Արտյոմ Մխոյանին Ծառայության ղեկավարումը ստանձնելու առիթով, շնորհակալություն է հայտնել Քրեակատարողական ծառայության

Ինչպես Փաշինյանը սաստեց «Նիկոլ» բղավող Մոսկվայի հայերին

Բոլորը միաժամանակ բղավում էին, ցանկանում վարչապետի հետ նկարվել

Հայաստանը կմասնակցի աշխարհի ամենահայտնի խոհարարական մրցույթին

Հայաստանը պաշտոնական հրավեր է ստացել՝ մասնակցելու Թուրինում անցկացվող «Ոսկե բոքյուզ» միջազգային ամենահայտնի խոհարարական մրցույթին, հաղորդում է Euromag-ը: Օրերս Թուրինում անցկացվել է մրցույթի եվրոպական ընտրական փուլը, որին մասնակցել է 20 երկիր: Մասնակից երկրներից բացի՝ Թուրին է ժամանել նաև պատվիրակություն Հայաստանից, որի մեջ են շեֆ-խոհարարներ Ռաֆայել Քազումյանն ու Կարեն Պողոսյանը, ինչպես նաև Yerevan Food Fest-ի ղեկավար, հասարակական

Շներն է՞լ էին եկել քննության

Երեկ Երեւանի Ա. Երզնկյանի անվան թիվ 118 ավագ դպրոցում տեղակայված քննական կենտրոնում անցկացվեց «Հայոց լեզու եւ հայ գրականություն» առարկայի միասնական քննությունը: «Առավոտի» տեսախցիկն արձանագրեց, որ դիմորդների եւ նրանց ծնողների հետ քննական կենտրոնի բակում էին նաեւ փողոցային շները: Փաստորեն, շներն է՞լ էին եկել քննության: Թերեւս Երեւանի փողոցներում թափառող շներ տեսնելն արդեն զարմանալի չէ. դրանք վխտում են

Կուտակայինի պարտադիրը լինի, թե՝ չլինի. 2060 թ.-ին մեկ թոշակառուին պահելու է 2 աշխատող, ներկայիս 6-ի փոխարեն

Պետությունը կենսաթոշակային ֆոնդերի գումարները տնտեսության մեջ չի դնում, սառեցնում է

Գործարարների՝ Բաղրամյան 26 ճամպրուկներով փող տանելու մասին վարչապետի հայտարարությունը, ըստ դատախազության, քաղաքական է. «Ազատություն» ռադիոկայան

«Ազատություն» ռադիոկայան. Վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը, որ նախկին իշխանությունների ժամանակ գործարարները նախագահական նստավայր՝ Բաղրամյան 26, ճամպրուկներով փող են տարել, քաղաքական է, և իրավական գործընթաց այդ հայտարարության առթիվ չի իրականացվում, այսօր «Ազատությանը» փոխանցեցին Գլխավոր դատախազության լրատվական ծառայությունից: Հունիսի 7-ին խորհրդարանում պատասխանելով պնդումներին, թե որոշ գործարարների տուգանելը հետապնդման ու ռեպրեսիաների դրսևորում է, վարչապետը հակադարձել էր, որ գործարարներն այսուհետ

Ուսումնական հաստատություններում կոռուպցիոն հանցագործությունների փաստերով 22 քրեական գործ է քննվում. պետությանը պատճառված վնասը կազմում է ավելի քան 33 մլն դրամ

ՀՀ գլխավոր դատախազության կոռուպցիոն և տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների գործերով վարչության վերահսկողության ներքո քննչական մարմինների վարույթում ուսումնական հաստատությունների ղեկավարների կողմից պաշտոնեական դիրքի չարաշահումների, պաշտոնեական կեղծիքների, պաշտոնեական դիրքն օգտագործելով հափշտակություններ կատարելու, կաշառք ստանալու և այլ հանցագործությունների վերաբերյալ քննվում է 22 քրեական գործ: Դրանցից 16 գործ վերաբերում է դպրոցների, 4 գործ՝ մանկապարտեզի տնօրեններին, 2 գործ՝ ԲՈՒՀ-ի

Ինչու Փաշինյանը չի խոսում Հոկտեմբերի 27-ի բացահայտման մասին

Արամ Սարգսյանը չի ուզում, որ Հոկտեմբերի 27-ի գործը վերանայեն հիմա, ըստ նրա՝ առաջնայինը Մարտի 1-ն է ԱԺ-ում կառավարության ծրագրի քննարկման ժամանակ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ հանձնարարական է տվել իրավապահներին Մարտի 1-ը բացահայտել ու իրենց անունը ոսկե տառերով գրել ՀՀ պատմության մեջ: Երեկ էլ ՀՔԾ նոր պետին ներկայացնելիս նա խոսեց Մարտի 1-ի բացահայտման անհրաժեշտության մասին: Բայց

ԱԱԽ քարտուղարն ու ԱԱԾ պետը քննարկել են կոռուպցիայի կանխմանն ուղղված հարցեր

Ավարտվեց հանդիպումս Ազգային անվտանգության ծառայության տնօրեն Արթուր Վանեցյանի հետ: Քննարկեցինք ազգային անվտանգությանը վերաբերող մի շարք հարցեր, այդ թվում սահմանների անձեռնմխելիության, սահմանապահ զորքերի ու նրանց ծառայությանը վերաբերող հարցեր, ինչպես նաև կիբեռանվտանգության, տնտեսական բնույթի հանցագործությունների և կոռուպցիայի կանխմանն ուղղված հարցեր։ Հանդիպման ընթացքում կարևորվեց նաև երկու կառույցների առավել արդյունավետ համագործակցության, փոխգործակցության ոլորտների ընդլայնման ու աշխատանքային հանդիպումների պարբերականության ապահովման

Փաշինյանը Մոսկվայում ՀՀ-ի անունից բացեց մարշալ Բաբաջանյանի կիսանդրին

Աշխատանքային այցով Մոսկվայում գտնվող ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր այցելեց նաեւ Հայրենական մեծ պատերազմի թանգարան, որտեղ նրան ընդունեց թանգարանի տնօրեն Ալեքսանդր Շկոլնիկը։ Հայաստանի անունից կատարվեց ԽՍՀՄ հերոս, զրահատանկային զորքերի գլխավոր մարշալ Համազասպ Բաբաջանյանի կիսանդրու բացումը։ Հյուրերի առաջ ելույթի ժամանակ ՀՀ վարչապետը շեշտեց, որ հայերը մեծ ներդրում են ունեցել հայրենական մեծ պատերազմի հաղթանակում, եւ ինքն էլ

Արմավիրի մարզում արձանագրված զանգվածային թունավորման գործով ստացվել են լաբորատոր փորձաքննության արդյունքները

ՀՀ քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչությունում քննվող քրեական գործով շարունակվում են ձեռնարկվել անհրաժեշտ քննչական և դատավարական այլ գործողություններ՝ «Հայաստանի հողեր» ՓԲ ընկերության մի քանի տասնյակ աշխատակիցների թունավորման պատճառները պարզելու համար։ Ստացվել են լաբորատոր փորձաքննության արդյունքները, ըստ որոնց՝ բուտերբրոդում հայտնաբերվել է «Ոսկեգույն ստաֆիլակոկ»։ Ընկերության աշխատակիցների թունավորման ահազանգն ստացվել է 2018թ. մայիսի 17-ին։ Արմավիրի մարզի Բաղրամյանի

«Քիմ Քարդաշյանն էր զանգել, թողեցին». Արթուր Մելքոնյան

«Սասնա ծռեր»-ի՝ ազատ արձակված անդամ Արթուր Մելքոնյանի պատասխանը լրագրողներին

Վարդենիսի դիահերձարանում յուրաքանչյուր դիահերձման համար հանգուցյալների հարազատներից պահանջել են 45.000 դրամ

Ոստիկանության ԿՀԴՊ ԳՎ Կոռուպցիայի և տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների հակազդման վարչության, Գեղարքունիքի մարզային վարչության և Վարդենիսի բաժնի ծառայողների համատեղ օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում տեղեկություններ են ստացվել, որ Գեղարքունիքի մարզի Մարտունի-Վարդենիս մարզային բաժանմունքի դատաբժշկական փորձագետը Վարդենիսի դիահերձարանում յուրաքանչյուր դիահերձման համար հանգուցյալների հարազատներից պահանջում և վերցնում է 45.000 դրամ։ Նախնական քննությամբ պարզվել է, որ հունիսի 12-ին Վարդենիսի

Կապանում «Հուսո Երիցուկ» ՀԿ-ում մոտ 6.000.000 դրամի յուրացման դեպք է բացահայտվել

Հունիսի 13-ին ոստիկանության ԿՀԴՊ ԳՎ կոռուպցիայի և տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների հակազդման վարչության, Սյունիքի մարզային վարչության և ոստիկանության Կապանի բաժնի ծառայողները` մոտ 6 միլիոն դրամի յուրացման դեպք են բացահայտել: Ծավալուն օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է, որ «ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության զբաղվածության պետական գործակալության Կապանի զբաղվածության տարածքային կենտրոնի» տնօրենի միջնորդությամբ, «Հուսո Երիցուկ» հասարակական

«Նորֆոլկի» հետ համագործակցող կարգոները շանտաժ են անում պետությանը». բեռները տեղ չեն հասնում

Մինչ Ազգային անվտանգության ծառայությունը զբաղվում է մաքսային ծառայություններ մատուցող եւ մենաշնորհային դիրք զբաղեցնող «Նորֆոլկ Քոնսալթինգ» ընկերությամբ, մանր բիզնեսի հազարավոր ներկայացուցիչներ չեն կարողանում իրենց ապրանքը ներմուծել Հայաստան: Արդեն քանի օր է, ավելի կոնկրետ՝ շաբաթ օրվանից, հիմնականում փոքր խմբաքանակով հագուստ ներկրողների ապրանքը Հայաստան չի հասնում: Այս ներկրողները տոնավաճառներում, փոքր խանութներում հագուստի վաճառքով զբաղվողներ են, որոնց ապրանքը ներմուծվում

Հայրենադարձության ծրագրին նոր թափ կհաղորդվի. պետնախարար Մարտիրոսյանի առաջին այցն Իշխանաձոր և Արաքսավան համայնքներ

Արցախի Հանրապետության պետական նախարար Գրիգորի Մարտիրոսյանը հունիսի 13-ին քաղաքաշինության և գյուղատնտեսության նախարարների ուղեկցությամբ աշխատանքային առաջին այցը կատարել է Քաշաթաղի շրջանի հարավային թև, ապա՝ Հադրութի շրջանի Արաքսավան բնակավայր: Այցի սկզբում Գ․ Մարտիրոսյանը եղել է Բերձորում կառուցվող շրջանային բազմաֆունկցիոնալ հիվանդանոցի շինհարթակում, ծանոթացել կատարվող աշխատանքներին: Կարևորելով շրջկենտրոնի և շրջակա համայնքների բնակչության առողջապահական հարցերի լուծման համար հիվանդանոցի նոր շենքի

Նախագահ Սարգսյանն ընդունել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին

Նախագահ Արմեն Սարգսյանն այսօր ընդունել է Երեւան ժամանած ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովին (Ռուսաստան), Էնդրյու Շեֆերին (ԱՄՆ), Ստեֆան Վիսկոնտիին (Ֆրանսիա) և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրչիկին: Նախագահ Սարգսյանն ասել է, որ Հայաստանը հավատարիմ է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների միջնորդությամբ իրականացվող բանակցային գործընթացին, որը վարում են հանրապետության վարչապետն ու արտաքին գործերի նախարարը, եւ

Նախարար Զեյնալյանը հույս է հայտնել, որ կարճ ժամանակ անց էական փոփոխություն է արձանագրվելու ԴԱՀԿ-ում

Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանն այսօր ՀՀ ԱՆ հարկադիր կատարման ծառայության աշխատակազմին է ներկայացրել նորանշանակ գլխավոր հարկադիր կատարող Հակոբ Հակոբյանին: Հանդիպմանը մասնակցել են նաև արդարադատության նախարարի առաջին տեղակալ Արթուր Հովհաննիսյանը և ՀՀ ԱՆ վերահսկողական ծառայության պետ Միքայել Մինասյանը: Նախարարը, շնորհավորել է Հակոբ Հակոբյանին նշանակման առիթով և նշել, որ Կառավարությունը, որը ձևավորվել է ժողովրդի կամքի

Ոստիկանները բերման են ենթարկել մայրաքաղաքի տարբեր վարչական շրջաններում կողոպուտներ կատարած անձի. նրա հանցավոր գործողություններից տուժածները կարող են դիմել ոստիկանություն 

Մայիսի 23-ին Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում անհայտ անձը Րաֆֆու փողոցի շենքերից մեկի մոտ, թիկունքից մոտեցել էր մի կնոջ, պարանոցից պոկել ոսկյա շղթան` կախազարդով և փախել: Ոստիկանության Մալաթիայի բաժնի ծառայողներն անհայտ անձի ինքնությունը պարզելու, նրան և գողոնը հայտնաբերելու ուղղությամբ ձեռնարկած տարաբնույթ միջոցառումների արդյունքում, պարզել են, որ կողոպուտը կատարել է Րաֆֆու փողոցի բնակիչ Վիգեն Ավետիսյանը: Հունիսի 11-ին Անդրանիկի

Ովքեր կարող են օգտվել բանկային համաներումից (տեսանյութ)

Կառավարությունն առեւտրային բանկերին առաջարկում է ներել ֆիզիկական անձանց վարկային պարտավորությունները՝ տույժ-տուգանքները: Կառավարությունը հունիսի 11-ին հավանություն է տվել Հարկային օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին որոշման նախագծին՝ որով նախատեսվում է համաներում կիրառել անհուսալի վարկառուների տույժ-տուգանքների պարտավորությունների գծով: Առաջիկայում նախագիծը պետք է քննարկվի Ազգային ժողովում: Aravot.am-ի հարցերին պատասխանում է ֆինանսների փոխնախարար Արման Պողոսյանը:  -Ովքե՞ր կարող են օգտվել համաներումից եւ

Ծեծի է ենթարկել հղի կնոջը

Հունիսի 13-ին, ժամը 21.40-ին, ոստիկանության Կապանի բաժնում մի կնոջից հաղորդում է ստացվել, որ նույն օրը, ժամը 15.30-ի սահմաններում, դստեր ամուսինը իրենց բնակարանում իր 4 ամսական հղի դստերը, կենցաղային հարցերի շուրջ ծագած վիճաբանության ժամանակ, բազմաթիվ անգամ ոտքերով հարվածել է դեմքին, գլխին և մարմնի տարբեր մասերին՝ պատճառելով վնասվածքներ, իսկ երբ ինքը ցանկացել է միջամտել, հրել է իրեն՝

Ավետիս Բերբերյանը դիմում է վարչապետին. Հայ Մեծանուն Երախտավորների աճյունները պետք է վերահուղարկավորվեն Կոմիտասի անվան պանթեոնում

ԲԱՑ ՆԱՄԱԿ ՀՀ ՎԱՐՉԱՊԵՏ ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆԻՆ   «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻՆ ՎԵՐԱԴԱՐՁՎԵԼ Է ԵՐԱԶԵԼՈՒ ԻՐԱՎՈՒՆՔԸ՝ ԵՐԱԶԱՆՔՆԵՐՆ ԻՐԱԳՈՐԾԵԼՈՒ ԻՐԱՎՈՒՆՔԸ :» ( Ն. Փաշինյան)  Հարգարժան պարոն Վարչապետ, Խոսքս հոդվածի չեմ վերածելու: Ունեմ ԵՐԱԶԱՆՔ, որը մի շատ նուրբ հարցի հետ է կապված: Բոլորս քաջ գիտենք, թե ինչպես, տարիների ընթացքին հետևողականորեն ապականվեց Երևանի քաղաքային պանթեոնը, թե ինչպես սանտիմետր առ սանտիմետր

Թավշյա հեղափոխության արձագանքներն Իրանում

Էմմա Բեգիջանյան Իրանագետ, ՄԱՀՀԻ ասոցացված փորձագետ Հայաստանում «Թավշյա» կամ «Սիրո և համերաշխության» հեղափոխությունը, ինչպես հայտնի է, համաշխարհային մակարդակով լայն արձագանք է ունեցել: Հայաստանյան զարգացումներին առավել ուշադրությամբ էին հետևում, բնականաբար, հարևան երկրներում, այդ թվում՝ Իրանում, որտեղ աննախադեպ էին արձագանքները տեղեկատվական դաշտում՝ ԶԼՄ-ներում, ինչպես նաև մեկնաբանների ու փորձագետների շրջանակներում: Թեև, կարելի է ասել, որ Իրանի ռազմավարական ու

Իրավական փակուղուց դուրս գալու ելքը Հայաստանի անկախության մասին հռչակագիրն է

«Առավոտ» օրաթերթի «Կայուն խորհրդարանական մեծամասնություն» վերտառությամբ հոդվածում (16.05.2018թ.) քննարկվում են ներհայաստանյան վերջին քաղաքական իրադարձությունները, մասնավորապես մատնանշելով, որ գործող Սահմանադրության մի շարք դրույթների հետեւանքով ստեղծվել է իրավական փակուղի: Հոդվածագիրը նշում է օրենսդիր իշխանության ձեւավորման հարցը կարգավորող Սահմանադրության առանցքային 89-րդ հոդվածը, ըստ որի՝ «Կայուն խորհրդարանական մեծամասնություն» եզրույթի նորամուծությամբ ի չիք է դարձվում Սահմանադրության բուն իմաստը: Նրա կարծիքով՝

«Մի՛ փորձեք պաշտպանել Նիկոլ Փաշինյանին մեզանից՝ ձեր ֆեյսբուքյան անառողջ գրոհներով». Նաիրա Զոհրաբյան

Նաիրա Զոհրաբյանն ասաց. «Ինչ-որ մի հատ էյֆորիա է սկսվել, որ պատերազմ է «Ծառուկյան» դաշինքի եւ Նիկոլ Փաշինյանի միջեւ: Խորհուրդ եմ տալիս ոչ մեկին ժամանակից շուտ էյֆորիկ տոներ չտոնել եւ խորհուրդ եմ տալիս հին մտածելակերպից ձերբազատվել»:

Տեղեկատվական ցուցանակներ են տեղադրվել Սևան, Վարդենիս, Ճամբարակ, Գավառ քաղաքների և թերակղզու առավել տեսանելի, բազմամարդ վայրերում

Սևանի տարածաշրջանում ամառային շրջանը սկսված է, էլի մի քանի օր, և զբոսաշրջային հոսքերը կավելանան: Ավելանալուն զուգահեռ անհրաժեշտություն է առաջանում զբոսաշրջիկների համար ստեղծել առավել հարմարավետ և հասանելի պայմաններ ու հնարավորություններ, իրենց համար անծանոթ միջավայրում կողմնորոշվելու հնարավորություն: Դրանցից հերթականն էլ տեղեկատվական ցուցանակների առկայությունն է, որոնք զբոսաշրջիկի հուսալի ուղեկիցներն են: Դեռևս անցյալ տարի, երբ IRAPA հարթակի ներկայացուցիչները գտնվում

«Սասնա ծռեր» խմբի անդամ Արթուր Մելքոնյանը կալանքից ազատ արձակվեց

Ինչպես արդեն տեղեկացրել ենք, «Սասնա ծռեր»-ի գործով դատական նիստի ընթացքում (նախագահող դատավոր՝ Արտուշ Գաբրիելյան) «Սասնա ծռեր»-ի անդամ Արթուր Մելքոնյանի պաշտպաններ Վաղինակ Շուշանյանը և Անուշ Մխիթարյանը միջնորդություն ներկայացրեցին Արթուր Մելքոնյանի խափանման միջոց կալանքը փոխելու վերաբերյալ: Քիչ առաջ վերադառնալով խորհրդակցական սենյակից՝ դատարանը որոշեց բավարարել Վաղինակ Շուշանյանի և Անուշ Մխիթարյանի միջնորդությունը: Արթուր Մելքոնյանն ազատ արձակվեց դատական նիստերի դահլիճից:

Լրահոս

Օրացույց
Մարտ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ    
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031