Լրահոս
Օրվա լրահոսը

Նաիրա Զոհրաբյանը՝ «Ելքի»-ի կորած «դեմ» քվեաթերթիկների մասին

Փետրվար 28,2018 19:44

«Առավոտի» հարցերին պատասխանում է «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը:

– Տիկին Զոհրաբյան, «Ելք» դաշինքի ղեկավար Նիկոլ Փաշինյանը այսօր հայտարարեց, որ իրենց դաշինքի 7 պատգամավոր «դեմ» է քվեարկել Գագիկ Հարությունյանին, սակայն, արդյունքում հրապարակվեց ընդամենը երկու դեմ։ Ըստ Փաշինյանի՝ ընտրության արդյունքները կեղծվել են։

– Ես կարող եմ խոսել միայն այն բանի մասին, ինչում միանշանակ վստահ եմ։ «Ծառուկյան» դաշինքից ներկայացված հաշվիչ հանձնաժողովի մեր անդամներին մենք բացարձակ վստահում ենք, եւ մեր ներկայացուցիչները երբեք չէին ստորագրի մի արձանագրության տակ, որի հավաստիությունը լիներ կասկածելի։

Ի դեպ, արձանագրության տակ ստորագրել է նաեւ «Ելքի» ներկայացուցիչը, որը, եթե ուներ կասկածներ, կարող էր պահանջել կրկնահաշվարկ։ Այդ իսկ պատճառով ես առաջարկեցի ամենակարճ ճանապարհը՝ կազմակերպել վերահաշվարկ, որպեսզի պարզվի, թե իրականում ի՞նչ է տեղի ունեցել։ Ի վերջո, այս հարցը Կուրտ Գյոդելի մաթեմատիկական թեորեմը չի, որ լուծումը բարդ լինի։

– Կա տեսակետ, որ «Ելք» դաշինքի որոշ պատգամավորներ, այդուհանդերձ, «կողմ» են քվեարկել Գագիկ Հարությունյանի թեկնածությանը։

– Այդ հարցը պետք է ուղղել «Ելք» դաշինքին։ Ու որպեսզի «գիր-ղուշ» չանենք եւ ենթադրություններով ու կանխատեսումներով չզբաղվենք՝ թող կազմակերպեն վերահաշվարկ։ Կրկնում եմ՝ «Ծառուկյան» դաշինքի ներկայացուցիչները ստորագրում են միայն այն փաստաթղթերի տակ, ինչի հավաստիության մեջ համոզված են:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728