Օրվա լրահոսը
Քննարկվելու են կանգառների, ավտոբուսների, վարորդների և սպասարկման ընդհանուր չափորոշիչների վերաբերյալ խնդիրներ
Բրիտանական WYG խորհրդատվական ընկերության ներկայացուցիչը պատասխանել է հասարակական տրանսպորտի նոր ցանցի նախագծին վերաբերող հարցերին Ս.թ. փետրվարի 28-ին կայացել է Երևանի հասարակական տրանսպորտի բարեփոխումների գործընթացի մասնագիտական աշխատանքային խմբի նիստը, որին հրավիրված է եղել նաև ցանցի նախագծման պատասխանատուներից մեկը՝ WYG խորհրդատվական ընկերության ներկայացուցիչ Ռիչարդ Բառլեյը։ Վերջինս Երևան է ժամանել նոր ցանցին առնչվող տեղում՝ ըստ հասցեների կատարված ուսումնասիրությունների
Մարդիկ իրենց վերջին կոպեկները ծախսել են, դեղատները «սրբել են»
Դեղերը դեղատոմսով գնելու հետեւանքով շտապօգնության ծառայության կանչերը զգալի կավելանան
Վանում 30 օր ժամկետով արգելվել է ցույցերի, քայլերթերի, բողոքի ակցիաների, հիշատակման արարողությունների և առհասարակ ցանկացած հավաքների անցկացումը
Հայտարարության մեջ նշվում է, որ արգելքի կիրառման նպատակը նահանգում խաղաղության պահպանումը, քաղաքացիների կյանքի և ունեցվածքի անվտանգության ապահովումն է:
«Ադրբեջանի իշխող կլանների կործանման նախանշաններ չկան»
ՀՀ ԱԺ նախկին փոխնախագահ Կարապետ Ռուբինյանը հակված է այն կարծիքին, որ նախընտրական շրջանում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի՝ «Երեւանը եւ Զանգեզուրը վերադարձնելու» հայտարարությունը գուցե հնարավոր ռազմական գործողություններ է ենթադրում: «Դրա համար բավականին լուրջ հիմնավորումներ կան»,- «Առավոտ»-ի հետ զրույցում ասում է նա: Իսկ թե ինչու է Ալիեւը նախագահական ընտրությունները հոկտեմբերից տեղափոխել ապրիլ, Կարապետ Ռուբինյանը նկատում է. «Հաշվի
ԱԻՆ Արմավիրի հրշեջ փրկարարական ջոկատի հրամանատարը բժշկական կենտրոնի տնօրենի տեղակալին դրդել է կազմել և իրեն հանձնել պաշտոնական փաստաթուղթ հանդիսացող կեղծ էպիկրիզ
Հատկանշական է, որ աշխատանքից ազատվելու վերաբերյալ ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարի հրամանը ստանալուց հետո Պապ Եփրեմյանը վերը նշված կեղծ էպիկրիզը կրկին օգտագործել է` այն դիմումին կից ներկայացնելով ՀՀ բարձրաստիճան պաշտոնատար անձանց և այդ կերպ փորձելով վերականգնվել աշխատանքի:
Արարատ Միրզոյան. «Սա «Ելք»-ի անդամների միջեւ սեպ խրելու եւ մուտիտ գցելու նպատակ ունի»
ԲԴԽ անդամների «կեղծված» ընտրությունների շուրջ
Լեւոն Զուրաբյան. «Արմեն Սարգսյանի դիրքորոշումը մարտի 1-ի մասին հայտնի չէ հանրությանը»
Քանի որ փետրվարի 12-ին Հայ ազգային կոնգրեսի ներկայացուցիչներ Լեւոն Զուրաբյանը, Արամ Մանուկյանն ու Սամվել Աբրահամյանը կուսակցության գրասենյակում հանդիպել էին ՀՀ նախագահի թեկնածու Արմեն Սարգսյանի հետ, լրագրողները Լեւոն Զուրաբյանից հետաքրքրվեցին, թե ինչ տպավորություն է ստացել այդ հանդիպումից եւ ինչ դիրքորոշում ունի թեկնածուն մարտի 1-ի ոճրագործության վերաբերյալ: Լեւոն Զուրաբյանն ասաց, որ Արմեն Սարգսյանի դիրքորոշումը մի շարք կարեւորագույն
Ձերբակալություն Գյումրիում՝ դպրոցի փոխտնօրենի վրա հարձակվելու ու տունը թալանելու կասկածանքով
Ինչպես տեղեկացրել ենք, 2017թ.-ի դեկտեմբերի 6-ին, օրը ցերեկով, ավազակային հարձակում էր տեղի ունեցել Գյումրու Անի թաղամասի բնակարաններից մեկում։ Երկու դիմակավորված անձինք (կան տեղեկություններ, որ նրանք եղել են ներտնային տեխսպասարկման աշխատակիցների համազգեստով) թակել էին Գյումրու թիվ 30 դպրոցի փոխտնօրեն Ալինա Ավետիսյանի բնակարանի դուռը, ներս խուժել, կպչուն ժապավենով կապել էին նրա ոտքերն ու ձեռքերը ու դանակի սպառնալիքի
Եթե ավելի քիչ թվով կանայք տնային տնտեսուհիներ լինեին, մեր երկրի ՀՆԱ-ն 50-60 միլիոն դոլարով ավելի կլիներ
Վարչապետ նշանակվելուց կարճ ժամանակ անց Կարեն Կարապետյանը, ուսումնասիրելով պետական ապարատի ներուժը, դժգոհություն հայտնեց պետական հատվածում աշխատողների որակական հատկանիշներից: Օրերս «ՕքսԵՋեն» հիմնադրամը հրապարակեց «Կանանց աշխատանքային իրավունքները Հայաստանում» հետազոտությունը, որը, թերեւս, մասամբ տալիս է վարչապետին հուզող հարցի պատասխանը: Այսպես` Հայաստանում աշխատանքի եւ զբաղվածության ոլորտի գենդերային վերլուծությունը ցույց է տվել, որ չնայած կանանց բարձր կրթական մակարդակին՝ նրանց ներդրումը
Լեւոն Զուրաբյանը՝ մարտի 1-ի մասին. «Իշխանությունները սլաքներն ուղղում են Ռոբերտ Քոչարյանի ուղղությամբ»
Բայց կա նաեւ կոծկման պահը, տասը տարի ամեն ինչ կոծկվել է
Բացահայտվել է ավտոմեքենաներից կատարված հափշտակությունների 25 դրվագ
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի քննչական բաժնում քննվող քրեական գործով ձեռնարկված մեծածավալ քննչական գործողությունների արդյունքում բացահայտվել է ավտոմեքենաներից կատարված գողությունների 25 դրվագ. երկու անձ ներգրավվել է որպես կասկածյալ: 2018թ. փետրվարի 24-ին՝ ժամը 03:30-ի սահմաններում, երկու երիտասարդ Երևանի Ռուբինյանց 2/2 շենքի բակում կայանված «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենայի ձախ կողային ապակին կոտրելու միջոցով
Հրապարակվել է 2017թ. Հայաստանում իրականացված ներդրումային ծրագրերի կատարողականի վերաբերյալ հաշվետվությունը
Հրապարակվել է Հայաստանի Հանրապետությունում 2017 թվականին իրականացված ներդրումային ծրագրերի վերաբերյալ հաշվետվությունը՝ ըստ ոլորտների և ֆինանսական աղբյուրների: Փաստաթղթին հնարավոր է ծանոթանալ հետևյալ հղումով: ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԵՎ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ
Սպանված ոստիկան Արթուր Վանոյանի աշխատասենյակն արյան հետքերի մեջ է եղել, իսկ իրերը՝ խառնված
Աշխատասենյակի դռան վրա, իսկ այնուհետեւ՝ հատակից մինչեւ սենյակի միջնամաս, առկա են արնանման հետքեր
«Փաստինֆո» լրատվական գործակալության դեմ փաստաբանի հայցը մասնակի է բավարարվել
Եթե նույնիսկ ընդունեն, որ հայցը բավարարվում է, ապա ինչպես է հնարավոր գոյություն չունեցող, ՀՀ-ում որպես իրավունքի սուբյեկտ չճանաչված ինչ-որ մեկի նկատմամբ կիրառել դատական հարկադրանքի միջոցներ: Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Գայանե Մազմանյանը «Փաստինֆո» լրատվական գործակալության դեմ հայցը հունվարի 31-ին բավարարել է մասնակի: Վճիռը «ԴատաԼեքս» տեղեկատվական համակարգում տեղադրվելուց հետո փորձենք անդրադառնալ կողմերի դիրքորոշումներին, պահանջներին
Արցախի Հանրապետության Ազգային ժողովը փետրվարի 28-ի լիագումար նիստում ընդունել է Սումգայիթ քաղաքի հայ բնակչության կոտորածի 30–րդ տարելիցի կապակցությամբ հայտարարություն
ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ Հ Ա Յ Տ Ա Ր Ա Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն Ը Սումգայիթ քաղաքի հայ բնակչության կոտորածի 30–րդ տարելիցի կապակցությամբ 1988 թվականի փետրվարի 27-29-ը, Բաքվից ընդամենը 30կմ հեռավորության վրա գտնվող Սումգայիթ քաղաքի հայ բնակչության հանդեպ Ադրբեջանի իշխանությունների կողմից իրականացվել է կոտորած և բռնի տեղահանություն։ Նախապես ծրագրված վայրագություններին զոհ են
Ազատամարտիկ, զինվորի հայր Արմեն Սարգսյանը հացադուլ է սկսում
Նա կառավարությանը խնդրում է որեւէ կերպ միջամտել, որպեսզի իր գրավադրված տունն աճուրդից հանվի
«Ախթալայի ԼՀԿ» ՓԲԸ-ն շրջակա միջավայրին հասցված վնասի վերականգնման համար կփոխհատուցի 5 մլն. ՀՀ դրամ
Ս.թ. հունվարի 16-ից փետրվարի 4-ը ՀՀ ԲՆ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինն ստուգում է անցկացրել «Ախթալայի ԼՀԿ» ՓԲԸ-ում, որի արդյունքում պարզվել է, որ ընկերությունը խախտել է՝ 1.ՀՀ ջրային օրենսգրքի 27-րդ, 37-րդ հոդվածների հետևյալ պահանջները. -իրականացվել է ջրօգտագործման թույլտվությունից ավել ջրառ, -սահմանված կարգով չի իրականացվել ջրառի հաշվառում, -չի մշակվել արդիական տեխնոլոգիաների կիրառման ջրային ռեսուրսների մոնիտորինգ, բարելավող
«Խառատյանը պետք է սերտ համագործակցի թատրոնի գլխավոր բալետմայստերի եւ բալետային խմբի ղեկավարի հետ»
Հարցազրույց Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնի գեղարվեստական ղեկավար եւ տնօրեն Կոնստանտին Օրբելյանի հետ: – Պարոն Օրբելյան, օպերային թատրոնի ձեր տեսլականն արդյոք ունի՞ կոլեկտիվի հավանությունը: – Այն, ինչ այսօր արվում է օպերային թատրոնում, բնականաբար, նախապես քննարկվում է գեղարվեստական խորհրդի նիստում եւ ստեղծագործական խմբերի հետ, ներկայացվում են ծրագրային առաջնահերթություններն ու հետագա պլանները: Նման
Հայաստանը դեկտեմբերի 9-ին Ցեղասպանության հանցագործության զոհերի հիշատակի միջազգային օրվա կապակցությամբ կազմակերպելու է Ընդդեմ ցեղասպանության հանցագործության երրորդ գլոբալ ֆորումը
Աշխատանքային այցով Ժնևում գտնվող Հայաստանի ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը հանդիպեց ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղարի տեղակալ, Ժնևի գրասենյակի գլխավոր տնօրեն Մայքլ Մյոլլերին: Հանդիպմանը երկուստեք գոհունակություն հայտնվեց Միավորված ազգերի կազմակերպության և նրա կառույցների աշխատանքներում Հայաստանի ակտիվ ներգրավվածության կապակցությամբ։ Հայաստանի արտգործնախարարն ու ՄԱԿ-ի Ժնևի գրասենյակի գլխավոր տնօրենը մտքեր փոխանակեցին Մարդու իրավունքների խորհրդի 37-րդ նստաշրջանի օրակարգի վերաբերյալ, անդրադարձան ցեղասպանությունների և
Անահիտ Թարխանյան. Պահանջում ենք ազգայնացնել օդանավակայանը, չեղարկել կոնցեսիոն պայմանագիրը և վերադարձնել մեր օդային սահմանը
Անահիտ Թարխանյանի դիմումը Հայաստանի երիտասարդներին Սիրելի երիտասարդներ, Հայաստանի պետականության վերականգնման պահից անցել է գրեթե 100 տարի։ Այս ժամանակահատվածում մեր պապերն ու հայրերը կարողացան բզկտված և թալանված երկրից ստեղծել զարգացած և ապագային միտված պետություն։ Նրանք կառուցեցին քաղաքներ և ճանապարհներ, գործարաններ և աստղադիտարաններ, կայարաններ և օդանավակայաններ։ Միջազգային հանրության կողմից ճանաչված անզուգական շենքերը և շինությունները դարձել են մեր
Դալար-Այգեստան ճանապարհին «ՎԱԶ 21703»-ը բախվել է «ԳԱԶ-52»-ի. կա զոհ
Փետրվարի 27-ին, ժամը 20.00-ի սահմաններում, Արարատի մարզի Դալար-Այգեստան ճանապարհի 2-րդ կմ-ին «ՎԱԶ 21703» մակնիշի ավտոմեքենան բախվել է «ԳԱԶ-52» մակնիշի ավտոմեքենայի: «ՎԱԶ 21703»-ի վարորդը` 1973 թ. ծնված Շահեն Խաչատրյանը, տեղում մահացել է: Կատարվում է քննություն: ՀՀ ոստիկանություն
«Ելք»-ն ահազանգում է, որ Գագիկ Հարությունյանի ընտրությունն ԱԺ-ում կեղծվել է, ժուլիկություն են արել եւ ձայն գողացել
Նիկոլ Փաշինյանը հայտարարեց. «Լիազորված եմ հայտարարել, որ «Ելքի» բոլոր պատգամավորները, որոնք մասնակցել են քվեարկությանը՝ 7 հոգի, քվեարկել են դեմ Գեւորգ Դանիելյանին եւ Գագիկ Հարությունյանին: Սա ես համարում եմ մանր ժուլիկություն՝ ներքաղաքական հեռուն գնացող նպատակներ ունեցող, պարզ է՝ մեծամասնության ներկայացուցիչների կողմից ուղղված «Ելք» դաշինքին»:
Հարձակում Թուրքիայի դեսպանատան վրա Գերմանիայում
Փետրվարի 28-ին դիմակավորված անհայտ անձինք հարձակվել են Բեռլինում գտնվող Թուրքիայի դեսպանատան շենքի վրա։ Անվտանգության մարմիններին շեղելու նպատակով հարձակումն իրականացնողները դեսպանատան դիմաց նետել են ծխաբեր նռնակներ, իսկ հետո դեսպանատան ուղղությամբ նետել կարմիր, կանաչ և դեղին գույնի ներկեր։ Ի դեպ, վերոնշյալ գույները խորհրդանշում են «Քուրդիստանի» դրոշը։ Այդ իսկ պատճառով թուրքական աղբյուրը ենթադրում է, որ հարձակումը իրականացրել են
Գյումրիում կատարված ավազակային հարձակումը բացահայտվեց
2017 թ. դեկտեմբերի 6-ին, ժամը 17.50-ին, ոստիկանության Մուշի բաժնում 1973 թ. ծնված Ալինա Ա.-ն հաղորդում էր տվել, որ նույն օրը, ժամը 14.40-ի սահմաններում, դիմակավորված երկու անձ մուտքի դուռը թակելով մտել են իր բնակարան, կպչուն ժապավենով կապել իր ձեռքերը և ոտքերը, դանակի սպառնալիքով պահանջել են գումար, հետո բնակարանից հափշտակելով տարբեր տեսակի ոսկյա զարդեր, բիժուտերիա, մուշտակ և
Թուրքիայի վարչապետ. «Ոմանք ուզում են մեզնից հաշիվ պահանջել ցեղասպանության համար»
Թուրքիայի վարչապետ Բինալի Յըլդըրըմն Անկարայի առևտրի պալատի համաժողովում ունեցած ելույթի ժամանակ անդրադարձել է Հոլանդիայի խորհրդարանի կողմից Հայոց ցեղասպանության վերաբերյալ ընդունված բանաձևերին: Առանց Հոլանդիային ուղղակիորեն դիմելու՝ Յըլդըրըմը հայտարարել է, որ այս օրերին ոմանք ցանկանում են ցեղասպանության համար հաշիվ պահանջել Թուրքիայից: Նա «հաշիվ պահանջողներին» խորհուրդ է տվել նախ սեփական «ամոթալի» պատմությանը նայել: «Այսօր ցանկանում են մեզ դաս տալ, ցեղասպանության
Գագիկ Հարությունյանն ամենաշատ ձայները ստացավ. Բարձրագույն դատական խորհրդի կազմն ընտրվեց
Բարձրագույն դատական խորհրդի կազմում առաջին պաշտոնում Գագիկ Հարությունյանի թեկնածությունն էր ներկայացված: Այսօր ԱԺ 105 պատգամավորներից 98-ը քվեարկությանը մասնակցելով՝ նրան ընտրել են այդ պաշտոնում փակ գաղտնի քվեարկությամբ՝ 96 կողմ, 2 դեմ ձայներով: Նա ընտրվել է հնգամյա ժամկետով: Խորհրդի անդամի երկրորդ պաշտոնում Գեւորգ Դանիելյանի թեկնածությունն էր ներկայացվել: Քվեարկության արդյունքներով՝ մեկ քվեաթերթիկ համարվել է անվավեր, կողմ է քվեարկել
Ինչ կտա տնտեսական հանցագործությունների ապաքրեականացումը. «Հայոց Աշխարհ»
Ինչպես «Հայոց Աշխարհ»-ը տեղեկացրել է, տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարարությունը շրջանառության մեջ է դրել օրենքի նախագիծ, որով առաջարկվում է Քրեական օրենսգրքում մի շարք փոփոխություններ կատարել եւ, ըստ այդմ՝ օրենսգրքի տնտեսական հանցագործություններին վերաբերող յոթ հոդված ուժը կորցրած ճանաչել: Մասնավորապես նախատեսվում է ապաքրեականացնել «Կեղծ գինի կամ կեղծ օղի, ալկոհոլային կեղծ այլ խմիչք իրացման նպատակով պատրաստելը կամ իրացնելը»,
Քննարկվել է Brussels Airlines ավիաընկերության կողմից Բրյուսել-Երևան-Բրյուսել երթուղու շահագործման վերսկսման հարցը
ՀՀ կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության պետ Սերգեյ Ավետիսյանն ընդունել է Brussels Airlines բելգիական ավիաընկերության փոխնախագահ պարոն Հերման Կարպենտյերի գլխավորած պատվիրակությանը: Հանդիպման ընթացքում քննարկվել է ավիաընկերության կողմից Բրյուսել-Երևան-Բրյուսել երթուղու շահագործման վերսկսման հարցը: Պարոն Կարպենտյերը տեղեկացրել է, որ ավիաընկերությունը լրջորեն քննարկում է երթուղու շահագործման հնարավորությունը, հատկապես հաշվի առնելով, որ վերջին տարիներին ՀՀ ավիաշուկայում տեղի ունեցող
«Եվրատեսիլում» Հայաստանը ներկայացնող Սեւակ Խանաղյանի «Քամի» երգը մրցակցային չէ. ԴերՀովա. «Ժողովուրդ»
«Կուզեի, օրինակ, «Գաթա բենդ»-ը գնար «Եվրատեսիլ», բայց ոչ այն երգով, որ ներկայացրել էր։ Եզրափակիչ անցած երգիչներից ինձ համար ամենաուժեղը Մհերն էր, բայց նա էլ ներկայացրեց ոչինչ չասող, հնացած մի երգ, Սեւակը եւս հոյակապ երգիչ է, բայց երգն անհաջող է»։
«Ալիեւի վրա մատ թափ տալը մեր գործը չէ, մեր զինվորը այդ մատը՝ զենքը թափ է տալիս սահմանի վրա». Աշոտյան
Նաիրա Զոհրաբյանն ասաց, որ իր համար անհասկանալի է, որ գալիս են պատգամավորները ԱԺ ամբիոնից, սկսում են Ալիեւի վրա մատ թափ տալ ու հոխորտալ, դա իրեն հիշեցնում է «Քաջ Նազարին»՝ թախտի տակ մտած: Ըստ նրա, Ալիեւի դեմ պետք է այլ տեղերում հոխորտալ. «Հակահայ, հայատյաց քաղաքականությամբ իրենք զբաղվում են ամեն օր ու ամեն ժամ: Ցանկացած հարթակ, բայց ամենավերջինը մեր հարթակը մենք պիտի օգտագործենք մեր խնդիրները բարձրացնելու համար:


















































