Օրվա լրահոսը

Մովսես Հակոբյանը նշանակվել է գլխավոր ռազմական տեսուչ

ՄՈՎՍԵՍ ՀԱԿՈԲՅԱՆԻՆ ԳԼԽԱՎՈՐ ՌԱԶՄԱԿԱՆ ՏԵՍՈՒՉ ՆՇԱՆԱԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ Հիմք ընդունելով «Հանրային ծառայության մասին» օրենքի 6-րդ հոդվածի 4-րդ մասը և «Պետական կառավարման համակարգի մարմինների մասին» օրենքի 9-րդ հոդվածի 10-րդ մասը՝ Մովսես Հակոբյանին նշանակել գլխավոր ռազմական տեսուչ: Նիկոլ Փաշինյան

Ինչո՞ւ է «ԷկոՏավուշի» կաթնամթերքը Իջեւանում թանկ վաճառվում

Արտադրված պանիրը արտահանվում է Ռուսաստան

Ռուդիկ Մկրտչյանը՝ հունահռոմեական ըմբշամարտի զինվորականների աշխարհի չեմպիոն

Զինվորականների աշխարհի 33-րդ առաջնությունում Հայաստանը հինգ մեդալ է նվաճել, որոնցից մեկը՝ ոսկե: Այս մասին տեղեկացնում է Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիան: Աշխարհի չեմպիոնի կոչումը նվաճել է 55 կգ քաշային Ռուդիկ Մկրտչյանը: 67 կգ քաշային Ասլան Պողոսյանը դարձել է արծաթե մեդալակիր, իսկ Արարատ Մանուչարյանը, Արմեն Հակոբյանն ու Էդուարդ Սարգսյանը բավարարվել են բրոնզե մեդալով: Առաջնությանը մասնակցել է 22 երկրի

Աշխարհի պատանի աստղ կոչման համար շարունակում է պայքարել Հայաստանի երկու շախմատիստ

Կիրիշիում ընթացող «Աշխարհի պատանի աստղեր» շախմատի միջազգային մրցաշարը մոտենում է ավարտին: Իններորդ տուրից հետո առաջատարների եռյակը նույնն է: Արամ Հակոբյանը, Շանթ Սարգսյանը եւ Կիրիլ Շաւչենկոն վաստակել են հավասար՝ 6,5-ական միավոր, սակայն լրացուցիչ գործակիցներով առաջին տեղում ուկրաինացին է: Մամիկոն Ղարիբյանը 4,5 միավորով ընթանում է ութերորդ հորիզոնականում: Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

ՊԵԿ-ում միայն արտոնյալնե՞ր են աշխատում, ոմանք էլ վերադառնում

Այս տարվա մայիսին հրաժարական տված ՊԵԿ նախագահ Վարդան Հարությունյանի օրոք կառույցի ներքին անվտանգության պետ էր նշանակվել Սերժ Սարգսյանի թիկնազորի պետ Վաչե Ղազարյանի փեսայի եղբայր, Գագիկ Խաչատրյանի քրոջ փեսա Արման Սարգսյանը, որն անսպասելի արձակուրդ գնալու վերաբերյալ դիմում գրելով՝ խառնեց բոլորի խաղաթղթերը: Նորանշանակ ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը, փաստորեն, չի կարողանում նրան աշխատանքից ազատել, քանի որ Արման Սարգսյանը

«Այս պահի դրությամբ արտահերթ ընտրությունների հարց քաղաքական օրակարգում, ՀՀԿ քաղաքական օրակարգում գոյություն չունի». Արմեն Աշոտյան

Վկայակոչելով միջազգային փորձը՝ ՀՀԿ փոխնախագահը վստահեցրեց. «Միջազգային փորձն էլ խոսում է այն մասին, որ նման կայծակնային իշխանափոխություններից հետո արտահերթ ընտրությունների կազմակերպումը լավագույն գաղափարը չէ»:

Կա փոխըմբռնում երկու հարցում. քաղաքացիները որոշում են կայացրել դադարեցնել բողոքի գործողությունները

ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Այսօր հանդիպումներ եմ ունեցել Սոթքի և Ամուլսարի հանքերի դեմ բողոքող քաղաքացիների հետ: Կարելի է արձանագրել, որ կա փոխըմբռնում երկու հարցում` բնությանը ապօրինի և անհամաչափ վնասներ չպետք է պատճառվեն, և տնտեսությունը չպետք է հայտնվի արհեստական ստեղծված ճգնաժամային իրավիճակում: Թափանցիկ և համալիր փորձաքննություններ իրականացնելու վարչապետի հանձնարարականի արդյունքում արդեն

Հենրիխ Մխիթարյան. «Ունաի Էմերիի հետ դեռ չեմ հանդիպել»

Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի երեկվա առաջին մարզումից հետո լրագրողների հետ շփման ժամանակ Լոնդոնի «Արսենալի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը, խոսելով անգլիական ակումբի նորանշանակ գլխավոր մարզիչ իսպանացի Ունաի Էմերիի նշանակման մասին ասաց. «Ես Էմերիի հետ դեռ չեմ հանդիպել, բայց հուսով եմ, որ նա նոր թարմ գաղափարներ կբերի, որոնք թիմին կօգնեն թիմին զարգանալ: Հավատում եմ, որ «Արսենալն» Էմերիի հետ

Արտակ Դավթյանը՝ ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ՀՐԱՄԱՆԱԳԻՐԸ ԱՐՏԱԿ ԴԱՎԹՅԱՆԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԶԻՆՎԱԾ ՈՒԺԵՐԻ ԳԼԽԱՎՈՐ ՇՏԱԲԻ ՊԵՏ ՆՇԱՆԱԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 155-րդ հոդվածի 3-րդ մասի. Արտակ ԴԱՎԹՅԱՆԻՆ նշանակել Հայաստանի Հանրապետության զինված ուժերի գլխավոր շտաբի պետ՝ հինգ տարի ժամկետով: ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀ  Ա.ՍԱՐԳՍՅԱՆ

«Հայրենադարձ փոխնախարար ունենք». Մխիթար Հայրապետյան

ՀՀ սփյուռքի նախարար Մխիթար Հայրապետյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Ինչպես և խոստացել էի, այլևս հայրենադարձ փոխնախարար ունենք: Բաբկեն Տեր Գրիգորյանը համալրում է մեր թիմի շարքերը»: Հավելենք, որ ավելի վաղ Արցախի Հանրապետության Մարդու իրավունքների պաշտպանի որոշմամբ՝ Բաբկեն Տեր-Գրիգորյանն ազատվել է ԱՀ ՄԻՊ՝ հասարակական հիմունքներով խորհրդականի պարտականություններից։

Ռուս պրանկերները Փաշինյանի անունից զանգահարել են Մեծ Բրիտանիայի ԱԳ նախարարին. (Տեսանյութ)

Ռուս պրանկեր Վովանին (Վլադիմիր Կուզնեցով) և Լեքսուսին (Ալեքսեյ Ստոլյարով)  հաջողվել է զանգահարել Մեծ Բրիտանիայի ԱԳՆ ղեկավար Բորիս Ջոնսոնին, որի հետ շուրջ 20 րոպես զրուցել են Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի անունից: Այս մասին հաղորդում է «Կոմսոմոլկսայա պրավդա»-ն: «Փաշինյանի» հետ հեռախոսազրույցի ընթացքում Ջոնսոնը նախ շնորհավորել է նրան Հայաստանի վարչապետի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ՝ ընդգծելով, որ հետևել է և

Հաղթեց «Պոկիր իրավունքս թղթից ու դարձրու բոլորի գիտակցությունը» ուղերձը (Ֆոտոշարք)

«Հոդված 3 իրավունքի փառատոնը» ամփոփեց մրցույթի արդյունքները

Անչափահաս աղջկա ծնողները զինծառայողից պահանջ չունեն, զինվորական դատախազությունը՝ ունի

Վերաքննիչ դատարանը բավարարել է զինվորական դատախազի բողոքը

Արմեն Գրիգորյանը հանդիպել է ՌԴ անվտանգության խորհրդի քարտուղար Նիկոլայ Պատրուշևի հետ

Արմեն Գրիգորյանը մասնակցել է ՀԱՊԿ անվտանգության խորհուրդների քարտուղարների կոմիտեի նիստին

Խստորեն պատժվելու է կոռուպցիոն ցանկացած դրսեւորում. Վալերիյ Օսիպյան

Ոստիկանության պետի աշխատանքային հանդիպումները

«Եվրախորհուրդը Հայաստանի կարևոր գործընկերն է ժողովրդավարության խորացման և քաղաքացիական հասարակության ինստիտուտների կայացման ճանապարհին»

Զոհրաբ Մնացականյանն ընդունեց ԵԽԽՎ Մոնիտորինգային հանձնաժողովի Հայաստանի հարցով համազեկուցողներ Ջուզեպպե Գալատիին և Յուլիա Լովոչկինային հետ:

Թուրքիայի մեջլիսի նախագահ. «Ղարաբաղյան խնդրի լուծման համար պետք է կտրուկ քայլեր իրականացվեն»

Թուրքիայի մեջլիսի նախագահ Իսմայիլ Քահրամանը Թուրքիայում գտնվող Ադրբեջանի սփյուռքի հարցերով նախարար Ֆուադ Մուրադովի հետ հանդիպման ընթացքում անդրադարձել է ղարաբաղյան հիմնահարցին։ «Ղարաբաղի խնդիրը նաև մեր խնդիրն է, ինչպես որ Կիպրոսի հարցը Ադրբեջանինն է, իսկ Քաշմիրինը` իսլամական աշխարհինը։ Հավատում ենք, որ նման տեսակ հարցերի կարգավորման համար  ավելի կտրուկ քայլեր պետք է իրականացվեն», -ասել է Քահրամանը: Վերջինս պնդել

«Մարդիկ այդ գումարները իրենց ընտանիքի վրա կծախսեն»

«Վարորդներին որոշ խախտումների դեպքում չտուգանելու և տուգանքների համաներման հնարավոր ազդեցությունն ու հետևանքները»

Ի՞նչ միջոցառումներ կանցկացվեն Երևանի վարչական շրջաններում մայիսի 28-ի` Հայաստանի առաջին հանրապետության օրվան նվիրված

Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի մշակույթի վարչությունից հայտնում են, որ Հայաստանի առաջին հանրապետության 100-ամյակի առիթով մայրաքաղաքի բոլոր վարչական շրջաններում տեղի կունենան մի շարք համերգային ծրագրեր, մարզամշակութային միջոցառումներ և այլն: Երևանի վարչական շրջանների միջոցառումները տեղի կունենան հետևյալ ժամանակացույցով. Աջափնյակ վարչական շրջան մայիսի 26-ին՝ ժամը 17:00-ին. միջոցառում «Արմենիա» բժշկական կենտրոնի հարակից զբոսայգում, Ավան վարչական շրջան մայիսի 28-ին՝ ժամը 16:00-ին.

Արմեն Սարգսյանը Մովսես Հակոբյանին ազատեց ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետի պաշտոնից

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ՀՐԱՄԱՆԱԳԻՐԸ ՄՈՎՍԵՍ ՀԱԿՈԲՅԱՆԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԶԻՆՎԱԾ ՈՒԺԵՐԻ ԳԼԽԱՎՈՐ ՇՏԱԲԻ ՊԵՏԻ ՊԱՇՏՈՆԻՑ ԱԶԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ Հիմք ընդունելով Սահմանադրության 155-րդ հոդվածը, ինչպես նաև «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 40-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետը. Մովսես ՀԱԿՈԲՅԱՆԻՆ ազատել Հայաստանի Հանրապետության զինված ուժերի գլխավոր շտաբի պետի պաշտոնից: ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀ  Ա.ՍԱՐԳՍՅԱՆ

Էրեբունի վարչական շրջանի տարածքում անչափահասների նկատմամբ կիրառված բռնության գործով մեղադրանք է առաջադրվել 4 անձի

Ապրիլի 20-ին Այվազովսկի փողոցում անչափահասների նկատմամբ կիրառված բռնության դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնում քննվող քրեական գործով մեղադրանք է առաջադրվել 4 անձի, որոնց նկատմամբ որպես խափանման միջոց կալանավորումը ընտրելու վերաբերյալ միջնորդություն է ներկայացվել դատարան: Նախնական քննությամբ բավարար տվյալներ են ձեռք բերվել, որ 2018թ. ապրիլի 20-ին՝

Յուրացվել է շուրջ 185 միլիոն դրամ (Տեսանյութ)

Յուրացումներ «Թափառող կենդանիների (շների) ստերջացման և պատվաստման ծառայությունների» մատուցման ընթացքում

Գարեգին Չուգասզյանը դադարեցրեց հացադուլը

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում հայտնում է. «Ուրախ եմ տեղեկացնել, որ Մատենադարանի մոտ քիչ առաջ տեղի ունեցած մեր հանդիպումից հետո Գարեգին Չուգասզյանը դադարեցրեց հացադուլը»։ https://www.facebook.com/EYEGNUK/videos/1588571614603833/ Իսկ Գարեգին Չուգասզյանը հայտարարեց. «Ուզում եմ շնորհակալություն հայտնել պարոն Փաշինյանին, որ ինքը եկավ այստեղ, որովհետև հարցերի լուծման դրական ընթացք արդեն կար: Բայց ամեն տեսակ ուժեր փորձում էին օգտագործել

«Վերջին զանգ». Ճանապարհային ոստիկանությունը հայտարարում է

«Վերջին զանգի» օրը ճանապարհային ոստիկանությունը իրականացնելու է ուժեղացված ծառայություն:

Զինծառայող Արթուր Գասպարյանի մահվան գործով մեղադրանք է առաջադրվել հենակետի ավագին

ՀՀ քննչական կոմիտեի ԶՔԳՎ վեցերորդ կայազորային քննչական բաժնում ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական գործողություններ՝ պարտադիր ժամկետային զինծառայող, շարքային Արթուր Արտյոմի Գասպարյանի մահվան դեպքի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ. մեղադրանք է առաջադրվել հենակետի ավագին: 2018թ. մայիսի 4-ին՝ ժամը 01:10-ի սահմաններում, ՀՀ ՊՆ N զորամասի պահպանության տեղամասի մարտական դիրքում բերանի խոռոչի շրջանում ստացած հրազենային գնդակային մահացու վիրավորումով հայտնաբերվել էր

Հայաստանին նվիրված բաժին գերմանական «Business & Diplomacy» ամսագրում

Գերմանական «Business & Diplomacy» ամսագիրն իր հերթական համարում առանձնահատուկ տեղ է հատկացրել Հայաստանին` «Հայաստան. ավանդույթների, նորարարությունների և բարձր տեխնոլոգիաների երկիր» խորագրով: Ամսագրում հրապարակվել է մանրամասն տեղեկատվություն ս.թ. հոկտեմբերին Երևանում կայանալիք Ֆրանկոֆոնիայի գագաթաժողովի վերաբերյալ, ինչպես նաև ԳԴՀ-ում ՀՀ դեսպան Աշոտ Սմբատյանի լայնածավալ հոդվածը` նվիրված Հայաստանի արտաքին քաղաքականության առաջնահերթություններին, տնտեսական իրավիճակին և  ԼՂ հիմնախնդրին: Ամսագրում անդրադարձ է

Արմեն Սարգսյանն ընդունել է ԵԽԽՎ մոնիտորինգային հանձնաժողովի համազեկուցողներին

Նախագահ Արմեն Սարգսյանն այսօր ընդունել է ԵԽԽՎ մոնիտորինգային հանձնաժողովի Հայաստանի մասով համազեկուցողներ Ջուզեպպե Գալատիին և Յուլիա Լովոչկինային: Ողջունելով հյուրերին՝ Հանրապետության Նախագահը ներկայացրել է վերջերս Հայաստանում տեղի ունեցած իրադարձությունները: Նա ընդգծել է, որ Եվրոպայի խորհուրդը Հայաստանում բարեփոխումների իրականացման հարցում կարևոր գործընկեր է, որի հետ մեր երկիրը շահագրգիռ է շարունակելու ակտիվ համագործակցությունը: Համազեկուցողները գոհունակությամբ արձանագրել են հայաստանյան

Դուք եք նոր Հայաստանի ճարտարապետները. ՀՀ կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանի ողջույնի խոսքը՝ շրջանավարտներին

Սիրելի´ շրջանավարտներ, սրտանց շնորհավորում եմ ձեզ դպրոցական «Վերջին դասի» կապակցությամբ: Դպրոցին հրաժեշտ տալու և կյանքի նոր փուլ մտնելու հիշարժան այս իրադարձությունը համընկել է Հայաստանի և նրա հասարակության համար անչափ կարևոր իրադարձությունների հետ, որի ականատեսն ու ակտիվ մասնակիցն եք եղել դուք վերջին ամիսներին: Խորհրդանշական է, որ Հայաստանի Հանրապետությունն էլ իր կենսագրության նոր փուլն է սկսում հիմա՝ հարստացած

Լրահոս

Օրացույց
Մարտ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ    
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031