Օրվա լրահոսը
Ես ո՛չ «մայտան» կ՛ուզեմ ո՛չ ալ «գարուն»
Ժողովրդային իմաստութիւնը կ՛ըսէ. «Երբ կրկէսի մէջ ենք, պէտք է ըլլալ գազանազուսպը եւ ո՛չ գազաններէն մին»… Հայրենիքը կ՛եռայ այսօր: Ան յղի է ամէն տեսակի անակնկալներով ու վտանգներով: Ամէն ոք, ամէն բան կը խօսի, կը գրէ ու կ՛ընէ: Աղմուկ, աղաղակ: Կրկէս է հոն: Ես կը հասկնամ փողոց իջնող ժողովուրդին ներկայ հոգեվիճակը, բայց ունիմ իմ անձնական տեսակէտը, որ
Վանաձորը Նիկոլ Փաշինյանին էր սպասում անձրեւի ներքո (Ֆոտոշարք և տեսանյութ)
Այսօր Վանաձորի Հայքի հրապարակը կրկին բազմամարդ էր: Հազարավոր լոռեցիներ ու այլ մարզերի բնակիչներ Վանաձոր էին եկել, ներկա գտնվելու Նիկոլ Փաշինյանի մասնակցությամբ հանրահավաքին: Նույնիսկ հորդառատ անձրեւը չէր խանգարում, որպեսզի մարդիկ նախատեսվածից մոտ մեկ ժամ ավելի սպասեն Փաշինյանին: Ժամը 17:00-ի փոխարեն Փաշինյանը Վանաձոր հասավ գրեթե մեկ ժամ անց: Այստեղ նրան դիմավորեցին աղ ու հացով, նույնիսկ ծաղիկներ նվիրեցին:
ՀՅԴ-ն պատրաստ է քվեարկել Նիկոլ Փաշինյանի օգտին. Արսեն Համբարձումյան. news.am
«ՀՅԴ խմբակցությունը պատրաստ է մայիսի 1-ին ԱԺ հատուկ նիստում վարչապետի պաշտոնի համար քվեարկել «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանի օգտին»,-այս մասին նշեց ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ Արսեն Համբարձումյանը: Հարցին, թե ՀՅԴ խմբակցությունը պատրա՞ստ է քվեարկել Փաշինյանի օգտին, նա պատասխանեց. «Չե՞ք կարծում, որ մեր երեկվա հայտարարությունից դա ենթադրվում է»: Նյութի մանրամասները կարդացեք սկզբնաղբյուր կայքում
Զատուլինը պատմեց Վոլինկինի ու Նիկոլ Փաշինյանի հանդիպման որոշ մանրամասներ
Պետք է նկատի ունենալ, որ քո իրավունքն իրացնելիս չպետք է անտեսել ուրիշի իրավունքը, որոնք ևս գոյություն ունեն և կարող են խախտվել տվյալ կերպով. Զատուլին
Գագիկ Ծառուկյանը վարչապետի թեկնածու չի առաջադրվում և սատարելու է Նիկոլ Փաշինյանին (Տեսանյութ)
Ժողովրդի թեկնածուն՝ Նիկոլն է, Սասունն է, Արարատն է՝ ես նորից եմ ասում, ժողովուրդը ում կհայտարարի, ում կներկայացնի՝ մենք մի մարդու պես մեր ձայնը տալիս ենք ժողովրդի թեկնածուին:
Ապավինում եմ ողջ ՀՀԿ-ի անձնակազմի ողջախոհությանը. Սեյրան Օհանյան
ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանին ՀՀ վարչապետի պաշտոնակատար Կարեն Կարապետյանին ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանին ՀՀԿ պատգամավորներին Հարգելի’ պարոնայք, Դուք մեր հայ հերոսական ժողովրդի նույնքան զավակներն եք, որքան Հանրապետության քաղաքների հրապարակներում ծովի պես ծփացող ժողովուրդը: Բաժանված լինելով իրարից տարբեր կուսակցական կրծքանշաններով՝ Մայիսյան եռատոնին ընդառաջ մենք կարող ենք մեր իսկ ձեռքերով մահացու թակարդ պատրաստել մեր փոքրիկ,
«Թեկնածու չառաջադրելով՝ խուսափում ենք առճակատումից եւ անվտանգության խնդիրներ առաջացնելուց». Շարմազանով
Մեր խմբակցությունը պետք է լինի միասնական, բայց մեր պատգամավորները կաշկանդված չեն քվեարկելու առումով: Ամեն դեպքում, ճիշտը միասնական որոշման գալն է:
«Մենք մինչեւ քվեարկությունը կորոշենք, թե առաջադրված թեկնածուներից ում օգտին ենք քվեարկելու». Էդուարդ Շարմազանով
ՀՀԿ-ն որոշել է. վարչապետի թեկնածու չի առաջադրելու
«Ստիպված կլինենք անցնել դե ֆակտո հարաբերությունների, եթե բռնության փորձ արվի». Զատուլին
«Կարծում եմ, ոչ միայն մենք, այլև շատերն իրենք իրենց համար կկշռադատեն, թե արդյոք պետք է օրինական համարել այն կառավարությունը, որը եկել է իշխանության անօրինական ճանապարհով». Զատուլին
ՀՀԿ-ն թեկնածու չի առաջադրելու. Էդուարդ Շարմազանով
«Հայաստանի հանրապետական կուսակցությունը վարչապետի թեկնածու չի առաջադրելու» ,- քիչ առաջ լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց ՀՀԿ մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովը՝ անդրադառնալով մայիսի 1-ին կայանալիք վարչապետի ընտրությանը: Մանրամասները ՝ շուտով: Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ
Եվրոպայի լիբերալների եւ դեմոկրատների դաշինքն ընդունեց Հայաստանի ժողովրդին սատարելու բանաձև. Լևոն Զուրաբյան
Հենց նոր Սոֆիայում Եվրոպայի Լիբերալների եւ Դեմոկրատների Դաշինքը (ALDE) միաձայն եւ բուռն ծափահարությունների ներքո Հայ Ազգային Կոնգրեսի առաջարկով ընդունեց ժողովրդավարության համար պայքարող Հայաստանի ժողովրդին սատարելու բանաձև, պահանջելով քաղաքական ճգնաժամը լուծել այնպիսի արտահերթ ընտրություններով, որոնք կվայելեն հանրության լիարժեք վստահությունը: ՀԱԿ կուսակցության փոխնախագահ Լևոն ԶՈՒՐԱԲՅԱՆ
Ինքնությունը չպարզված տղամարդու դի` Հրազդանի կիրճում. ովքեր ճանաչում են լուսանկարում պատկերված տղամարդուն, խնդրում ենք դիմել քննչական բաժին (Լուսանկարներ)
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների քննչական բաժնում քննություն է տարվում՝ պարզելու Հրազդանի կիրճում հայտնաբերված տղամարդու դիակի ինքնությունը, մահվան հանգամանքները: 2018թ. ապրիլի 26-ին՝ ժամը 09:50-ին, ահազանգ է ստացվել առ այն, որ Հրազդանի կիրճում տղամարդու դի կա: Անմիջապես դեպքի վայր է մեկնել քննչական-օպերատիվ խումբը: Դեպքի վայրի զննությամբ Հրազդանի կիրճում՝ դեպի
Թույլ չտաք, դուք ու ձեր Նիկոլը. Աշոտ Բլեյանի ուղերձը
Աշոտ Բլեյանի ուղերձը Սա գիր է՝ ուղղված նաև այն մարդկանց, ում Հայաստանով մեկ առաջացող Հանրապետության հրապարակները, ժողովրդի ուղղակի իրականացվող իշխանության հարթակները, շարունակում են խրտնեցնել։ Իգոր Ստրավինսկու «Զինվորի պատմությունը» օպերայի նոր՝ թատերական ներկայացման միակ դերասանն է ասում իր մարմնավորած երեք հերոսից մեկի՝ Սատանայի մասին. «Ես սիրեցի և այս հրեշին»… Այս ապրիլի փոթորկվող Հայաստանն արդեն ուրիշ է՝
«Նիկոլ Փաշինյանը Կարեն Կարապետյանին բանակցությունների չէր հրավիրել, այլ՝ հանրային կապիտուլյացիայի». Արթուր Մարտիրոսյան
«Բանակցությունների հանրայնացումը կողմերին չի տալիս հնարավորություն շփվել բոլոր նրբությունների հետ, որոնք կնպաստեն ստեղծագործական լուծումներ գտնելուն». փորձագետ
«Քայլ արա, ընտրիր Նիկոլին». Գառնիկ Իսագուլյան
Շատերի համար անսպասելի ու բազմամարդ հանրահավաքները ընթացս փոխեցին իրենց առաջնորդի մտահղացումներն ու նպատակները (ախորժակն ուտելուց է բացվում), և կարգախոսը շատերի համար աննկատ դարձավ՝ «Նիկոլ՝ վարչապետ»:
Նիկոլ Փաշինյան. «Հայաստանում կլանային կառավարման էջը փակված է» (Ֆոտոշարք)
Փաշինյանը պատրաստ է բանակցել ԱԺ բոլոր պատգամավորների հետ
«Մի՞թե վարչապետի պաշտոնին հավակնող անձն այդքան խոցելի է». Զատուլինը՝ Նիկոլ Փաշինյանի մասին
Զատուլինը վստահեցնում է՝ ՌԴ-ն ուշադիր հետեւելու է ներհայաստանյան իրադարձություններին, չի ընդունելու բռնի ուժով ձեռք բերված հաղթանակի արդյունքները:
Վիգեն Սարգսյանն անդրադարձել է երևանյան երթերին ու հավաքներին, անդրադարձել նաև օրեր առաջ երթերին զինծառայողների միանալու հանգամանքին, որը համարել է անթույլատրելի քայլ
Պաշտպանական գերատեսչության ղեկավարը ևս մեկ անգամ արձանագրել է, որ հակառակորդի զորքերի տեղաշարժը ու կուտակումները չեն դադարել, նշելով, որ դրանք շահարկողները չեն էլ կարող պատկերացնել հնարավոր վտանգների ու ոտնձգությունների մասին։
Վարդան Օսկանյան. Ես կարող եմ վստահեցնել, որ արտաքին քաղաքականության ասպարեզում Ռուսաստանը երբեք չի թելադրում ինչ անել կամ չանել
Հայաստանի բոլոր իշխանությունները՝ նախկին, թե ապագա, անկախ իրենց աշխարհայացքից, ունակություններից, Ռուսաստանի շահերի ընկալումից, քծնողական հակումներից, գիտակցել և գիտակցելու են Ռուսաստանի հետ բարեկամական և խորքային կապերի ու ռազմավարական հարաբերությունների կարևորությունը։
ՀՀ պաշտոնաթող նախագահ Սերժ Սարգսյանի գրասենյակը կղեկավարի Նաիրի Պետրոսյանը
Նրա՝ որպես պետության ղեկավարի հետ աշխատանքը միշտ պատիվ եմ համարել և սիրով ընդունել եմ այդ առաջարկը:
Առկա է վտանգ, որ ծայրահեղական որոշ խմբեր, օգտվելով ստեղծված իրավիճակից, կարող են կատարել խմբակային սադրիչ գործողություններ ոստիկանության հետ բախումներ հրահրելու համար
Հավաքի բոլոր կազմակերպիչներից խնդրում ենք՝ ձեր ուշադրության տակ պահել հավաքի ընթացքում տեղի ունեցող բոլոր գործընթացները, հավաքի վայրից դուրս բերել այն անձանց, ովքեր հանդես կգան բռնության կոչերով, ատելության խոսքով, անհանդուրժողականության այլ դրսևորումներով, ձևավորել «Հավաքների ազատության մասին» ՀՀ օրենքով նախատեսված՝ անհրաժեշտ թվող կարգադրիչների խմբեր, ովքեր կկրեն սպիտակ տեսանելի տարբերանշաններ` վրան գրված «կարգադրիչ» բառը, և որոնց միջոցով հնարավոր կլինի ապահովել ոստիկանության հետ համագործակցությունը
Հայաստանի քաղաքական լիդերները պետք է մայիսի 1-ին իմաստուն որոշում կայացնեն, և այդ որոշումը մենք կողջունենք. Արցախի ԱԺ պատգամավոր
«Հայաստանի այսօրվա ներքին անկայունությունը իր ազդեցությունը թողնում է առաջնագծի վրա. դա բերում է հակառակորդի ոգևորությանը»,-այս մասին Aravot.am-ի հետ զրույցում ասաց Արցախի խորհրդարանի «Հայրենիք» խմբակցության ղեկավար Արթուր Թովմասյանը: Նա շեշտեց, որ կայուն Հայաստան և հզոր Սփյուռք ունենալով` պատերազմի վերսկսման պարագայում, պաշտպանության բանակը ի վիճակի կլինի շատ կարճ ժամանակամիջոցում կասեցնել հակառակորդի գրոհը և այն տեղափոխել վերջինիս տարածք:
Երջանիկ «դռնապանը» (պատմվածք)
Պարսկահայ հարևանիս հետ ամառային մի տաք երեկո, հերթական անգամ «Ամերիկանա» այցելեցինք: Մի քանի պտույտ գործելով, կանգ առանք, մեջտեղում երգող շատրվաններ ունեցող, հսկայական ջրավազանի մոտ: Մարդիկ խմբված ունկնդրում էին երաժշտություն և զմայլվում շատրվանների, երաժշտությանը համահունչ, խաղով: «Ամերիկանան» Կալիֆորնիայի՝ Գլենդեյլ քաղաքի ամենատեսարժան վայրն է, ավելի ճիշտ՝ զբոսավայրը… Այնքան մարդաշատ է «Ամերիկանան», որ անհնար է այստեղ ծանոթների չհանդիպելը,
Ժամանակակից նոր ջերմոցային համալիր՝ Կոտայքում (Տեսանյութ)
«Գրին Ֆարմեր» ընկերությունը Կոտայքի մարզի Հրազդան քաղաքում վերջին մեկ տարում կառուցել և շահագործման է հանձնել ժամանակակից ջերմոցային համալիր, որտեղ արտադրված լոլիկը շուտով կարտահանվի։ ՀՀ գյուղատնտեսության նախարարի պաշտոնակատար Իգնատի Առաքելյանն այսօր այցելել է մարզ, ծանոթացել կատարված աշխատանքներին։ Ընկերության տնօրեն Ռոբերտ Կոծինյանը նշել է, որ ջերմոցային տնտեսության շինարարությունը սկսվել է 2017 թվականի ապրիլին, ներկա պահին շահագործվում է
Անդրադարձ ՀՀ ներքաղաքական իրավիճակի կարգավորմանը՝ ԱԺ-ում ՌԴ պետդումայի պատգամավորների հետ հանդիպմանը
ՀՀ Ազգային ժողով են այցելել ՌԴ Դաշնային ժողովի Դաշնության խորհրդի եւ Պետական դումայի պատգամավորներ: Ապրիլի 27-ին ՌԴ պատգամավորներին ընդունել է ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արա Բաբլոյանը: Նույն օրը ՌԴ Դաշնային ժողովի Պետական դումայի ԱՊՀ գործերով, եվրասիական ինտեգրման եւ հայրենակիցների հետ կապերի կոմիտեի նախագահ Լեոնիդ Կալաշնիկովի հետ հանդիպել է ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ
Զբոսաշրջային այցելությունների թիվն աճել է 16․1%-ով
Համաձայն ՀՀ սահմանային էլեկտրոնային կառավարման տեղեկատվական համակարգով (ՍԷԿՏ) ստացված տվյալների` 2018թ. հունվար-մարտին Հայաստան ընդհանուր այցելությունների թիվն ըստ քաղաքացիության կազմել է 683759, աճը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ կազմել է 14.0 %, որից զբոսաշրջային այցելությունները կազմել է 346458, աճը կազմել է 16.1 %: 2017թ. հունվար-մարտին Հայաստան ընդհանուր այցելությունների թիվն ըստ քաղաքացիության կազմել է 599341, աճը նախորդ
ՀՀ ներքին գործերին դրսից հնարավոր միջամտումներից զերծ պահելը ուժեղ առաջնորդներից կամք և փորձառություն է պահանջելու. Գարո Արմեն
Գարո Արմենը ամերիկյան բիոտեխնոլոգիական Agenus կորպորացիայի նախագահն ու գործադիր տնօրենն է և Հայաստանի Մանուկներ Հիմնադրամի (ՀՄՀ) հիմնադիր նախագահը: ՀՄՀ-ն Հայաստանի ամենախոշոր բարեգործական կազմակերպություններից է և ամենախոշորը Հայաստանի մարզերում: Ապրիլի 28, 2018 թ. 2018թ. ապրիլի 23-ը հայաստանցի ժողովրդի համար աննախադեպ հաղթանակի օր է: Մարդիկ, որոնք հաստատուն էին իրենց քաջության և վճռականության մեջ՝ վերջ տալու Սերժ Սարգսյանի
Առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում
Հանրապետության տարածքում` Ապրիլի 28-ի ցերեկը, 29-ին ժամանակ առ ժամանակ, 30-ի կեսօրից հետո շրջանների զգալի մասում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում հնարավոր է նաև կարկուտ: Մայիսի 1-3-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին՝ հարավ-արևմտյան` 3-8 մ/վ: Օդի ջերմաստիճանը 28-29-ը կնվազի 2-4 աստիճանով, մայիսի 1-3-ը կբարձրանա 3-5 աստիճանով: Երևան քաղաքում՝ Ապրիլի 28-ի ցերեկը, 29-ին
Ողջունում եմ քո պատրաստակամությունը՝ ձեր ֆրակցիայում խոսել Նիկոլ Փաշինյանին միաձայն վարչապետ ընտրելու օգտին. Արարատ Միրզոյանը՝ Սամվել Ֆարմանյանին
Պատասխան ԱԺ ՀՀԿ պատգամավոր Սամվել Ֆարմանյանին. Տեսա գրառումդ, եղբայր։ Կարճ ասեմ՝ ի լուր քեզ, քո գործընկերների, ՀՀ քաղաքացիների և ողջ աշխարհի։ Ողջունում եմ քո պատրաստակամությունը՝ ձեր ֆրակցիայում խոսել Նիկոլ Փաշինյանին միաձայն վարչապետ ընտրելու օգտին՝ իբրև իրավիճակի միակ հնարավոր և պետության համար շահեկան հանգուցալուծում։ Մի քանի ճշգրտում. Միշտ պատրաստ ենք եղել խոսել ձեր ֆրակցիայի հետ։ Ցավոք,
«Հարկային տեռորի» մասին խոսք լինել չի կարող. ՊԵԿ
Լրատվական որոշ կայքերում և սոցիալական ցանցերում ապատեղեկատվություն է տարածվում այն մասին, որ հարկային մարմինն ինտենսիվ վարչարարություն է իրականացնում, մինչդեռ պատկերը բոլորովին հակառակն է: Ապրիլի վերջին օրերին հանրապետությունում տեղի ունեցող իրադարձություններով պայմանավորված՝ Պետական եկամուտների կոմիտեն շուրջ 2 անգամ կրճատել է հսկողական աշխատանքները: Եթե 2018թ. ապրիլի 1-ից մինչև ապրիլի 15-ն իրականացվել է 582 ընթացիկ հսկողական աշխատանք, ապա


















































