Օրվա լրահոսը

Նորընտիր վարչապետին առաջնահերթութիւններու օրակարգը. «Ասպարեզ»

Այսօր արդէն մեր ժողովուրդը իրաւունք ունի տօնելու իր սահմանադրւթեան մեծ յաղթանակը։ ՀՀ Սահմանադրութիւնը կրցաւ յաջողապէս դիմակայել երկրի քաղաքական ճգնաժամը եւ վերապրիլ որպէս մեր երկրի տնօրէն օրէնքը։ Առաւե՛լ։ Մեր ժողովուրդը՝ ի՛նք, իր բոլոր խաւերով, կրցաւ հաւատարիմ մնալ իր իսկ ստեղծած սահմանադրական համակարգին. կրցաւ յաղթահարել իր սուր տարակարծութիւնները եւ կանգնիլ ոտքի որպէս մէկ ազգ եւ մէկ հայրենիք,

Լեւոն Տեր-Պետրոսյան. Մի բան է խորհրդարանին սեփական կամքը պարտադրել ժողովրդական շարժման առաջնորդի հանգամանքով, և բոլորովին այլ բան` վարչապետի կարգավիճակով. ilur.am

Մինչ այս պահը Փաշինյանն իր կամքը խորհրդարանին պարտադրել է համաժողովրդական բողոքի ու ընդվզման միջոցով, ինչը, որպես ժողովրդավարության դրսևորում, ըմբռնումով է ընկալվել միջազգային հանրության կողմից: Սակայն կարո՞ղ է նա, արդյոք, խորհրդարանի վրա նույն մեթոդով ազդել նաև այսուհետև: Ակնհայտ է, որ ո՛չ, որովհետև այդ ռեսուրսն արդեն սպառված է:

Յունիբանկը կաջակցի դպրոցներին

Յունիբանկը, սոցիալական պատասխանատվության քաղաքականության շրջանակներում, սկսել է դպրոցների բարեկարգման և կահավորման ֆինանսավորման նոր ծրագրի իրականացում: Բանկի աջակցությամբ մարզերի, հատկապես՝ սահմանամերձ գոտիներում գտնվող դպրոցներում կկառուցվեն ժամանակակից կրթության պահանջներին համապատասխան համակարգչային դասասենյակներ: Այդ կերպ բանկը նպաստում է որակյալ կրթության և ուսումնական գործընթացի արդյունավետության բարձրացմանը: Սոցիալական ծրագրերը միշտ եղել են Յունիբանկի ուշադրության կենտրոնում: Երեխաներին նեցուկ լինելն այս ուղղության

Խաչիկ Ասրյանը հրաժարական է տալիս փոխնախարարի պաշտոնից և դուրս գալիս ՀՀԿ-ից. խոստանում է իրականացնել «նույնքան շռնդալից ու չերկրորդվող գործունեություն»

Քննության առնելով «Հայոց Արծիվների» Խորհրդի անդամների, բոլոր մասնաճյուղերի ղեկավարների վերլուծությունները, առաջարկները և 45.117 անդամների անկեղծ ցանկությունը, որոշում ընդունվեց. 15-ամյա գործունեության արդյունքում Հայաստանում 301 մասնաճյուղ հիմնադրած «Հայոց Արծիվներ» հայրենասիրական հասարակական կազմակերպության ամուր հիմքի վրա ստեղծել նոր` «Հայոց Արծիվներ. Միասնական Հայաստան» կուսակցությունը

Շուշիից հետո Բերձորն էր

Իներցիայով շարունակվում են նախկին սխալների կրկնությունները եւ բազմիցս արծարծված փաստերի խեղաթյուրումները Սուրեն Բաղդասարյանը սովետական բանակի կադրային սպա էր։ 1928թ. ծառայել էր հայկական ազգային դիվիզիայում՝ սովետական բանակի կազմում: Նա Հայրենական պատերազմի ժամանակ 89-րդ Հայկական Թամանյան դիվիզիայի 400-րդ գնդի կոմիսարն էր, հերոսաբար զոհվել է Կրասնոդարի շրջանի Գորբուզովայա Բալկա գյուղում։ Ս.Բաղդասարյանը 1943թ. փետրվարին հետմահու պարգեւատրվել է Հայրենական պատերազմի

Լիդիանը կոլապսի առջև է Ամուլսարում. ՀԲՃ

Նման եզրակացության կարելի է հանգել, եթե կարդաք Տորոնտոյի ֆոնդային բորսայում գրանցված օֆշորային Լիդիան Ինթերնեշընըլ (Լիդիան) ընկերությանը վերաբերող ֆորումում տեղ գտած մեկնաբանությունները: Այստեղ ընկերության մի շարք բաժնետերեր մտահոգություններ ունեն կապված ընկերության գործունեության հետ, քանի որ նրանց զանգերին և էլեկտրոնային նամակներին Լիդիանից ոչ ոք չի պատասխանում: Նրանք գրում են, որ փորձում են կապ հաստատել ընկերության հետ՝ հասկանալու,

Ապատուրայը շնորհավորել է Փաշինյանին. ՆԱՏՕ-ն ակնկալում է շարունակել ամուր գործընկերությունը ՀՀ-ի հետ. «Ամերիկայի ձայն». 

«Ամերիկայի ձայն».  ՀՀ նորընտիր վարչապետ Նիկոլ Փաշինյանին Հայաստանի Հանրապետության վարչապետի պաշտոնը ստանձնելու կապակցությամբ շնորհավորական ուղերձ է հղել Կովկասում և Կենտրոնական Ասիայում ՆԱՏՕ-ի Գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ Ջեյմս Ապատուրայը: Ապատուրայի շնորհավորական ուղերձում մասնավորապես ասված է. «Շնորհավորում եմ Նիկոլ Փաշինյանին Սահմանադրության համաձայն Հայաստանի նոր վարչապետ ընտրվելու կապակցությամբ: ՆԱՏՕ-ն ակնկալում է շարունակել Հայաստանի հետ ամուր գործընկերությունը, այդ թվում՝

«Ոչ մի կառավարություն չի ունեցել այն լեգիտիմությունը, որն ունի Նիկոլ Փաշինյանն ու իր ձեւավորվելիք կառավարությունը». իրավապաշտպան

Քաղհասարակության ինստիտուտները նոր կառավարությանը կարող են իրենց առաջարկությունների փաթեթը ներկայացնել. Սաքունց

Վախճանվել է Կալիֆորնիայի նախկին նահանգապետ Ջորջ Թոքմեջյանը. «Ազատություն»

«Ազատություն» ռ/կ. ԱՄՆ-ում 89 տարեկան հասակում մահացել է Կալիֆորնիայի նախկին նահանգապետ Ջորջ Թոքմեջյանը: Նրա ընտանիքը հայտնում է, որ Թոքմեջյանը երեքշաբթի օրը մահացել է Լոնգ Բիչում գտնվող իր տանը: Հանրապետական Ջորջ Թոքմեջյանը երկու անգամ ընտրվել էր Կալիֆորնիայի նահանգապետ, այդ պաշտոնում ծառայելով 1983-ից մինչև 1991 թվականը: Իրավաբան Թոքմեջյանը մի շարք բարձրաստիճան պաշտոններ է զբաղեցրել՝ չորս տարի եղել

Եթե մենք խորհրդարանում փոքրամասնության կառավարություն ենք, ապա խորհրդարանից դուրս մեծամասնության կառավարություն ենք. Նիկոլ Փաշինյան

«Երեկ ես հրավիրել եմ Պետեկամուտների կոմիտեի նախագահին և շատ հստակ ու աներկբա հանձնարարական եմ տվել, որ Հայաստանում որևէ ապրանքատեսակի ներկրման խոչընդոտը պետք է բացառվի». այս մասին այսօր Ստեփանակերտում հրավիրած մամուլի ասուլիսին հայտնել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Ըստ Փաշինյանի` ներկրվող ապրանքների մաքսազերծումը նախկինի համեմատ պետք է կատարվի կրկնակի, եռակի տեմպերով ավելի արագ: «Ես հենց վաղը

ՇՊՀ արհեստակցական կազմակերպությունը դադարեցնում է Հայաստանի բուհերի արհեստակցական կազմակերպությունների ճյուղային հանրապետական միությանն անդամակցումը

Նկատի ունենալով վերջին շրջանում Շիրակի պետական համալսարանում տեղի ունեցող իրադարձությունների վերաբերյալ Հայաստանի բուհերի արհեստակցական կազմակերպությունների ճյուղային հանրապետական միության նախագահ Գագիկ Վաղարշակյանի հանրային սուբյեկտիվ, անհավասարակշիռ և անհիմն գնահատականները՝ առանց բուհի աշխատողների կարծիքների, դիրքորոշումների հետազոտման, Շիրակի պետական համալսարանի արհեստակցական կազմակերպության խորհուրդը սույն թվականի մայիսի 9-ի արտահերթ նիստին որոշում է կայացրել դադարեցնել Հայաստանի բուհերի արհեստակցական կազմակերպությունների ճյուղային հանրապետական

Ֆեդերիկա Մոգերինին ու Նիկոլ Փաշինյանը քննարկել են ԵՄ-Հայաստան կապերի ամրապնդման հետագա հնարավորություններ

Եվրոպական միության բարձր ներկայացուցիչ, հանձնաժողովի փոխնախագահ Ֆեդերիկա Մոգերինին հեռախոսազրույց է ունեցել Հայաստանի նոր վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ: ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ, Եվրոպական հանձնաժողովի փոխնախագահ Ֆեդերիկա Մոգերինին երեկ կեսօրից անց հեռախոսազրույց է ունեցել Նիկոլ Փաշինյանի հետ՝ շնորհավորելու նրան Հայաստանի նոր վարչապետի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ: Երկուստեք համաձայնություն հայտնեցին Եվրոպական միության և Հայաստանի

Նիկոլ Փաշինյանն Արցախից վերադառնալիս ցուցադրել է ՀՀ վարչապետի ուղղաթիռը (Տեսանյութ)

Ավարտվել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի աշխատանքային այցը Արցախի Հանրապետություն: Արցախից վերադառնալիս նա ֆեյսբուքյան իր էջում պատմել է Ստեփանակերտում ունեցած հանդիպումների մասին, ինչպես նաեւ ցուցադրել է ՀՀ վարչապետին սպասարկող ուղղաթիռը:

Սերժ Սարգսյանը մինչ այսօր գտնվում է Հայաստանում, ես ուրախ եմ այս կապակցությամբ և սա համարում եմ մեր շարժման առավելություն. Նիկոլ Փաշինյան

«Փոխզիջումների մասին խոսք կարող լինել այն պարագայում, երբ մենք Ադրբեջանից ստանանք հստակ ուղերձ, որ Բաքուն պատրաստ  է ճանաչել Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքը». Նիկոլ Փաշինյան

«Իսկ ինչու՞ է ձեզ թվում, թե Արցախը գերտերություն չէ». Նիկոլ Փաշինյանի պատասխանը իր առաջին պաշտոնական այցը Արցախ կատարելու մասին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը վարչապետի պաշտոնում առաջին մամուլի ասուլիսն է հրավիրել Ստեփանակերտում, որին ներկա էին հայաստանյան, արցախյան և արտասահմանյան լրատվամիջոցների ներկայացուցիչներ: Այն հարցին, թե ինչո՞ւ է Նիկոլ Փաշինյանի առաջին պաշտոնական այցը Արցախ, այլ ոչ թե որևէ գերտերություն, վերջինս ժպիտով արձագանքեց. «Իսկ ինչու՞ է ձեզ թվում, թե Արցախը գերտերություն չէ»: Նիկոլ Փաշինյանը իր խոսքում նշեց, որ առանձնահատուկ

Մեր ջանքերը պետք է ուղղված լինեն օր առաջ Արցախի Հանրապետության միջազգայնորեն ճանաչմանը. Նիկոլ Փաշինյան

«Դուք համոզվել եք, որ Արցախի Հանրապետության զինված ուժերը, Արցախի քաղաքացիներն ու համայն հայությունն ինչպիսի վճռականությամբ են լցված, եթե մեր հակառակորդը նորից դիմի հանցավոր գործողությունների», ասել է Բակո Սահակյանը

Ինչպես Ռուսաստանը լուռ քինգմեյքերի դեր խաղաց Հայաստանի հեղափոխությունում. Reuters

Հայաստանում կոռուպցիայի և քրոնիզմի դեմ շաբաթներ տևած բողոքն իր հանգուցալուծմանը հասավ երեքշաբթի, երբ ցույցերի առաջնորդ Նիկոլ Փաշինյանն ընտրվեց վարչապետ, գրում է Reuters-ը: Մաքրելով նախկին խորհրդային հանրապետությունների հայտնի ապստամբությունների, հատկապես 2014թ. Ուկրաինայի արյունոտ դեպքերի բորբոսը՝ Մոսկվան այս անգամ չկանգնեց իշխող վերնախավի թիկունքում և իրավունք չտվեց նրան ուժ կիրառել: Ի տարբերություն Ուկրաինայի առաջնորդների՝ Փաշինյանն իր հերթին ասաց,

«Նաիրի» հյուրանոցային համալիրին հարակից ձորում դի է հայտնաբերվել

Մայիսի 9-ին, ժամը 10:15-ին «911» ծառայությանը տեղեկություն է ստացվել, որ Երևան քաղաքի Նորք-Մարաշ վարչական շրջանում գտնվող «Նաիրի» հյուրանոցային համալիրին հարակից ձորում հայտնաբերվել է դի. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ Հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական ջոկատը: Փրկարարները ձորից դուրս են բերել քաղաքացի Վ. Մ.-ի (1931 թ.) դին: ՀՀ ԱԻՆ

Արայիկ Խանդոյանն ու Աշոտ Պետրոսյանը նոր իշխանությունից համաներում են պահանջում. «Ա1+»

«Սասնա ծռեր» խմբի անդամներ Արայիկ Խանդոյանն ու Աշոտ Պետրոսյանն այսօրվանից հացադուլ են հայտարարել՝ միանալով «Հիմնադիր խորհրդարան»-ի նախագահ Գարեգին Չուքասզյանի՝ քաղբանտարկյալներին ազատ արձակելու պահանջին։ «Նա մի շարք առաջարկներ է ներկայացրել նոր Հայաստանի նոր իշխանություններին, որը վերաբերում է քաղբանտարկյալների ազատ արձակումը եւ համակարգում տիրող իրավիճակի փոփոխումը՝ ընդհուպ մինչեւ համաներում հայտարարելը, որը պետք ընդգրկուն լինի»,- «Ա1+»-ին ասաց պաշտպան

Ինչ եղավ ցույցերին միացած պայմանագրային զինծառայողների ճակատագիրը

Վիգեն Սարգսյանը հորդորում է շատ կոշտ արձագանքել զորամասը ցույցերի համար լքած զինծառայողների արարքին

Վիգեն Սարգսյան. «Պարոն Փաշինյանը խոսք է տվել, որ ՌԴ-ի հետ կապերը պահպանելու է, ամրապնդելու է»

ՌԴ-ի կողմից բացասական զարգացում չկա ռազմատեխնիկական համագործակցության առումով

Քննարկվել է հայկական երկու պետությունների փոխգործակցությանը վերաբերող հարցերի լայն շրջանակ

Նախագահ Բակո Սահակյանը մայիսի 9-ին հանդիպում է ունեցել Հաղթանակի տոնի, Արցախի Հանրապետության պաշտպանության բանակի եւ Շուշիի ազատագրման 26-րդ տարեդարձին նվիրված տոնական միջոցառումների շրջանակներում Արցախ ժամանած Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ: Քննարկվել է հայկական երկու պետությունների փոխգործակցությանը վերաբերող հարցերի լայն շրջանակ: ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԳԼԽԱՎՈՐ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

Բոլոր այն սկզբունքները, որոնք արտահայտել եք երկիրն արատավոր համակարգից ազատելու ուղղությամբ, միանշանակ հոգեհարազատ են մեզ. Արամ Սարգսյան

Հայաստանի Հանրապետության վարչապետ պարոն Նիկոլ Փաշինյանին Հարգարժան պարոն վարչապետ: Հայաստանի դեմոկրատական կուսակցության անունից ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ՝ Հայաստանի Հանրապետության վարչապետի բարձր և պատասխանատու պաշտոնում ընտրվելու առիթով: Բոլոր այն սկզբունքները, որոնք արտահայտել եք երկիրն արատավոր համակարգից ազատելու ուղղությամբ, միանշանակ հոգեհարազատ են մեզ, մեր ծրագրային դրույթներին և գործելակերպին: Պատրաստ ենք համագործակցել՝ այդ գաղափարները կյանքի կոչելու համար: Մաղթում

Ոչ թե պոպուլիստ, այլ պոպուլյար. միջազգային մամուլը Փաշինյանի վարչապետության մասին

Ուղիղ մեկ ամիս առաջ Նիկոլ Փաշինյանը քայլում էր ամբողջ Հայաստանում գյուղից գյուղ՝ հուսահատ բողոք հայտնելով երկրի վարչապետ Սերժ Սարգսյանի կողմից իշխանության զավթման դեմ, գրում է բրիտանական The Guardian-ը, որն իր հոդվածը վերնագրել է ԱԺ պատգամավոր Արարատ Միրզոյանի խոսքերից մեջբերմամբ՝ «Նա պոպուլիստ չէ, նա պոպուլյար է»: Երեքշաբթի բոցաշունչ քաղաքական հռետոր Նիկոլ Փաշինյանը, որը վերջին տասնամյակն անցկացրել

Նիկոլ Փաշինյան. Վերջին մեկ ամսվա ընթացքում տեղի ունեցած իրադարձությունները ցույց են տվել, որ հայկական բանակը գտնվում է ինստիտուցիոնալ բարձր մակարդակի վրա

Աշխատանքային այցով Արցախի Հանրապետությունում գտնվող վարչապետ Նիկոլ Փաշինյանն ԱՀ նախագահ Բակո Սահակյանի հետ այցելել է ԱՀ Պաշտպանության բանակի շտաբ, որտեղ տեղի է ունեցել ծառայողական խորհրդակցություն: ԱՀ ՊՆ, ՊԲ հրամանատար, գեներալ-լեյտենանտ Լևոն Մնացականյանը հայկական երկու հանրապետությունների ղեկավարներին զեկուցել է առաջնագծի օպերատիվ իրավիճակը: Խորհրդակցության ընթացքում քննարկվել են Հայաստանի և Արցախի ռազմական համագործակցության հետագա խորացմանը և հակառակորդին զսպելու

Արմեն Սարգսյանը մասնակցել է «Անմահ գունդ» խորագրով քայլերթին

Նախագահ Արմեն Սարգսյանն այսօր մասնակցել է «Անմահ գունդ» խորագրով քայլերթին, որը կազմակերպել է «Հայաստանի Անմահ գունդ» հայրենասիրական հասարակական կազմակերպությունը՝ ՀՀ պաշտպանության նախարարության հետ համատեղ: Քայլերթի նպատակն է մեր փառահեղ հաղթանակների օրվա` եռատոնի խորհուրդը և դրա վերաբերյալ հիշողությունները պահպանել ու փոխանցել սերունդներին: Քայլերթի մասնակիցները ձեռքներին բռնել են Հայրենական Մեծ պատերազմի, Արցախյան ազատամարտի և ապրիլյան քառօրյա պատերազմի

Լրահոս

Օրացույց
Փետրվար 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն    
 1
2345678
9101112131415
16171819202122
232425262728