Լրահոս
Օրվա լրահոսը

Լեւոն Զուրաբյան. «Արմեն Սարգսյանի դիրքորոշումը մարտի 1-ի մասին հայտնի չէ հանրությանը»

Փետրվար 28,2018 14:34

Քանի որ փետրվարի 12-ին Հայ ազգային կոնգրեսի ներկայացուցիչներ Լեւոն Զուրաբյանը, Արամ Մանուկյանն ու Սամվել Աբրահամյանը կուսակցության գրասենյակում հանդիպել էին ՀՀ նախագահի թեկնածու Արմեն Սարգսյանի հետ, լրագրողները Լեւոն Զուրաբյանից հետաքրքրվեցին, թե ինչ տպավորություն է ստացել այդ հանդիպումից եւ ինչ դիրքորոշում ունի թեկնածուն մարտի 1-ի ոճրագործության վերաբերյալ:

Լեւոն Զուրաբյանն ասաց, որ Արմեն Սարգսյանի դիրքորոշումը մի շարք կարեւորագույն հարցերի վերաբերյալ, նաեւ մարտի 1-ի վերաբերյալ, հայտնի չէ հանրությանը: «Ես հիմա չեմ ուզում թեման տեղափոխել նրա անհատական հատկությունների հարթություն: Մենք իրեն ասել ենք, որ ձեր տեսակետները հայտնի չեն հանրությանը եւ դուք լեգիտիմ չեք. կեղծված հանրաքվեով  ընդունվել է Սահմանադրություն, ապա կեղծված ԱԺ ընտրություններ են կայացել եւ հիմա այդ ԱԺ-ն ընտրելու է նախագահ: Հետեւաբար, ոչ լեգիտիմ իշխանությունը, որն ընտրված չէ ժողովրդի կողմից, չի կարող արդյունավետ լինել»,- ասաց Լեւոն Զուրաբյանը:

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728