Լրահոս
Օրվա լրահոսը

Ֆեդերիկա Մոգերինին ու Նիկոլ Փաշինյանը քննարկել են ԵՄ-Հայաստան կապերի ամրապնդման հետագա հնարավորություններ

Մայիս 09,2018 20:20

Եվրոպական միության բարձր ներկայացուցիչ, հանձնաժողովի փոխնախագահ Ֆեդերիկա Մոգերինին հեռախոսազրույց է ունեցել Հայաստանի նոր վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ:

ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ, Եվրոպական հանձնաժողովի փոխնախագահ Ֆեդերիկա Մոգերինին երեկ կեսօրից անց հեռախոսազրույց է ունեցել Նիկոլ Փաշինյանի հետ՝ շնորհավորելու նրան Հայաստանի նոր վարչապետի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ:

Երկուստեք համաձայնություն հայտնեցին Եվրոպական միության և Հայաստանի միջև գործընկերության կարևորության շուրջ: Եվ, ակնկալիք արտահայտեցին անձամբ հադիպել վարչապետին Բարձր ներկայացուցչի հրավերով, Բրյուսելում, հնարավորինս շուտ:

Քննարկվել են Հայաստանի խորհրդարանի կողմից վարչապետի ընտրությանը հաջորդող հետագա քայլերը, այդ թվում՝ կառավարության հետագա ձևավորումը, ինչպես նաև անդրադարձ է կատարվել ԵՄ-Հայաստան կապերի ամրապնդման հետագա հնարավորություններին:

Ամփոփ քննարկվել են նաև արտաքին քաղաքականության առաջնահերթությունները՝ ներառյալ Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը, որի խաղաղ կարգավորումն, ըստ Բարձր ներկայացուցչի վերահաստատման, շարունակում է մնալ Եվրոպական միության գերակա առաջնահերթություն:

Բարձր ներկայացուցիչ Մոգերինին ակնկալիք է հայտնել` աշխատելու վարչապետ Նիկոլ Փաշինյանի, և ապագայում նրա կառավարության հետ:

Հայաստանում ԵՄ պատվիրակություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Մայիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031