Օրվա լրահոսը

ԱՍԵԿՈՍԵ

Եթե Հայաստանն այդքան անտանելի լիներ, ապա քսան հազարից ավելի սիրիահայ այստեղ չէին մնա: ՀՐԱՆՈՒՇ ՀԱԿՈԲՅԱՆ

Երկխոսության մշակույթը

Եթե փորձեմ ձեւակերպել, թե ինչն է մեզ՝ հայաստանցիներիս, պակասում, ապա բազմաթիվ այլ թերությունների թվում կնշեի աշխատանքային, գործնական հարաբերությունների առողջ ավանդույթների պակասը: Այդ ավանդույթները պայմանավորված չեն ազգային պատկանելությամբ, կրթական ցենզով կամ «արեւմտյան» ծագմամբ: Այստեղ՝ Երեւանում, փոքրիկ կրպակում խորտիկներ սարքող հալեպահայը տալիս է այդ մշակույթի նույնպիսի դրական օրինակ, որքան Հարվարդից ժամանած պրոֆեսորը: Ինչո՞վ են նրանք նման: Թերեւս

Ռուսաստանից շոշափելի կախվածությունը մեզ ոչ թե պետք է թևաթափ անի, այլ հակառակը՝ մղի ներկայիս ռիսկային, բայց նաև պատեհ ժամանակահատվածը օգտագործելու որակական փոփոխության համար. «Ժամանակ»

Հայաստանի զարգացումը, ապագան, անվտանգությունը կախված են թերևս ավելի շատ ՌԴ նախագահի թեկնածուի ուղերձից, քան ՀՀ նախագահի թեկնածուի խորհրդարանական ելույթից: Եվ պատճառն այն չէ, որ տարբեր են իշխանական լծակները: Անգամ եթե խոսքը վերաբերեր ՀՀ ներկայիս կառավարման մոդելով նախագահի թեկնածուին: Բանն այն է, որ ՀՀ-ն գտնվելով ռուսական ազդեցության գոտում, իսկ դա վիճարկելը թերևս կլինի քաղաքական, քաղաքագիտական և

Վայոց ձորի մարզի Ջերմուկ, Գեղարքունիքի մարզի Մարտունի և Սյունիքի մարզի Քաջարան քաղաքներում տեղում է ձյուն

Դժվարանցանելի են Վարդենյաց լեռնանցքը և Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհը:

Երեւանի 61 դպրոցի մոտակայքում օձ է նկատվել

Մարտի 1-ին, ժամը 15:16-ին ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Նորք-Մարաշ վարչական շրջանի 7-րդ փողոցում գտնվող թիվ 61 դպրոցի մոտակայքում օձ է նկատվել, որին բռնելու և անվտանգ տարածք տեղափոխելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ օձը նկատվել է Գ.Հովսեփյան փողոցի թիվ 91 հասցեում գտնվող Գ. Աթարբեկյանի

Հենրիխ Մխիթարյանն ակումբակիցներին կոչ է անում աջակցել Արսեն Վենգերին

«Արսենալի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը ակումբակիցներին կոչ է անում աջակցել գլխավոր մարզիչ Արսեն Վենգերին: Ֆրանսիացի մասնագետը կարող է մրցաշրջանի ավարտին հեռանալ ակումբից: «Դժվար ժամանակներ են «Արսենալի» համար եւ մենք պետք է վերադարձնենք ակումբի զիջած դիրքերը: Մենք անում ենք հնարավոր ամեն բան: Շատ հաճելի է աշխատել Վենգերի հետ: Նա ֆուտբոլային գիտելիքների մեծ պաշար ունի: Հիմա Արսենի համար

«Մաքուր Հայաստան» ծրագրով Տավուշում 26 աղբավայր է փակվել

Աղբի վերամշակման գործարան չի կառուցվում

Արամ Հակոբյանը համալրեց Հայաստանի գրոսմայստերների շարքը

Մոսկվայում ավարտված «Աէրոֆլոտ Օփեն» շախմատային փառատոնում հայաստանցի 17-ամյա Արամ Հակոբյանը մրցում էր իրենից զգալիորեն բարձր վարկանիշ ունեցող մրցակիցների հետ: Մրցաշարում ուժեղագույնների «A» խմբում մեր շախմատիստը տոնեց մեկ հաղթանակ, ութ պարտիա էլ ավարտեց ոչ-ոքի: 92 մասնակիցների մեջ գործակցով լինելով միայն 71-րդը՝ Հակոբյանը զբաղեցրեց 21-րդ հորիզոնականը, 19 կետով բարելավեց իր անհատական վարկանիշը: Արամը Մոսկվայում երրորդ անգամ լրացրեց գրոսմայստերի նորմա:

«Շատ անհեթեթ առաջարկ է». Շարմազանովը՝ «Երկիր ծիրանիի» առաջարկի մասին

«Վազգեն Սարգսյանը ոչ միայն մեր կուսակցության առաջնորդն է, նա Ազգային հերոս է». Շարմազանով

Արցախի ԱԳ նախարարի տեղակալը Բրյուսելում ընդգծել է Արցախ-ԵՄ համագործակցության անհրաժեշտությունը

Արցախի ԱԳ նախարարի տեղակալը Բրյուսելում ելույթ է ունեցել «Լեռնային Ղարաբաղ-ԵՄ 1988-2018» խորագրով միջոցառմանը

«Երբ քննարկենք, ավարտենք, թաքուն չենք պահելու, ժողովրդին ներկայացնելու ենք». Շարմազանովը՝վարչապետի թեկնածուի մասին

Պետք է ընտրենք այնպիսի վարչապետ, որը լավագույնս կդիմակայի մարտահրավերներին. Շարմազանով

«Ամենահետաքրքիրն այն է, երբ մի քանի տարբեր արվեստագետներ հավաքվում են որպես անհատականություններ». (Ֆոտոշարք)

Հայաստանում նման բան կազմակերպելու հիմքը եղել է մեր ազգի առանձնահատկություններն ու մշակույթը ճանաչելու ցանկությունը

«Թուրքերը զրոյի են հասցրել այն հարեւանների թիվը, ում հետ խնդիրներ չունեն». Շարմազանով

«Թուրքիայի քաղաքական ղեկավարությունը գնաց ոչ թե հարաբերությունների կարգավորման, այլ գնաց պատեր ստեղծելու ճանապարհով». ՀՀԿ խոսնակ

Կողբի եւ Հախումի ջրամբարները չեն կառուցվում, մեր ջրերը հոսում են Ադրբեջան

Տավուշի ոռոգելի տարածքները` ընդամենը 6 հազար հեկտար

«Սերժ Սարգսյանը չէր կարող թողնել այս հարցն անորոշ վիճակում՝ փոխելով իր կարգավիճակը». Բորիս Նավասարդյան

Ըստ պարոն Նավասարդյանի՝ հայ-թուրքական հաշտեցման գործընթացը հետաձգվել է անորոշ ժամանակով:

«Կենտրոնում» ֆինանսական խնդիրներ են. 10 հաղորդում կփակվի. Արմեն Դուլյան

«Կարծում եմ՝ հեռուստատեսությունը նորացնելու, աշնանից նոր ձեւով հեռուստադիտողին ներկայանալու ցանկություն կա». Դուլյան

Ընտրվել են Բարձրագույն դատական խորհրդի անդամներ

2018 թվականի մարտի 1-ին կայացել է ՀՀ դատավորների ժողովի հերթական տարեկան ընդհանուր ժողովը: Ժողովի օրակարգում, ի թիվս այլ հարցերի, ընդգրկվել է Բարձրագույն դատական  խորհրդի առաջին կազմի դատավոր անդամների ընտրության հարցը: Քվեարկության արդյունքներով՝ Բարձրագույն դատական խորհրդի անդամներ են ընտրվել. Արմեն Բեկթաշյան – 5 տարի ժամկետով /Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարան, քրեական մասնագիտացում / Անի Մխիթարյան –

Անընդունելի է անձնական խնդիրները բերել մարզական դաշտ եւ խաղալ երկրի հեղինակության հետ

Այսօր ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարար Հրաչյա Ռոստոմյանի մոտ անցկացվեցին լսումներ Փհենչհանի օլիմպիական խաղերում Հայաստանի մարզիկների մասնակցության թեմայով: Ներկա էին նախարարության, ՀԱՕԿ-ի ներկայացուցիչներ, Հայաստանի դահուկային սպորտի ֆեդերացիայի ղեկավարները, մարզիչներ ու  մարզիկներ: Հրաչյա Ռոստոմյանը նշեց, որ ձմեռային մարզաձեւերում Հայաստանը դեռ չլուծված բազմաթիվ խնդիրներ ունի, սակայն դրանք քայլ առ քայլ լուծելով առաջ ենք ընթանում: Նախարարը նաեւ

Դեղամիջոցները՝ միայն դեղատոմսով. նորամուծության պատճառներն ու հետևանքները. Deutsche Welle

Մարտի 1-ից Հայաստանում բազմաթիվ դեղամիջոցներ կվաճառվեն միայն դեղատոմսով, ուստի մարդիկ փորձում են դեղեր պահեստավորել: Deutsche Welle-ն փորձել է պարզել նման որոշման պատճառներն ու հետևանքները:

«Պետք չէ ներկայացնել միայն ժամանցային հաղորդումներ, երեխան այլ պահանջներ էլ ունի». Ռուբեն Բաբայան

«Քաղաքակիրթ կարելի է համարել այն հասարակությունը, որն ունի յուրահատուկ վերաբերմունք երեխաների ու ծերերի հանդեպ, որտեղ հաշվի են առնվում թե’ երեխաների, և թե’ ծերերի կարծիքները», ասաց Հ. Թումանյանի անվան տիկնիկային թատրոնի գեղարվեստական ղեկավար Ռուբեն Բաբայանը: Մարտի 4-ին՝ մանկական հեռուստատեսության միջազգային օրվան ընդառաջ, «Տեսակետ» մամուլի ակումբում կայացած ասուլիսի ժամանակ Ռուբեն Բաբայանն ասաց, որ մանկական հաղորդումները հեռարձակելիս պետք

«Հիվանդանոց տեղափոխված տրանսգենդեր կինը չի շարժվում, չի խոսում». Լիլիթ Մարտիրոսյան

«Քանի որ նա դեռ չի խոսում ու ոչինչ չի ասում, մենք չենք կարող ոչ մի ապատեղեկատվություն տարածել». Իրավունքի կողմ հ/կ

Հանրապետության որոշ ավտոճանապարհներին ձյուն է տեղում 

ՀՀ տրանսպորտի,կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է,  որ  մարտի 1-ին՝  ժամը 20:00-ի դրությամբ, Արթիկի, Արագածի, Ապարանի, Ախուրյանի և Աշոցքի  տարածաշրջանների ավտոճանապարհներին ձյուն է տեղում: Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին  կատարում են մաքրման և աղով, ավազով մշակման աշխատանքներ: ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության բոլոր  ավտոճանապարհները բաց են: ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական  տեխնոլոգիաների նախարարության  լրատվական ծառայություն 

«Մարտի 1-ի իրականությունը. Ռոբերտ Քոչարյանի օգնականը զանգել է դատավորներին եւ սպառնալիքներ տեղացել»,-պատմեց Զուրաբյանը

Իննը դատավորից յոթը պատրաստ էին քվեարկել հօգուտ Լեւոն Տեր-Պետրոսյանի: Բայց տեղի ունեցավ այն, որ ՍԴ-ն Մարտի մեկի դեպքերից հետո հայտնվեց ծանրագույն ճնշումների ներքո

Պարզվել են Գյումրու անչափահաս բնակչի դանակահարության հանգամանքները

ՀՀ քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչության Ախուրյանի քննչական բաժնում ձեռնարկված անհրաժեշտ քննչական և դատավարական այլ գործողությունների արդյունքում պարզվել են Գյումրի քաղաքի անչափահաս բնակչի դանակահարության դեպքի հանգամանքները, ենթադրյալ հանցագործություն կատարած անձի ինքնությունը: 2018 թվականի փետրվարի 20-ին՝ ժամը 16:20-ին, «Գյումրու մոր և մանկան Ավստրիական հիվանդանոց» ՓԲԸ-ից ահազանգ է ստացվել առ այն, որ «ձախ բազկի հետին մակերեսի

«Երկիր Ծիրանի» կուսակցությունն ընդդեմ բռնաճնշումների

Այսօր՝ 2018 թվականի մարտի 1-ին, բռնաճնշումների խորհրդանիշ ԿԳԲ-ի շենքի դիմաց, որտեղ շուրջ հինգ տասնյակ ոստիկաններ և հատուկ ծառայությունների աշխատակիցներ կենդանի պատ էին կազմել, «Երկիր Ծիրանի» կուսակցության անդամները՝ կուսակցության նախագահ Զարուհի Փոստանջյանի գլխավորությամբ, անցկացրեցին բողոքի ակցիա ընդդեմ բռնաճնշումների: Զարուհի Փոստանջյանն իր ելույթում նշեց, որ այսօր մեր կյանքում միաժամանակ՝ գարնան առաջին օրն է և բռնաճնշումների ահազանգի օրն

«Եթե այդ մարդու ամբողջ կենսագրությունը փորենք, կարող է շատ ու շատ ավելի մութ էջեր գտնենք». Իոաննիսյանը՝ ավագանու անդամի մասին»

«Ուղղակի այդ մութ էջերից միայն երկուսն են, որ տեսախցիկները ֆիքսել են». Դանիել Իոաննիսյան

«Հայաստանը երբեք հարցականի տակ չի դնի Հայոց Ցեղասպանության միջազգային ճանաչման կարևորությունը». Էդվարդ Նալբանդյան

Արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանի ելույթը Ազգային անվտանգության խորհրդի նիստում

ՏԻՄ հերթական ընտրություններ են անցկացվելու Արագածոտնի, Արարատի, Արմավիրի, Լոռու, Կոտայքի և Շիրակի մարզերի թվով 19 համայնքներում

2018 թվականի մարտի 11-ին տեղական ինքնակառավարման մարմինների հերթական ընտրություններ են անցկացվելու Արագածոտնի, Արարատի, Արմավիրի, Լոռու, Կոտայքի և Շիրակի մարզերի թվով 19 համայնքներում, և ավագանու անդամի արտահերթ ընտրություն` Տավուշի մարզի Ազատամուտ համայնքում: Նշված 20 համայնքներից 4-ում կայանալու են միայն համայնքի ղեկավարի, 6 համայնքում` միայն ավագանու անդամի, և 10 համայնքում միաժամանակ անցկացվելու են համայնքի ղեկավարի և ավագանու

Լրահոս

Օրացույց
Հունվար 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ    
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031