Օրվա լրահոսը

Ֆորմալ իմաստով այդ վիճակը նոնսենս է, երբ խորհրդարանական կառավարմամբ համակարգում խորհրդարանը թելադրող չէ. «Ժամանակ»

Թվացյալ, առերևույթ ազդակների և պատկերացումների վրա կառուցված է տպավորությունը կամ մտայնությունը, թե «մինչհեղափոխական» կայունությունը վտանգավոր չէր կամ պակաս վտանգավոր էր, քան «հեղափոխական» կամ «հետհեղափոխական» անկայունությունը:

Տիգրան Խաչատրյանն ազատվել է փոխնախարարի պաշտոնից

Վարչապետի որոշում ՏԻԳՐԱՆ ԽԱՉԱՏՐՅԱՆԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԵՎ ՆԵՐԴՐՈՒՄՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐԻ ԱՌԱՋԻՆ ՏԵՂԱԿԱԼԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՏԱՐԻ ՊԱՇՏՈՆԻՑ ԱԶԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասով  և «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքի 7-րդ հոդվածի 8-րդ մասով՝ Տիգրան Խաչատրյանին ազատել Հայաստանի Հանրապետության տնտեսական զարգացման և ներդրումների նախարարի առաջին տեղակալի պաշտոնակատարի պաշտոնից՝ իր դիմումի համաձայն։ Նիկոլ

Ի՞նչ պիտի անի այս իրավիճակում Նիկոլ Փաշինյանի կառավարությունը. «Չորրորդ իշխանություն»

Պիտի ժողովրդի տարբեր սոցիալական խմբերին բացատրի (ԶԼՄ-ների միջոցով կամ անմիջական հանդիպումների ընթացքում), թե ինչու է ձգձգվում այս կամ այն խնդրի լուծումը, ովքեր են խոչընդոտում, եւ ինչ քայլեր են պետք՝ այդ խոչընդոտները հաղթահարելու համար։

Սամվել Մարգարյանն ազատվել է առողջապահության փոխնախարարի պաշտոնից

Վարչապետի որոշում ՍԱՄՎԵԼ ՄԱՐԳԱՐՅԱՆԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ ՏԵՂԱԿԱԼԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՏԱՐԻ ՊԱՇՏՈՆԻՑ ԱԶԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասով  և «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքի 7-րդ հոդվածի 8-րդ մասով՝ Սամվել Մարգարյանին ազատել Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի տեղակալի պաշտոնակատարի պաշտոնից՝ իր դիմումի համաձայն։ Նիկոլ Փաշինյան  

Ըստ վարչապետի՝ այն, ինչ ունենք այսօր, պակասել է մեզ երկար տարիներ. «Դա լավատեսությունն է, վստահությունն է ապագայի նկատմամբ»

Նիկոլ Փաշինյանը ՊԵԿ-ի առջև խնդիր է դրել չխանգարել տնտեսվարողներին և ապահովել ստվերային տնտեսության շարունակական կրճատումը

ԵՊՀ-ն պատասխանում է ԵՊՀ պրոֆեսոր Մաքսիմ Մանասյանին

«Առավոտի» «Ֆակուլտետում ահուսարսափի եւ վախի մթնոլորտ էր» հրապարակման մեջ ԵՊՀ արդեն նախկին պրոֆեսոր Մաքսիմ Մանասյանը ներկայացրել էր իր` համալսարանից հեռանալու եւ իրեն գրագող որակելու պատճառները, խոսել էր նաեւ ԵՊՀ-ում 30 եւ ավելի տարիներ աշխատող դեկանների վերընտրության մասին: Հրապարակումից հետո ստացել ենք ԵՊՀ-ից հետեւյալ պատասխանը` «Տոտալիտար ռեժիմի տարիներին համալսարանում իշխել է ազատ միտքը, ազատ խոսքը, ուր

Սերժիկ Սրապիոնյանն ազատվել է սփյուռքի փոխնախարարի պաշտոնից

Վարչապետի որոշում ՍԵՐԺԻԿ ՍՐԱՊԻՈՆՅԱՆԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՓՅՈՒՌՔԻ ՆԱԽԱՐԱՐԻ ՏԵՂԱԿԱԼԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՏԱՐԻ ՊԱՇՏՈՆԻՑ ԱԶԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասով և «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքի 7-րդ հոդվածի 8-րդ մասով՝ Սերժիկ Սրապիոնյանին 2018 թվականի մայիսի 21-ից ազատել Հայաստանի Հանրապետության սփյուռքի նախարարի տեղակալի պաշտոնակատարի պաշտոնից՝ իր դիմումի համաձայն։ Նիկոլ Փաշինյան

Վարդան Հարությունյան. «Պետական եկամուտների կոմիտեում պաշտոնավարումը լի էր հագեցած և հետաքրքիր աշխատանքով»

Հարգելի գործընկերներ, Պետական եկամուտների կոմիտեում պաշտոնավարումը լի էր հագեցած և հետաքրքիր աշխատանքով: Հարկային և մաքսային ծառայողների արհեստավարժ թիմի հետ համատեղ ու հետևողական ջանքերի արդյունքում կոմիտեն շարունակական հաջողություններ է գրանցել վերջին մեկուկես տարում, ինչի համար շնորհակալություն եմ հայտում բոլորիդ: Պետական կառավարման կարևոր օղակը՝ հարկային և մաքսային համակարգերը զարգացման նոր մակարդակի հասցնելու ծրագրերը, նորարարական բոլոր գաղափարները հնարավոր

ՀՀ Հաշվեքննիչ պալատի կողմից ՀՀ ԱՆ ԴԱՀԿ ծսռայությունում հայտնաբերված բոլոր խախտումները ՀՀ գլխավոր դատախազությունում մանրամասն ուսումնասիրության և իրավական գնահատականի են արժանանում

ՀՀ վերահսկիչ պալատի խորհրդի 2017թ. օգոստոսի 28-ի որոշման հիման վրա ՀՀ արդարադատության նախարարության դատական ակտերի հարկադիր կատարման ծառայությունում իրականացվել է 2016-2017թթ. ընթացքում պետական բյուջեից հատկացված միջոցների օգտագործման, բյուջետային մուտ­քերի ապահովման և սեփականության կառավարման նկատմամբ վերահսկողություն: Արդյունքների վերաբերյալ  հաշվետվությունը հարակից փաստաթղթերով 2018թ. մարտի 22-ին ուղարկվել է ՀՀ գլխավոր դատախազություն, որտեղ ուսումնասիրության արդյունքում ի հայտ են բերվել

«Ուլտիմատումով հանկարծ չլինի. երկուշաբթի էլ կարող ենք հավաքվել, երեքշաբթի էլ, պատասխանը լինելու է նույնը». Վճռաբեկ դատարանի քրեական պալատի նախագահ

Ցուցարարները հավաստիացրին, որ ամեն աշխատանքային օր գալու են և տեղեկանալու Սամվել Բաբայանի գործի ընթացքին. հաջորդը՝ երկուշաբթի:

Հեշտ չի լինելու Հայաստանում արմատախիլ անել և վերացնել  կոռումպացված համակարգը. Աճեմօղլու

Հայազգգի հայտնի տնտեսագետ Դարոն Աճեմօղլուն, որն ավելի վաղ հեռախոսազրույց է ունեցել Հայաստանի նորընտիր վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ, հարցազրույց է տվել Ստամբուլի հայկական «Ակոս» պարբերականին՝ անդրադառնալով Հայաստանում ստեղծված իրավիճակին, Փաշինյանի հետ հեռախոսազրույցին: «Մենք պետք է լիահույս լինենք Հայաստանի ապագայի հարցում, բայց պետք է նաև ընդունենք, որ հեշտ չի լինելու արմատախիլ անել և վերացնել  կոռումպացված համակարգը»,- ասել

«Անվտանգության բարձր ռիսկ կա». «Սասնա ծռերի» գործով նիստը կրկին չկայացավ

«Ամբաստանյալներին դատարան չեն ներկայացրել՝ գումարտակի ծառայողական ծանրաբեռնվածության եւ անվտանգության բարձի ռիսկի պատճառով, որի պայմաններում խոչընդոտվում է գումարտակի մեքենաների տեղաշարժը»

Տիգրան Մուկուչյան. «Այնպես չի, որ որեւէ քաղաքացի իր քվեն տվել է այլ քաղաքական ուժի, բայց ՏԸՀ-ն արձանագրել է այլ պատկեր». «Ժողովուրդ»

Ես չեմ փորձում ասել՝ ընտրել էին, գոհ էին, թե գոհ չէին։ Կային կուտակված խնդիրներ, որոնք պահանջում էին լուծումներ։ Միգուցե հենց այդ էր պատճառը, որ մարդիկ դուրս եկան փողոց։

Առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում

Հանրապետության տարածքում` Մայիսի 18-19-ը` հատկապես կեսօրից հետո, առավելապես հյուսիսային շրջաններում, 20-ին շրջանների զգալի մասում, 21-23-ը ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ` քամու ուժգնացում` 15-20 մ/վ արագությամբ, առանձին հատվածներում սպասվում է նաև կարկուտ: Քամին՝ հարավ-արևմտյան՝ 3-8 մ/վ: Օդի ջերմաստիճանը 18-19-ը կբարձրանա 1-2, 20-21-ը կնվազի 3-4 աստիճանով: Երևան քաղաքում` Մայիսի 18-19-ը՝ երեկոյան ժամերին,

Հանդարտ Պուտինը, գրկաբաց Լուկաշենկոն ու անհամբեր Թրամփը

Ակնհայտորեն, Փաշինյանը վարչապետության պաշտոնը ստանձնելուց հետո եւ դրանից առաջ ամեն ինչ արեց, որպեսզի Ռուսաստանում առկա մտահոգությունները, հարցականները հօդս ցնդեն:

Հասմիկ Պապյան. «Ինչպես տարիներ շարունակ քննադատել եմ նախկին իշխանություններին, նույն կերպ էլ հիմա եմ վարվելու». «Իրատես»

«Իրատեսի» հյուրը օպերային երգչուհի, ՀՀ ժողովրդական արտիստ ՀԱՍՄԻԿ ՊԱՊՅԱՆՆ է: -Նախկին զրույցների ընթացքում ասել եք, որ ցանկանում եք ներդրում անել Հայաստանում և ձեռներեցությամբ զբաղվել: Հիմա նպաստավոր չե՞ն պայմաններն այդ նպատակն իրագործելու համար: -Այո, նպաստավոր են, և ես իմ նպատակը կարող եմ կյանքի կոչել տարբեր ձևերով: Կարծում եմ, որ Հայաստանից հեռացած բոլոր մշակութային գործիչները, որոնք հաջողությունների

«Հայկական վերածնունդը» հեռացրեց ավագանու անդամին՝ պահանջելով վայր դնել մանդատը

Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանին անվստահություն հայտնելու գործընթացին մասնակցելու պատճառով ավագանու «Հայկական վերածնունդ» խմբակցությունն իր շարքերից հեռացրել է Հմայակ Պողոսյանին։ Այս մասին մեզ տեղեկացրեց Հովհաննես Մարգարյանը։ Խմբակցությունը պահանջում է Հմայակ Պողոսյանից անհապաղ վայր դնել մանդատը։ Հիշեցնենք, որ «Բալասանյան դաշինքի» 10-ի անդամների կողմից քաղաքապետ Սամվել Բալասանյանին անվստահություն հայտնելու գործընթացին, որը որակվեց որպես «կրկես շոու», միացել էին նաև

Հայաստանում, Ռուսաստանում, ԱՄՆ-ում. հայկական ®«Թագն» արդեն շուկայում է

Բիզնես Արմենիայի աջակցությամբ ստեղծված և ®«Թագ» ապրանքանիշի ներքո արտադրված հուշանվերներն արդեն շուկայում են և ներկայացված են 20 վաճառակետերում։ Հուշանվերների խմբաքանակներ են արտահանվել նաև Ռուսաստան և Միացյալ Նահանգներ։ Իսկ Հայաստանում դրանք ներկայացված են Ազգային պատկերասրահում, թանգարաններում, հուշանվերների խանութներում։ «Վաճառակետերի թիվն առաջիկայում կավելանա՝ ընդգրկելով նաև եկեղեցիներին կից հուշանվերային սրահները: Բացի այդ, արտահանման շուկան կընդլայնվի դեպի Կանադա, Ուկրաինա,

Կինոկենտրոնի ֆիլմ-հանձնակատարը՝ Կաննի կինոշուկայում ՀՀ բացակայության մասին. «Դա սարսափելի քայլ էր»

Aravot.am-ը Հայաստանի ազգային կինոկենտրոնի գեղարվեստական ղեկավար-ֆիլմ հանձնակատար Արսեն Բաղդասարյանից հետաքրքրվեց՝ ինչո՞ւ մեր երկիրն այս տարի ներկայացված չէ Կաննի կինոշուկայում: «Դա մերժվել էր Կինոկենտրոնի տնօրենի կողմից, մեր պատվիրակությունը ինքը չի ցանկացել ներկայացնել»,-ասաց Արսեն Բաղդասարյանը: Հետաքրքրվեցինք՝ որո՞նք են եղել մերժման հիմքերը: «Ես չեմ կարող համաձայնել իր հիմքերի հետ, օրինակ՝ դա այն է, որ գտնվել ենք խառը վիճակում, ծրագիրն

Կառավարության ձևավորումից հետո սա թերևս ամենակարևոր որոշումն էր, որը վերաբերվում է տնտեսությանը. «Հայկական ժամանակ»

Փաշինյանի ներկայիս կառավարությունը չի ստանձնել սոցիալական վիճակի կտրուկ ու անհապաղ բարելավման խնդիր։ Նման հասարակական ընդգծված պահանջ էլ չկա, որովհետև հասկանալի է, այդ խնդիրը պետք է դրվի ապագա կառավարության առջև, որը կձևավորվի առաջիկա արտահերթ խորհրդարանական ընտրությունների արդյունքում։

ԲՀԿ-ի քվոտայով փոխվարչապետ դարձած Մհեր Գրիգորյանը դիտողություն արեց վարչապետ Նիկոլ Փաշինյանին. «Հրապարակ»

Երեկ առողջապահության նախարարի՝ ավտոմեքենաների վերաբերյալ մի նախագծի քննարկումը վերածվեց ծառայողական ավտոմեքենաների չարչրկված թեմայի վերաբերյալ դիսկուրսի։ Վարչապետը հայտարարեց, որ այս հարցին պետք է հետագայում մանրամասն անդրադառնալ, քանի որ պետական ավտոպարկն ուռճացված է։ Առաջին փոխվարչապետ Արարատ Միրզոյանն էլ շտապեց տեղեկացնել, որ իր գրասենյակի 5 մեքենաներից 3-ից ինքը հրաժարվել է, իսկ մյուս փոխվարչապետ Տիգրան Ավինյանն էլ հրաժարվել է

Կառավարության ղեկավարը հույս է հայտնել, որ Արմեն Գրիգորյանի գլխավորությամբ Անվտանգության խորհուրդն իր գործառույթը կիրականացնի լիարժեք և արդյունավետ՝ ժամանակակից պահանջներին ու մարտահրավերներին համարժեք

Անվտանգության ոլորտը, ԶՈՒ-երի բնականոն զարգացումն առաջնահերթություն է. վարչապետն Անվտանգության խորհրդի ղեկավար կազմին է ներկայացրել ԱԽ նորանշանակ քարտուղարին

Համաներումը ընկալելի կլինի հենց այս հեղափոխության համերաշխության, փոխադարձ հարգանքի կոնտեքստում. «Ժամանակ»

Իրավապաշտպան, փաստաբան Նինա Կարապետյանցի խոսքերով՝ համաներման անհրաժեշտությունը կա վաղուց, քանի որ տևական ժամանակ է՝ համաներում չի եղել։ «Համաներումը ընկալելի կլինի հենց այս հեղափոխության համերաշխության, փոխադարձ հարգանքի կոնտեքստում։ Այսօր իսկապես կան խնդիրներ, որոնք ավելի հեշտ կլիներ համաներման ճանապարհով լուծել։ Որոշ անձանց կարելի է ներում շնորհել, բայց դրա համար առանձին դիմում է պետք դատապարտյալի կողմից։ Մինչդեռ համաներումը

Չնայած փողոցային ցույցերը դադարեցնելու Փաշինյանի հորդորին՝ ցուցարարները պնդում են, որ օրուգիշեր մնալու են ՀՀ վճռաբեկ դատարանի շենքի առաջ

Անդրանիկ Թևանյանը տեղեկացրեց՝ պահանջել է, որ վճռաբեկ դատարանի ներկայացուցիչը գա, և իրենք կոնկրետ պարզաբանումներ ստանան Սամվել Բաբայանի գործի հետ կապված: Նաև նշեց, թե զգուշացրել է, որ եթե կոնկրետ պարզաբանում չներկայացնի դատարանի ներկայացուցիչը, բողոքի ցույցը չի ավարտվի:

Խնդիրը օրենսգիրքը չէ, խնդիրը համակարգն է` կհաջողվի՞ կես տարում փոխել համակարգը ու հասնել իրապես ազատ ու թափանցիկ ընտրությունների կազմակերպման. «Իրատես»

Չզարմացրեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Արագ կերպարանափոխությամբ: Մինչև այսօր նրա հրապարակային տեսակետները տարբեր հարցերով գրեթե չեն տարբերվում ՀՀԿ-ի տեսակետներից ու հիմնովին տարբերվում են Նիկոլ Փաշինյանի տեսակետներից` նախքան վարչապետ դառնալը: Սպասելի էր: Ընդդիմությունն ու իշխանությունը տարբեր հարթություններում են ու տարբեր պատասխանատվություն ունեն: Առայժմ նա ոչ մի հարցի հստակ պատասխան չի տալիս` սկսած Արցախի հարցից մինչև… արտահերթ ընտրություններ:

Շավարշ Քոչարյանի արձագանքը այն լուրերին, որ իր փոխարեն նշանակվելու է Ռուբինյանը

Aravot.am-ը փոխարտգործնախարար Շավարշ Քոչարյանին երեկ հարցրեց՝ լուրեր են շրջանառվում, որ ձեր փոխարեն արտգործնախարարի տեղակալի պաշտոնում լինելու է Ռուբեն Ռուբինյանը՝ Կարապետ Ռուբինյանի որդին, ճի՞շտ է՝ Շավարշ Քոչարյանը պատասխանեց. «Ես էլ կասեմ՝ լուրեր են շրջանառվում, որ ձեզ են նշանակելու, ի՞նչ կասեք այդ մասին»: Նրա ուսին էր իր ձեռքը գցել «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Արարատ Զուրաբյանը, որը Շավարշ Քոչարյանին

ՌԵԺԻՍՈՐՆԵՐԸ

ԳԻՐՔ ՏԱՍՆԻՆՆԵՐՈՐԴ
Գլուխ տասնութերորդ

ՌԴ իրավապահների կողմից հետապնդվող Ուկրաինայի քաղաքացուն Հայաստանում ապաստան հայցողի վկայական են տրամադրել

ՀՀ Միգրացիոն ծառայությունը ապաստան հայցողի վկայական է տրամադրել Ուկրաինայի քաղաքացի Բոգդան Կալիուսսկիին (նախկին անունը՝ Մաքսիմ Բայդակ)՝ նրա դիմումի համաձայն: Այդ մասին Բոգդան Կալիուսսկիի պաշտպաններ, ՀՔԱ Վանաձորի գրասենյակի փաստաբաններ Արայիկ Զալյանն ու Անի Չատինյանը տեղեկացել են էլեկտրոնային փոստի միջոցով 2018 թ. մայիսի 10-ին: Բոգդան Կալիուսսկին Հայաստանի Հանրապետությունում ձերբակալվել է 2018 թ. մարտի 31-ին՝ փաստաթղթերի կեղծման և

Լրահոս
Դռնեդուռ

Օրացույց
Մարտ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ    
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031