Լրահոս
Օրվա լրահոսը

Ինչ եղավ ցույցերին միացած պայմանագրային զինծառայողների ճակատագիրը

Մայիս 09,2018 16:47

Այսօր պաշտպանության նախարարությունում տեղի ունեցած ասուլիսում, պաշտպանության նախարարի պաշտոնակատար Վիգեն Սարգսյանից հետաքրքրվեցին, թե ինչ եղավ ցույցերին միացած պայմանագրային զինծառայողների ճակատագիրը:

Ի պատասխան պարոն Սարգսյանն ասաց, որ այդ հարցն ունի օրենսդրական պատասխան. «Առաջինը զինվորական համազգեստով անձանց մասնակցությունը քաղաքացիական ցույցերին անթույլատրելի է, վերջակետ: Ապագա պաշտպանության նախարարին, անկախ նրանից ով կլինի եւ որքանով նրա սրտով կլինի՝ այն ինչ տեղի է ունեցել, հորդորում եմ շատ կոշտ արձագանքել՝ ծառայողական քննության լիարժեք ավարտից հետո: Ես՝ իմ մասով ընդունել եմ զորամասի հրամանատարի հրաժարականի դիմումը զորացրման, ուղարկել եմ այն համապատասխան խողովակներով կառավարություն, որտեղից էլ ուղարկվել է հանրապետության նախագահի հաստատմանը: Նախագահն ըստ Սահմանադրության, պետք է ձեռնարկի իրավական քայլ՝ համապատասխան կարգավորումով: Ցավով եմ դա արել, որովհետեւ այդ զորամասի հրամանատարն ինձ համար շատ հարգված, շատ ընդունելի սպա եւ զինծառայող է, բայց հասկանում եմ իր զեկուցագրի իմաստը, կիսում եմ, ինքս կանեի առնվազն նույնը»:

Վիգեն Սարգսյանն ասաց, որ զինված ուժերում այդ արարքը շատ վատ է գնահատվել եւ վատ արձագանք է ստացել:

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031