Լրահոս
Օրվա լրահոսը

Վիգեն Սարգսյանն անդրադարձել է երևանյան երթերին ու հավաքներին, անդրադարձել նաև օրեր առաջ երթերին զինծառայողների միանալու հանգամանքին, որը համարել է անթույլատրելի քայլ

Ապրիլ 28,2018 16:02

Ապրիլի 27-ին ՀՀ պաշտպանության նախարարի պաշտոնակատար Վիգեն Սարգսյանն այցելել է Հայրենիքի պաշտպանի վերականգնողական կենտրոն և հանդիպել կենտրոնում ապաքինվող երիտասարդների և ապրիլյան քառօրյա մարտական գործողությունների մասնակիցների հետ: Երիտասարդները բազմաթիվ հարցեր են ուղղել նախարարի պաշտոնակատարին, որոնց հիմնական մասը վերաբերել են վերջին օրերի ներքաղաքական իրադարձություններին։

Վիգեն Սարգսյանն անդրադարձել է երևանյան երթերին ու հավաքներին, խոսել հատկապես զինված ուժերի հետ որևէ կերպ առնչված ելույթների մասին, անդրադարձել նաև օրեր առաջ երթերին զինծառայողների միանալու հանգամանքին, որը համարել է անթույլատրելի քայլ։

Վիգեն Սարգսյանն ընդգծել է, որ զինված ուժերի գլխավոր առաքելությունը մնում է սահմանի պաշտպանությունը, և բանակի ղեկավարությունն ու ԶՈՒ ստորաբաժանումներն ամբողջ ուժով պահպանելու են հայկական երկու հանրապետությունների անվտանգությունը։

Պաշտպանական գերատեսչության ղեկավարը ևս մեկ անգամ արձանագրել է, որ հակառակորդի զորքերի տեղաշարժը ու կուտակումները չեն դադարել, նշելով, որ դրանք շահարկողները չեն էլ կարող պատկերացնել հնարավոր վտանգների ու ոտնձգությունների մասին։

Վիգեն Սարգսյանը վստահեցրել է, որ Հայաստանի և Արցախի զինված ուժերն ամեն րոպե հետևում են հակառակորդին ու պատրաստ են դիմակայել ցանկացած ոտնձգության։

Հանդիպման ավարտին նախարարի պաշտոնակատարը վերականգնողական կենտրոնում բուժվող տղաներին մաղթել է արագ ապաքինում՝ նշելով, որ այս հաստատությունը չափազանց կարևոր է ոչ միայն մատուցվող ծառայություններով ու ժամանակակից սարքերով, այլև իր բովանդակությամբ ու ջերմ միջավայրով, որտեղ բոլորը ծառայում են մեկ ընդհանուր նպատակի։

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ
ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԵՎ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30