Լրահոս
Օրվա լրահոսը

«Кто ты такой». Լևոն Իգիթյանը՝ Զարուհի Փոստանջյանին

Մարտ 19,2018 13:26

«Հարգելի քաղաքապետ, սիրելի գործընկերներ, բայց սա բոլորին չի վերաբերում»,- իր խոսքն այսպես սկսեց ՀՀԿ-ական Լեւոն Իգիթյանը՝ Երևանի ավագանու այսօրվա նիստում Վազգեն Սարգսյանի փողոցը անվանակոչելու մասին հարցի վերաբերյալ ելույթում:

Պարոն Իգիթյանը շարունակեց, տեղեկացնելով, որ «հայտնվել են չարորակ քաղաքական թզուկներ, որ ավագանու նիստը անընդհատ տանում են դեպի քաղաքականություն»:

Նկատի ունենալով Զարուհի Փոստանջյանին, նա ասաց՝ «Տիկինը երկու անգամ եղել է պատգամավոր Ազգային ժողովում, ինքը մեզանից ստացել է 120 հազար դոլար որպես աշխատավարձ, բոնուսները չեմ ասում, ուզում եմ հասկանամ դիմացը ինչ ա ստացել էդ փողը ստացողը»:

Զարուհի Փոստանջյանը, ըստ Լեւոն Իգիթյանի, անընդհատ ասում է՝ «ես էսպես եմ հասկանում, էսպես եմ կարծում»: «Իսկ դու ո՞վ ես, кто ты такой,- ասաց ՀՀԿ-ականը՝ ապա ավելացրեց,- ես որ իմ արածները էս երկրի համար վզիդ դնեմ, գրիժա կստանաս, դու ո՞նց ես ինձ դատի տալիս»:

Եզրափակելով ելույթն էլ՝ ասաց. «Դուք սեր չեք վայելում, դուք թշնամի եք: Կինը դեպի իրեն ձգող հատկություն է ունենում, դուք դա չունեք, դուք ի՞նչ կին, ստեղ-ընդեղ, ժուռնալիստներին ասել եք՝ ձեռ են տվել: Դու ինչ ձեռք տալու մարդ ես, այ մարդ»:

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031