Լրահոս
Օրվա լրահոսը

ՌԵԺԻՍՈՐՆԵՐԸ

Մայիս 18,2018 10:30

ԱՐՄԵՆ ՇԵԿՈՅԱՆ

ՀԱՅԿԱԿԱՆ ԺԱՄԱՆԱԿ

ԳԻՐՔ ՏԱՍՆԻՆՆԵՐՈՐԴ

Գլուխ տասնութերորդ

ՌԵԺԻՍՈՐՆԵՐԸ

Եվ Հրանտը մի քիչ մտածեց ու Ֆրունզիկին ասաց՝ «Տիգրանը ձեր ֆիլմից բացի՝ մի շարք ուրիշ ֆիլմեր էլ ա փրկել», եւ Ֆրունզիկը մի քիչ մտածեց ու Հրանտին ասաց՝ «մի գլուխ ասում ես՝ ձեր ֆիլմը» եւ մի քիչ էլ մտածեց ու ավելացրեց՝ «էդ ֆիլմը ախպորս՝ Աբոյի ֆիլմն ա» եւ մի քիչ էլ մտածեց ու ասաց՝ «լավի համար էլ ա ինքը պատասխանատու, վատի համար էլ», եւ Հրանտը մի քիչ մտածեց ու Ֆրունզիկին ասաց՝ «չար լեզուներն ասում են, որ էդ ֆիլմը նկարելիս ախպորդ շատ ես օգնել», եւ Փելեշյանը Հրանտին ասաց՝ «էլ ի՞նչ ախպեր, որ ախպորը չօգնի», եւ Ֆրունզիկն ասաց՝ «էնքանով եմ ախպորս օգնել, որ գլխավոր դերն եմ խաղացել» եւ մի քիչ մտածեց ու հարցրեց՝ «կարող ա՞ իրա փոխարեն ռեժիսորություն եմ արել», եւ Հրանտը փռթկացնելով Ֆրունզիկին ասաց՝ «էդ էլ են ասում», եւ Ֆրունզիկը նեղացած ասաց՝ «իմ ականջով էլ ա ընկել» եւ մի քիչ էլ մտածեց ու հարցրեց՝ «ախր, այ Հրանտ ջան, ես ռեժիսորության հետ ի՞նչ կապ ունեմ», եւ Հրանտը Ֆրունզիկին ասաց՝ «էդ խոսակցությունները տարածողներին պիտի ասես», եւ Ֆրունզիկը մի քիչ մտածեց ու ասաց՝ «էդ տարածողների մեծ մասը ռեժիսորներ են» եւ մի քիչ էլ մտածեց ու ավելացրեց՝ «ուզում են ախպորս չարչարանքը ջուրը գցեն», եւ Հրանտը մի քիչ մտածեց ու փռթկացնելով Ֆրունզիկին ասաց՝ «ա՛յ խելոք, ախպորդ չարչարանքը ոչ թե ջուրն են գցում, այլ քեզ վրա են գցում», եւ Ֆրունզիկը մի քիչ մտածեց ու Փելեշյանին  ասաց՝  «ինձ թվում էր՝ ամենից շատ դերասաններն են իրար նախանձում, բայց պարզվում ա՝ ձեր ռեժիսորներն ավելի բեթար են», եւ Փելեշյանը մի քիչ մտածեց ու ժպտալով Ֆրունզիկին ասաց՝ «դրանք ձե՛ր ռեժիսորներն են, Ֆրունզ ջան», եւ Հրանտը  փռթկացնելով Ֆրունզիկին ասաց՝ «դրանք էնքան ապուշ են, որ փոխանակ քեզ նախանձեն, ախպորդ են նախանձում», եւ Ֆրունզիկը մի քիչ մտածեց ու փռթկացնելով Հրանտին ասաց՝ «պայմանավորվեցինք, որ Աղասուց ենք բամբասելու, բայց նստել՝ հարազատ ախպորս ենք բամբասում», եւ Հրանտը մի քիչ մտածեց ու ժպտալով Ֆրունզիկին ասաց՝ «որովհետեւ թիֆլիսեցիներից  վախենում ենք», եւ Ֆրունզիկը Հրանտին հարցրեց՝ «ինչի՞ ենք վախենում», եւ Հրանտը պատասխանեց ու ասաց՝ «որովհետեւ թիֆլիսեցիք ձեզնից ավելի հիշաչար են», եւ Փելեշյանը Հրանտին հարցրեց՝ «էլի Մալյանի բախչեն ե՞ս քար գցում», եւ Հրանտը մի քիչ մտածեց ու ասաց՝ «Մալյանը վայ թե ամենաանհիշաչար թիֆլիսեցին ա» եւ մի քիչ էլ մտածեց ու փռթկացնելով ավելացրեց՝ «Սայաթ-Նովային չհաշված», եւ Ֆրունզիկը զարմացած  նայեց Հրանտին ու հարցրեց՝ «Սայաթ-Նովա՞ն ինչ կապ ունի», եւ Փելեշյանը ժպտալով Ֆրունզիկին ասաց՝ «հանաք ա անում» եւ մի քիչ մտածեց ու ժպտալով ավելացրեց՝ «էրեւում ա՝ Հրանտի ոճին ծանոթ չես»:

 

Շարունակությունը՝ հաջորդ ուրբաթ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031