Լրահոս
Օրվա լրահոսը

Վանաձորը Նիկոլ Փաշինյանին էր սպասում անձրեւի ներքո (Ֆոտոշարք և տեսանյութ)

Ապրիլ 28,2018 22:09

Այսօր Վանաձորի Հայքի հրապարակը կրկին բազմամարդ էր: Հազարավոր լոռեցիներ ու այլ մարզերի բնակիչներ Վանաձոր էին եկել, ներկա գտնվելու Նիկոլ Փաշինյանի մասնակցությամբ հանրահավաքին: Նույնիսկ հորդառատ անձրեւը չէր խանգարում, որպեսզի մարդիկ նախատեսվածից մոտ մեկ ժամ ավելի սպասեն Փաշինյանին:

Ժամը 17:00-ի փոխարեն Փաշինյանը Վանաձոր հասավ գրեթե մեկ ժամ անց: Այստեղ նրան դիմավորեցին աղ ու հացով, նույնիսկ ծաղիկներ նվիրեցին:

Վանաձորցիներից մեկը մեզ հետ զրույցում ասաց, որ մեծ հույսով է եկել հանրահավաքին, եւ հուսով է, որ երկրում դրական փոփոխություններ կլինեն. «Հաղթանակի հավատ ունեմ: Միայն Նիկոլ Փաշինյանին եմ տեսնում որպես վարչապետ, այլ տարբերակ չեմ տեսնում: Ինչքան էլ ուզում են գլուխ գովան, խոստումներ տան, այլ տարբերակ չկա: Մարդկանց աչքը բաց էր, տեսնում էր ամեն ինչ, հիմա էլ լիովին բացվեց, եւ այլեւս չի փակվելու մեր աչքերը»:

Մանրամասները՝ տեսանյութում

Տաթևիկ ՂԱԶԱՐՅԱՆ

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30