Օրվա լրահոսը

Սարյանի «Ծաղիկները» տուն վերադարձան. «Ա1+» (Տեսանյութ)

Սարյանը ծաղիկներ է նկարում ապակու վրա: Շատերին, իհարկե, ծանոթ են այս կադրերը։ Սա Լաերտ Վաղարշյանի «Մարտիրոս Սարյան» փաստավավերագրական ֆիլմի կադրերն են, նկարահանված 1965 թվականին։ Ապակու վրա աշխատելու ռեժիսորի գաղափարը հիանալի հնարավորություն էր բացահայտելու Սարյանին ստեղծագործելու պահին: 85-ամյա Վարպետը չի անում նախնական որևէ էսքիզ: Վրձնով ու ներկով նկարում է հենց ապակու վրա: Տեքստի հեղինակը՝  Իլյա  Էրենբուգն

Ալբերտ Մկրտչյանի պայծառ հիշատակը վառ կմնա գործընկերների, մտերիմների, կինոն գնահատող մարդկանց սրտերում

Ալբերտ Մկրտչյանի հոգեհանգստի արարողությունը տեղի կունենա  մարտի 1-ին, ժամը 18:00-20:00-ը՝  Կոնդի Սուրբ Հովհաննես եկեղեցում:

«Եթե նա ինչ-որ մի բանի հետ համաձայն չէ, կարող է այդ որոշումը բողոքարկել դատարանում». Կարապետ Աղաջանյան

«Ակնհայտ էթիկայի խախտում է թույլ տալիս փաստաբանների պալատի վերաբերյալ նման արտահայտություն անելով». Աղաջանյան

ԱՆ-ն անվճար դեղերի ցանկը կրճատում է

Առողջապահության նախարարությունը վստահեցնում է, որ կարգն է այդպես, 2 տարին մեկ անվճար դեղերի ցանկը վերանայում են

Ռուբեն Հայրապետյանը և «Բեյզ Մեթըլս»-ը կկառուցեն հասարակական նշանակության օբյեկտներ` Մարտակերտ-Վարդենիս ավտոճանապարհի հարակից վայրերում

Այսօր` Արցախի Ազգային ժողովի լիագումար նիստում, պատգամավորներից մեկի կողմից կառավարությանն ուղղվեց հարց` Մարտակերտ-Վարդենիս ավտոմայրուղու անհրաժեշտ ենթակառուցվածքների բացակայության վերաբերյալ: Հարցին ի պատասխան` քաղաքաշինության նախարար Կարեն Շահրամանյանը նշեց, որ արդեն կան մի քանի ընկերություններ և ֆիզիկական անձինք, որոնք հասարակական օբյեկտներ կառուցելու համար ներկայացրել են նախագծեր և դրանք հաստատվել են: «Դեռևս ավտոմայրուղու շինարարական աշխատանքների ժամանակ` հանրապետության նախագահի կողմից

«Մայր Աթոռն, ըստ էության, ոչինչ չարեց, այլ առաջնորդվեց դարերից եկած սկզբունքով՝ «Ոչինչ չանենք, որ չսխալվենք»». Արագած Ախոյան

«Մենք լուրջ հայտարարության էինք սպասում, բայց եղավ այն, ինչ-որ միշտ եղել է». Ախոյան

Վաղվանից որոշ խմբի դեղեր բաց կթողնվեն դեղատոմսով

Ներկայացնում ենք առանց դեղատոմսի տրվող դեղերը` ըստ դեղաբանական խմբերի։

ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղարը վերահաստատել է ՄԱԿ-ի շարունակական աջակցությունը ԵԱՀԿ Մինսկի խմբին

Դեսպան Մնացականյանի հանդիպումը ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի հետ

Բեյրությում կայացել է Սումգայիթում հայ բնակչության ջարդերի 30–րդ տարելիցին նվիրված ոգեկոչման արարողությունը

Փետրվարի 25-ին Մերձավոր Արևելքում Արցախի Հանրապետության (ԱՀ) մշտական ներկայացուցիչ Կարո Քեբաբջյանը մասնակցել է Բեյրութի Ս. Նշան եկեղեցում տեղի ունեցած Սումգայիթի հայ բնակչության ջարդերի 30–րդ տարելիցին նվիրված ոգեկոչման արարողությանը։  Միջոցառմանը ներկա են եղել Լիբանանի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Սամվել Մկրտչյանը և Լիբանանի հայ համայնքի և հոգևոր դասի ներկայացուցիչները։ Այնուհետև միջոցառման մասնակիցները եկեղեցու խաչքար-հուշակոթողի առջև

Նաիրա Զոհրաբյանը՝ «Ելքի»-ի կորած «դեմ» քվեաթերթիկների մասին

Մաթեմատիկական թեորեմը չի, որ լուծելը դժվար լինի

«Այս ցեղասպան իշխանությունն առաջին հերթին պետք է դատապարտվի». Պավել Մանուկյանը՝ Մարտի 1-ի մասին

Ամբաստանյալներից Սեդրակ Նազարյանն էլ հայտարարեց. «Մենք չենք ընդունում այս դատարանը»

ՀՀ Ազգային ժողովը դատապարտում է խաղաղ բնակչության դեմ Ադրբեջանի իրագործած զանգվածային բռնությունները, սպանություններն ու տեղահանումները

ՀՀ Ազգային ժողովի հայտարարությունը Սումգայիթյան ոճրագործության 30-րդ տարելիցի կապակցությամբ Արձանագրելով, որ 30 տարի առաջ Ադրբեջանի իշխանությունների ծրագրավորած ու կազմակերպած Սումգայիթյան ոճրագործությունը հայ ժողովրդին իր բնօրրանից դուրսմղման ու ոչնչացման ադրբեջանական հետեւողական քաղաքականության եւս մեկ դրսեւորում էր, որը սկիզբ է առել 1918 թվականին Ադրբեջանի հիմնադրմամբ` հատկապես Բաքվում (1918թ.) 30.000 եւ Շուշիում (1920թ.) 20.000 հայերի կյանքեր խլած կոտորածներով,

Գյումրու ամենահամեղ հացերը՝ հաշմանդամություն ունեցող 20-ամյա տղայի կողմից (Տեսանյութ, ֆոտոշարք)

20-ամյա Միքայելը  Գյումրու «Հայկական Կարիտաս» «Էմիլի Արեգակ» կենտրոնի ամենապայծառ երիտասարդներից է՝ գյումրեցուն հատուկ հումորով, հյուրընկալ ու շփվող։ Նա տարբեր տեսակի յուրահատուկ հացեր է թխում կենտրոն հաճախող երեխաների համար։ Միքայելը մեծ սիրով ներկայացնում է հացի իր բաղադրատոմսերը՝ նշելով, որ իր ամենամեծ երազանքը սեփական հացի փուռ ունենալն է։ Հարցին, թե հավանո՞ւմ են քո թխած հացերը, Միքայելը հումորով

Տարոն Մարգարյան. «Մեր համաքաղաքացիների պահանջներն ու ակնկալիքները քաղաքային իշխանությունից այսօր ավելացել են, և մենք պարտավոր ենք մեր ամենօրյա աշխատանքով ապահովել այդ պահանջների կատարումը»

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանն աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել քաղաքապետարանի աշխատակազմի ֆինանսական, եկամուտների հաշվառման և գանձման, զարգացման և ներդրումային ծրագրերի, գնումների վարչությունների պետերի, ինչպես նաև Կ. Դեմիրճյանի անվան Երևանի մետրոպոլիտենի և Քաղաքային կայուն զարգացման ներդրումային ծրագրի ղեկավարների մասնակցությամբ: Հանդիպմանը ներկա է գտնվել նաև վերոնշյալ ոլորտները համակարգող Երևանի քաղաքապետի տեղակալ Վահե Նիկոյանը: Վարչությունների պետերն ու ընկերությունների ղեկավարները

ՀՀ նախագահի ընտրության հարցի քննարկումը ՀՀ Ազգային ժողովում` մարտի 1-ին

Ազգային ժողովի նախագահի հայտարարությունը Հանրապետության նախագահի ընտրության անցկացման մասին 2018 թվականի փետրվարի 28-ին` ժամը 18:00-ին, լրացել է Հանրապետության նախագահի առաջադրման ժամկետը, եւ Ազգային ժողովի նախագահը Հանրապետության նախագահի առաջադրման վերաբերյալ հանդես է եկել հայտարարությամբ, որը ներկայացնում ենք ստորեւ: 2015 թվականի փոփոխություններով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 125-րդ հոդվածի 3-րդ մասով եւ «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի

Տարոն Մարգարյան. «Իմ ակնկալիքը թիմից հստակ է. Երևանի քաղաքապետարանի յուրաքանչյուր աշխատակից պետք է լինի նախաձեռնող ու հանդես գա առաջարկներով

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանն աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել քաղաքապետարանի աշխատակազմի կոմունալ տնտեսության, շինարարության և բարեկարգման, սոցիալական ապահովության, բնապահպանության վարչությունների պետերի, ինչպես նաև «Երքաղլույս» և «Ջրային կառույցներ» ՓԲԸ-ի ղեկավարների մասնակցությամբ: Հանդիպմանը ներկա է գտնվել նաև վերոնշյալ ոլորտները համակարգող Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ Կամո Արեյանը: Վարչությունների պետերն ու ընկերությունների ղեկավարները հաշվետվությունների ձևով քաղաքապետին ներկայացրել են 2017թ. կատարած

Ժիրինովսկին վիրավորել է Սոբչակին, Սոբչակն էլ բաժակով ջուրը դատարկել է նրա վրա (Տեսանյութ)

Ռուսաստանի լիբերալ դեմոկրատական կուսակցության առաջնորդ Վլադիմիր Ժիրինովսկին «Ռոսիա 1» հեռուստաալիքի եթերում տեղի ունեցած հեռուստաբանավեճի ընթացքում վիրավորել է նախագահի թեկնածու Քսենյա Սոբչակին այն բանից հետո, երբ վերջինս բաժակով ջուրը դատարկել է նրա վրա: Միջադեպը տեղի է ունեցել նախագահի երրորդ թեկնածու Սերգեյ Բաբուրինի ելույթի ժամանակ, երբ Ժիրինովսկին իր մեկնաբանություններով խանգարում էր նրան, իսկ Սոբչակին դա դուր չեկավ:

«Թեղուտ» ՓԲԸ գործունեության վերաբերյալ հանցագործության մասին հաղորդումն ուղարկվել է ՀՀ Լոռու մարզի դատախազություն. ՀՔԱՎ

ՀՀ Գլխավոր դատախազությունը 2018 թ. փետրվարի 21-ին արձագանքել է «Թեղուտ» ՓԲԸ գործունեության վերաբերյալ Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակի՝ հանցագործության մասին հաղորդմանը: ՀՔԱ Վանաձորի գրասենյակի գրությունն ու կից փաստաթղթերն ուղարկվել են ՀՀ Լոռու մարզի դատախազություն: Քրեական գործ հարուցելու և շրջակա միջավայրի անվտանգության դեմ ուղղված գործողություններ կատարած անձանց պատասխնատվության ենթարկելու հարցով ՀՔԱ Վանաձորի գրասենյակը ՀՀ Գլխավոր դատախազություն

«Իրենց տան աղբը պաշտոնյայի կանայք ամեն օր տանում են աղբանոց ծառայողական մեքենաներով». Բողոքում են ԱԺ-ում

Բագրատյանն ասաց, որ վարչապետն ասում է՝ սեղմած գազով մեքենան վարելը արդյունավետ է եւ անվտանգ եւ կոչ է անում մարդկանց գազով մեքենա վարել ու եթե կառավարությունը չի անցնում սեղմած գազի՝ նման խորհուրդ տալու իրավունք չունի: Ըստ Բագրատյանի, տասնյակ միլիոններ կխնայեն, եթե բենզինի փոխարեն ծառայողական մեքենաները վարեն գազով:

Տավուշի մարզպետարանի աշխատողներին 2017-2018թթ. պարգեւատրելու համար՝ պետբյուջեից ավելի քան 60 միլիոն դրամ

Մարզպետարանը չի հայտնում պարգեւատրվածների անունները, գումարների չափերը

Բակո Սահակյանը հայտնել է իր տեսակետը` Ռուսաստանի կողմից Ադրբեջանին զենք վաճառելու վերաբերյալ

Այսօր` Արցախի խորհրդարանում, օրենսդիր-գործադիր հարցուպատասխանի ընթացքում, պատգամավոր Հայկ Խանումյանը իր հարցն ուղղելով նախագահ Բակո Սահակյանին, հետաքրքրվեց, թե ինչպես է նա վերաբերում այն փաստին, որ Ռուսաստանը շարունակում է սպառազինություն վաճառել Ադրբեջանին: Բակո Սահակյանը նշեց, որ այս հարցի վերաբերյալ բազմաթիվ անգամ է պատասխանել հարցադրումների: ‹‹Այդ պարզաբանումներում նշել եմ, որ ՌԴ պատասխանատուները իրենց այդ համագործակցությունները որակում են որպես

«Դուք անձամբ այդ մարդուն կնշանակեի՞ք Շիրակի համալսարանի ռեկտոր». «Ելքի» պատգամավորը՝ Լեւոն Մկրտչյանին

Արարատ Միրզոյանն էլ ԿԳ նախարարին հարցրեց Շիրակի համալսարանի քաոսային վիճակի մասին: Նա ասաց, որ ռեկտորի կամայականությունների արդյունքում գրադարանային ֆոնդի մի մասը ոչնչացվել է, ուղղակի թափված են, մարդկանց են աշխատանքից հանում, ֆինանսական մեքենայություններ կան, աուդիտ են անցկացնում, փոխկապակցված անձինք կան, այնտեղ դասախոս է հացադուլ հայտարարում, ուսանողներ են դասադուլ անում: Նա հարցրեց՝ դուք անձամբ այդ մարդուն կնշանակեի՞ք Շիրակի համալսարանի ռեկտոր:

Սուրեն Կարայանը` Կարեն Կարապետյանի ձեռքբերումների մասին

Ինչո՞ւ ներդրումները եւ ՀՆԱ-ն աճեցին Սերժ Սարգսյանի վարչապետ դառնալու շեմին

«Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը կապ չունի Կատալոնիայի, Կոսովոյի և Կիպրոսի հետ». ԵԽ պատգամավոր

Եվրոպական խորհրդարանի պատգամավորները՝ Արցախից իրենց հիշողությունների մասին:

Կենսաթոշակները` մարտի 5-ից

2018թ. մարտ ամսվա կենսաթոշակների վճարման գործընթացը կսկսվի մարտի 5-ից: Սոցիալական ապահովության պետական ծառայություն

ՅՈՒՆԻՍԵՖ-ը ներկայացրեց փոքր գյուղական համայնքների համար նախատեսված մանկապարտեզների մոդելը

Այսօր ՅՈՒՆԻՍԵՖ-ը ներկայացրեց փոքր գյուղական համայնքների համար նախատեսված վաղ մանկական ուսումնառության ծախսարդյունավետ մոդելի առանձնահատկությունները: Մոդելը նախկինում փորձարկվել է Սյունիքի մարզի ութ փոքր համայնքներում 2014-2015թթ., որից հետո գործի է դրվել Լոռվա մարզի Թումանյանի խոշորացված համայնքի Աթան, Ահնիձոր, Շամուտ և Մարց բնակավայրերում: Այժմ Սյունիքի և Լոռվա մարզերի թվով 12 բնակավայրերում այս ծառայություններից օգտվում են 140 երեխաներ, ովքեր

Նշանակալի է Ալբերտ Մկրտչյանի ավանդը հայ կինոյի և թատրոնի զարգացման ու հանրահռչակման գործում. Սերժ Սարգսյան

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ցավակցական հեռագիր է հղել Մկրտչյանների ընտանիքին Հայաստանի Հանրապետության ժողովրդական արտիստ, hայ կինոարվեստի երախտավոր Ալբերտ Մկրտչյանի մահվան կապակցությամբ: Հանրապետության Նախագահը խորին ցավակցություն է հայտնել Ալբերտ Մկրտչյանի հարազատներին, մերձավորներին, գործընկերներին և նրա բարձր արվեստի երկրպագուներին: «Նշանակալի է Ալբերտ Մկրտչյանի ավանդը հայ կինոյի և թատրոնի զարգացման ու հանրահռչակման գործում: Նրա նկարահանած ֆիլմերից շատերն են

«Անհերքելի է Նորատ Տեր-Գրիգորյանցի ներդրումը հայոց բանակի ստեղծման գործում». Էդուարդ Շարմազանով

ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Էդուարդ Շարմազանովը փետրվարի 28-ին ընդունել է «Արեւմտահայոց ազգային համագումար» միջազգային ոչ կառավարական կազմակերպության նախագահ, Արցախյան ազատամարտի հերոս, գեներալ-լեյտենանտ Նորատ Տեր-Գրիգորյանցին եւ կազմակերպության փոխնախագահ Կարեն Միքայելյանին: ՀՀ ԱԺ փոխնախագահը համազգային նպատակների իրականացման գործում կարեւորել է կազմակերպության առաքելությունը: «Անհերքելի է ձեր ներդրումը հայոց բանակի ստեղծման գործում»,-դիմելով Նորատ Տեր-Գրիգորյանցին՝ ասել է նա: Էդուարդ Շարմազանովը

Երթևեկության կազմակերպման փոփոխություն` Երևան քաղաքի Ավագ Պետրոսյան փողոցում

Ճանապարհային ոստիկանությունը տեղեկացնում է, որ տրանսպորտային միջոցների հապաղումներից և խցանումներից խուսափելու նպատակով 2018 թվականի մարտի 3-ից Երևան քաղաքի Ավագ Պետրոսյան փողոցում կկատարվի երթևեկության կազմակերպման փոփոխություն: Փոփոխության արդյունքում Ավագ Պետրոսյան փողոցում երթևեկությունը կկազմակերպվի միակողմանի՝ Թումանյան փողոցից դեպի Սայաթ-Նովայի պողոտա ուղղությամբ: Միաժամանակ՝ նշված փողոցի երթևեկության ուղղությամբ ձախ մասում կարգելվի տրանսպորտային միջոցների կանգառը:   ՃԱՆԱՊԱՐՀԱՅԻՆ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Լրահոս

Օրացույց
Հունվար 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ    
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031