Լրահոս
Օրվա լրահոսը

Եթե մենք խորհրդարանում փոքրամասնության կառավարություն ենք, ապա խորհրդարանից դուրս մեծամասնության կառավարություն ենք. Նիկոլ Փաշինյան

Մայիս 09,2018 20:54

«Երեկ ես հրավիրել եմ Պետեկամուտների կոմիտեի նախագահին և շատ հստակ ու աներկբա հանձնարարական եմ տվել, որ Հայաստանում որևէ ապրանքատեսակի ներկրման խոչընդոտը պետք է բացառվի». այս մասին այսօր Ստեփանակերտում հրավիրած մամուլի ասուլիսին հայտնել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Ըստ Փաշինյանի` ներկրվող ապրանքների մաքսազերծումը նախկինի համեմատ պետք է կատարվի կրկնակի, եռակի տեմպերով ավելի արագ: «Ես հենց վաղը պատրաստվում եմ  ստուգել այս հանձնարարականի իրագործումը և  հույս ունեմ, որ դա պատշաճ ձևով իրականացված կլինի»,- նշեց նա:

Ինչ վերաբերում է հայ- թուրքական հարաբերություններին, ապա Նիկոլ Փաշինյանի խոսքով, Հայաստանը պատրաստ է այդ հարաբերությունների հաստատմանը առանց նախապայմանների: «Այդ հարցում նախապայմաններ ունի Թուրքիան, ինչը անտրամաբանական է: Անտրամաբանական է, որ երկու երկրների հարաբերությունների հաստատման համար նախապայման լինի երրորդ երկրի հետ հարաբերություն: Միևնույն ժամանակ հավատարիմ մնալ Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման օրակարգին, որը ավելի շատ կապված է ցեղասպանությունների կանխարգելման հրամայականի հետ, քան թե հայ-թուրքական հարաբերությունների»:

Եթե մենք խորհրդարանում փոքրամասնության կառավարություն ենք, ապա խորհրդարանից դուրս մեծամասնության կառավարություն ենք: Եթե մի նժարին դնենք մեր ունեցած մեծամասնությունը, իսկ մյուս նժարին` մեր չունեցած մեծամասնությունը, ապա կարծում եմ մեր ունեցած մեծամասնությունը տասնյակ, եթե ոչ հարյուրավոր անգամ կգերակշռի խորհրդարանական մեծամասնությանը: Ես ինչպես եղել եմ` մեծամասնության կողմից առաջադրված վարչապետի թեկնածու, այնպես էլ մեր կառավարությունը լինելու է այդ մեծամասնության կառավարություն` դրանից բխող բոլոր ուղղակի և անուղղակի հետևանքներով»,- եզրափակեց վարչապետը:

Դավիթ ԱԲԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Մայիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031