Լրահոս
Օրվա լրահոսը

«Թեղուտ» ՓԲԸ գործունեության վերաբերյալ հանցագործության մասին հաղորդումն ուղարկվել է ՀՀ Լոռու մարզի դատախազություն. ՀՔԱՎ

Փետրվար 28,2018 18:25

ՀՀ Գլխավոր դատախազությունը 2018 թ. փետրվարի 21-ին արձագանքել է «Թեղուտ» ՓԲԸ գործունեության վերաբերյալ Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակի՝ հանցագործության մասին հաղորդմանը: ՀՔԱ Վանաձորի գրասենյակի գրությունն ու կից փաստաթղթերն ուղարկվել են ՀՀ Լոռու մարզի դատախազություն:

Քրեական գործ հարուցելու և շրջակա միջավայրի անվտանգության դեմ ուղղված գործողություններ կատարած անձանց պատասխնատվության ենթարկելու հարցով ՀՔԱ Վանաձորի գրասենյակը ՀՀ Գլխավոր դատախազություն էր դիմել 2018 թ. հունվարի 23-ին:

Հանցագործության մասին հաղորդման հիմքում 2018 թ. հունվարի 21-ին hetq.am-ում արված հրապարակումն էր, որում տեղեկություններ կային Ընկերության պոչամբարի լցվելու և պոչանքները Դեբեդ և Շնող գետեր ուղղելու մասին:

Տեղեկություններ կային նաև պոչամբարի պատերի ճաքելու վերաբերյալ:

Հաղորդում ներկայացնելուն զուգահեռ ՀՔԱ Վանաձորի գրասենյակը հարցում էր ներկայացրել ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարություն՝ նյութում հրապարակված տեղեկությունների հավաստիության և դրանց ուղղությամբ Նախարարության ձեռնարկած գործողությունների մասին:

ԱԻՆ-ից 2018 թ. փետրվարի 8-ին թվագրված գրությամբ հայտնել են, որ ուսումնասիրություններ են կատարվել և պարզվել է, որ պոչամբարի վրա ճաքեր չկան, իսկ Ընկերությունը 2018 թ. հունվարի 12-ից չի գործում: Սակայն չեն ժխտում, որ գործարանից ջուր է բացթողնվել Շնող գետի վրա: Համաձայն Նախարարության պատասխանի՝ Ընկերության ներկայացուցիչը հայտնել է, որ ջուրը բաց է թողնվել հունվարի 21-ին, երբ գործարանն արդեն դադարեցրել էր աշխատանքները, և պարզեցված ջուրը 2 ժամ թափվել է Շնող գետը:

Ավելին՝ ԱՅՍՏԵՂ

Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728