Լրահոս
Փլուզում
Օրվա լրահոսը

Արամ Հակոբյանը համալրեց Հայաստանի գրոսմայստերների շարքը

Մարտ 01,2018 23:20

Մոսկվայում ավարտված «Աէրոֆլոտ Օփեն» շախմատային փառատոնում հայաստանցի 17-ամյա Արամ Հակոբյանը մրցում էր իրենից զգալիորեն բարձր վարկանիշ ունեցող մրցակիցների հետ: Մրցաշարում ուժեղագույնների «A» խմբում մեր շախմատիստը տոնեց մեկ հաղթանակ, ութ պարտիա էլ ավարտեց ոչ-ոքի:

92 մասնակիցների մեջ գործակցով լինելով միայն 71-րդը՝ Հակոբյանը զբաղեցրեց 21-րդ հորիզոնականը, 19 կետով բարելավեց իր անհատական վարկանիշը:

Արամը Մոսկվայում երրորդ անգամ լրացրեց գրոսմայստերի նորմա: Բարձր կոչումը Հակոբյանին կշնորհվի ՖԻԴԵ-ի ապրիլին կայանալիք նախագահության նիստում:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031