Օրվա լրահոսը
Ժոաո Ժորդի Մոնրո Արարատը չի միանալու Հայաստանի հավաքականին
Ժոաո Ժորդի Մոնրո Արարատը չի մասնակցելու Հայաստանի ազգային հավաքականի նախապատրաստական հավաքին, քանի որ ակումբը, որտեղ հանդես է գալիս ֆուտբոլիստը, կարևոր հանդիպումներ պետք է անցկացնի ներքին առաջնությունում և ակումբի ղեկավարությունը խնդրել է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիային` թույլ տալ ֆուտբոլիստին չմասնակցել առաջիկա նախապատրաստական հավաքին: ՀՖՖ
Աֆրինը ընկավ. պաշտոնական տվյալներ զոհերի և վիրավորների մասին
Թուրքիայի պաշտոնական տվյալներով՝ «Ձիթենու ճյուղ» ռազմական օպերացիայի 58 օրերի ընթացքում թուրքերը տվել են 46 զոհ և 225 վիրավոր: Իսկ քրդական կողմից սպանվել է 3.603 գրոհային: Այժմ Աֆրինի կենտրոնը վերահսկում են թուրք զինվորները և «Սիրիայի ազատ բանակ» խմբավորման զինյալները: Իսկ Աֆրինի քրդական ուժերը հայտարարել են, որ դուրս են բերում իրենց ջոկատները քաղաքից, բայց չեն դադարեցնելու պայքարը:
Վիճաբանություն միկրոավտոբուսը կանգառից դուրս կայանելու շուրջ
Մարտի 18-ին, ժամը 12.55-ին, հիվանդանոցից ոստիկանության Մաշտոցի բաժնում հաղորդում է ստացվել, որ «հետույքի շրջանի կտրած-ծակած վերք» ախտորոշմամբ բուժօգնության է տեղափոխվել 1974 թ. ծնված Արտակ Ղ.-ն: Ոստիկանության Մաշտոցի բաժնի և Դավիթաշենի բաժանմունքի ծառայողների համատեղ միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ նույն օրը, ժամը 12.00-ին, Դավիթաշեն 4-րդ թաղամասի թիվ 46/3 հասցեի դիմաց թիվ 35 երթուղու միկրոավտոբուսը կանգառից դուրս
Հենրիխ Մխիթարյանը լավագույն մարզիկի համար ստացած ավտոմեքենան նվիրաբերեց վիրավոր և հաշմանդամ զինծառայողների վերականգնողական կենտրոնին
Մարտի 24-ին եւ 27-ին Երեւանում էստոնիայի եւ Լիտվիայի հետ կայանալիք ընկերական հանդիպումներին նախապատրաստվելու համար հայրենիք ժամանած Հենրիխ Մխիթարյանը այսօր այցելել է Երեւանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարան, հանդիպել ուսանողների, բժշկական անձնակազմի հետ: Այցի հիմնական նպատակը վիրավոր և հաշմանդամ զինծառայողների հետ հանդիպումն էր: ԵՊԲՀ ռեկտոր Արմեն Մուրադյանի ուղեկցությամբ Հենրիխ Մխիթարյանը ծանոթացել է համալսարանի տարածքում գործող
Հայկական հետքեր՝ Ֆլորենցիայում
Մեր հայրենակից Վիգեն Ավետիսը բազմաթիվ քանդակներ ունի Իտալիայում, իսկ մասնավորապես Ֆլորենցիայի Գթասրտության եկեղեցական կազմակերպության մուտքի մոտ կանգնեցված է նրա «Հայոց մայր» քանդակը: Այն նվիրված է Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին: Իտալացիները հաճախ են մոտենում բարություն ու քնքշություն «ծորացող» այս քանդակին ու կարդում նրա պատվանդանի իտալերեն գրառումները: Շատերը «Հայոց մորը» ընկալում են իբրեւ հայկական Տիրամայր: Վիգեն Ավետիսն,
«Գուցե իրականում ոչ մի զորավարժություն էլ չի եղել, այն էլ՝ լայնածավալ». Ռազմական վերլուծաբան
Ըստ Հայկ Նահապետյանի՝ Ադրբեջանի վերջին զորավարժություններից համացանցում հայտնվել էին հին զորավարժությունների կադրեր
Էդվարդ Նալբանդյանն անդրադարձավ տարածաշրջանային անվտանգության հարցերին
Էդվարդ Նալբանդյանը ելույթ ունեցավ ՀՀ Զինված ուժերի ղեկավար կազմի ամենամյա օպերատիվ հավաքին Մարտի 19-ին Էդվարդ Նալբանդյանը ՀՀ Զինված ուժերի ղեկավար կազմի ամենամյա օպերատիվ հավաքի մասնակիցներին ներկայացրեց Հայաստանի արտաքին քաղաքական հիմնական ուղղություններն ու առաջնահերթությունները, արտաքին անվտանգության բաղադրիչի ամրապնդման ուղղությամբ ձեռնարկվող քայլերը: ԱԳ նախարարը ներկաներին տեղեկացրեց ղարաբաղյան հիմնախնդրի բացառապես խաղաղ կարգավորմանն ուղղված Հայաստանի շարունակական ջանքերի մասին: Էդվարդ
Սպարապետ Վազգեն Սարգսյանի անվան զորամասի շրջակայքը՝ աղբի մեջ կորած
Արարատի մարզպետարանից վստահեցրին՝ Արարատի քաղաքապետարանի հանձնարարությամբ օրը երկու անգամ մաքրվում է զորամասի հարակից տարածքում բնակիչների կողմից կուտակված աղբը: Արարատում գտնվող Վազգեն Սարգսյանի անվան զորամասի շրջակայքը կորած է աղբի մեջ եւ գտնվում է անբարեկարգ վիճակում: Շուրջ 22-ամյա պատմություն ունեցող զորամաս հասնելու ճանապարհին «Առավոտը» ականատես եղավ բավականին անմխիթար պատկերի: Նախ անցնում ես ոչ ասֆալտապատ՝ խորդուբորդ ճանապարհով, իսկ
Արցախում ևս դեղերի դեղատոմսով ձեռք բերելու որոշում կընդունվի
Ստեփանակերտի դեղատներում կատարած հարցմանը, թե ինչպես են վերաբերվում Արցախում ևս նախատեսվող նոր որոշմանը, դեղատների աշխատակիցները, ընդհանուր առմամբ, այն համարեցին դրական։
«Վահան Շիրխանյանի առողջական վիճակը մեզ շարունակում է խիստ մտահոգել». Հայկ Ալումյան
Ըստ պարոն Ալումյանի՝ դատավարությունը ձգձգվում է ու դեռ շատ է ձգձգվելու
«Երկիր Ծիրանի»-ի հաղորդումը «Շտապբուժօգնության» կողմից փետրվարի 13-ին անօրինական կանչ ընդունելու ու սպասարկելու վերաբերյալ
ՀՀ ԳԼԽԱՎՈՐ ԴԱՏԱԽԱԶԻՆ ՀՀ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ՊԵՏԻՆ ՀՀ ՄԱՐԴՈՒ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՊԱՇՏՊԱՆԻՆ Հաղորդում հանցագործության մասին Երևանի քաղաքապետարանի «ՇՏԱՊԲՈՒԺՕԳՆՈՒԹՅՈՒՆ» ՓԲԸ-ի կողմից 2018 թվականի փետրվարի 13-ին անօրինական կանչ ընդունելու ու սպասարկելու և ապօրինություններ թույլ տալու վերաբերյալ 2018 թվականի փետրվարի 13-ին Երևանի քաղաքապետարան (հասցե` Երևան, Արգիշտի 1) Երևանի ավագանու նիստերի դահլիճ մուտք է գործել շտապ բժշկական օգնության հոգեբույժ-բուժակների բրիգադ: Սույն
«Ծռերի» փաստաբաններին խուզարկել են, նրանց սպառնացել են դատարանից դուրս». միջազգային զեկույցի կոշտ գնահատականները
Մեղադրյալներն ու փաստաբանները տեղեկատվության հասանելիության խնդիր չպետք է ունենան: Չպետք է այնպես լինի, որ դատախազն ասի՝ «ոչ, չես կարող ծանոթանալ գործի այսինչ նյութերին կամ հանգամանքներին»
Հարկ են ուզում հողից, որը ադրբեջանցիների թիրախում է. «Ա1+»
Ներքին Կարմիրաղբյուրի բնակիչ Հայկազ Վարդանյանն անակնկալի է եկել, երբ իրենից պահանջել են վճարել հողի հարկը։ «Հարկ են ուզում այն հողից,որը չես կարող մշակել»,- ասում է նա։ Իսկ չմշակվող հողը քիչ չէ. 4000 հեկտար խաղողի այգի, որն անմշակ է մնում ադրբեջանական թիրախում լինելու պատճառով։ Հայրենիքի պաշտպանության գործում ներդրում ունեցած տղամարդը պատրաստ է վճարել ցանկացած հարկ, եթե
«Այս պահին ասում եմ` Սերժ Սարգսյանը»
Նախկին պատգամավոր, ԱԺ նախագահի խորհրդական Մկրտիչ Մինասյանը` ներքաղաքական զարգացումների մասին – «Հանուն Հայաստան պետության» ճակատը Ազատության հրապարակում հանրահավաքային պայքար է սկսել: Հանրահավաքների ինֆորմացիոն առիթն է կանխել Սերժ Սարգսյանի վարչապետ դառնալը: Իսկ առհասարակ, ակցիայի կազմակերպիչները նպատակ ունեն համաժողովրդական ճնշման ներքո համակարգային փոփոխություններ իրականացնել: Հույս ունեն, որ այս գաղափարի շուրջ կկարողանան համախմբել հանրությանն ու քաղաքական ուժերին: Իշխող
«Кто ты такой». Լևոն Իգիթյանը՝ Զարուհի Փոստանջյանին
«Հարգելի քաղաքապետ, սիրելի գործընկերներ, բայց սա բոլորին չի վերաբերում»,- իր խոսքն այսպես սկսեց ՀՀԿ-ական Լեւոն Իգիթյանը՝ Երևանի ավագանու այսօրվա նիստում Վազգեն Սարգսյանի փողոցը անվանակոչելու մասին հարցի վերաբերյալ ելույթում: Պարոն Իգիթյանը շարունակեց, տեղեկացնելով, որ «հայտնվել են չարորակ քաղաքական թզուկներ, որ ավագանու նիստը անընդհատ տանում են դեպի քաղաքականություն»: Նկատի ունենալով Զարուհի Փոստանջյանին, նա ասաց՝ «Տիկինը երկու անգամ
Շավարշ Քոչարյանը հայտնվեց ոչ նախանձելի վիճակում
Փոխնախարարը պատգամավորների հարցերի պատասխանները չուներ
Ամենայն Հայոց Կաթողիկոսը շնորհավորել է Վլադիմիր Պուտինին ՌԴ նախագահի պաշտոնում վերընտրվելու կապակցությամբ
Մարտի 19-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը շնորհավորական ուղերձ է հղել Վլադիմիր Պուտինին` Ռուսաստանի Դաշնության նախագահի պաշտոնում վերընտրվելու կապակցությամբ: «Համայն հայության հոգևոր կենտրոն Մայր Աթոռ Ս. Էջմիածնից Հայրապետական մեր օրհնությունն ենք հղում Ձեզ և հանուն Գերագույն հոգևոր խորհրդի, Հայաստանյայց Առաքելական Ս. Եկեղեցու հոգևոր դասի և մեր ողջ հավատավոր հոտի շնորհավորում Ռուսաստանի
Բնակիչն ահազանգում է, համատիրության նախագահը` պահանջում
Այսօր մեր քաղաքներում քիչ թվով համատիրություններ կան, որոնք հաջողությամբ կատարում են իրենց գործառույթը: Համատիրությունների ինստիտուտն այդպես էլ չկայացավ մեր երկրում. այս մասին են փաստում օրական Երեւանի քաղաքապետին ուղղվող հազարավոր դիմումները, որոնք աղբի, կոյուղու, տանիքի, բակի, այս կամ այն ապօրինի կառույցին եւ շենքին առնչվող հազար ու մի այլ խնդիրների մասին են: Բնակիչները հազվադեպ են այդ հարցերով
Լիա Միսակյանի մահվան գործով որպես ամբաստանյալին բնութագրող տվյալ կհետազոտվի վճռի հրապարակումից հետո ամբաստանյալ Լիլիթ Վարդանյանի վարքագիծը ներկայացնող տեսանյութը
2018 թ. մարտի 16-ին Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանում շարունակվեց Արաբկիր ԲԿ-ում 2013 թ. հունվարին մահացած 2 տարեկան, 3 ամսական Լիա Միսակյանի գործի քննությունը: Հիշեցնենք՝ նախորդ դատական նիստը չէր կայացել դատավոր Մ. Մելքոնյանի՝ Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի այլ նստավայր տեղափոխվելու պատճառով: Ընդ որում՝ տուժող կողմին դատական նիստի չկայանալու մասին չէին տեղեկացրել: Մարտի 16-ին կայացած
«Հանուն Հայաստան պետության» ճակատի հանրահավաքին հնչել են մտքեր, որոնք մտահոգել են մեզ». Փաշինյան. «Ազատություն» ռադիոկայան
«Ազատություն» ռադիոկայան. «Հանուն Հայաստան պետության» ճակատի նախորդ հանրահավաքի ընթացքում հնչել են մտքեր, ձևակերպումներ, որոնց կապակցությամբ «Ելք»-ը մտահոգություններ ունի։ Այդ մասին «Ազատության» հետ զրույցում ասաց Ազգային ժողովի խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը։ Հիշեցնենք, որ անցած ուրբաթ ճակատն իր երկրորդ հանրահավաքն անցկացրեց Երևանի Ազատության հրապարակում: Հայտարարվեց, որ գլխավոր նպատակն է՝ կանխել Սերժ Սարգսյանի վարչապետությունը, և պատրաստ են միավորվել ու
Լեհաստանի Սենատի պատվիրակությունը hարգանքի տուրք է մատուցել Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում
Լեհաստանի Հանրապետության Սենատի արտաքին հարաբերությունների ու Եվրոպական միության հետ կապերի կոմիտեի պատվիրակությունը ՀՀ ԱԺ Հայաստան-Լեհաստան բարեկամական խմբի ղեկավար Վահան Հարությունյանի, ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի անդամ Շիրակ Թորոսյանի եւ Հայաստանում Լեհաստանի արտակարգ ու լիազոր դեսպան Պավել Չեպլակի ուղեկցությամբ մարտի 18-ին այցելել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր: Լեհաստանի Սենատի արտաքին հարաբերությունների եւ Եվրոպական միության հետ կապերի կոմիտեի
Դիոգո Պինտոն հրաժարական է տալիս «EuFoA»-ի տնօրենի պաշտոնից. «Ես միանշանակ կմնամ «Հայաստանի եվրոպացի բարեկամ»
Իսկ Հայաստանի և Արցախի իմ ընկերները կարող ենք ինձ միշտ համարել իրենց բարեկամն ու աջակիցը»,-նշել է պարոն Պինտոն
Կամավորական կոթեցու անցած մարտական ուղին «մոռացել են»
Նամակով դիմել է ԵԿՄ վարչության նախագահ, գեներալ-լեյտենանտ Մանվել Գրիգորյանին Այս օրերին նշվում է Ղարաբաղյան շարժման 30-ամյակը: Ինքս էլ եղել եմ Ղարաբաղյան շարժման հիմնադիր համագումարների պատգամավոր: Սումգայիթյան ողբերգալի իրադարձության օրերին կոթեցիներս՝ գյուղում ապրող եւ գյուղից դուրս, տագնապում էինք. գյուղը 38 կմ սահմանակից է Ղազախի շրջանի թուրքի 13 գյուղերի հետ։ Հանրապետության տարբեր վայրերում ապրում եւ աշխատում էին մեծ
Վարչապետին տեղեկացվել է, որ տնտեսությունում 2008 թվականից իրականացված ներդրումների արդյունքում ջայլամների թիվը հասցվել է շուրջ 500-ի
Կարեն Կարապետյանն Արմավիրի մարզում ծանոթացել է ջայլամաբուծության, պիստակի այգիների հիմնման և գինեգործության ծրագրերին
Բռնցքամարտիկները պատրաստվում են 18-22 տարեկանների Եվրոպայի առաջնությանը
Բռնցքամարտի Հայաստանի ազգային հավաքականի 17 թեկնածուներ «Օլիմպավանում» ուսումնամարզական հավաք են անցկացնում: Նրանք նախապատրաստվում են մարտի 25-ից ապրիլի 1-ը Ռումինիայի Թարգուջի քաղաքում կայանալիք Եվրոպայի 18-22 տարեկանների առաջնությանը: ՀԲՖ-ն տեղեկացնում է, որ ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Դավիթ Թորոսյանն արդեն կողմնորոշվել է Ռումինիա մեկնող թիմի կազմի ընտրության հարցում: Եվրոպայի առաջնությունում հանդես կգան. 52 կգ քաշային կարգ՝ Վահե Բադալյան,
«Ամենակեղտոտը հետխորհրդային տարածությունում». թեկնածուներն արձագանքել են Պուտինի հաղթանակին
Ռուսաստանի նախագահի թեկնածու Քսենյա Սոբչակը ընտրությունների գլխավոր արդյունքը իր համար անվանել է 1 մլն քաղաքացիների աջակցությունը՝ նշելով, սակայն, որ իրեն այդպես էլ չի հաջողվել համոզել մարդկանց մասնակցել ընտրություններին, գրում է «ՌԻԱ Նովոստին»: «Ինձ և մեր թիմի համար այս քվեարկության գլխավոր արդյունքը այն մեկ միլիոն ձայնն է, մեկ միլիոն մարդիկ, որոնք պաշտպանել են մեր արժեքները: Դա
Առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում
Հանրապետության տարածքում` Մարտի 19-ի ցերեկը, 20-ին, 22-ին, 23-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: 21-ի ցերեկը, 24-ի ուշ երեկոյան ժամերին շրջանների զգալի մասում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ: Քամին՝ հարավ-արևմտյան՝ 3-8 մ/վ արագությամբ, 23-24-ն առանձին վայրերում սպասվում է քամու ուժգնացում՝ 25-30 մ/վ արագությամբ: Օդի ջերմաստիճանը 23-24-ը կբարձրանա 5-6 աստիճանով: Երևան քաղաքում՝ Մարտի 19-ի ցերեկը, 20-23-ը
Աֆրին քաղաքի կենտրոնը Թուրքիայի զինուժի վերահսկողության տակ է անցել
Մարտի 18-ին առավոտյան Թուրքիայի զինված ուժերը և վերջինիս դաշնակից «Սիրիայի ազատ բանակ» խմբավորումը «Ձիթենու ճյուղ» ռազմական օպերացիայի շրջանակներում ներխուժել են Աֆրին քաղաք և վերջինիս կենտրոնը վերցրել իրենց վերահսկողության տակ։ Միջանկյալ նշենք, որ Աֆրինը գտնվում էր Սիրիայի քրդական ուժերի վերահսկողության տակ, որոնց պաշտոնական Անկարան ահաբեկչական կազմակերպություն է համարում։ Աղբյուրը նշում է, որ Թուրքիայի բանակի ստորաբաժանումները իրենց
Գառնիկ Հայրապետյան. «Հայաստանի քիկ-բոքսինգի ֆեդերացիան պետականորեն ճանաչվել է լավ աշխատանքի շնորհիվ»
Հայաստանի քիկ-բոքսինգի ֆեդերացիայի նախագահ, ՀՀ ոստիկանության մարտական պատրաստվածության բաժնի պետ, «Դինամո» ՄՀԿ նախագահի 1-ին տեղակալ, ոստիկանության գնդապետ Գառնիկ Հայրապետյանը ֆեդերացիայի խորհրդի նիստում ամփոփեց 2017 թվականին կատարված աշխատանքները, ֆեդերացիայի մարզիկների ձեռք բերած նվաճումները եւ ներկայացրեց ընթացիկ տարվա օրացուցային պլանով նախատեսված ֆեդերացիայի անելիքները: «2017 թվականին Հայաստանի քիկ-բոքսինգի ազգային ֆեդերացիան կազմակերպել է Հայաստանի չորս առաջնություն՝ մեծահասակների, երիտասարդների եւ


















































