Լրահոս
Օրվա լրահոսը

Հենրիխ Մխիթարյան. «Ունաի Էմերիի հետ դեռ չեմ հանդիպել»

Մայիս 24,2018 22:20

Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի երեկվա առաջին մարզումից հետո լրագրողների հետ շփման ժամանակ Լոնդոնի «Արսենալի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը, խոսելով անգլիական ակումբի նորանշանակ գլխավոր մարզիչ իսպանացի Ունաի Էմերիի նշանակման մասին ասաց. «Ես Էմերիի հետ դեռ չեմ հանդիպել, բայց հուսով եմ, որ նա նոր թարմ գաղափարներ կբերի, որոնք թիմին կօգնեն թիմին զարգանալ:

Հավատում եմ, որ «Արսենալն» Էմերիի հետ հաջողության կհասնի: Ակումբում բարձրագույն կարգի պրոֆեսիոնալներ են աշխատում, բոլորը լավ հասկանում են, թե ինչ պետք է անեն: Ավաղ,  անցած մրցաշրջանում չկարողացանք Չեմպիոնների լիգա մտնել, բայց ձգտելու ենք այդ բացը լրացնել», – ասել է Մխիթարյանը:

Ինքը՝ Ունաի Էմերին, խոսելով իր նշանակման եւ նպատակների մասին, ասել է. «Արսենալի» ներկայացուցիչների հետ առաջին իսկ հանդիպումից հետո զգացի, որ կարող ենք աշխատել: Ես հավատում եմ այն ֆուտբոլիստներին, որոնք կան թիմում, եւ մեր նպատակը նրանց հետ քրտնաջան աշխատելն է: Մենք կաշխատենք հետագայում հավակնել բոլոր տիտղոսներին»:

Մասնագետը նաեւ նշել է, որ այսօր չի կարող խոստանալ, թե ՉԼ-ում կհաղթեն, սակայն խոստացել է, որ այդ ուղղությամբ միասին քրտնաջան կաշխատեն:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031