Լրահոս
Փլուզում
Օրվա լրահոսը

Հենրիխ Մխիթարյանն ակումբակիցներին կոչ է անում աջակցել Արսեն Վենգերին

Մարտ 01,2018 23:35

«Արսենալի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը ակումբակիցներին կոչ է անում աջակցել գլխավոր մարզիչ Արսեն Վենգերին: Ֆրանսիացի մասնագետը կարող է մրցաշրջանի ավարտին հեռանալ ակումբից:

«Դժվար ժամանակներ են «Արսենալի» համար եւ մենք պետք է վերադարձնենք ակումբի զիջած դիրքերը: Մենք անում ենք հնարավոր ամեն բան: Շատ հաճելի է աշխատել Վենգերի հետ: Նա ֆուտբոլային գիտելիքների մեծ պաշար ունի: Հիմա Արսենի համար հեշտ չէ եւ մենք պետք է խաղանք ակումբի եւ նրա համար: Հարկավոր է ցույց տալ, որ մենք պատրաստ ենք պայքարել Վենգերի համար», – Մխիթարյանի խոսքերը մեջբերել է Four Four Two-ն:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031