Լրահոս
Օրվա լրահոսը

Աֆրինը ընկավ. պաշտոնական տվյալներ զոհերի և վիրավորների մասին

Մարտ 19,2018 14:35 Share

Թուրքիայի պաշտոնական տվյալներով՝ «Ձիթենու ճյուղ» ռազմական օպերացիայի 58 օրերի ընթացքում թուրքերը տվել են 46 զոհ և 225 վիրավոր: Իսկ քրդական կողմից սպանվել է 3.603 գրոհային:

Այժմ Աֆրինի կենտրոնը վերահսկում են թուրք զինվորները և «Սիրիայի ազատ բանակ» խմբավորման զինյալները: Իսկ Աֆրինի քրդական ուժերը հայտարարել են, որ դուրս են բերում իրենց ջոկատները քաղաքից, բայց չեն դադարեցնելու պայքարը: Նրանք անցնելու են պարտիզանական կռիվների մարտավարությանը և անընդհատ հարվածելու են Աֆրին ներխուժած թուրքական զինուժին:

Աֆրինի անկումից հետո քրդերը և նրանց համախոհները բողոքի ձայն են բարձրացրել եվրոպական բազմաթիվ քաղաքներում: Փարիզում, Բեռլինում, Համբուրգում, Մյունխենում, Ստրասբուրգում, Հռոմում, Վիեննայում, Ստոկհոլմում կազմակերպվել են բողոքի ցույցեր: Ցուցարարները պահանջել են, որ Եվրոպան դատապարտի թուրքերի իրականացրած կոտորածն Աֆրինում:

Աղբյուր`  Hurriyet

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Artur Lazarian says:

    Փաստօրէն թուրքական կողմից կռուողը “զինուոր” է, իսկ քրդերինը՝ “գրոհային”։
    Սա լրագրութիւն չէ, այլ թուրքական տեսակէտի կոյր քարոզչութիւն։

    Յ.Գ. Չեմ զարմանայ, եթէ մի օր գրէք «ադրբեջանցի զինուոր եւ ղարաբաղցի գրոհայիններ»։

Պատասխանել